Կարդա հետևյալ հետաքրքիր փաստերը լեզվի մասին և փորձիր լրացնել շարքը մեր լեզվի մասին փաստերով և ասույթներով:

1.Աշխարհում ընդհանուր առմամբ հաշվվում է մոտ 7.000 լեզու, որոնցից մոտ 2.400ը կարող է ընդմիշտ անհետանալ: Մոտավոր հաշվարկներով յուրաքանչյուր 14 օր մահանում է մեկ լեզու:

2.Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 միլիոն մարդ, երկրորդ տեղում իսպաներենն է՝ 332 մլն, երրորդը՝ անգլերենը՝ 322 մլն, այնուհետև՝ ռուսերենը՝ 170 մլն մարդ:

3.Պապուա անվամբ երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով:

4.Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է տակի լեզուն, որն ունի ընդամենը 320 բառ:

5.Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից. դա քհմերական այբուբենն է:

6.Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:

7.Ֆիներենն ամենահեշտ լեզուն է: Այդ լեզվում տառերը գրվում են այնպես, ինչպես լսվում են: Սակայն այդ լեզուն բավականին ճկուն է. այն ունի ավելի քան 15 հոլով:

8.Համաձայն Գինեսի ռեկորդների գրքի` ամենադժվար լեզուն աբազերենն է, որն օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:

9.Ամենահին տառն «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը մ.թ.ա. 1300 թ.-ին հայտնվել է փյունիկյան այբուբենում:

10.Աֆրիկա մայրցամաքում ավելի քան 1.000 լեզու գոյություն ունի, իսկ

11.Հարավաֆրիկյան Հանրապետությունն ունի պաշտոնական 11 լեզու:

12.Չինարենն ունի ավելի քան 40.000 հիերոգլիֆ: Ի դեպ, «դժվարություն», «անհաջողություն» հիերոգլիֆը պատկերվում է նույն զույգ հիերոգլիֆով, ինչ «կին» բառը:

13.Աշխարհի լեզուների մեծ մասում «մայր» բառը սկսվում է «Մ» տառով:
«@» նշանը ռուսերենում, հայերենում անվանում են «շնիկ», Ղազախստանում` «լուսնի ականջ», բայց առավել հաճախ տարբեր լեզուներում այդ նշանն անվանում են «կապիկ»:

14.Բուգենվիլ կղզու բնակիչները խոսում են ռոտոկաս լեզվով, որի այբուբենն ունի 12 տառ:

15.Ֆրանսերենում «Օ» տառը կարելի է արտասանել 13 ձևերով:

16.Մեքսիկայում կա մի լեզու, որը կարող է ընդմիշտ անհետանալ, քանի որ այդ լեզվով խոսում են միայն երկու հոգի:

17.Բասկերի լեզվով խոսում են բասկերը, ովքեր բնակվում են Իսպանիայի հյուսիսային և Ֆրանսիայի հարավային շրջաններում: Դա միակ եվրոպական լեզուն է, որը չի պատկանում որևէ հայտնի լեզվաընտանիքի և համարվում է կեղծ մեկուսացված լեզու:

18.Աստվածաշունչն ամենաշատ թարգմանված գիրքն է աշխարհում: Այն թարգմանվել է 2454 լեզուներով: Ամենաշատ թարգմանությունների թվով երկրորդ տեղում է «Պինոկիոն»:
19.Սիլբա լեզուն, որով խոսում են Լա Գոմերա կղզու բնակիչները (Կանարյան կղզիներ, Իսպանիա), ամբողջապես բաղկացած է սուլոցներից:

20.Կրիպտոֆազիան գաղտնի լեզու է, որով շփվում են մտերիմ մարդիկ, ինչպիսիք են երկվորյակները:

21.Վատիկանում բանկոմատները ցուցումներ են տալիս լատիներենով:

1. Թվաբանորեն աշխարհում ամեն մեկ միլիոն մարդուն բաժին է ընկնում մեկ լեզու: Այսինքն՝ աշխարհում գոյություն ունի մոտավորապես 3 հազար լեզու: Ամենաշատ օգտագործվող լեզուն, թերևս, մանդարինն է: Այն համարվում է չինարենի բարբառներից մեկը: Այդ լեզվով խոսում է ավելի քան 885 մլն մարդ: Համեմատելով ռուսերենի հետ՝ այն բավական առաջ է: Ռուսերենով խոսում են 170 մլն մարդ:

2. Պապուա անվանումով երկրում, որը գտնվում է Նոր Գվինեայում, խոսում են ավելի քան 700 լեզուներով: Այն կարելի է համարել ռեկորդակիր:

3. Հետաքրքիր փաստ է նաև, որ ըստ լեզվաբանների՝ անգլերեն լեզուն եվրոպական երկրների մեջ ամենադժվարն է: Նման եզրակացության են եկել անգլիացի լեզվաբանները: Ապացուցված է, որ հենց այս լեզուն է, որ ամենադժվար կարդացվողն է:

4. Ֆրանսիական Գվինեայի մի մասում շատ տարածված է Տակի լեզուն: Հետաքրքիր է, որ այս լեզուն ունի ընդամենը 320 բառ:

5. Ամենաերկար այբուբենը բաղկացած է 74 տառից, դա քհմերական լեզուն: Այդ լեզվով են խոսում Կամբոջայում, Թայլանդում և մի քանի այլ երկրներում: Սակայն պաշտոնապես այն համարվում է Կամբոջայի պետական լեզուն:

6. Ֆիններենը ամենահեշտ լեզուն է: Այս լեզվում տառերը ինչպես լսվում է, այդպես էլ գրվում է: Այս լեզուն ունի իր ճկունությունը, այսինքն՝ ունի ավելի քան 15 հոլով:

7. Չինարեն սովորելու և գրելու համար անհրաժեշտ է սովորել ավելի քան 400 հազար սիմվոլ:

8. Երկար ժամանակ լեզվաբանները վիճաբանում էին այն հարցի շուրջ, թե որ լեզուն է համարվում ամենադժվարը: Պարզվել է, որ դա աբազերնն է, որը օգտագործվում է Ռուսաստանում, Թուրքիայում, Աբխազիայում:

9. Հետաքրքիր փաստ է նաև, որ ամենահին տառը «Օ»-ն է: Այն օգտագործվում է աշխարհի 65 լեզվում: Տառը հայտնվել է մ.թ.ա. 1300 թվականին՝ փյունիկյան այբբուբենում: Այս լեզվով են խոսում Լիբանանում, Սիրիայում, Իսպանիայում, Իսրայելում, Իտալիայում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s