Կլիմայի Փոփոխություն

Վերջին 100 տարիներին երկրագնդի մթնոլորտի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1° C-ով և շարունակում է բարձրանալ։ Դրա արդյունքում հաճախակիացել և ուժգնացել են կլիմայական վտանգավոր երևույթները՝ փոթորիկները, ջրհեղեղները, կարկտահարումները, սաստիկ ձմեռները, չափազանց շոգ ամառները, երաշտը:

Երկրի և մթնոլորտի ջերմաստիճանը պահպանվում է ջերմոցային գազերի միջոցով, որոնք խոչընդոտում են Երկրից ջերմության արագ հեռացմանը տիեզերք՝ ստեղծելով ջերմոցային էֆեկտ։

Ջերմոցային գազեր են ածխածնի երկօքսիդը, մեթանը, օզոնը, ինչպես նաև ազոտի երկօքսիդը, ֆրեոնները։

Գիտնականները համոզված են, որ կլիմայի ներկայիս փոփոխության հիմնական պատճառը արդյունաբերական շրջանում հանածո վառելիքի (գազի, նավթի և ածուխի) այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։

Ըստ ԱՄՆ-ի Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտության ազգային վարչության (NOAA)՝ դիտարկված 138 տարիներից ամենատաքը եղել է 2016թ-ը, երկրորդը՝ 2015թ-ը, երրորդը՝ 2017-ը: Այս ցուցանիշներն արդեն փաստում են գլոբալ տաքացման մասին:

Կլիմայական մոդելների համաձայն` գլոբալ միջին ջերմաստիճանը մինչև 2100թ-ը մոտավորապես կաճի 1.4 – 5.8° C-ով: Սա վտանգավոր է, քանի որ մթնոլորտի՝ անգամ 2 աստիճան տաքացումն արդեն կարող է աղետաբեր լինել մոլորակի համար. սառցադաշտերի հալոցքը կարագանա, կտրուկ կբարձրանա ծովի մակարդակը, կվնասվի բուսական և կենդանական աշխարհը: Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նաև նոր հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը:

Գլոբալ տաքացումը չի շրջանցում նաև Հայաստանը։ Կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանն առավել զգայուն է խոցելի էկոհամակարգերի, կլիմայի չորության և հաճախակի նկատվող տարերային աղետների պատճառով։ Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ծայրահեղ եղանակային երևույթները՝ երաշտ, ցրտահարություն, կարկտահարություն, սելավ, ջրհեղեղ, ուժեղ քամի, անտառային հրդեհ։

Ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում

2010թ-ին Հայաստանում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները 1990թ. համեմատ կրճատվել են 70%-ով, իսկ 2000թ. համեմատ` աճել են 26%-ով։ Ջերմոցային գազերի կեսից ավելին բաժին է ընկնում ածխաթթու գազին։ Ջերմոցային գազերի արտանետման հիմնական ոլորտներն են էներգետիկան և գյուղատնտեսությունը։

Ինչպես կանխարգելել կլիմայի վտանգավոր փոփոխությունները

Կլիմայի փոփոխության վրա տարբեր չափաբաժիններով ազդեցություն ունեն մարդու գործունեության բոլոր ոլորտները։ Գոյություն ունի նույնիսկ ածխածնի ոտնահետք հասկացությունը, որը ջերմոցային գազերի արտանետումների այն քանակն է, որն արտադրվում է երկրների, ընկերությունների կամ անհատների գործունեության արդյունքում: Մենք թողնում ենք ածխածնի ոտնահետք, երբ օգտագործում ենք էլեկտրաէներգիա, սնունդ, տրանսպորտային միջոց և այլն։

Էլեկտրական լամպերը, որոնք օգտագործում ենք անգամ երբ դրա կարիքը չի լինում, նույնպես անուղղակիորեն նպաստում են գլոբալ տաքացմանը, քանի որ դրանց էներգիայի արտադրության համար արտանետվում են ջերմոցային գազեր, որոնք, ինչպես վերևում նշվեց, մթնոլորտում ստեղծում են ջերմոցային էֆեկտ՝ թույլ չտալով ջերմության արագ հեռացմանը երկրագնդից։

Որպես անհատ ածխածնի ոտնահետքը հնարավոր է նվազեցնել՝ ավելի քիչ էներգիա սպառելով։

էներգախնայող լուսադիոդային (LED) լամպերը, թեև ավելի թանկ արժեն, սակայն մոտ 75%-ով քիչ էներգիա են ծախսում և ավելի երկար են օգտագործվում, քան համարժեք լուսավորություն ապահովող շիկացման լամպերը։

Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում նույնպես քայլեր է ձեռնարկում։ Կառավարության կողմից հաստատվել է ազգային գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է՝

  • բարձրացնել էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը,
  • զարգացնել վերականգնվող էներգետիկան,
  • ավելացնել անտառապատ մակերեսը մինչև 20,1%,
  • հողօգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վերականգնել դեգրադացված հողերը և պահպանել հողի բերրի շերտը:

Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն, ֆիլմի դիտում, վերլուծություն

Վերջին 150 տարիների ընթացքում երկիր մոլորակի բարձրանում է ։Մարդիկ առանձնապես չեն մտահոքվում , երբ լսում են , որ 150 տարիների ընթացքւմ երկր մոլորակի ջորմաստիճանը բարձրացել է։ Շատերը գուցե չեն էլ պատկերացնում , որ ջերմաստիճանի փոփոխության պատճառով էնդեմիկ բուսատոսակներ և կենդանատեսակներ են վերանում։Ակտիվանում են սողանքները , ավելանում են բնական աղետների թիվը , նվազում են ջրայի ռեսուրսները ։ Հայտնի է , որ մեր մոլորակի ջերմությունը պահպանում է մթնոլորտում առկա ջորմոցային գազերը։ Սակայն մարդու տնտեսական անհեռատես գործունեության հոտևանքով վերջին 150 տարիների ընթացքում մթնոլորտ առտանետվող ջեմոցային գազերը 40 տոկոսով ավելացել են ։ Դա համարվում է արդյունաբերական հեղափոխության բացասական հետևանքը։ Մասանավորապես հանածո վառելիքը ՝ նավթը , գազը , քարածուխը էներգի ստանալու նպատակով այրելիս առտտանետվում են ածխաթթու և այլ գազեր ։ Հայաստանի տարածքում ջերմոցային գազերի առտանետոմների մեջ գերակշռում են էներգետիկային ոլորտի առտանետումները կազմելով 78-93 տոկոս։
Կլիմայի փոփոխության հետևանքով ամռան ամիսներին երկարել են երաշտների տևողությունը , ջրային ռեսուրսների սակավությունը ։
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությն շրջանակային կոնվեկցիաով փորձ է արվում զարգացած երկրներու կրճատել ջերմոցային գազերի առտանետումները ։ 2015 թվականի Փարիզի համաձայնագրով կոնվեկցիա անդամ 196 երկրները կմիավորեն ջանքերը , որպեսզի գլոբալ միջին ջերմաստիճանը չբարձրան 2 աստիճանից։

