Ռեսուրսների Համեմատություն` Նավթ,Գազ,Ածուխ

Ռեսուրսների Համեմատություն` Նավթ,Գազ,Ածուխ

Արտադրության զարգացման ու մարդկանց կենցաղի կազմակերպման համար անփոխարինելի են վառելիքային ու էներգետիկ ռեսուրսները: Ամենալայն կիրառություն ունեցող վառելիքային ռեսուրսներն են նավթը, բնական գազը և ածուխը:

Նավթը թերեւս ամենահայտնիներից է՝ <<սեւ ոսկին>>:
Այն յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, իրենից ներկայացնում է արժեքավոր պաշար: Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Նավթից ստացվում է վառելիք, ու դրանից բացի նաեւ տարբեր կենցաղային, գյուղատնտեսական ապրանքներ: Այն գտնվում է երկրի նստվածքային թաղանթում: Նավթը ձեռք են բերում մեծ հորատանցնքերի, պոմպերի շնորհիվ, որոնք անցնում են էկոլոգիական նշանակություն ունեցող տարածքներով (օվկիանոսներ, անտառներ): Ճնշման տակ, երբ նավթը ժայթքում է, աղտոտվում են էկոհամակարգերը. անտառների բուսականությունը, օվկիանոսներում՝ձկներն ու ջրերի վրայով թռչող թռչունները եւ այլն:

Ածուխը ամենէժան, ամենատարածված վառելանյութն է:

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով:Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ: Ածուխը էժան վառելիք է, սակայն դժվար է դրա տեղափոխումը: Ածուխը տեղափոխվում է վագոններով: Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է  կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:Չնայած բոլոր բացասական հետևանքների ածուխը մարդկանց կբավականացնի դեռ 400 տարի ևս:

Բնական Գազ

Բնական գազը օգտակար անհամ, անհոտ և անգույն գազային միացություն է։ Առաջացել է երկրի ընդերքում անօդ պայմաններում։ Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար։Ներկայումս բնական գազը տեղափոխում են խողովակաշարերով և դա միակ եղանակն է, սակայն միմյանցից շատ հեռու գտնվող երկրներ իհարկե անհնար է տեղափոխել բնական գազ, քանի որ այդքան մեծ խոխովակաշար հազիվ թե կառուցվի։Բնական գազը շատ մեծ դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ։ ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին։ Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսկել է ավելի մեծ դեր ունենալ քանի որ համեմատաբար էժան է նավթից՝բենզինից և էկոլոգիապես ավելի մաքուր է։Կա նաև մի տեսություն, որտեղ հստակ ապացուցված է, որ երկրներում, որտեղ ավտոմեքենաները աշխատում են գազով այնտեղ օդը ավելի մաքուր է, իսկ այն երկրներում, որտեղ ավտոմեքենաները աշխատում են բենզինով, այտեղ օդը համեմատաբար աղտոտված է։Մարդիկ խնայողաբար օգտագործելու դեպքում գազի պաշարները  կբավականացնի մոտ 50 տարի:

Իմ կարծիքով մարդկությունը պետք է ձգտի օգտագործել ավելի անվտանգ անսպառ էներգյաներ օրինակ ` քամին, արևը և այլն: Օրինակ մարդկությունը ածուխ օգտագործել մոտակա տարիների ընթացքում կարող է վերջնականապես ոչնչացնել բնությունը, և դա գլխավոր պատճառներից է, որ մարդը պետք է օգտագործի անսպառ էներգյա:Սակայն միևնույն ժամանակ ես հասկանանում եմ, որ դա իրականացնելը այդքան էլ հեշտ գործ չէ:Բայց ես Հուսով եմ, որ մոտակա տարիների ընթացքում մարդկությունը կգտնի դրա լուծումը և մարդիկ կօգտագործեն անսպառ էներգյաներ:Իսկ մինչ դա ածխի, նավթի և բնական գազի օգտագործումը պետք է լինի հնարավորինս անվտանգ:

Աղբյուր wikipedia

Ռեսուրսների Համեմատություն` Նավթ,Գազ,Ածուխ: Один комментарий

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s