Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ:

Միկրոօրգանիզմներից են. Մանրէները`   հիվանդաբեր բուսական ծագման միաբջիջ միկրոօրգանիզմներ են, կայուն են ցածր ջերմաստիճաններում, նույնիսկ բացասականներում: Որոշ տեսակները /սիբիրյան խոց, փայտացում առաջացնող/ արտաքին միջավայրում ստեղծում են պաշտպանիչ թաղանթներ, ինչը դժվարացնում է դրանց վարակազերծումը: Մանրէները առաջացնում են նաև ժանտախտ, խոլերա, բրուցելոզ և այլն: Վիրուսները մանրագույն միկրոօրգանիզմներ են: Ի տարբերություն մանրէների, աճում և բազմանում են միայն կենդանի հյուսվածքներում: Առաջացնում են սև ծաղիկ, դեղին տենդ: Ռիկետսիաները ձևով և չափերով մոտ են մանրէներին, բազմանում են պարզ բաժանումով: Ապրում են միայն իրենց խոցած օրգանի հյուսվածքներում: Առաջացնում են բծավոր տիֆ, տենդ: Սունկերը միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ են: Լավ են տանում չորացումը, արևի լույսի և վարակազերծող նյութերի ազդեցությունը: Առաջացնում են կարդիոզ: Տոքսինները /թույները/ որոշ մանրէների կենսագործունեության արդյունք են: Չորացրած վիճակում իրենց թունավորությունը պահպանում են մինչև մի քանի ամիս: Առանձնապես թունավոր է բոտուլիզմի տոքսինը, որը մարդու օրգանիզմում առաջացնում է ծանր խանգարումներ: Կենսաբանական զենքից մարդկանց և կենդանիների հիվանդացումը առաջ է գալիս վարակված օդը շնչելու, լորձաթաղանթի և վնասված մաշկի վրա մանրէներ ընկնելու, վարակված սննդի և ջրի օգտագործման, վարակված միջատների և տզերի խայթոցների, վարակված իրերին դիպչելու, վարակված մարդկանց հետ շփվելու հետևանքով և այլն: 

Նկարագրել ՀՀ-ում վիրուսի տարածման տեմպերը և ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը,
Կորոնավիրուսը փաստորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ Վարակը մոտենում է նաև Հայաստանին։ Այդ պատճառով Հայաստանի օդային և ցամաքային սահմանը Իրանի հետ գրեթե փակ է։ Վրաստանում ևս հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն սահմանը փակելու անհրաժեշտություն Հայաստանի կառավարությունը դեռ չի տեսնում։

Կորոնավիրուսի մասին. Ինչպես պաշտպանվել

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

Ինձ թվում է ,որ կորոնավիրուսի այսպիսի զարգացումը կարող է ունենալ ահռելի վատ հետևանքներ ։ Որովհետև վիրուսի պատճառով փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները , ֆաբրիկանևը , մի խոսքով այն հաստատություննեևը որտեղ կան շատ մարդիկ ։ Հայաստանում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և մեկ խոշոր առևտրի կենտրոն ՝ Երևան մոլ ։

Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ:: 2 комментария

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s