հայոց լեզու, 10-րդ դասարան

Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտությամբ)  էր նայում (որդուն): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտքերով) ու կարճ (շալվարով)  թռչկոտում էր (պարտեզում),  իսկ այսօր, իր բարեկազմ (հասակով), վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջով) և (աչքերի)  խելացի (արտահայտությամբ) արդեն հասուն (տղամարդու)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին (անտառով) ձգվող նեղ (արահետով), արևի շողերը (ճյուղորի) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգով)  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխով)  ցույց տվեց բարձունքի (ճեղքից)  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչով)  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտում):
2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել-մասնատել-պառակտել, վատաբանել-փնովել-պախարակել, հանգցնել-մարել-շիջել,  վհատվել-հուսահատվել- հուսալքվել,, պղծել — ապականել-արատավորել, , :

Խոսուն նկարներ

Ազատ ժամանակս հաճախ եմ տրամադրում մեր հին ֆոտոալբոմը թերթելուն, և հարցերիս հեղեղի տակ են ընկնում հայրս, մայրս, տատս, պապս, քանի որ նկարներում պատկերված շատերին չեմ ճանաչում:
Ահա մի քանի նկար, որոնք ունեն ասելիք:

Մեր ընտանիքը շատ է սիրում այցելել սրբավայրեր և միշտ լուսանկարվում է այդ վայրերն այցելելիս: Նկարում ` պապիկս ու տատիկս են իրենց զավակների հետ, ամենաբարձր աստիճանին նստած է հայրս ,հետո` հորեղբայրս  և հորաքույրս: Լուսանկարը արվել է Նորավանքում
Այստեղ հայրս է նկարում , նա պատմում է որ այս օրը իր ընկերոջ ծննդյան տարեդարձն է , և նրանք գնացել էին նշելու։
Նկարում հայրիկիս վերջին զանգն է, իր ասելով` շատ սպասված օր: Հայրիկս լավագույն հուշեր ունի այդ օրվա հետ կապված: 
Դպրոցն ավարտելուն պես հայրս  ծառայել է հայոց բանակում։ Ծառայությունից հետո հայրս սկսել է աշխատել որպես հյուսն։
Իսկ այս նկարում պապիս  գերդաստանն է Սուրբ Կարապետ վանքում։
Նկարում պապիկս , տատիկս , հորեղբայրս և հայրս են ։

Պապիկս հայրը պատմում է Արցախյան ազատագրման մասին

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ, նրանցից շատերն աչքի ընկան իրենց հերոսական   գործողություններով, ոմանք չվերադարձան ռազմադաշտից: Վայոց ձորի մարզից ևս բազմաթիվ հայորդիներ պատերազմ մեկնեցին ու կռվեցին գերմանական զորքերի դեմ:
«Պապիկս մասնակցել է Ստալինգրադի մարզի ազատագրման մարտերին: Նրա երկու ավագ եղբայրները մեկնել էին պատերազմ ու չէին վերադարձել: Ասում էր, որ ինքը գնացել էր եղբայների ու հորեղբայրների վրեժը լուծելու, հետո մասնակցել է Ղրիմի ազատագրմանը, տեղափոխվել Բելառուս, ճանապարհին զինվորներին տեղափոխող գնացքը ռմբակոծվել է: Պապիկս ասում էր, որ այդ ժամանակ մանթաշցի իր զինակից ընկերներից մեկը մահացել է, հետո, երբ պատերազմն ավարտվել ու վերադարձել է, գնացել է Մանթաշ, տեսակցել մահացած ընկերոջ ծնողներին ու հայտնել, թե նա որտեղ է թաղված»

«Պապիկս մեծ հպարտությամբ էր նշում, որ եղել է Բաղրամյանի զինվորն ու անձամբ է տեսել նրան: Մի անգամ Բաղրամյանը «Կուկուրուզնիկով» ժամանել է շտաբ, իսկ պապիկս հերթապահ է եղել։ 1945թ. ապրիլն է եղել, երբ առաջին անգամ տեսել է Բաղրամյանին, որն ազդեցիկ ելույթ է ունեցել: Տպավորվել է Բաղրամյանի ասածներից մեկը. «Գվարդիականները երբեք չպետք է նահանջեն»։

Երկրորդ անգամ Բաղրամյանին հանդիպում է պատերազմից հետո՝ Կիրովականում, երբ պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի անդամ։ Գալիս է, մասնակցում է Մյասնիկյանի արձանի բացմանը, այդտեղ էլ առաջին քարտուղարը, պապիս ցույց տալով Բաղրամյանին, ասում է, որ նրա զինվորն է եղել։ 

