Բանկերի և դրանց գործունեության մասին


Բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային և այլ գործառնություններ:

Բանկերն իրենց գործունեության մեջ անկախ են օրենսդիր ու գործադիր մարմիններից և ղեկավարվում են սույն օրենքով, օրենսդրության այլ ակտերով և իրենց կանոնադրություններով:i

Բանկերի բաժնետեր կամ փայատեր չհանդիսացող պետական իշխանության ու կառավարման մարմինների աշխատողներին չի թույլատրվում մասնակցել բանկերի կառավարման աշխատանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նշանակվում է ժամանակավոր ադմինիստրացիա կամ լուծարքային հանձնաժողով:i

Բանկերը պատասխանատու չեն Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու չէ բանկերի պարտավորությունների համար, բացի այն դեպքերից, երբ բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել են այդպիսիք:

«Բանկ» տերմինը և դրա ցանկացած բառակապակցությունը կարող է օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ միայն այն կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

Հոդված 2.Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը ներառում է`i

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության բանկերը (փայատիրական, կոոպերատիվ, բաժնետիրական, օտարերկրյա և համատեղ), բանկերի մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և այլն:

Հոդված 3.Բանկերի տեսակները

Բանկերը դասակարգվում են`

ըստ կանոնադրական կապիտալի պատկանելիության և ձևավորման` փայատիրական, կոոպերատիվ, բաժնետիրական, օտարերկրյա և համատեղ բանկեր.

ըստ գործունեության ոլորտների` մասնագիտացված և բազմապրոֆիլ բանկեր.

ճյուղային ուղղվածություն ունեցող բանկեր:

Հանրապետական և այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել պետական մասնագիտացված բանկեր:

Հոդված 4.Բանկային միությունները

Բանկերն իրենց գործունեության կոորդինացման և շահերի պաշտպանության, տեղեկությունների փոխանակման, կադրերի պատրաստման, բանկային քաղաքականության մշակման համար կարող են ստեղծել միություններ:

Բանկերին արգելվում է իրենց միություններն օգտագործել բանկային գործառնությունների շուկայում մենաշնորհային դիրք գրավելու, տոկոսադրույքների և միջնորդավճարների, բանկային գործում մրցակցության սահմանափակման նպատակով:

Հոդված 5.Բանկի կանոնադրությունը

Բանկը գործում է իր կանոնադրության հիման վրա, որը հաստատվում է նրա բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովի կողմից:

Բանկի կանոնադրությունը պետք է ներառի`

բանկի անվանումը և գտնվելու վայրը.

բանկի կողմից կատարվող գործառնությունների ցանկը.

կանոնադրական կապիտալի չափը, ֆոնդերի ցանկը և դրանց կազմավորման կարգը.

դրույթ այն մասին, որ բանկը հանդիսանում է իրավաբանական անձ.

բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, ձևավորման կարգը և իրավասությունը.

բանկի գործունեության դադարման կարգը:

Հոդված 6.Բանկային գործառնությունները

Բանկը կարող է կատարել հետևյալ գործառնությունները`

ա) ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ.

բ) ներգրավել և տրամադրել վարկեր.

գ) կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող)

հանձնարարությամբ.

դ) բացել և վարել հաճախորդների, բանկերի (թղթակցող) հաշիվներ.

ե) ֆինանսավորել կապիտալ ներդրումներ` ներդրում կատարողների կամ կարգադրիչների հանձնարարությամբ.

զ) թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր և արժեթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր և այլն).

է) երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև ստանձնել այլ պարտավորություններ.

ը) ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների կատարման ռիսկը և կատարել դրանց ինկասացիան (ֆակտորինգ).

թ) գնել (սեփական միջոցների հաշվին) և վաճառել արտարժույթ.

ժ) հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).

ի) մատուցել խորհրդատվական ծառայություններ.

լ) սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ (լիզինգ).

խ) գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ ու քարեր, այլ արժեքներ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանձնարարությամբ բանկերն իրականացնում են պետական բյուջեի դրամարկղային սպասարկման գործառնություններ:

Սույն հոդվածով նախատեսված գործառնությունները բանկերը կարող են կատարել ինչպես Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, այնպես էլ` արտարժույթով:

Բանկերն արտարժույթով գործառնություններ կարող են կատարել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված այդպիսի արտոնագրի առկայության դեպքում:

Բանկերն արժեթղթերով միջնորդական գործառնություններ կատարում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագիր ստանալուց հետո:

Բանկերին արգելվում է գործունեություն ծավալել ոչ բանկային գործունեության, այդ թվում` ապահովագրության ոլորտում:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s