հողերի քիմիական աղտոտումը

Հողերի աղտոտումը արտադրական թափոններով: Օդի և ջրի նման հողը ևս ենթակա է աղտոտման: Դրա աղտոտման աղբյուրներից մեկը մթնոլորտն է: Մթնոլորտի վնասակար խառուրդները նստում են հողի մակերեսին, թափանցում են գրունտային ջրերի մեջ, իսկ դրանց մի մասն էլ փոշու ձևով վերադառնում է մթնոլորտ:
Հողի աղտոտման աղբյուրներն են նաև մետաղաձուլական գործարանների, նավթարդյունաբերական և արդյունաբերական այլ ձեռնարկությունների թափոնները: Նման աղտոտումները տարածվում են հսկայական տարածությունների վրա և նկատվում են երկրագնդի ամենահեռավոր վայրերում: Ընդ որում հողի մակերեսային բերրի շերտում կարող են կուտակվել մանգանի, քրոմի, պղնձի, կոբալտի, նիկելի և կապարի վտանգավոր միացություններ, ինչը 20 – 50%-ով իջեցնում է գյուղատնտեսական մշակաբույսերի բերքատվությունը:Հողերի աղտոտումը ռադիոակտիվ նյութերով: 20-րդ դարի երկրորդ կեսից սկսած առաջացավ ռադիոակտիվ տարրերով հողի աղտոտման իրական վտանգ: Ռադիոակտիվ նյութերը կարող են թափանցել հող և կուտակվել այնտեղ ատոմային պայթյուններից հետո տեղումների արդյունքում: Տեղ-տեղ հողը կարող է աղտոտվել ատոմային էլեկտրակայանների և այլ ձեռնարկությունների թափոնների ռադիոակտիվ տարրերով:Հողի աղտոտումը պեստիցիդներով: Պեստիցիդները քիմիական միացությունների խումբ են, որոնք կիրառվում են մարդու համար անցանկալի օրգանիզմները ոչնչացնելու կամ դրանց թվաքանակը կրճատելու նպատակով: Այս քիմիկատներից ոչ մեկ օժտված չէ բացարձակ ընտրողականությամբ այն օրգանիզմի նկատմամբ, որի դեմ կիրառվում է: Այդ բոլոր միացությունները օտար են բոլոր օրգանիզմների և, ընդհանրապես, կենսոլորտի համար:Ժամականակակից գյուղատնտեսությունը չի կարող չկիրառել պեստիցիդներ, քանի որ դրանց բացակայության դեպքում բերքի մեծ կորուստներ ունենալու վտանգ է առաջանում: Հետևաբար, պեստիցիդներն անհրաժեշտ է կիրառել մեծ զգուշությամբ և պետք է կարողանալ կանխագուշակել կենդանի օրգանիզմների, էկոլոգիական համակարգերի և մարդու վրա դրանց ունեցած բացասական ազդեցության հնարավոր էկոլոգիական հետևանքները:Պարարտանյութերի օգտագործումը: Աշխարհում ներկայումս տարեկան կտրվածքով արտադրվում է շուրջ 200 մլն տ հանքային պարարտանյութ, կամ 1 շնչին մոտավորապես 40 կգ: Սակայն այդ պարարտանյութերի կիրառումից սպասվող ցանկալի արդյունքին հասնելու համար անհրաժեշտ է ավելացնել մինչև 500 մլն տ, ինչը կկազմի մոտ 90 կգ 1 շնչին մեկ տարվա ընթացքում:Հանքային պարարտանյութերով հողի պարարտացումը ինտենսիվ հողագործության անխուսափելի հետևանք է: Առանց պարարտանյութերի գյուղատնտեսական արտադրանքը խիստ կնվազի, ինչն անխուսափելիորեն կբերի ծանր սոցիալական հետևանքների: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել և այն էկոլոգիական հետևանքները, որոնք ծագում են հանքային պարարտանյութերի կիրառման ժամանակ:Հանքային պարարտանյութերի օգտագործման կաննոների խախտման դեպքում մեծանում է հողի թթվայնությունը, փոխվում է հողային օրգանիզմների տեսակային կազմը, խախտվում է նյութերի շրջապտույտը, քայքայվում է հողի կառուցվածքը: Արդյունքում հողի բերրիությունը ընկնում է: Պարարտանյութերը բացասաբար են ազդում ոչ միայն հողի, այլև մթնոլորտի և ջրային էկոհամակարգերի վրա:
Մարդու և կենդանիների առողջության վրա բացասաբար են ազդում պարարտանյութերի բոլոր խմբերը, մասնավորապես քլոր պարունակող և ֆոսֆորական պարարտանյութերը: 

։

Հող

Հողը երկրակեղևի վերին փխրուն և բերքատու շերտն է, որտեղ աճում են բույսերը: Հողային ծածկույթն առաջանում է երկարատև ժամանակի ընթացքում (100 տարում առաջանում է 1 սմ հաստության շերտ). դրա առաջացմանը մասնակցում են բնության բոլոր բաղադրատարրերը (կլիմա, ջրեր, ռելիեֆ, բուսական ու կենդանական աշխարհներ) և մարդը` իր տնտեսական գործունեությամբ: Հողն ունի բարդ կազմություն, որի գերակշռող տարրերը 2-ն են՝ քայքայված լեռնային ապարների մասնիկները (անօրգանական մաս) և հումուսը (օրգանական մաս):Հողը բնության ամենագլխավոր պաշարներից է, գյուղատնտեսության գլխավոր արտադրամիջոցը: Դեռևս անհիշելի ժամանակներից մարդն օգտագործել է հողը և աստիճանաբար ճանաչել նրա առաջացման ու զարգացման օրինաչափությունները: Հողն օժտված է ֆիզիկաքիմիական որոշակի հատկություններով, մասնավորապես՝ բերրիությամբ, որը կախված է հումուսի քանակից: Որքան հողը հարուստ է հումուսով, այնքան բարձր է նրա բերքատվությունը:ՀՀ-ն խիստ սակավահող երկիր է. հողային ֆոնդը կազմում է ընդամենը 2.974.259 հա: 1 շնչին ընկնող հողային տարածքի ցուցանիշով (0,4 հա) ՀՀ-ն աշխարհում զբաղեցնում է վերջին տեղերից մեկը: Բուսականության, ռելիեֆի և կլիմայական պայմանների մեծ բազմազանության շնորհիվ այստեղ հանդիպում են հողերի 14 ծագումնաբանական տիպեր, որոնցից 7-ը գոտիական են, և որտեղ գերակշռում են լեռնային սևահողերը, շագանակագույն և կիսաանապատային գորշ հողերը (տարածքի 42,5 %-ը): Մյուս 7-ը միջգոտիական են, որտեղ գերակշռում են մարգագետնասևահողերը, գետահովտադարավանդային, ճահճային, մարգագետնային, աղուտ-ալկալի և ոռոգելի մարգագետնային հողերը (տարածքի 6 %-ը): Անտառային հողերն զբաղեցնում են 697 հզ. հա (հանրապետության տարածքի 22,4 %-ը), անտառածածկ տարածությունները՝ 364 հզ. հա (11,7 %):Հողի էական առանձնահատկությունն այն է, որ ճիշտ օգտագործման դեպքում ոչ միայն չի սպառվում, այլև որակապես բարելավվում է, ինչի շնորհիվ բարձրանում է բերքատվությունը:Համաշխարհային հողային ֆոնդի օգտագործման գլխավոր հիմնախնդիրը գյուղատնտեսական հողերի շարունակական վատթարացումն է: Որոշ հաշվարկներով՝ մարդկությունն արդեն կորցրել է մոտ 2 մլրդ հա բերրի հողեր: Հողի բերրիության նվազման և հողային պաշարների կորստի պատճառներից առավել տարածվածը էրոզիան է, երբ հոսող ջրի ու քամու ազդեցությամբ քշվում-տարվում է հողի՝ հումուսով հարուստ շերտը, և լերկացած երկրակեղևը դառնում է գյուղատնտեսության համար ոչ պիտանի: Աշխարհում ամեն տարի էրոզիայի պատճառով գյուղատնտեսական շրջանառությունից դուրս է գալիս 6–7 մլն հա պիտանի հող: Էրոզիան ուժեղանում է անտառահատումների, արոտավայրերի գերարածեցման հետևանքով: Հողային պաշարները կրճատվում են նաև աղակալման (տարեկան շուրջ 0,6 մլն հա) և քիմիական աղտոտման պատճառով: Դրանից առաջին հերթին տուժում են վարելահողերը:Աշխարհի տարբեր տարածաշրջաններում, այդ թվում նաև ՀՀ-ում, խոշորագույն վտանգ է հողերի անապատացումը, որի գլխավոր գործոնը մարդու տնտեսական գործունեությունն է (գերարածեցում, անտառահատում, հողի ոչ ճիշտ մշակում): Հաշվարկված է, որ անապատացումն ընդգրկել է 900 մլն հա և սպառնում է ևս 300 մլն հա տարածքների (այս տարածքը կազմում է հողային ֆոնդի 7 %-ը): Անապատացման կանխումը հնարավոր է աշխարհի բոլոր պետությունների համատեղ ջանքերով: 1994 թ-ին ընդունվել է «Անապատացման դեմ պայքարի …….» միջազգային համաձայնագիրը (ներկայումս անդամակցում է 180 երկիր, այդ թվում` ՀՀ), որի իրականացումը հնարավորություն կտա կանխելու այդ վտանգավոր երևույթի հետագա տարածումը:
Հողը գոլորշիացնում է մազական անցքերով բարձրացող ստորերկրյա ջուրը։ Կատարվում է լուծույթների շարժում և առաջանում է աղերի նստվածք հողի տարբեր հորիզոններում։ Հողում կատարվում է նաև գազափոխանակություն։ Գիշերը գազերի սառչելու և սեղմվելու ժամանակ հողի մեջ որոշ քանակությամբ օդ է թափանցում։ Օդի թթվածինը կլանում են կենդանիները և բույսերը, և այն մտնում է քիմիական միացությունների բաղադրության մեջ։ Օդի հետ հողի մեջ թափանցած ազոտը որսում են որոշ բակտերիաներ։ Ցերեկը հողի տաքանալու ժամանակ դուրս են գալիս գազեր՝ ածխաթթու գազ, ծծմբաջրածին, ամոնիակ: Հողն անընդհատ զարգանում և փոփոխվում է։ Բնութագրվում է բերրիությամբ՝ բույսերին մատչելի սննդանյութերով և ջրով ապահովելու ունակությամբ, որի շնորհիվ այն դառնում է արտադրամիջոց, աշխատանքի առարկա, նյութական բարիքների աղբյուր։ Հողը գյուղատնտ․ արտադրության հիմնական միջոցն է. ագրոտեխնիկական, ագրոքիիական ու բարելավող միջոցառումների կիրառմամբ այն կարելի է դարձնել առավել արդյունավետ, որի ցուցանիշը բույսերի բերքատվությունն է։

