Առաջադրանք հայոց լեզվից, մակբայ, 10-րդ դասարան

Տրված մակբայները գրեցեք համապատասխան տեղերում:
Այժմ, վաղուց, մշտապես, այլևս, ժամանակով, տարիներ ի վեր, այսուհետև, արդեն, վերջապես, ցմահ:

Վաղուց Արևելքի մի հրաշագեղ աշխարհում արդարամիտ ու խելացի մի թագավոր է լինում: Մի օր կանչում է իր որդիներին ու ասում.
— Սիրելի որդիներ, ձեր հայրն արդեն ծերացել է ու այսուհետև  չի կարող երկիրը կառավարել: Ես վաղուց  իջած կլինեի իմ գահից, եթե վերջապես կատարված տեսնեի այն միտքը, որ տարիներ ի վեր հուզել է իմ հոգին: Եվ այժմ ձեզնից ով որ լուծի իմ այդ միտքը , նա ցմահ կստանա իմ թագը և մշտապես կկառավարի իմ ժողովրդին:

Տրված նախադասություններում ընդգծված մակբայները փոխարինեցեք հոմանիշ մակբայներով:
1. Մի վայրկյան վառվեց նրա սենյակի լույսը և մի անգամից մարեց:
2.
Մայրը սովորություն ուներ անընդհատ մտնելու փոքրիկի սենյակը:
3.
Կարող եմ  հիմա ամբողջովին  մոռանալ նրան:
4. Այնքան շատ ձյուն է եկել, որ թվում է, թե աշխարհը  ընդմիշտ   մնալու է սպիտակ քաթանի տակ:
5. Երգչի պահանջները կամաաց-կամաց սպառնալիքի ձև էին ընդունում:
6. Անընդհատ  բողոքում էր, որ աչքերը ցավում են, և ինքը արդեն   ոչինչ չի տեսնում:
7. Բոլորն զգում էին, որ նկարչի դրությունը կամաց-կամաց  ավելի էր  վատանում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s