Չարենցի ռուբայաթները

Ռուբայի կամ հոգնակի թվով՝ ռուբայաթ – քառյակ, պարսկա-արաբական պոեզիայում քառատող ավարտուն բանաստեղծություն, առավելապես խոհական-փիլիսոփայական բնույթի։ Դասական քառյակի մեջ հանգավորվում են առաջին, երկրորդ և չորրորդ տողերը, իսկ երրորդը մնում է ամուրի՝ անհամգ։

Դու մի օր աչքերըդ կփակես, որ ուրիշը քո տեղ գոյանա.

Կգնաս, կանցնես աշխարհքից, որ ուրիշը քո տեղ գոյանա։

— Այն դո՛ւ ես, իմաստո՛ւն, այն դո՛ւ,— բայց արդեն դարձած մի ուրիշ.

Հաստատեց, ժխտելով նա քեզ, որ ուրիշը քո տեղ գոյանա։

Այս ռուբայաթում ասվում է, որ կյանքը անցողիկ է և բոլորիս տեղում էլ վերջում մեկ ուրիշն է աշխարհ գալու: 

Թե կտոր տեսնես մի ամպի— ասա՝ սա ուրի՜շ է արդեն.

Թե նստես, թե իջնես թամբից— ասա՝ սա ուրի՜շ է արդեն,

Վերադարձը դարձ չէ այլևս և ո՛չ էլ կրկնություն հնի,

Քո անցած ամե՛ն մի ճամփին ասա՝ սա ուրի՛շ է արդեն։

Իմաստը այն է, որ նույն գործողությունները շատ հաճախ տարբեր են երևում:

Այդ կապիկը՝ ձեռքին հայելի — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.

Ժպտում է հայելուն նայելիս — նա կարծում է՝ արդեն իմաստուն է.

Ախ, նայեք՝ ինչպե՜ս է սեղմել նա փայլուն ապակու այդ կտորը.

Իր միրաժն է տեսել նա էլի — և կարծում է՝ արդեն իմաստուն է։

Մարդիկ շատ հաճախ մի փոքր բան գտնելով, մտածում են, որ իմաստուն ու շատ խելացի են, բայց շատ հաճախ դա նույնիսկ ծիծաղելի է:

Ընթացի՛ր դու, մա՛րդ, անդադար, որ ոչինչ քեզ երազ չթվա,

Որ լինես անվախճան ու հար — ու ոչինչ քեզ երազ չթվա,

Որ զգաս, շոշափես դու կյանքը՝ մշտախո՛սը դու այդպիսով —

Եվ դառնա աշխարհը՝ աշխարհ — ու ոչինչ քեզ երազ չթվա։

Ասվում է, որ պետք չէ կանգ առնել, որ բոլոր երազանքները երազ չմնան: Պետք է ամեն ինչ փորձել ու հասկանալ ինչ է կյանքը: 

Այս գետը,— նայի՛ր,— նա հոսում է,

Քեզ թվում է թեկուզ անփոփոխ:

Իսկ քո փառքը, հիմար, երազում է—

Հավերժական կոթող։

Թեկուզ մեզ մեկ-մեկ թվում է, որ ոչ մի բան չի կատարվում բայց իրականում կյանքը շարժվում է ու ամեն ինչ փոփոխվում է: Իսկ մենք երբ ոչ մի բան չենք անում մեր փառքը, մեր լավ ապագան մնում է երազներում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s