Էներգետիկ ռեսուրսներ

  1. Ուսումնասիրել վառելիքաէներգետիկ ռեսուրսները
  • Նավթ
  • Գազ
  • Ածուխ

Նավթ

Նավթի բազմաստիճան թորման (ռեկտիֆիկացման) սխեման. 1. տաքացնող վառարան,2. ռեկտիֆիկացման աշտարակ, 3. սառեցման սարք
Նավթի արդյունահանում ծովում

Գազ

Նավթը Երկրի նստվածքային թաղանթում տարածված այրվող, յուղանման, յուրահատուկ հոտով հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, արժեքավոր բնական պաշար: Նավթը տարբեր մոլեկուլային զանգվածով գազային, հեղուկ ու պինդ սահմանային, ցիկլիկ և արոմատիկ ածխաջրածինների, ինչպես նաև թթվածին, ծծումբ ու ազոտ պարունակող օրգանական միացությունների խառնուրդ է: Լինում է բաց շագանակագույնից (գրեթե անգույն) մինչև գորշ (գրեթե սև) գույնի: Նավթի մեջ լուծված են մեթան, էթան, պրոպան, բութան, ջրային գոլորշիներ, երբեմն՝ նաև ազոտ, ածխաթթվական գազ, ծծմբաջրածին, հելիում, արգոն, որոնք կոչվում են նավթին ուղեկցող գազեր:
Նավթի առաջացումըԿան նավթի անօրգանական և օրգանական ծագման վարկածներ: Ըստ անօրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջանում է Երկրի միջուկը կազմող մետաղների (մասնավորապես՝ երկաթի) կարբիդներից: Երկրի ընդերքում բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում երկաթի կարբիդի ու ջրի փոխազդեցությամբ առաջանում են ածխաջրածիններ, որոնք բարձրանում են երկրակեղևի վերին շերտեր և հավաքվում ծակոտկեն ապարներում:Ըստ օրգանական ծագման վարկածի՝ նավթն առաջացել է միլիոնավոր տարիների ընթացքում` բարձր ջերմաստիճանի և ճնշման պայմաններում ջրային բույսերի, կենդանիների ու միկրոօրգանիզմների մնացորդների քայքայումից: Հաճախ նավթի շերտերն ընկած են լինում խոր ընդերքում, և այն արդյունահանելու համար հարկ է լինում փորել մի քանի կիլոմետր խորության հորատանցքեր: Ստորգետնյա հանքավայրերում նավթը գտնվում է ուղեկցող գազերի վիթխարի ճնշման տակ: Այդ պատճառով էլ, երբ հորատանցքը պատրաստ է լինում, նավթն ինքնուրույն վեր է բարձրանում և շատրվանում: Հորատանցքից նավթը խողովակներով ուղարկում են պահեստարաններ, ապա լցնում տարողությունների մեջ, նավթատար հսկա հեղուկանավերով փոխադրում ծովերով ու օվկիանոսներով: Սակայն առավել հարմար է նավթը փոխադրել նավթամուղով՝ ստորգետնյա և ստորջրյա խողովակներով:Նավթի հանքավայրեր են հայտնաբերվել բոլոր մայրցամաքներում (բացի Անտարկտիդայից) և նրանց հարող ջրային տարածքներում: Եթե նավթի հանքավայրը գտնվում է ծովի հատակին, ապա արդյունահանումը կատարվում է կանգուն (ամրացված է ծովի հատակին) կամ լողացող հենահարթակների վրա:Նավթի հսկայական պաշարներ կան Միջին և Մերձավոր Արևելքում (Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Իրաք, Իրան, Քուվեյթ), Աֆրիկայում (Ալժիր, Նիգերիա, Անգոլա, Լիբիա), Ասիայում (Ինդոնեզիա, Հնդկաստան), ԱՄՆ-ում (Ալյասկա, Կալիֆոռնիա, Տեխաս, Օկլահոմա), Կանադայում, Մեքսիկայում,  Ռուսաստանում (Սիբիր, Պովոլժիե), Ադրբեջանում, Ղազախստանում և այլուր:

Բնականգազ և մեթան

 Բնականգազըօգտակարանհամ, անոտ և անգույնգազայինմիացություն է, օգտակարհանածո, որնառաջացել է երկրիընդերքումանաերոբպայմաններում: Երկրիընդերքումբնականգազըգտնվում է միայնգազայինվիճակում, պարունակվում է ապարներիշերտերում` հաճախզուգակցվածածխիկամնավթիհետ:

 Բնականգազիկազմիմեջգերակշռում է մեթանը(CH4)` 92-98 %, որոշակիքանակությամբկարողենհանդիպելնաևածխաջրածնայինայլմիացություններ`  էթան(C2H6), պրոպան(C3H8), բութան (C4H10), ինչպեսնաևայլմիացություններ` ջրածին(H2), ծծմբաջրածին (H2S), ածխաթթուգազ (CO2), ազոտ (N2), հելիում (He) և այլն:

 Բնականգազըհանածովառելանյութերիցամենամաքուրայրվողն է և ամենահարմարըարտահանելու և օգտագործելուհամար:

Բնականգազիհամաշխարհայինպաշարներըհամաչափբաշխվումենզարգացող և զարգացածերկրներում: Զարգացողերկրներիարդյունահանմանփոքրծավալներիշնորհիվարդյունահանմանհամարանհրաժեշտհետազոտվածպաշարներըկբավարարենմոտ 150 տարի, զարգացածերկրներինըմոտ 40 տարի: ԲնականգազիպաշաներովհարուստերկրներնենՌուսաստանը, ԱՄՆ-ը, ՍաուդյանԱրաբիան, Կանադան, Նիդեռլանդները, Իրանը, Չինաստանը, Նորվեգիան, Ինդոնեզիան:

 Ներկայումսգազիտեղափոխմանհիմնականմիջոցըխողովակաշարերնեն: 75 մթնոլորտճնշմանտակայնհեշտությամբտեղափոխվում է մինչև 1.4 մ տրամագիծունեցողխողովակներով: 

Բնականգազըհսկայականդերունիինչպեսկենցաղում, այնպեսէլարդյունաբերությանմեջ: ՋԷԿ-երումօգտագործվող  վառելիքներիշարքումայնզիջում է միայնածխին: Սակայնայսոլորտումգազիդերըանընդհատաճում է: Բնկանգազըմեծծավալներովօգտագործվում է մետաղամշակմանոլորտում:

Բնականգազըորպեսավտոմեքենայինվառելիքաշխարհումսկսել է ավելիմեծտարածումգտնելիրէժանության և էկոլոգիապեսմաքուրլինելուպատճառով:

Զարգացածարդյունաբերությունունեցողերկրներումընդհանուրմթնոլորտայինարտանետումներիշուրջ 40-50 տոկոսըկազմումեն

ավտոմեքենաներիարտանետումները, իսկխոշորքաղաքներումայնկարողէհասնելմինչև 80-90 %-ի:

ԱՄՆ-ում, մեկավտոմեքենայի, որնաշխատում է բենզինովկամդիզելայինվառելիքովթունավորարտանետումներիպատճառածմիջինտարեկանվնասըկազմում է մոտ 120 դոլար: Բնականգազովաշխատելուդեքում, այդվնասըկրճատվում է մոտավորապես 25%-ով:

 Բնականգազիայրմանընթացքումհիմնականումառաջանում է ածխաթթուգազ և ջրայինգոլորշի, ընդորում 1.22 ամգամավելիքիչածխաթթուգազքանբենզինի և 1.34 անգամավելիքիչ, քանդիզելայինվառելիքիդեպքում:

Ընդհանուրառմամբարտանետվողթունավորգազերը 1.5 անգամպակասեն, քանբենզինիդեպքում և բացակայումենթունավորնյութեր, ինչպիսիքենկապարի, ծծումբի և այլմիացություններ:

Բնականգազըորպեսավտոմեքենայիվառելիքլայնածավալօգտագործելուդեպքում, էականորենկնվազիմոնոլորտիջերմոցայինէֆեկտը, որոշհետազոտողներիկարծիքովմինչև  20%:

Ածուխ

Ածուխ, պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո, որն առաջացել է Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով։ Միլիոնավոր տարիներ առաջ ներկայիս քաղաքների, դաշտերի ու անտառների տեղում աճել են հնագույն ծառեր։ Ժամանակի ընթացքում այդ ծառերը մահացել են, ընկել ճահճոտ հողին, իսկ դրանց տեղում աճել են նորերը և այդպես շարունակ։ Աստիճանաբար կուտակվել է այդ ծառերի մնացորդների հաստ մի շերտ։ Տարիների ընթացքում միկրոօրգանիզմների ազդեցությամբ և օդի դժվարացած ներհոսքի պայմաններում այդ շերտի ոչ լրիվ քայքայման հետևանքով առաջացել է տորֆ։ Վերջինս ծածկվել է գետերով հարթավայրեր բերվող տիղմով և ավազով։ Ժամանակի ընթացքում հանքային լուծույթների, բարձր ճնշման և ջերմաստիճանի պայմաններում տորֆը փոխարկվել է սկզբում գորշ ածխի, այնուհետև՝ քարածխի, ավելի ուշ՝ անտրացիտի։ Ածխածնի պարունակությունը գորշ ածուխներում կազմում է 55–78%, քարածուխներում՝ 75–92%, անտրացիտում՝ մինչև 98%: Ածխածնի պարունակության մեծացմամբ բարձրանում է հանածոյի ջերմատվությունը։ Ածուխներին հաճախ անվանում են «արեգակնային պահածո»: Եվ դա ունի իր տրամաբանությունը, որովհետև տարիների ընթացքում արեգակնային էներգիան կուտակվում է բույսերում, որոնք այդ էներգիայի օգնությամբ ջրից, ածխաթթու գազից և հանքային աղերից սինթեզում են իրենց կենդանի մարմինը։ Արդյունահանված ածուխներն այրվում են և ջերմության ձևով մեզ վերադարձնում հեռու-հեռավոր ժամանակներում բույսերի ամբարած այդ էներգիան։ Ածուխները կազմված են օրգանական (այրվող) և անօրգանական (չայրվող) բաղադրիչներից։ Օրգանական մասը կազմում են բիտումները, հումինային թթուներն ու մնացորդային ածուխը։ Անօրգանական հանքային մասը կազմում են ջուրը (գորշ ածխի մոտ 50%-ը) և կալցիումի, երկաթի, ալյումինի, կալիումի, նատրիումի սիլիկատները, ֆոսֆատները, սուլֆիդներն ու սուլֆատները։ Ածխի համաշխարհային ընդհանուր պաշարները գնահատվում են 13,5 տրիլիոն տոննա, որից 51,5%-ը քարածուխն է, 48,5%-ը՝ գորշ ածուխը։ Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ։

  • Գորշ ածուխն ունի գորշ երանգավորում և թույլ փայլ։ Ի տարբերություն քարածխի և անտրացիտի՝ նրա ածխացման աստիճանը ցածր է։ Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ, քան տորֆը։ Գորշ ածուխները երիտասարդ կամ թերհաս ածուխներ են, այսինքն՝ դեռևս չեն փոխակերպվել քարածխի։

Գորշ ածխի խոշոր հանքավայրեր կան Գերմանիայում, Չեխիայում, Ռուսաստանում։ Հայաստանում գորշ ածխի փոքր քանակներ կան Գեղարքունիքի, Լոռու, Շիրակի (Ջաջուռ) մարզերում։

  • Քարածուխը սև կամ գորշասև է՝ ուժեղ փայլով։ Պարունակում է ավելի քիչ բուսական մնացորդներ և ունի ածխացման ավելի բարձր աստիճան, քան գորշ ածուխը։ Քարածխի մեծ պաշարներ կան ԱՄՆ-ում, Գերմանիայում, Մեծ Բրիտանիայում, ՌԴ-ում, Ուկրաինայում, Չինաստանում, Հնդկաստանում, Ավստրալիայում։ Քարածխի կոքսացման՝ առանց օդի մուտքի բարձր ջերմաստիճաններում (1000–1200օC) տաքացման միջոցով ստացվում են կոքսագազ և քարածխային խեժ:

Կոքսագազը պարունակում է 55–60% ջրածին, 20–30% մեթան, 5–7% ածխածնի օքսիդներ։ Օգտագործվում է որպես վառելանյութ։

  • Քարածխային խեժը սև, մածուցիկ հեղուկ է։ Պարունակում է 400 տարբեր արոմատիկ և տարացիկլային միացություններ, որոնց միմյանցից բաժանում են կոտորակային թորմամբ։
  • Կոքսացման արդյունքում ստացվող պինդ մնացորդը կոչվում է կոքս, որը պարունակում է 90-98% ածխածին։ Այն օգտագործվում է հիմնականում չուգունի արտադրության մեջ և որպես վառելանյութ։
  • Անտրացիտը սև է՝ ուժեղ մետաղական փայլով։ Հաճախ ունենում է մոխրավուն երանգ։ Լավ էլեկտրահաղորդիչ է։ Այրվում է թույլ բոցով, գրեթե առանց մոխրի, օդում չի ինքնայրվում, չի փշրվում։ Անտրացիտի մեծ պաշարներ կան ԱՊՀ երկրներում, Չինաստանում, ԱՄՆ-ում։
  • Փայտածուխը սև, փխրուն նյութ է։ Այն ստանում են փայտի չոր թորմամբ՝ առանց օդի, բարձր ջերմաստիճանում փայտն ածխացնելով։ Փայտածուխը կազմում է չոր փայտի 30–40%-ը։ Փայտածխի կտորում նշմարվում են բազմաթիվ փողանցքեր։ Դրանք փայտի անոթներն են, որոնցով փոխադրվում են ծառը սնող նյութերը։
  • Ակտիվացրած կամ ակտիվ ածուխը սև փոշի է կամ հատուկ պատրաստված հատիկներ։ Այն պարունակում է 97% ածխածին և ունի ծակոտկեն կառուցվածք։ Ակտիվացրած ածուխ ստանում են՝ փայտածուխը ջրային գոլորշիներով և ածխաթթվական գազով ակտիվացնելով։ Հատկապես լավորակ ակտիվացրած ածուխ է ստացվում պտղակորիզների կեղևի ածխացումով։ Ակտիվացրած ածուխն օգտագործվում է գազերի, գոլորշիների կլանման, վնասակար խառնուրդներից ջրային լուծույթների, այդ թվում՝ խմելու ջրի և կեղտաջրերի մաքրման համար։ Ակտիվացրած ածխի շնորհիվ է, որ շաքարն ունի սպիտակ և ոչ թե դեղին գույն։ Ակտիվացրած ածուխը կիրառվում է քիմիական արդյունաբերության մեջ և հակագազերում։ Դեղահաբերի ձևով այն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ արյունը մաքրելու և աղեստամոքսային համակարգում առաջացած գազերն ու թունավոր նյութերը կլանելու համար։

.Ուսումնասիրել այլընտրանքային էներգիայի աղբյուրները

  • Արեգակի էներգիա
  • Մակընթացություն
  • Քամի
  • Ջուր
  • Գեոթերմալ
  • Սննդային աղբ

    Արեգակի էներգիա

Արևային էներգիա, արևային լույսի փոխարկումն է էլեկտրականության: Էներգիայի փոխարկման համակարգերի մեջ օգտագործվում են ոսպնյակներ կամ հայելիներ կենտրոնացնելու համար լույսի մեծ տարածք փոքր հեծանի վրա։

Արևային էնեկտրակայնները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին։ Առաջինը եղել է Կալիֆոռնիայում։

Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են՝ ԱՄՆ, Իսպանիա, Չինաստան, Գերմանիա, Իտալիա, Հնդկաստան: Աշխարհի ամենահզոր արևային էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում. այն Չարանկա Սոլար Փարկն է, հզորությունը կազմում է 214 մեգավատտ։

Հայաստանում այս ոլորտ դեռ զարգացման փուլում է։ Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան։ Բայց վերականգնվող էներգիայի մշակույթը արդեն գործում է մեր երկրում։

Ներկայումս Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվում է Արդյունաբերական մասշտաբի արևային էլեկտրակայան (ներ) կառուցելու նախապատրաստման ծրագիրը: Ամենահարմար տեղ է ընտրվել են Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղը: Նախագիծն այդպես էլ անվանել են` «Մասրիկ 1»:

Հետազոտությունները ցույց են տվել, որ այդ վայրն է հարմար մեծ հզորությամբ կայանի համար` 55-ից 100 մեգավատ: Եվ այսպես, ամենաքիչը 55 Մվատ, տարին 12 ամիս, օրը 24 ժամ աշխատող:
Արևային էներգիա: Յուրաքանչյուր 20 րոպեի ընթացքում երկրին հասնող արևային էներգիայի քանակը հավասար է էներգիա սպառող հիմնական երկրիների մեկ տարվա ընթացքում օգտագործած հանածո վառելանյութից ստացված էներգիային: Երկիր հասած էներգիայի մեծ մասը կլանում է Երկրի մակերույթը, փոխանցում է ծովերի, լճերի և գետերի ջրերին, ինչպես նաև բույսերին: Մի փոքր մասը քամիների, ալիքների առաջացման պատճառ է դառնում:Հաշվի առնելով այն հանգամանքը, որ արեգակնային էներգիան հսկայական ու անսպառ ռեսուրս է, ինչպես նաև այն հանգամանքը, որ էկոլոգիապես շատ մաքուր է 20–րդ դարի երկրորդ կեսից սկսած մարդիկ սկսեցին մեթոդներ մշակել որպեսզի արեգակնային էնէրգիան փոխակերպեն էլէկտրական էներգիայի:Այսօր շատ չնչին է արեգակնային էնրգիայի դերը համաշխարհային էներգետիկ համակարգում` կազմելով ընդամենը 0.1%:Արևային էլեկտրակայանները առաջին անգամ ստեղծվել են 1980-ական թվականներին: Առաջինը եղել է Կալիֆորնիայում: Այսօր արևային էներգիայի արտադրության ոլորտում աշխարհի առաջատար երկրներն են` ԱՄՆ-ը, Իսպանիան, Չինաստանը, Գերմանիան, Իտալիան, Հնդկաստանը: Աշխարհի ամենահզոր էլեկտրակայանը գտնվում է Հնդկաստանում: Արևային էներգիան լայն կիրառություն ունի Իսրայելում: Այս երկրում գտնվող բազահարկ շենքերի մոտ 95%-ը ջուր տաքացնելու համար կիրառում են հատուկ արևային տաքացուցիչներ, ինչը հանգեցնում է մոտ 4% էներգախնայողության ամբողջ երկրի մասշտաբով: Նմանատիպ սարքավորումներ Չինաստանում կիրառում է շուրջ 60 մլն ընտանիք:Հայաստանում այս ոլորտը դեռ զարգացման փուլում է: Դեռևս չկա կառուցված որևէ էլեկտրակայան: Բայց այն զարգացման հեռանկար ունի մեր հանրապետությունում:Արևից ստացվող էներգիան վերականգնելի է և մաքուր: Սակայն արևի բացակայությանը գիշերային, երբեմն էլ ցերեկային ժամերին, կախվածությունը տարվա եղանակից խոչընդոտում են նրա արդյունավետ օգտագործմանը: Բացի այդ արևի էներգիան լիարժեք օգտագործելու համար անհրաժեշտ է կուտակել, իսկ կուտակելու համար մեծածավալ սարքավորումներ են պահանջվում: Որքան մեծ է կուտակվելիք էներգիայի պաշարը, այնքան մեծածավալ կուտակիչներ են անհրաժեշտ:

  • Մակընթացություն
  1. Մակընթացություն ու տեղատվություն են կոչվում այն երևույթները, երբ Լուսնի և Արեգակի ձգողության ուժերի ազդեցությամբ Համաշխարհային օվկիանոսի ջրի մակար դակըպարբերաբար տատանվում է: Ով եղել է ծովի ափին, նկատածկլինի, թե ինչպես ջրի մակարդակը որոշակիպա րբերականությամբ՝ օրական 2 անգամ բարձրանում և իջն ումէ՝ փոխելով ափագիծը: Մակընթացության երևույթըծով ագնացներին հայտնի էր դեռևս վաղ անցյալից.փյունիկեցի ներն ու Միջերկրական ծովի ափին ապրող այլժողովուրդ ներ Ջիբրալթարից Ատլանտյան օվկիանոս դուրս գալիսնկ ատել են այդ երևույթը: Մակընթացությունը, այսինքն՝ ծովի շարժումը դեպի ցամաք ,լինում է Երկրագնդի շուրջը Լուսնի շարժմանը զուգընթաց. Լուսնիձգողության ազդեցությամբ Համաշխարհային օվկի անոսի ջուրնուռչում, ձգվում է դեպի Լուսին և ափերից դուր ս է գալիս: Այդնույն ժամանակ մակընթացություն դիտվում է նաև Երկրագնդիտվյալ հատվածի ճիշտ հակառակ կողմու մ: Իսկ մակընթացությանառանցքին ուղղահայաց ուղղությ ամբ ջուրը սեղմվում է, նրամակարդակն իջնում է, ծովը նա հանջում է ափից՝ տեղի էունենում տեղատվություն: Մակըն թացությունն ուտեղատվությունն իրար հաջորդում են 6 ժա մում. 1 օրվա կամԵրկրի շուրջը Լուսնի 1 պտույտի ընթացքում տ վյալ վայրումլինում են 2 մակընթացություն և 2 տեղատվութ յուն:
  • Քամի

Քամու էներգիա: Երկրի մակերևույթի անահամաչափ տաքացումը, բարդ ռելիեֆը, ջրային ավազանների ու ցամաքային տարածությունների տարբեր ջերմունակությունները առաջացնում են մթնոլորտային տարբեր ճնշման մարզեր (բարձր և ցածր): Ճնշումների տարբերություններից ելնելով երկրագնդի վրա առաջանում են քամիներ: Քամու էներգիան կարող է վերածվել էլեկտրաէներգիայի: Հատկապես կարևոր է հեռավոր այն տարածաշրջանների համար, որոնք միացված չեն էլեկտրականության ընդհանուր ցանցին: Հողմակայանների դրական կողմերից մեկն էլ այն է, որ սպառողը համեմատաբար անկախ է:
Գիտնականները հաշվարկել են էներգիայի ընդհանուր քանակությունը, որը կարելի է ստանալ քամու օգնությամբ: Պարզվել է, որ մեր մոլորակի վրա քամու էներգիան այնքան է, որ կարող է լիովին բավարարել մարդկության էներգետիկ պահանջները: Մթնոլորտի բարձր շերտերում քամին ավելի ուժգին է և մշտական, ինչն ավելի մեծ քանակությամբ էներգիա է ապահովում, քան Երկրի մակերևույթի կամ ծովային քամիները:Մի շարք երկրներ հսկայական ներդրումներ են անում այս ոլորտում և ստանում շոշափելի արդյունք: Այսպես, օրինակ Դանիայում ստացվող ողջ էլեկտրաէներգիայի 28%-ը ստանում են քամիներից, Պորտուգալիայում` 19%-ը, Իռլանդիայում` 14%-ը, Իսպանիայում`16%-ը, Գերմանիայում` 8%-ը: 2009թ.-ի դրությամբ աշխարհի 80 երկրներում քամու էներգիան օգտագործվում է էլեկտրաէներգիա ստանալու նպատակով:Քամու էներգիայի կիրառությունը սահմանափակ է նրանով, որ այն անընդհատ չէ, անհրաժեշտ են էլեկտրաէներգիայի կուտակիչներ` հոսանքի մատակարարումն անընդհատ դարձնելու համար:

