հողային ռեսուրսների պահպանությունը և ռացիոնալ օգտագործումը

Հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է:
Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է
պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և
բարելավվել հողատարածությունները:

Էրոզիայի դեմ արդյունավետ կարելի է պայքարել հողապաշտպան
միջոցառումների համալիր կիրառության դեպքում: Հողի էրոզիայի դեմ պայքարելու
գործում կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական արտադրության ճիշտ
կազմակերպումն ու գյուղատնտեսական մշակաբույսերի տեղաբաշխումն ըստ
տնտեսության դիրքադրության:
 Առանձնակի նշանակություն ունի ցանքաշրջանառության կիրառումը,
հատկապես էրոզարցված կամ էրոզավտանգ հողերում: Այդ հողերում մաքուր
ցելերը պետք է փոխարինվեն զբաղված ցելերով, զգալի մասը պետք է
զբաղեցնեն բազմամյա խոտաբույսերը: Նմանատիպ տարածքներում
հարկավոր է բացառել շարահերկ կուլտուրաների մշակությունը:
 Թեք լանջերում գտնվող հողերում հողի մշակության և ցանքի աշխատանքները
պետք է տարվեն լանջի թեքությանն ուղղահայաց:
 Պայքարի արդյուանվետ միջոցառում է վարի ակոսավորումն ու թմբավորումը:
 Ջրի և քամու էրոզիայի դեմ պայքարելու համար արդյունավետ են ցանքի
խաչաձև և նեղշար եղանակները: Այս դեպքում բույսերն ավելի համաչափ են
ծածկում հողը:
 Լեռնային շրջաններում
էրոզիայի դեմ պայքարելու
գործում իրենց դերն ունեն
միջանկյալ ցանքերը:
7
Աշնանացանից հետո ցանված միջանկյալ ցանքերի շնորհիվ հողի մակերեսը
արագ ծածկում է բուսականությամբ և արագ զարգացող արմատային
համակարգը կրճատում է հողատարումը: Միջանկյալ ցանքերը կարելի է
օգտագործել նաև որպես սիդենանտ՝ հարստացնելով հողն օրգանական
նյութերով:
 Պայքարի կարևոր միջոցառում է ձյան պահպանումը և ձնհալի կարգավորումը:
 Վարելահողերը էրոզիայից
պաշտպանելու համար կարևոր
է օրգանական և հանքային
պարարտանյութերով հողի
ճիշտ պարարտացումը:
 Շատ կարևոր է ճիշտ
կատարվող ոռոգումը:
Ակոսներով ոռոգման ժամանակ անհրաժեշտ է ակոսների թեքությունն ու
երկարությունը ճիշտ զուգակցել ջրի
ծախսի հետ: Որքան թույլ է տալիս
ոռոգվող հողակտորի դիրքը և
հարթեցվածությունը, ակոսները պետք է
տանել հնարավոր փոքր թեքությամբ:
 Թեք լանջերում մշակության ժամանակ
խիստ կարևոր միջոցառում է դարավանդավորումը:
 Խիստ թեք լանջերի էրոզիայի ենթարկված հողերի բուսապատումը
հնարավորություն է տալիս վերականգնել քայքայված բուսածածկը, բարելավել
հողի ստրուկտուրան, վերականգնել հողի կնձիկայնությունը և կանխել
հողատարումը:
 Ջրային և քամու էրոզիայից հողերի պաշտպանման ամենաարդյունավետ
միջոցառումներից մեկը հողապաշտպան, հողմակարգավորիչ,

ջրակարգավորիչ անտառաշերտերի և համատարած անտառային ու
անտառապտղային տնկարկների ստեղծումն է:
Պայքարելով էրոզիայի դեմ, առաջին հերթին երկարացնում են հողի կյանքը,
պահպանում հողի վերին բերրի շերտը և ստրուկտուրան, որն էլ իր հերթին
նպաստում է բերքատվության բարձրացմանը:
Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առաջանում են նաև
հետևյալ առավել կարևորները.
 Առաջավոր ագրոտեխնիկան
 Հողաբարելավում
 Հողերի վերականգնում
 Պայքար հողերի աղտոտման դեմ
Առաջավոր
ագրոտեխնիկան հատուկ
նշանակություն է տալիս հողի
մշակմանը, որի ընթացքում ոչ
միայն բացառվում է դրա
քայքայումն ու տեղատարումը,
այլև բարելավում է հողի վերին
շերտի կառուցվածքը, հողը
դառնում է ավելի արգավանդ:
Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ
լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և
նվազում հողի էրոզիան:
Միջոցառումների մի ամբողջ համալիր է իրենից ներկայացնում
հողաբարելավումը՝ հողերի մելորացիան: Հողաբարելավման բոլոր միջոցառումների
հիմնական նպատակն ու արդյունքը նույնն է՝ հողային շերտի պահպանություն և
բերրիության բարձրացում:

Հողերի մելորացիայի տեսակները բազմազան են՝ մինչև 30 տեսակ: Դրանցից
մի քանիսն ունեն նաև կարևոր հողապաշտպան, հակաէրոզիոն նշանակություն:
Հատկապես աչքի է ընկնում ագրոանտառամելիորացիան, երբ ստեղծվում են
դաշտապաշտպան անտառաշերտեր,
կատարվում է զառիթափ լանջերի,
ձորակներ և ավազուտների
անտառապատում:
Ագրոանտառամելիորացիան լավ արդյունք
է տալիս հատկապես տափաստանային և
անտառատափաստանային գոտիներում:
Հողերի պահպանության տարածված եղանակ է հողերի վերականգնումը
(ռեկուլտիվացիա): Հողերի ռեկուլտիվացիան միջոցառումների մի համալիր է, որն
ուղղված է մարդու կողմից խախտված հողերի վերականգնմանը: Հողաշերտը շատ
խախտվում է բաց հանքերի շահագործման և լայնածավալ շինարարական
աշխատանքների իրականացման ժամանակ: Շինարարական աշխատանքների
ավարտից հետո և արդեն սպառված հանքերի տեղում կատարում են հողի
ռեկուլտիվացիա:
Հողերի ռեկուլտիվացիան բաղկացած է երկու փուլից՝ տեխնիկական և
կենսաբանական: Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում կատարվում է տարածքի
հատակագծում և հարթեցում, այն ծածկվում է բերրի հողաշերտով: Դա այլ վայրերից
բերվող կամ էլ նախկինում, շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ
հավաքված ու տեղում կուտակված բերրի հողն է: Կենսաբանական փուլում
կատարվում է քարերի հավաքում, հարթեցում, հողի վարուցանք, պարարտացում:
Վերջնական փուլում կատարվում է ծառատունկ, բույսերի մշակում և
խոտացանություն:
Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ
շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի
օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի
հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s