Չարենցի տաղարան շարքը

Մարռիրոս Սարյանի կտավներից՝ Եղիշե Չարենցի դիմանկարը

ԱՐՓԻԿԻՆՀիդըս խոսի՛, մի՛ կենա խըռովի պէս,Տալղա[1] տըվիր, գեմիս[2] տարար ծովի պէս.Կու մեռնիմ,- չիս տեսնի Սայաթ–Նովի պէս…/Սայաթ–Նովա//1 տալղա – ալիք, հորձանք 2 գեմի – նավակ/* * *Ինչքան որ հուր կա իմ սրտում – բոլորը քեզ. Ինչքան կրակ ու վառ խնդում – բոլորը քեզ.–Բոլո՜րը տամ ու նվիրեմ, ինձ ո՛չ մի հուր թող չմնա՝Դո՜ւ չմրսես ձմռան ցրտում.– բոլո՜րը քեզ… * * *Ամռան անուշ, հուրհրատող տո՛թ ես, ջան,–Նախշուն՝ նռան ու նարնջի հո՛տ ես, ջան,Երբ խստադէմ ի՛նձ ես նայում դու հանկարծ –Ասես սրտիս մահվան դաժան բո՛թ ես, ջան… ***ԱԵրազ տեսա. Սայաթ-Նովեն մոտս էկավ սազը ձեռին,Հրի նման վառման գինու օսկէջրած թասը ձեռին,Նստեց, անուշ երգեր ասավ՝ հին քամանչի մասը ձեռին,Էնպէս ասավ, ասես ուներ երկնքի ալմասը ձեռին։ Ու էն երգին օրոր-շորոր, ինչպէս հուրի[3], ատլաս[4] ու խաս[5],Երազիս մէջ գոզալն էկավ՝ ինքն էլ վառման քաղցր երազ.Նազանք արավ, Սայաթ-Նովի սիրտը լցրեց միրգ ու մուրազ,Կանգնեց–մնաց՝ դէմքից քաշած օսկէկարած խասը ձեռին: Նայեց–նայեց Սայաթ-Նովեն, ամպի նման տխուր մնաց,Ասավ՝ Չարենց, էս գոզալից սրտիս մէ հին մրմուռ մնաց.Սիրտս վառվեց, մոխիր դարձավ՝ ինքը կրակ ու հուր մնաց.–Դո՛ւ էլ նրա գովքը արա, որ գա՝ օսկէ մազը ձեռին։ Էսպէս ասավ Սայաթ–Նովեն ու վեր կացավ, որպէս գիշեր,Գնաց նորից տխուր ու լուռ՝ սիրտը հազար մուրազ ու սէր,Երազն անցավ – դո՛ւ մնացիր, պատկերքը քո մնաց լուսէ,Մէկ էլ իմ խեղճ սիրտը մնաց՝ Սայաթ–Նովի սազը ձեռին:***Աշուղ Սայաթ-Նովի նման՝ ես երգ ու տաղ պիտի ասեմ,Երգեմ պիտի գիշեր-ցերեկ – ու սրտի խաղ պիտի ասեմ,Եվ էն սրտին, որ իր խորքում սիրո երգեր ունի ու սէր –Ես էն սրտին դրախտային մրգերի բաղ պիտի ասեմ։ Աստղ ու նկար շորեր հագած՝ դէմս ելար երազի պէս,Էշխդ՝ կրակ՝ սիրտս էրեց անհասնելի մուրազի պէս,Անուշ հոտով սիրտս լցրիր – Վարդստանի, Շիրազի պէս,–Ինչ էլ ըլի էշխդ[6], գոզալ[7],– երգս ուրախ պիտի ասեմ։/3 հուրի – գեղեցկուհի4 ատլաս, կերպաս – մետաքս5 խաս – ընտիր տեսակի, լավորակ6 էշխ – եռանդ, ավյուն, ոգևորություն, սէր7 գոզալ, գյոզալ – չնաշխարհիկ, սիրուն/ԲԱշխարհը մէ բաղ է, գոզալ,– նստել ես դու բաղի մէջը,Վարդ ես բացված՝ առավոտվա դրախտային շաղի մէջը,Ժամ ես դարձել տեսքով քո սուրբ՝ Հավլաբարի թաղի մէջը–Սրտիս անուշ արտասուքին երկնային շա՛ղ պիտի ասե՛մ։ Էնքան ըլի մէ–մէ անգամ տեսքդ տեսնեմ՝ վարդ ես, գոզալ,Էս փուչ կեանքում սրտիս տված անմահական զարդ ես, գոզալ,Էնպէս արա, որ քեզ չասեմ՝ դո՛ւ էլ ինձ պէս մարդ ես, գոզալ,–Թէ լի մնա սիրտս քեզնով՝ ափսոս ու ախ պիտի ասեմ։ԳԵս մէ անգին գոզալ տեսա – Գյուրջստանի[8] քաղաքումը,–Վզին՝ վարդեր ու խալ տեսա – Գյուրջստանի քաղաքումը։ Կանգնել էր լեն քուչի մէջը, հագին ատլաս ու խաս ուներ,Գլխին ոսկի ու շալ տեսա – Գյուրջստանի քաղաքումը։ Արեգակի շողքն էր ընկել վրեն ոսկէ չիքիլի[9] պէս՝Շրթերը խաս ու ա՛լ տեսա – Գյուրջստանի քաղաքումը։ Անցա, կամաց աչքով արի, ուզի ասեմ՝ ջա՛ն ես, էլի՛,–Դէմս կեցած մէ սա՛ր տեսա – Գյուրջստանի քաղաքումը։ Հիմի տխուր երգ եմ ասում, էշխս կրակ ըլի ասես՝Անմահական մէ յա՛ր տեսա – Գյուրջստանի քաղաքումը։/8 Գյուրջստան — Վրաստան9 չիքիլա — շղարշ, երեսի քող/ԴԿուզեմ հիմի փչէ զուռնեն – հարբած ըլիմ մինչև էգուց.