  • Ջուր
    Ջուրը կարող է օժտված լինել որոշակի կլինետիկ և պոտենցիալ էներգիաներով: Հոսող ջրի էներգիան մարդն օգնտագործել է դեռևս հազարամյակներ առաջ:Ջրի էներգիայով աշխատող սարքը ջրանիվն է: Ջրի ազդեցությամբ պտտվող ջրանիվն աշխատացրել է ջրաղացը:Ջրի էներգիան առավելապես օգտագործում են էլեկտրաէներգիա ստանալու համար:Անգամ սակավաջուր գետերը կարող են արտադրել մեծ քանակությամբ էներգիա, եթե ջրի անկման բարձրությունը բավականաչափ մեծ լինի: Երկրագնդի վրա գետերի հոսող ջուրն օժտված է ահռելի էներգիայով, որը կարելի է օգտագործել տարբեր հանածոների այրման հետևանքով անջատվող ջերմային էներգիայի փոխարեն: Այդ էներգիան էկոլոգիապես ավելի մաքուր է, օգտագործելիս այն չի աղտոտում շրջակա միջավայրը:Հսկայական էներգիայով են օժտված նաև մթնոլորտում շարժվող քամիները: Քամին պտտելով հողմատուրբինի թիերը, աշխատեցնում է գեներատորը, որն արտադրում է էլեկտրաէներգիա:Քամու էներգիան որոշակի աշխատանք է կատարում բնության մեջ։ Քամու միջոցով քշվում-տարվում են ապարների մասնիկներ, առաջանում են ռելիեֆի նոր ձևեր, տեղի է ունենում հողմային էրոզիա և այլն։ Քամու ուժը մարդիկ օգտագործել են շատ վաղ ժամանակներից. կառուցել են հողմաղացներ:ՀՀ-ում կան քամու էներգիայի օգտագործման լուրջ հնարավորություններ, ուստի ներկայումս մեծ ուշադրություն է դարձվում մեր երկրում հողմաէներգետիկայի զարգացմանը:Քամին շատ անկայուն է՝ իր անսպասելի պոռթկումներով, հաճախ փոխում է ուղղությունը, որն էլ դժվարացնում է նրա օգտագործումը:

  • Գեոթերմալ
    Գեոթերմալ էներգիա: Այօր էներգիայի այլընտրանքային աղբյուրների շարքում անընդհատ աճում է գեոթերմալ էներգիայի բաժինը: Իսլանդիայում այն հադիսանում է էներգիայի ստացման հիմանական աղբյուրը, ինչպես նաև մեծ ծավալներով այն օգտագործվում է բնակարանները ջեռուցելու նպատակով: Երկրագնդի որոշ մասերում, հատկապես սեյսմիկ գոտիներում` երկրի մակերևույթին մոտ կան ստորերկրյա տաք ապարներ: Այս ապարների միջով հոսող ջուրը ոչ միայն տաքանու է, այլև կարող է վերածվել գոլորշու: Տաք ջուրը ը գոլորշին հնարավոր է օգտագործել տաքացնելու, ինչպես նաև էլէկտրաէներգիա ստանալու համար: ՀՀ-ում տաք ջրի հանքային խոշոր աղբյուրներ կան Ջերմուկում:

    Հիմնավորել այլընտրանաքային ռեսուրսների անհրաժեշտությունը
    Գիտնակաները արդեն պարզել են , որ մի քանի տարի հետո ավարտվելու է ՝ գազի , նավթի և քարածխի պաշարները ։ Երբ ավարտվեն պաշարները մարդկությունը կկանգնի մեծ խնդրի առջև ։ Նաև այս ռեսուրսները օգտագործելիս մենք բնությանը հասցնում ենք հսկայական վնասներ , քարածխի այրումից երկինք է բարձրանում մենծ քանակությամբ ածխաթթու գազ։
    Արեգակնային էներգիա օգտագործելիս մենք խնայում ենք ռեսուրսներ , որոնք կարող ենք այլընտրանքային քներգիա հետ միասին օգտագործել մի քանի տասնյակ տարի ավել։ Մարդկությունը արդեն անցում է կատարում այլընտանքային էներգիաին , հասկանալով որ կգա ժամանակ , երբ կավարտվի նավթը , գազը , կամ քարածուխը։

    4.ՋէԿ, ՋրԷԿ, ԱէԿ- բաշխվածությունը աշխարհում,դրանց էկոլոգիական խնդիրները և հետևանքները