Կլիմայի Փոփոխություն

Վերջին 100 տարիներին երկրագնդի մթնոլորտի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1° C-ով և շարունակում է բարձրանալ։ Դրա արդյունքում հաճախակիացել և ուժգնացել են կլիմայական վտանգավոր երևույթները՝ փոթորիկները, ջրհեղեղները, կարկտահարումները, սաստիկ ձմեռները, չափազանց շոգ ամառները, երաշտը:

Երկրի և մթնոլորտի ջերմաստիճանը պահպանվում է ջերմոցային գազերի միջոցով, որոնք խոչընդոտում են Երկրից ջերմության արագ հեռացմանը տիեզերք՝ ստեղծելով ջերմոցային էֆեկտ։

Ջերմոցային գազեր են ածխածնի երկօքսիդը, մեթանը, օզոնը, ինչպես նաև ազոտի երկօքսիդը, ֆրեոնները։

Գիտնականները համոզված են, որ կլիմայի ներկայիս փոփոխության հիմնական պատճառը արդյունաբերական շրջանում հանածո վառելիքի (գազի, նավթի և ածուխի) այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։

Ըստ ԱՄՆ-ի Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտության ազգային վարչության (NOAA)՝ դիտարկված 138 տարիներից ամենատաքը եղել է 2016թ-ը, երկրորդը՝ 2015թ-ը, երրորդը՝ 2017-ը: Այս ցուցանիշներն արդեն փաստում են գլոբալ տաքացման մասին:

Կլիմայական մոդելների համաձայն` գլոբալ միջին ջերմաստիճանը մինչև 2100թ-ը մոտավորապես կաճի 1.4 – 5.8° C-ով: Սա վտանգավոր է, քանի որ մթնոլորտի՝ անգամ 2 աստիճան տաքացումն արդեն կարող է աղետաբեր լինել մոլորակի համար. սառցադաշտերի հալոցքը կարագանա, կտրուկ կբարձրանա ծովի մակարդակը, կվնասվի բուսական և կենդանական աշխարհը: Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նաև նոր հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը:

Գլոբալ տաքացումը չի շրջանցում նաև Հայաստանը։ Կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանն առավել զգայուն է խոցելի էկոհամակարգերի, կլիմայի չորության և հաճախակի նկատվող տարերային աղետների պատճառով։ Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ծայրահեղ եղանակային երևույթները՝ երաշտ, ցրտահարություն, կարկտահարություն, սելավ, ջրհեղեղ, ուժեղ քամի, անտառային հրդեհ։

Ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում

2010թ-ին Հայաստանում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները 1990թ. համեմատ կրճատվել են 70%-ով, իսկ 2000թ. համեմատ` աճել են 26%-ով։ Ջերմոցային գազերի կեսից ավելին բաժին է ընկնում ածխաթթու գազին։ Ջերմոցային գազերի արտանետման հիմնական ոլորտներն են էներգետիկան և գյուղատնտեսությունը։

Ինչպես կանխարգելել կլիմայի վտանգավոր փոփոխությունները

Կլիմայի փոփոխության վրա տարբեր չափաբաժիններով ազդեցություն ունեն մարդու գործունեության բոլոր ոլորտները։ Գոյություն ունի նույնիսկ ածխածնի ոտնահետք հասկացությունը, որը ջերմոցային գազերի արտանետումների այն քանակն է, որն արտադրվում է երկրների, ընկերությունների կամ անհատների գործունեության արդյունքում: Մենք թողնում ենք ածխածնի ոտնահետք, երբ օգտագործում ենք էլեկտրաէներգիա, սնունդ, տրանսպորտային միջոց և այլն։

Էլեկտրական լամպերը, որոնք օգտագործում ենք անգամ երբ դրա կարիքը չի լինում, նույնպես անուղղակիորեն նպաստում են գլոբալ տաքացմանը, քանի որ դրանց էներգիայի արտադրության համար արտանետվում են ջերմոցային գազեր, որոնք, ինչպես վերևում նշվեց, մթնոլորտում ստեղծում են ջերմոցային էֆեկտ՝ թույլ չտալով ջերմության արագ հեռացմանը երկրագնդից։

Որպես անհատ ածխածնի ոտնահետքը հնարավոր է նվազեցնել՝ ավելի քիչ էներգիա սպառելով։

էներգախնայող լուսադիոդային (LED) լամպերը, թեև ավելի թանկ արժեն, սակայն մոտ 75%-ով քիչ էներգիա են ծախսում և ավելի երկար են օգտագործվում, քան համարժեք լուսավորություն ապահովող շիկացման լամպերը։

Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում նույնպես քայլեր է ձեռնարկում։ Կառավարության կողմից հաստատվել է ազգային գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է՝

  • բարձրացնել էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը,
  • զարգացնել վերականգնվող էներգետիկան,
  • ավելացնել անտառապատ մակերեսը մինչև 20,1%,
  • հողօգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վերականգնել դեգրադացված հողերը և պահպանել հողի բերրի շերտը:

Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն, ֆիլմի դիտում, վերլուծություն

Վերջին 150 տարիների ընթացքում երկիր մոլորակի բարձրանում է ։Մարդիկ առանձնապես չեն մտահոքվում , երբ լսում են , որ 150 տարիների ընթացքւմ երկր մոլորակի ջորմաստիճանը բարձրացել է։ Շատերը գուցե չեն էլ պատկերացնում , որ ջերմաստիճանի փոփոխության պատճառով էնդեմիկ բուսատոսակներ և կենդանատեսակներ են վերանում։Ակտիվանում են սողանքները , ավելանում են բնական աղետների թիվը , նվազում են ջրայի ռեսուրսները ։ Հայտնի է , որ մեր մոլորակի ջերմությունը պահպանում է մթնոլորտում առկա ջորմոցային գազերը։ Սակայն մարդու տնտեսական անհեռատես գործունեության հոտևանքով վերջին 150 տարիների ընթացքում մթնոլորտ առտանետվող ջեմոցային գազերը 40 տոկոսով ավելացել են ։ Դա համարվում է արդյունաբերական հեղափոխության բացասական հետևանքը։ Մասանավորապես հանածո վառելիքը ՝ նավթը , գազը , քարածուխը էներգի ստանալու նպատակով այրելիս առտտանետվում են ածխաթթու և այլ գազեր ։ Հայաստանի տարածքում ջերմոցային գազերի առտանետոմների մեջ գերակշռում են էներգետիկային ոլորտի առտանետումները կազմելով 78-93 տոկոս։
Կլիմայի փոփոխության հետևանքով ամռան ամիսներին երկարել են երաշտների տևողությունը , ջրային ռեսուրսների սակավությունը ։
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությն շրջանակային կոնվեկցիաով փորձ է արվում զարգացած երկրներու կրճատել ջերմոցային գազերի առտանետումները ։ 2015 թվականի Փարիզի համաձայնագրով կոնվեկցիա անդամ 196 երկրները կմիավորեն ջանքերը , որպեսզի գլոբալ միջին ջերմաստիճանը չբարձրան 2 աստիճանից։

Summary

English is one of the most widely spoken languages in the world. Most developed countries are fluent in English. My goal is to become a programmer. The main condition for becoming a programmer is a good knowledge of English, that’s why I want to learn English. After becoming a good programmer, I want to go to America and work there.

This year we have done a lot of work on the English subject. We have made interesting projects. We traveled to Ashtarak. We did grammar exercises. To develop oral language, we have read interesting texts. We have watched movies in English to develop our vocabulary. We have played games that help us to master the words more easily

Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»