Ամեն մարդու ընկեր ըլիմ – ու բաց ըլիմ մինչև էգուց։ Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝Էշխդ անքուն սիրտս ընկնի – ու լաց ըլիմ մինչև էգուց։ Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝Ընկերների սուփրին[10] գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց։ Երթամ – ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝Քո էդ անուշ, ազիզ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց։ ԵԵս մէ հարբած դուքանդար[11] եմ – դուքանիս մէջ բան չմնաց,Ամենքի հետ սեղան նստա՝ սուլթան, վեզիր, խան չմնաց,Ամէնայն տեղ գովքդ արի, տաղեր ասի՝ դրախտային –Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին՝ գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։ Թողի ամէնն, ինչ ունեի՝ կեանքս դարձավ հովի նման,Էշխդ ելավ, ճամփես կտրեց՝ Հնդստանի ծովի նման,Հարբած՝ խալխի նոքար[12] դարձա աշուղ Սայաթ–Նովի նման,Կարոտ կեցա հրամանիդ՝ ուրիշ հրաման չմնաց։ Ես մէ հարբած դուքանդար եմ – դուքանիս մէջ բան չմնաց,Էլ ի՞նչ ասեմ սիրեկանին – գոզալ, հոգի, ջա՛ն չմնաց։/10 սուփրա – ժող.՝ սփռոց, փխբ.՝ հացի սեղան, հացկերույթ11 դուքանդար – խանութպան [դուքան – խանութ]12 նոքար, նոքյար – ծառա/ԺԷլի գարուն կգա, կբացվի վարդը,Սիրեկանը էլի յարին կմնա։Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը,Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։ Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը,Ուրիշ աշուղ կասէ աշխարհի խաղը,Ինչ որ ե՛ս չեմ ասէ – նա՛ կասէ վաղը.Օրերը ծուխ կըլին, տարին կըմնա։ Հազար վարդ կըբացվի աշխարհի մէջը,Հազար աչք կըթացվի աշխարհի մէջը,Հազար սիրտ կըխոցվի աշխարհի մէջը –Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։ Ուրիշ սրտի համար կհալվի խունկը,Կբացվի շուշանը, վարդերի տունկը.Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը –Գերեզմանիս մարմար քարին կմնա։ ԺԱՀազար ու մի գիրք կարդացի – խելացի գիրք չտեսա,Հազար կնկա գիրկն ընկա – սիրեկան գիրկ չտեսա: Հասա մինչև Ֆռանգստան[13], երգ ու տաղեր լսեցի –Սայաթ –Նովի ձիրքի նման երկնային ձիրք չտեսա: Աղեքի հետ սեղան նստա, նոքարի հետ խմեցի՝Մարդու ասած խոսքերի մէջ արդար կշիռք չտեսա: Հազար գոզալ սիրտս էրեց ու հազարին սիրեցի –Քո սուրբ կրքից ավելի վառ ու անմար կիրք չտեսա: Ամէն բանից բար ու բեզար երեսս շուռ տվեցի –Բաղերն ընկա՝ քեզնից անուշ ու հասած միրգ չտեսա: ԺԲԱմէն տեսակ երգ երգեցի – ամէնից լավ տաղն է էլի,Սայաթ–Նովի դրախտային, անմահական խա՛ղն է էլի։ Ինչքան էլ լեն դուքաններում ռանգ–ռանգ[14] մրգեր ըլին շարածԱնմահական մրգերի տեղ – շահնշահի բաղն է էլի։ Բախչի միջի ծաղիկները ինչքան էլ լավ ջրով անես՝Ծաղիկների ջուրը ուզած – առավոտվա շաղն է էլի։ Գնա՛ կուզես Ֆռանգստան, ամենամեծ քուչեքը տես՝Սրտիդ ուզած տեղը միակ – սիրեկանի թաղն է էլի։ Վա՜յ քեզ, Չարենց, լա՛վ իմացի, ականջ արա սիրեկանին՝Ամէն բանից լավ ու անուշ սիրեկանի դաղն է էլի։/13 