Նոր կորոնավիրուսի ի հայտ գալուն պես մենք մեկուսացանք մեր տներում։ Անկեղծ ասած ինձ դուր չի գալիս այս կարգավիճակը , որովհետև լինել գյուղում ու չկաչողանալ տանից դուրս գալ այդքան էլ հեշտ չէ։ Առավոտյան արթնանալուն պես մտածում եմ , թե ինչպես պետք է անցկացնեմ օրս ։ Առաջին հերթին ստուգում եմ հեռախոսս , որպեսզի տեսնեմ նոր ուղարկված դասերիս չափաբաժինը։ Զբաղվում եմ ինքնակրթությամբ , ուսումնասիրում եմ իմ ընտրած մասնագիտության կարևորագուն մասերը։ Կարդում եմ հետաքրքիր փաստեր երկիր մոլորակի մասին։
Պատուհանից այն կողմ կարծես աշխարհը կանգ առած լինի , չկա առաջվա աշխուժությունը , մարդիկ վախենում են տնից դուրս գալ ։ Կորոնավիրուսի լավ կողմն այն է , որ մաքրվում է բնությունը ։ Դրսում շատ լավ եղանակ է , բայց չենք կարողանում վայելել այդ լավ եղանակը ։
Իմ կարծիքով մենք կկարողանանք հաղթել այս դժվարին ժամանակահատվածը։