Չարենցը արվեստում

Չարենցագիտությունը մեր գրականության պատմության և տեսության ամենաբարդ ու ամենակայացած բնագավառներից մեկն է, որը տասնամյակների ընթացքում հարուստ և բազմազան ավանդույթներ է ձևավորել: Այնուամենայնիվ,
չարենցագիտությունը չէր կարող ավարտուն և ամբողջական լինել, քանզի Չարենցի արվեստաբանական հայացքները
տակավին մնում էին չհետազոտված,
չգնահատված, մինչդեռ դրանք լրացնում
են բանաստեղծի աշխարհայացքի ընդգրկուն պատկերացումները, պարտադրում
նոր դիրքերից արժևորել արվեստի շատ
երևույթներ ու իրողություններ: Չարենցագիտության մեջ այս նոր ոլորտի հիմնավորողը դարձավ բանասիրական գիտությունների թեկնածու Ռոբերտ Դավթյանը:
Նրա վերջին աշխատությունը կրում է «Չարենցը և արվեստը» վերնագիրը, որն ունի
երեք գլուխ՝ «Դրամատուրգիայի, թատերական արվեստի և կինոարվեստի խնդիրները Չարենցի գեղագիտական հայացքներում», «Չարենցը և երաժշտությունը» և
«Կերպարվեստի և ճարտարապետության
հարցերը Չարենցի գրական ժառանգության մեջ»: Թեմատիկ առանձնացումներն
ինքնին վկայում են նյութի հետազոտական
խորքայնության և գիտական համակարգվածության մասին: «Մեծ բանաստեղծի ու
արվեստագետի ավանդներն անսպառելի
են: Ամեն ժամանակ վերցնում է այն, ինչ
հասանելի է իրեն: Մեր նպատակադրումներից մեկն էլ գրականության, մասնավորապես պոեզիայի՝ համադրական արվեստների հետ ունեցած առնչությունների
բացահայտումն է» (էջ 14),– ուսումնասիրության «Ներածության» մեջ գրում է հեղինակը՝ այսպես ներկայացնելով այն գլխավոր հայեցադրույթը, որի շրջանակներում
էլ քննարկվում է նյութը:
Առաջին գլուխն աշխատության ամենածավալուն հատվածն է, որը տրոհված է
մի քանի բաժինների. «Չարենցը և թատերական արվեստը XX դ. 20–30-ական թվականներին», «Չարենցի ստեղծագործությունների բեմականացումների և բեմադրությունների պատմությունից», «Եղիշե
Չարենցը և կինոարվեստը», «Չարենցյան
ներբողները, էպիգրամները և ընծայագրերը որպես գրականությունը և արվեստը
բնորոշող գործեր», «Եղիշե Չարենցի կերպարը բեմում»: Միանգամից ասենք, որ առավել նպատակահարմար կլիներ, եթե
վերջին բաժինն անմիջապես հաջորդեր
«Չարենցի ստեղծագործությունների բեմականացումների և բեմադրությունների —
պատմությունից» բաժնին, քանզի բեմադրությունների պատմությունն ու Չարենցի
կերպարի բեմական ընկալումը և լուծումը
սերտորեն առնչվում են միմյանց. հենց բեմականացումներից մի քանիսում է հայտածվում բանաստեղծի կերպարը՝ ձևավորելով յուրատեսակ ավանդույթ, թատերական պայմանականության դիրքերից մատուցում ու քննարկում իրապես անսովոր,
առեղծվածային ու յուրատիպ մարդկային
էությունը, որն իր մեջ կրում էր ժամանակի
անհանգիստ ռիթմերը, անպարագիծ ոգևորությունն ու արվեստի արտահայտչապաշտությունը: Դավթյանը Չարենցի ու
թատրոնի կապն առաջին հերթին պայմանավորում է դիտած առաջին ներկայացումներով, նրա մասնակցությամբ դպրոցական ներկայացումներին, ինչպես նաև
մի կարճ ժամանակ Վարդան Միրզոյանի
թատերական ստուդիայի սան լինելով:
Չարենցի ու թատրոնի մերձեցման, Չարենցի թատերական հայացքների ձևավորման
յուրատիպ հանգրվան Թիֆլիսն է հռչակում հեղինակը, և նշում, որ ապագա բանաստեղծը դիտում է ժամանակի հետաքրքիր ու ինքնատիպ բեմադրությունները

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s