Ֆռանգստան – Ֆրանսիա14 ռանգ – երանգ, գույն; ռանգ–ռանգ՝ այստեղ՝ տեսակ-տեսակ/ԺԵԵրբ էս հին աշխարհը մտա ես տաղով, սազով–քամանչով՝Ի՞նչ պիտի անէ աշխարհում էս անմիտ–անճարը, ասին։ Սակայն երբ խալխի քեֆերին ես անուշ տաղերս ասի՝Ամառվա մրգերի նման անո՛ւշ է քո բառը, ասին։ Բայց խալխի անսիրտ քեֆերին ես տխուր, մէնակ մնացի,Ուզեցի թողնեմ–հեռանամ՝ հպարտ է ու չար է, ասին: Եվ սրտի ցավից հուսահատ ես մէ թաս օղի խմեցի –Չարենցը ցնդած–գինեմոլ, հարբեցող–հիմար է, ասին։ Ու ձմռան բուքերի միջին ես բոբիկ ու մերկ մնացի.–Դուրսը ցուրտ, ձմեռ է, սակայն հոգուդ մէջ ամառ է, ասին: Ասի թէ՝ մա՛րդ եք ախար դուք, չե՞ք տեսնում մարմինս ծվատ.–Չարենցի հոգին տաղերում աննկուն[15], համառ է, ասին։ Խնդացին, քրքջացին միայն, որ այդպէս մնացել եմ մերկ,–Դարերի հիացմունքը վսեմ տաղերիդ համար է, ասին։ ԺԶԱշխարհիս մէջ ես էլ մէ օր կանցնեմ անդարձ ու կերթամ,Ետ չեմ նայի, չեմ պահանջի ես փառք ու վարձ – ու կերթամ։ Աշուղ Սայաթ–Նովի նման ես էն գլխէն իմացա,Որ աշխարհում փուչ է ամէն երազ ու լաց – ու կերթամ։ Էն էլ, որ ես իմ վառ սրտով ու կարոտով սիրեցի –Քամուն կտամ, կմոռանամ ամէն մի հարց – ու կերթամ։ Ու գոզալի պատկերքը վառ, դէմքը մախմուր[16] ու անուշԿմոռանամ… կառնեմ խոնավ, հողէ մե բարձ ու կերթամ։ Կեանքիս նման հեռու մարդիկ, անանուն ու անծանոթ,Ձե՛զ կթողնեմ երգերս այս՝ կեանքս երազ – ու կերթամ։/15 աննկուն – ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի16 մախմուր, մախմուռ, մախմար – թավիշ; փխբ.՝ խումար, գինով, թեթև հարբած/(ՀԱՅԱՍՏԱՆԻՆ)ԺԹՀազար ու մէ վերք ես տեսել – էլի՛ կտեսնես,Հազար խալխի ձեռք ես տեսել – էլի՛ կտեսնես։ Աշնան քաղած արտի նման՝ հազա՜ր զոհերիՉհավաքած բե՛րք ես տեսել – էլի՛ կտեսնես։ Գլուխդ չոր քամուն տված պանդուխտի նմանՀազա՜ր տարվա հերք[17] ես տեսել – էլի՛ կտեսնես։ Նարեկացի, Շնորհալի, Նաղաշ Հովնաթան –Ինչքա՜ն հանճար, խելք ես տեսել – էլի՛ կտեսնես: Քո Չարենցին լեզու տվող երկի՛ր Հայաստան,Հազա՜ր ու մէ ե՛րգ ես տեսել – էլի՛ կտեսնես։/17 հերք – գրաբար հոգնակի՝ մազեր/ԻԵս իմ անուշ Հայաստանի արևահամ բարն եմ սիրում,Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,Արնանման ծաղիկների ու վարդերի բո՛ւյրը վառման,Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պա՛րն եմ սիրում։ Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսէ,Արևն ամռան ու ձմռվա վիշապաձայն բուքը վսեմ,Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սևՈւ հնամյա քաղաքների հազարամյա քա՛րն եմ սիրում։ Ուր էլ լինեմ – չե՛մ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,Չե՜մ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրքերը մեր,Ինչքան էլ սո՜ւր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր –Էլի՛ ես որբ ու արնավառ իմ Հայաստան–յա՛րն եմ սիրում։ Իմ կարոտած սրտի համար ո՛չ մի ուրիշ հեքիաթ չկա.Նարեկացու, Քուչակի պէս լուսապսակ ճակատ չկա.Աշխա՛րհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,Ինչպէս անհաս փառքի ճամփա՝ ես իմ Մասիս սա՛րն եմ սիրում։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s