Ես  մի  հեքիաթ  գիտեմ,  որն  ուզում  եմ  քեզ  նվիրել:
Լինում  է,  չի  լինում  մի  փոքրիկ  գյուղում  մի  մարդ  է  լինում:  Նա ջրավաճառ է  լինում:  Այդ  ժամանակներում  ջուրը  ծորակից  չէր  հոսում.  այն  հանում  էին  կամ  ջրհորների  խորքից,  կամ  էլ  վերցնում  էին  խորը  գետից:  Նա,  ով  չէր  ուզում  ինքնուրույն  ջուր  որոնել,  ստիպված  էր  այն  առնել  ջրավաճառի    կավե  մեծ  կուժերից:  Նրանք  շրջում  էին  գյուղից  գյուղ՝    հետները  տանելով  անգին  հեղուկը:
  Մի  ան. ամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճա.  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ա.բո. ջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնոր.ներն  ամեն  ան.ամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  մի.ի  ա.բո.ջ  ջուրը,  և  մ.այն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լի.ն  էր  կիսով  չափ:
Նոր  կուժ  առնելը  շատ  թանկ  կնստեր  ջրավաճառի  վրա,  այդ  պատճառով  նա  որոշեց  ճանապարհն  անցնել  արագ՝    վնասի  չափը  նվազեցնելու  համար:
Երկու  տարի  շարունակ  տղամարդը  ջուր  էր  տանում  գյուղ  և  ստանում  իր  տասնհինգ  մետաղադրամը:
Մի  անգամ  նա  գիշերն  արթնացավ  կամացուկ  ձայնից:
—  Է՛յ…է՜յ:
— Ո՞վ  կա  այստեղ,-հարցրեց  տղամարդը:
—  Ես  եմ:
Ձայնը  գալիս  էր  ճաքած  կուժից:
— Ինչո՞ւ  դու  ինձ  արթնացրիր  այս  ժամին:
—  Ինձ  թվում  է՝    եթե  ես  քեզ  հետ  խոսեի  օրը  ցերեկով,  վախը  քեզ կխանգարեր  ինձ  հետ  խոսել…Իսկ  ինձ  հարկավոր  է,  որ  դու  ինձ  լսես:
— Ի՞նչ  ես  ուզում:
-Ես  ուզում  եմ քեզնից  ներողությունխնդրել:  Ճաքը,  որից  ջուրը  հոսում  է,  առաջացել  է  ոչ  իմ  մեղքով:  Բայց  ես  գիտեմ,  թե  այն  որքան  է  քեզ  վշտացրել:  Ամեն  օր,  երբ  դու  հոգնած  հասնում  ես  գյուղ  և  իմ  բերածի  դիմաց  ստանում  ես  ուղիղ  կես  գին,  քիչ  է  մնում  ես  պայթեմ    արցունքներից:  Ես գիտեմ,  որ  դու կարող  ես  ինձ  նոր  կուժով  փոխարինել  կամ  էլ  շպրտել,  բայց,  մեկ  է,  դու  ինձ  չես  շպրտում:  Դրա  համար  ես  ուզում  եմ  շնորհակալություն հայտնել  և  մեկ  անգամ  ևս  ներողություն  խնդրել  քեզանից:
—  Զավեշտ  է,  որ  դու  ինձնից  ներողություն  ես  խնդրում,-  քրթմնջաց  ջրավաճառը:  Առավոտ  շուտ  մենք  երկուսով  զբոսանքի  կգնանք:  Ես  ուզում  եմ  քեզ  մի  բան  ցույց  տալ:
Ջրավաճառը  նորից  ընկղմվեց  քնի  մեջ  մինչև  լուսաբաց:  Երբ  հորիզոնին  երևաց  արևը,  նա  վերցրեց  ճաքած  անոթն  ու  ուղղվեց  դեպի  գետը:
-Նայի՛ր,-ասաց  նա  հասնելով  մի  տեղի,  որտեղից  երևում  էր  ամբողջ  քաղաքը:  Ի՞նչ  ես  դու  տեսնում:

—  Քաղաք,-պատասխանեց  անոթը:

—  Էլ  ի՞նչ  ես  տեսնում,-  հարցրեց  տղամարդը:

—  Չգիտեմ…:  Ճանապարհ,-կասկածելով  ասաց  կուժը:

-Ճի՛շտ  է:  Իսկ  հիմա  նայիր  արահետին:  Ի՞նչ  ես  տեսնում:

—  Ես  տեսնում  եմ  չոր  հող  և  քարեր՝  ճանապարհի  աջ  կողմում  ու  ծաղիկների  շարք՝    ձախ  կողմի  վրա,-  ոչ  այնքան  վստահ  ասաց  կուժը՝    չհասկանալով,  թե  ինչ  է  իրենից  ուզում  իր  տերը:

—  Տարիներ  շարունակ  ես  անցել  եմ  այս  ձանձրալի,  անուրախ  ճանապարհով,  ջուր  եմ  տարել  գյուղ  և  երկու  կուժի  ջրի  դիմաց  ստացել  նույն  մետաղադրամները…  Բայց  մի  անգամ  ես  նկատեցի,  որ  քեզ  վրա  ճաք  է  առաջացել,  և  ջուրը  քչանում  է:  Քեզ  նոր  կուժով  փոխարինել  ես  չէի  կարող,  բայց  իմ  գլխում  ուրիշ  գաղափար  ծնվեց.  ես  գնեցի  գույնզգույն  ծաղիկների  սերմեր  և  ցանեցի  դրանք  ճանապարհի  երկու  կողմերում:  Ամեն  անգամ,  երբ  ես  անցնում  էի  այդ  ճանապարհով,  քեզնից  հոսող  ջուրը  ոռոգում  էր  արահետի  ձախ  կողմը:  Այդպես  առաջացավ  այս  գեղեցկությունը:

Ջրավաճառը  դադար  տվեց,  նայեց  իր  հավատարիմ  կուժին  ու  հարցրեց.  «Եվ  դո՞ւ  ես  ինձնից  ներողություն  խնդրում:  Մի՞թե  նշանակություն  ունեն  այն  մի  քանի  ավել  մետաղադրամները,  երբ  քո  շնորհիվ,  քո  ճաքի  շնորհիվ  իմ  ճանապարհը  զարդարում  են  այս  վառվռուն  ծաղիկները՝    ուրախություն  պարգևելով  իմ  աչքերին:  Այդ  ե՛ս  պետք  է  քեզ  շնորհակալություն  հայտնեմ  քո  սքանչելի  ճաքի  համար:

Ես  հուսով  եմ,  ավելի  շուտ՝    համոզված  եմ,  որ  դու  հասկացար,  թե  ինչու  եմ  քեզ  նվիրում  այս    հեքիաթը:

Առաջադրանքներ:

  1. Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը:
    ԻՆձ թվում է , որ վերնագիրը ուզում է ասել ,որ պետք չէ անպիտան բանը դեն նետել , այն կարելի քք , օգտագործել մի ուրիշ նպատակով ։
    Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության մասին:
    Ես մտածում եմ , որ սերը ամենակարող զգազմունք է ։ Մարդը կարող է հանուն իր սիրած էակի գնալ անհավանական քայլերի ։ Սերը դա անբացատրելի զգացմունք է։ Բայց ես կարծում եմ , որ չպետք է ամբողջովին նվիրվել այդ մարդուն , որովհետև կարող է այնպիսի բան պատահել ,որը շատ ցավ կպատճառի մեզ ։ Պետք է հոգ տանել ցանկացած մարդու հանդեպ , եթե մեր ուժերից վեր չէ , ցանկացած մարդ ունի հոգատարության և սիրո կարիգ ։
  2. Պարբերության մեջ կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:Մի  անգամ,  առավոտյան  կուժերից  մեկը  ճագ  տվեց,  ու  ջուրը  սկսեց  կաթել  ամբողջ  ճանապարհին:  Երբ  ջրավաճառը  հասավ  գյուղ, գնորդներն  ամեն  անգամվա  պես  տասը  մետաղադրամով  առան  աջ  կուժի  միջի  ամբողջ  ջուրը,  և  միայն  հինգ  մետաղադրամ  տվեցին  այն  կուժի  ջրին,  որը  լիքն  էր  կիսով  չափ: 

Էռնեստ Հեմինգուեյ,«Կատուն անձրևի տակ»

Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:

Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան:
-Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին:
— Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը:
-Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի:
Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ:
-Տես՝ չթրջվես,- ասաց նա:
Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր:
— Անձրևում է,- ասաց կինը:
— Այսօր շատ վատ եղանակ է:
Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը:
Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր:
— Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել:
Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան:
— Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա:
— Այստեղ կատու կար:
— Կատո՞ւ:
— Այո, կատու:
-Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ:
— Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ:
Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց:
— Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք:
— Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին:
Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր:
— Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով:
— Այնտեղ չէր:
-Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից:
Կինը նստեց մահճակալին:
— Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է:
Ջորջը նորից սկսել էր կարդալ:
Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը:
-Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին:
Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը:
— Այդպես էլ է ինձ դուր գալիս:
— Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից:
Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից:
— Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը:
Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր:
— Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա:
-Ի՞նչ…
— Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում…
— Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր:
Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին:
-Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ:
Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին:
Ինչ-որ մեկը թակեց դուռը:
-Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից:
Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից:
— Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:

Կարդացեք պատմվածքը, կատարեք հետևյալ լեզվական աշխատանքը
1. Դուրս գրեք 5-ական բարդ և ածանցավոր բառ:
բարդ-զբոսայգի , հուշարձան , սաղարթախիտ , բրոնզաձույլ , ծառւղի
ածանցավոր-ծառուղիներում ,գրկին , գրքից , ուրախություն , ծոծորակիս
2.Ձեր կարդացած ո՞ր պատմվածքն է հիշեցնում:
Ծերունին և ծովը , որովհետև այդ պատմվածքում էլ ծերունին ցանկանում էր բռնել ձկանը և վեջում հաջողվեց նրան բռնել ձուկը։
3.Պատմեք` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում:
Ոչ հաճախ , բայց մեծամանությամբ կատարվում են ։