Հայոց լեզու


Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ։
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցում տալիս վկաները հուզվում էին:

Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունից:
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:

Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր.  կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ աշոնանը վերջին անգամ այգին մտնել, ցանկապատն ամրացնելու և հնձանի  դուռը փակելու , որպեսզի ձմռանը  գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից  արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցներով Թումանյանն իր շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից  գանձվող եկեղեցական տուրքերը, փակեց անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու  իշխանությունը, հաստատել արքունիքի   մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը մգանում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անքանում սարի գլխին, ամպի տակ կսկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Աէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձևն:

Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար-կողմնապահ, դաժան-անողորմ, անամոթ-անպատկառ, զուսպ-չափավոր, աներկյուղ-անվեհեր, թավ-խիտ, :
2. Ողորմելի-խեղճ բիլ-կապույտ, ժիր-առույգ, վեհ-վսեմ, ճերմակ-ձյունաթույր , մեծատուն-հարուստ,
3. Անկայուն-երերուն,  հակիրճ-համառոտ, ստոր-տմարդի, գեր-մարմնեղ, տաղտկալի-ձանձրալի, բիրտ-կոպիտ, :

  Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից-քեզ։
  3. Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք նրանից իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքներին-կարիքները բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
  6. Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա-նկարներին։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու-մասնակցելը։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ-հորիցդ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն-իր դիմաց տեսավ դժխեմ մահը։

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s