Երեխաների և հաշմանդամների իրավունքները

  1. . ՀՈԴՎԱԾ 4. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ  Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների): ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից գույքային կամ այլ դրությունից և կրթությունից:
  2. 2. ՀՈԴՎԱԾ 5. ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի իր կյանքի իրավունք: Պետությունը և նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:
  3. 3. ՀՈԴՎԱԾ 6. ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:
  4. 4. ՀՈԴՎԱԾ 7. ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմինները ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը:
  5. 5. ՀՈԴՎԱԾ 8. ԵՐԵԽԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հեգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայյմանների ապահովման անկարողության դեպքում պետությունը ցուցադրում է համապատասխան օգնություն:
  6. 6. ՀՈԴՎԱԾ 9. ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան եւ այլ ) բռնությունից պաշտպանության իրավունք:  Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
  7. 7. ՀՈԴՎԱԾ 10. ԵՐԵԽԱՅԻ ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՒ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:  Երեխայի հայացքները , համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:  Դավանանքի, ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:
  8. 8. ՀՈԴՎԱԾ 11. ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կրթություն ստանալու, իր , ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:  Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսեւորման, տաղանդի, մտավոր եւ ֆիզիկական ունակությունների զարգացման համար՝ հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական եւ մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ եւ այլն:
  9. 9. ՀՈԴՎԱԾ 12. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու եւ նրանց հետ համատեղ ապրելու իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի շահերից:  Պետությունը եւ նրա համապատասխան մարմիննները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:
  10. 10. ՀՈԴՎԱԾ 13. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ  Երեխայի խնամքը եւ դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաեւ պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջապահության պահպանման, ընտանիքում եւ հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:
  11. 11. ՀՈԴՎԱԾ 14. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ  Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:  Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
  12. 12. ՀՈԴՎԱԾ 15. ԾՆՈՂՆԵՐԻ ( ԾՆՈՂԻ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՉԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Ծնողների ( ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց ( նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների եւ ուղղակի կապերի պահպանման իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 1. Հաշմանդամների իրավավիճակի հիմունքները

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներն ունեն սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեսյի 1978 թվականի դեկտեմբերի 9-ի ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրում, Հայաստանի Հանրապետության սահամանադրությունում, սույն օրենքում եւ օրենսդրության այլ ակտերում:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամների անհատական գրանցման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների ու ազատությունների իրացման, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական եւ սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների եւ հնարավորությունների ապահովումը:

Հոդված 2. «Հաշմանդամ» հասկացության սահմանումը

Հաշմանդամ են համարվում այն քաղաքացիները, որոնք մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակուների պատճառով սոցիալական օգնության եւ պաշտպանության կարիք են զգում:

Անձի կենսագործունեության սահմանափակուներ են համարվում կողմնորոշման եւ տեղաշարժման, հաղորդակցման, սեփական վարքագծի վերահսկման, ինչպես նաեւ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակության լրիվ կամ մասնակի կորուստը:

Հոդված 3. Անձին հաշմանդամ ճանաչող մարմինները

Անձի ճանաչումը որպես հաշմանդամի իրականացվում է բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների (ԲԱՖՀ) կոզմից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Քաղաքացիներն իրավունք ունեն դատական կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով բողոքարկել համապատասխան իրավասու պետական մարմնի որոշումը՝ իրենց հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, ինչպես նաեւ հաշմանդամության այս կամ այն խումբը սահմանելու վերաբերյալ:

Հոդված 4. Հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությունը

Հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությունը ապահովվում է պետության կողմից դատական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով:

Հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի ոտնահարմ,ան մեջ մեղավոր պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները ենթակա են պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող գործատուի (անկախ սեփականության ձեւից) մեղքով աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած եւ սահմանված կարգով հաշմանդամ ճանաչված քաղաքացիների աշխատունակության կորստի հետ կապված նպաստների, առողջարանային բուժման, նրանց տրանսպորտային միջոցներով ապահովելու ծախսերի հատուցումը կատարվում է գործատուի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s