Փող: Փողի պատմությունը

Առանձնանցնում են փողի 4 հիմնական տեսակներ` ապրանքային (փողի դերում ապրանքն է), ապահովված (դրամանիշ և սերտիֆիկատ), ֆիատային՝ ինքնուրույն արժեք չունեցող (վճարման քարտ և էլեկտրոնային դրամ), վարկային (մուրհակ, չեկ, բաժնետոմս): Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական փողը՝ արժույթը: Տարբեր երկրների փողի միավորներն ունեն տարբեր անվանումներ, օրինակ՝ դոլար, ֆունտ, ֆրանկ, մարկ, ռուբլի, դրամ և այլն: Նյութը, որից պատրաստում են փողը, պետք է լինի որակապես համասեռ (նույնարժեք դրամի առանձին նմուշները չպետք է միմյանցից տարբերվեն)՝1. բաժանելի և միավորելի (մանրելուց և մեծացնելուց փողի հատկությունները չպետք է փոխվեն), 2. պահպանելի (երկար ժամանակ պահելիս չպետք է փոխի իր ֆիզիկական և քիմիական հատկությունները), 3. դյուրակիր (փոքր ծավալում պետք է պարունակի մեծ արժեք), 4. ճանաչելի (հեշտ ու արագ որոշվի տեսակը),5. անվտանգ (պաշտպանված լինի կեղծումից): Մեր օրերում համակարգիչների և արբանյակային կապի շնորհիվ բանկերը մի արժույթը մյուսով փոխանակելիս ամեն օր հսկայական գումարներ են տեղափոխում աշխարհով մեկ:1979 թ-ին Եվրոպական Միությունը եվրոպական տարբեր երկրների արժույթները միավորելու նպատակով ստեղծել է Եվրոպական արժութային համակարգը, ներմուծել դրամական նոր միավոր՝ եվրո, որի կուրսը հիմնված է Եվրոպական Միության երկրների արժույթների կուրսի վրա: Այդ երկրներում եվրոն օգտագործվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական գործառույթներում:Հնում առևտուր անելիս մարդիկ մի ապրանքը փոխանակել են մեկ այլ ապրանքով. այսպիսի փոխանակությունը կոչվում է բնական ապրանքափոխանակում՝ բարտեր: Աստիճանաբար ապրանքների վճարման միջոց են դարձել առավել օգտագործելի մթերքները (աղ, հացահատիկ), առարկաները (թանկարժեք քարեր), կենդանիները (ոչխար, կով) և այլն: Ժամանակի ընթացքում դրանք փոխարինվել են ոսկով ու արծաթով, որոնք չեն արժեզրկվում, գեղեցիկ են և չեն ժանգոտվում: Առաջին դրամները հատվել են մ. թ. ա. VII դարում, Լիդիայում (պետություն էր Փոքր Ասիայի արևմուտքում), այնուհետև՝ Հունաստանում, Հռոմում, Բաբելոնում, Եգիպտոսում, Պարսկաստանում, մ. թ. ա. V դարից՝ Հայաստանում: Մետաղե դրամները Հայաստանում տարածվել են հելլենիստական դարաշրջանի սկզբից: Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցել են հայկական շուկա: Այդ շրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով:Մ. թ. ա. III դարի վերջին Ծոփքի հայոց թագավորները հատել են սեփական դրամներ: Հայտնի են Արշամի, Աբդիսարեսի և Քսերքսեսի պղնձե դրամների նմուշներ: Հայկական դրամներ հատվել են Արտաշիսյան թագավորության շրջանում՝ մ. թ. ա. II–I դարերում. գրեթե բոլորի նմուշները պահպանվել են: Տիգրան Բ Մեծի դիմապատկերով դրամներ են հատվել Տիգրանակերտում, 

Արտաշատում, Ասորիքի մայրաքաղաք Անտիոքում և Դամասկոսում: Հայոց Արշակունի թագավորների դրամանմուշները մեզ չեն հասել: Լոռու թագավորությունում (XI դարի 2-րդ կես) հատվել են հայերեն գրերով պղնձե դրամներ:Միջին դարերում հայկական դրամներ հատվել են նաև Կիլիկյան Հայաստանում (XI–XVI դարեր): Դրանք հայերեն գրությամբ (նշված են Հայոց թագավորի անունը և դրվագման վայրը՝ պետության մայրաքաղաք Սիսը), դիմապատկերներով, կշռային չափերով և անվանումներով արծաթե ու պղնձե, հազվադեպ՝ ոսկե դրամներ են:XVII դարից սկսել են գործածվել թղթադրամները: Սկզբում թողարկվել են միայն խոշոր արժողության թղթադրամներ, ավելի ուշ եվրոպական երկրներում հայտնվել են նաև փոքր արժեքի թղթադրամներ, որոնք շրջանառվում են նաև այսօր:Փողերը հիմնականում պահվում են բանկում, բանկը կատարում է նաև վճարումներ. բանկում հաշիվ ունեցողների լրացրած չեկով համապատասխան գումար է փոխանցում ստացողի հաշվին: Բանկը նաև տոկոսներ է վճարում հաշվետիրոջը՝ նրա փողերը այլ մարդկանց վարկով տրամադրելու դիմաց, որի համար վերջիններս, իրենց հերթին, որոշակի տոկոսներ են վճարում բանկին:Բանկում հաշիվ ունեցողը կարող է իր գնումների համար վճարել վարկային քարտով: Այն փոքրիկ պլաստիկե քարտ է, որի մագնիսական ժապավենի վրա գրանցված են տիրոջ տվյալները: Վերջինս վճարելիս ներկայացնում է վարկային քարտը և ստորագրում հաշիվ, որտեղ նշված է վճարվելիք գումարի չափը: Խանութն այդ հաշիվն ուղարկում է բանկ, որը վճարում է գնումների համար և ամեն ամիս հաշիվ ներկայացնում վարկային քարտի տիրոջը՝ քարտում եղած գումարի չափի մասին:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s