հայոց լեզու

  1. Լրացնել բաց թողնված տառերը:
    Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
    Ծերունին նայեց հանդիպակած  անպին, բարձրացավ անբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փաղչում զվար-աձայն:
    Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:
  2. Կետադրել տեքստը:
    Հետևյալ առավոտ ՝ նախաճաշից հետո , սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան ՝ զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա փքուն մարմնով այնպես էր ընկմվել , միացել իր ծավալուն բարձին ,որ շիկավառ մազ-մորուքով , կլոր, գեր դեմքի կաս-կարմիր այտերով ,առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ  հղփացած մարդը աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա ՝ չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու ՝ փակում էր լպրծուն կոպերը կարծես քուն էր մտնում:

        3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի նոսր արտից մի ծեր կին դուրս եկավ:
Առատաձեռն ծերունին երազում դրախտ էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ վատաբանում էին անգետին:
Երախտագետ պատանին այդ ցերեկ անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից փոքր, բայց հասած սալոր էին քաղել:

4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր-ագահ-աչքածակ-անկուշտ, անվեհեր-կտրիճ-արի, լկտի-լպիրշ- անամոթ, արդար-ազնիվ-ուղղամիտ, ժանտ- անգութ-վայրագ, :
   5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք:

մրցույթ , նորույթ , շահույթ , վարձույթ , վերջույթ , ելույթ ,վարույթ

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s