Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառերը կոչվում են շաղկապներ։ Հա-
մեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝
համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են
շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստո-
րադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են
գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։ Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։ Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։ Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները. Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։ Կրկնադիր շաղ-
կապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Վարժություն 3.Կետադրի՛ր նախադասությունները և  որոշի՛ր՝ համադասակա՞ն են, թե՞ ստորադասական:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով որ անձամբ հազար առյուծ խփեց: ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s