Ջրաէլեկտրակայան (ջրէկ)Ջրէկները կառուցում են մեծ, ջրառատ կամ լեռնային արագահոս գետերի վրա: Ջրէկի շինարարությունը, սովորաբար, սկսվում է հողե, քարե կամ բետոնե ամբարտակի կառուցումով: Պատնեշված գետի ջուրը կուտակվում է ամբարտակի մոտ՝ առաջացնելով ջրամբար: Սեփական ճնշման տակ ջուրը հսկա խողովակներով ջրամբարից ուժգնորեն թափվում է տուրբինի վրա և պտտում նրա ներսում գտնվող պողպատե թիանիվը: Թիանվին միացված է մեկ այլ մեքենայի՝ գեներատորի ներքին մասը՝ ռոտորը, որը նույնպես պտտվում է, և գեներատորն արտադրում է էլեկտրական էներգիա: Այդպես՝ թափվող ջրի էներգիան փոխարկվում է էլեկտրական էներգիայի, իսկ տուրբինով անցած ջուրը դուրս է հորդում, գնում: Ջրի նորանոր հոսքերը ճնշում են ամբարտակը, և տուրբինի անիվն անընդհատ պտտվում է:Առաջին ջրէկները՝ ընդամենը մի քանի 100 Վտ հզորությամբ, կառուցվել են Գերմանիայում և Անգլիայում 1876– 1881 թթ-ին: Հետագայում նավարկելի գետերի վրա ջրէկներ կառուցվեցին նաև Շվեյցարիայում (1892 թ-ին), ԱՄՆ-ում (1893 թ-ին), Ֆրանսիայում (1903 թ-ին), Ռուսաստանում (1909 թ-ին): Այժմ ամբողջ աշխարհում գործում են բազմաթիվ ջրէկներ, առանց որոնց չէր զարգանա տարբեր երկրների արդյունաբերությունը, և, առհասարակ, անհնարին կլիներ դրանց կենսագործունեությունը:Հայաստանում առաջին ջրային էլեկտրակայանը կառուցվել է 1903 թ-ին Դիլիջանում, 1909 թ-ին Դեբեդ գետի վրա կառուցվեց Ալավերդու ջրէկը (հզորությունը՝ 1080 կՎտ), որն իր հզորությամբ երկրորդն էր Ռուսական կայսրությունում: 1926 թ-ին գործարկվեց Երևանի ջրէկը: Արդյունաբերությունը և գյուղատնտեսությունը զարգացնելու նպատակով 1930թ-ին սկսվեց և 1962 թ-ին ավարտվեց Սեվան-Հրազդան կասկադի կառուցումը: Կասկադը միավորում է 6 ջրէկ՝ Սևանի, Աթարբեկյանի, Արգելի, Արզնիի, Քանաքեռի և Երևանի, որոնց գումարային հզորությունը կազմում է 556 ՄՎտ: Այս կասկադն այժմ աշխատում է միայն ոռոգման ռեժիմով: Շարք մտան նաև ուրիշ ջրէկներ, այդ թվում՝ Դեբեդ և Որոտան գետերի կասկադները: Ներկայումս ՀՀ-ում գործում են 13 մեծ ու բազմաթիվ փոքր ջրէկներ, իրականացվում է փոքր ջրէկների կառուցման ծրագիր: 
Ջերմաէլեկտրակայան (ջէկ)Ջէկում էներգիան արտադրում են շոգետուրբինով շարժման մեջ դրվող գեներատորները: Տուրբինը պտտող շոգի ստանալու համար կաթսաներում ջուրը եռացնում են՝ մազութ կամ մանրացված ածուխ  այրելով: Օգտագործված շոգին սառեցնում են, խտացնում (վերստին փոխարկում են ջրի) և կրկին ուղարկում են կաթսայակայանք:Որոշ ջէկերում, որպես լրացուցիչ վառելիք, այրում են թափոններ ու ամենաբազմազան մնացուկներ: Հզոր ջէկեր են գործում նաև Երևան ու Հրազդան քաղաքներում:
Ատոմային էլեկտրակայան (ԱԷԿ)ԱԷԿ-ում մի ամբողջ վագոն ածխի փոխարեն հարկավոր է ընդամենը 10 գ ատոմային վառելիք: ԱԷԿ-ում գեներատորները պտտման մեջ են դրվում շոգետուրբիններով, իսկ շոգի ստանալու համար անհրաժեշտ ջերմությունն անջատվում է ատոմային ռեակտորում տեղի ունեցող միջուկային ռեակցիայից: Ռեակտորը շրջափակված է բետոնե հաստ պատերով, և ինքնաշխատ սարքերը վերահսկում են միջուկային ռեակցիան ու անհրաժեշտության դեպքում դադարեցնում այն: Շղթայական ռեակցիան դանդաղեցնելու նպատակով ռեակտորների կենտրոնում դրվում են հատուկ կարգավորիչ ձողեր: Աշխարհում գործող ավելի քան 400 ԱԷԿ-ների մոտ կեսն ունի ջրահովացման ռեակտորներ: Նորագույն գազահովացման ռեակտորում ջրի փոխարեն օգտագործվում է ածխածնի երկօքսիդը: Աշխարհում առաջին ԱԷԿ-ը գործարկվել է Խորհրդային Միությունում 1954 թ-ին:Երևանից ոչ հեռու` Մեծամոր ավանում, 1976 թ-ից գործում է Հայկական ԱԷԿ-ը:
Գազատուրբինային էլեկտրակայան (գէկ)Այս էլեկտրակայաններն ունեն գազատուրբինային շարժիչ, որի այրման խցում այրվում է վառելանյութ: Շարժիչը պտտվում է այրման խցում առաջացող բարձր ճնշման գազերով և իր հերթին աշխատեցնում էլեկտրագեներատորները: Այլ տիպի էլեկտրակայանների համեմատ գէկերն արտադրում են ավելի քիչ էլեկտրաէներգիա, սակայն անհրաժեշտության դեպքում դրանք կարելի է շատ արագ գործարկել: Գէկերի օգտակար գործողության գործակիցն ավելի բարձր է, և 1 լ վառելանյութի հաշվարկով նրանք կարող են ավելի շատ էլեկտրաէներգիա տալ:
Էլեկտրակայաններն ու շրջակա միջավայրըԱնվնա՞ս է արդյոք էլեկտրակայանի աշխատանքը շրջակա միջավայրի համար: Պարզվում է՝ ոչ: Օրինակ՝ Սևան-Հրազդան կասկադի ջրէկներն աշխատեցնելու համար Սևանա լճից ջրի մեծ բացթողումներն աղետալի հետևանքներ ունեցան. լճի մակարդակը խիստ նվազեց, խախտվեց լճի կենսաբանական հավասարակշռությունը: Պահանջվեցին մի շարք միջոցառումներ (այդ թվում՝ Արփա-Սևան ջրատարի կառուցումը) լճին սպառնացող վտանգը կանխելու համար: Ջէկից մթնոլորտ են արտանետվում ածխածնի երկօքսիդ պարունակող վնասակար գազեր, որոնք նպաստում են կլիմայի համընդհանուր տաքացմանը: Ածխով աշխատող ջէկերը, ածխաթթվական գազից բացի, մթնոլորտ են արտանետում նաև ծծմբի երկօքսիդ, որն առաջացնում է թթվային անձրևներ: Աղտոտվածության մակարդակը կարելի է իջեցնել, եթե ջէկում այրվի փոքր քանակությամբ ծծումբ պարունակող ածուխ, կամ վառարանների վրա տեղադրվեն գազերում վտանգավոր միացությունների քանակությունը նվազեցնող զտիչներ: Սակայն դրանք շատ թանկարժեք են և չեն կարող վնասազերծել բոլոր թունավոր գազերը:ԱԷԿ-ներում վառելանյութ չեն այրում, ուստի շրջակա միջավայրը մեծ վնաս չի կրում: Սակայն դրանց գործունեությունից առաջանում են ճառագայթաակտիվ թափոններ, որոնք հարկ է լինում հազարավոր տարիներ պահել հատուկ փակ տեղերում: Յուրաքանչյուր ԱԷԿ-ում տարեկան ստացվում են մոտ 60 տ ճառագայթաակտիվ թափոն, որի 1տ-ից ավելին ունի ճառագայթաակտիվության շատ բարձր մակարդակ: Բացի այդ, շատ վտանգավոր է նաև ճառագայթաակտիվ նյութերի արտահոսքը ԱԷԿ-ներից, որը կարող է տեղի ունենալ աշխատանքային ռեժիմի խախտման և ատոմակայանների վթարների դեպքում: Ճառագայթաակտիվ նյութերն առաջացնում են քաղցկեղային հիվանդություններ, վարակում են մոտակա տարածքը, իսկ քամին կարող է այդ նյութերը տարածել վթարի վայրից հազարավոր կիլոմետրեր հեռու: Խոշոր վթարների հետեվանքներից հազարավոր մարդիկ են տուժում և տևականորեն տառապում:Նախատեսվում է կառուցել նոր տիպի ԱԷԿ-ներ, որոնք, ի տարբերություն ներկայումս գործողների, գործնականում կլինեն անթափոն ու անհամեմատ անվտանգ:
Էլեկտրական էներգիայի այլընտրանքային աղբյուրներԷլեկտրական էներգիայի պահանջարկի օրեցօր աճը ստիպել է մարդկությանը փնտրել նաև էլեկտրաէներգիայի այլընտրանքային աղբյուրներ: Ներկայումս այդպիսիք են հողմային, երկրաջերմային, մակընթացային և արեգակնային էլեկտրակայանները:Հողմաէլեկտրակայանը քամու էներգիան էլեկտրականի վերածող իրար միացած բազմաթիվ հողմատուրբինների համալիր է: Առավել չափով քամու էներգիա «որսալու» նպատակով հողմատուրբիններն ունեն հսկայական թևեր: Հատուկ սարքերով ղեկավարվող մեխանիզմները որոշում են քամու ուղղությունը և հողմատուրբինների թևերը շրջում այդ ուղղությամբ: Կալիֆոռնիայի (ԱՄՆ) հողմակայանում տեղադրված է ավելի քան 4000 գեներատոր, որոնց արտադրած էներգիան բավարարում է ողջ Սան Ֆրանցիսկոն էլեկտրաէներգիայով ապահովելու համար:Արեգակնային էներգիան էլեկտրականի վերածելու համար գիտնականները ստեղծել են արեգակնային մարտկոցներ, որոնք բաղկացած են բազմաթիվ լուսաէլեկտրական բջիջներից: Յուրաքանչյուր բջիջ կազմված է աննշան քիմիական խառնուրդներ պարունակող սիլիցիումի շերտերից: Երբ այդպիսի բջիջի վրա ընկնում է արեգականային լույսը, էլեկտրոնները սիլիցիումի մի շերտից տեղափոխվում են մյուսը՝ առաջացնելով էլեկտրական հոսանք: Արեգակնային մարտկոցներն արդյունավետ աշխատում են հատկապես արևոտ վայրերում: Երկրաջերմային էլեկտրակայաններում օգտագործում են Երկրագնդի խորքում թաքնված էներգիան, որտեղ նրա հալված միջնապատյանին մոտ հանքապարները շիկացած են մինչև 300օC: Այդ ջերմությունը օգտագործելու համար հորատում են 2 խոր, նեղ հորատանցքեր. անցքերից մեկի մեջ ջուր են մղում, որն ակնթարթաբար սկսում է եռալ և վերածվում է գոլորշու: Իսկ այդ վիթխարի ճնշման գոլորշին վեր է բարձրանում երկրորդ հորատանցքով և օգտագործվում տուրբինը պտտելու ու էլեկտրաէներգիա ստանալու համար:Մակընթացային էլեկտրակայաններում էլեկտրաէներգիայի է վերածվում մակընթացության էներգիան: Դրանք հատուկ սարքեր են, որոնք կառուցված են ծովափերին և օգտագործում են մակընթացության ժամանակ դեպի ցամաք շպրտվող ջրի էներգիան:Գիտնականներն ստեղծել են նաև ծովի ալիքների ջրի մակարդակի փոփոխությունը էլեկտրական էներգիայի վերածելու սարքեր: Դրանցից մեկը, որը հանդերձված է լողաններով, անվանել են «բադիկ»: Ալիքների վրա վեր ու վար տատանվող այդ լողաններն ալիքների էներգիան հաղորդում են պոմպին, որը շարժման մեջ է դնում տուրբինով ոչ մեծ գեներատորը:

  • 5.ՓՀԷԿ-երի լայն տարածումը Հայաստանում, բերել կոնկրետ օրինակներ

 1991 թվականին մշակվել էր <Հայաստանի փոքր հիդրոէներգետիկայի զարգացման սխեման>, որն իր մեջ ներառում էր 371 փոքր ՀԷԿ (փՀԷԿ)՝ 392 ՄՎտ ընդհանուր հզորությամբ և 1177 մլն կՎտժ տարեկան գումարային էլեկտրաէներգիայի արտադրությամբ:
Մինչև 1988 թվականը ապապետականացվել է կառուցված փոքր ՀԷԿ-երի մեծ մասը (25-ից 14-ը): Ինչպես ցույց է տալիս փորձը, նրանց տեխնիկական վիճակը լավացել է, իսկ արտադրությունն ավելացել է 25%-ով:
Հայաստանում փոքր հզորության ՀԷԿ-երի կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն, քանի որ այն կնպաստի Հայաստանում էներգետիկ անկախության հաստատմանը:
Փոքր ՀԷԿ-եր են համարվում մինչև 30 ՄՎտ ընդհանուր հզորությամբ բոլոր տիպի հիդրոէլեկտրակայանները:

Հայաստանում փոքր ՀԷԿ-երի (ՓՀԷԿ) կառուցման գործընթացը համարվում է որպես վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման առաջատար ուղղություն:

Հանրապետությունում նախագծվող, կառուցվող և շահագործվող ՓՀԷԿ-երի մեծամասնությունը հանդիսանում է բնական ջրահոսքերի վրա տեղակայված դերիվացիոն տիպի կայաններ:

2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ էլ. էներգիա են արտադրել 178 փոքր ՀԷԿ-եր, որոնց գումարային դրվածքային հզորությունը կազմել է մոտ 328 ՄՎտ, իսկ Էլեկտրական էներգիայի փաստացի միջին տարեկան օգտակար առաքումը՝ 880 մլն.կվտժ: 2016թ. էլ. էներգիայի արտադրությունը փոքր ՀԷԿ-րի կողմից կազմել է շուրջ 957 մլն.կվտժ, որը Հայաստանում արտադրված ամբողջ էլ. էներգիայի (7315 մլն.կվտժ) մոտ 13% է:

Ըստ տրամադրված լիցենզիաների 2017 թվականի հունվարի 1-ի դրությամբ կառուցման փուլում են գտնվում ևս 39 ՓՀԷԿ, նախագծային մոտ 74 ՄՎտ գումարային հզորությամբ և 260 մլն.կվտժ էլ. էներգիայի տարեկան արտադրությամբ:

Կորոնավիրուսը, որպես համաշխարհային համաճարակ:

Միկրոօրգանիզմներից են. Մանրէները`   հիվանդաբեր բուսական ծագման միաբջիջ միկրոօրգանիզմներ են, կայուն են ցածր ջերմաստիճաններում, նույնիսկ բացասականներում: Որոշ տեսակները /սիբիրյան խոց, փայտացում առաջացնող/ արտաքին միջավայրում ստեղծում են պաշտպանիչ թաղանթներ, ինչը դժվարացնում է դրանց վարակազերծումը: Մանրէները առաջացնում են նաև ժանտախտ, խոլերա, բրուցելոզ և այլն: Վիրուսները մանրագույն միկրոօրգանիզմներ են: Ի տարբերություն մանրէների, աճում և բազմանում են միայն կենդանի հյուսվածքներում: Առաջացնում են սև ծաղիկ, դեղին տենդ: Ռիկետսիաները ձևով և չափերով մոտ են մանրէներին, բազմանում են պարզ բաժանումով: Ապրում են միայն իրենց խոցած օրգանի հյուսվածքներում: Առաջացնում են բծավոր տիֆ, տենդ: Սունկերը միաբջիջ և բազմաբջիջ օրգանիզմներ են: Լավ են տանում չորացումը, արևի լույսի և վարակազերծող նյութերի ազդեցությունը: Առաջացնում են կարդիոզ: Տոքսինները /թույները/ որոշ մանրէների կենսագործունեության արդյունք են: Չորացրած վիճակում իրենց թունավորությունը պահպանում են մինչև մի քանի ամիս: Առանձնապես թունավոր է բոտուլիզմի տոքսինը, որը մարդու օրգանիզմում առաջացնում է ծանր խանգարումներ: Կենսաբանական զենքից մարդկանց և կենդանիների հիվանդացումը առաջ է գալիս վարակված օդը շնչելու, լորձաթաղանթի և վնասված մաշկի վրա մանրէներ ընկնելու, վարակված սննդի և ջրի օգտագործման, վարակված միջատների և տզերի խայթոցների, վարակված իրերին դիպչելու, վարակված մարդկանց հետ շփվելու հետևանքով և այլն: 

Նկարագրել ՀՀ-ում վիրուսի տարածման տեմպերը և ձեռնարկված միջոցառումների արդյունավետությունը,
Կորոնավիրուսը փաստորեն տարածվում է ամբողջ աշխարհում։ Վարակը մոտենում է նաև Հայաստանին։ Այդ պատճառով Հայաստանի օդային և ցամաքային սահմանը Իրանի հետ գրեթե փակ է։ Վրաստանում ևս հայտնաբերվել է կորոնավիրուս, սակայն սահմանը փակելու անհրաժեշտություն Հայաստանի կառավարությունը դեռ չի տեսնում։

Կորոնավիրուսի մասին. Ինչպես պաշտպանվել

Առողջապահական գլոբալ կազմակերպությունները հրապարակել են կանխարգելիչ միջոցառումներ, ինֆեկցիայի առաջացման հավանականությունը նվազեցնելու նպատակով: Խորհուրդները հետեւյալն են. օճառով և ջրով ձեռքերը հաճախակի լվանալ, աչքերին, քթին և բերանին չդիպչել չլվացած ձեռքերով, և պատշաճ շնչառական հիգիենա իրականացնել:

Փոխանցումը կանխարգելելու նպատակով, ՀՎԿԿ-ն խորհուրդ է տալիս, որ ինֆեկցված անձիք մնան տանը, և դուրս գան տանից բացառությամբ բուժօգնություն ստանալու նպատակով, հիվանդանոց այցելելուց առաջ նախապես զանգել, վիրաբուժական դիմակ կրել (հատկապես դրսում և մարդաշատ վայրերում), հազի և փռշտոցի դեպքում փակել բերանը և քիթը կտորով, պարբերաբար լվանալ ձեռքերը օճառով և ջրով և խուսափել անձնական օգտագործման կենցաղային իրերը մեկ այլ անձի հետ կիսելուց:

Ինձ թվում է ,որ կորոնավիրուսի այսպիսի զարգացումը կարող է ունենալ ահռելի վատ հետևանքներ ։ Որովհետև վիրուսի պատճառով փակվում են բոլոր ուսումնական հաստատությունները , ֆաբրիկանևը , մի խոսքով այն հաստատություննեևը որտեղ կան շատ մարդիկ ։ Հայաստանում փակ են բոլոր ուսումնական հաստատությունները և մեկ խոշոր առևտրի կենտրոն ՝ Երևան մոլ ։

Ռեսուրսների Համեմատություն` Նավթ,Գազ,Ածուխ

Ռեսուրսների Համեմատություն` Նավթ,Գազ,Ածուխ

Արտադրության զարգացման ու մարդկանց կենցաղի կազմակերպման համար անփոխարինելի են վառելիքային ու էներգետիկ ռեսուրսները: Ամենալայն կիրառություն ունեցող վառելիքային ռեսուրսներն են նավթը, բնական գազը և ածուխը:

Նավթը թերեւս ամենահայտնիներից է՝ <<սեւ ոսկին>>:
Այն յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ է, կարևորագույն օգտակար հանածո, իրենից ներկայացնում է արժեքավոր պաշար: Այն հայտնվում է երկրագնդի ժայռերի կազմավորումների մեջ և բաղկացած է բազմազան մոլեկուլային կշիռներով բարդ ածխաջրածիններից, ինչպես նաև այլ օրգանական բաղադրյալներից։ Նավթից ստացվում է վառելիք, ու դրանից բացի նաեւ տարբեր կենցաղային, գյուղատնտեսական ապրանքներ: Այն գտնվում է երկրի նստվածքային թաղանթում: Նավթը ձեռք են բերում մեծ հորատանցնքերի, պոմպերի շնորհիվ, որոնք անցնում են էկոլոգիական նշանակություն ունեցող տարածքներով (օվկիանոսներ, անտառներ): Ճնշման տակ, երբ նավթը ժայթքում է, աղտոտվում են էկոհամակարգերը. անտառների բուսականությունը, օվկիանոսներում՝ձկներն ու ջրերի վրայով թռչող թռչունները եւ այլն:

Ածուխը ամենէժան, ամենատարածված վառելանյութն է:

Ածուխները պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածոներ են, որոնք առաջացել են Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով:Ածուխները հրաշալի վառելանյութ են, օգտագործվում են նաև որպես հումք մետաղաձուլության և քիմիական արդյունաբերության մեջ: Ածուխը էժան վառելիք է, սակայն դժվար է դրա տեղափոխումը: Ածուխը տեղափոխվում է վագոններով: Կախված հանքի խորությունից ածխի արդյունահանումը կարող է  կատարվել երկու եղանակով` ստորգենյա և բաց: Երկու դեպքում էլ մեծ վնաս է հասցվում բնությանը:Չնայած բոլոր բացասական հետևանքների ածուխը մարդկանց կբավականացնի դեռ 400 տարի ևս:

Բնական Գազ

Բնական գազը օգտակար անհամ, անհոտ և անգույն գազային միացություն է։ Առաջացել է երկրի ընդերքում անօդ պայմաններում։ Բնական գազը հանածո վառելանյութերից ամենամաքուր այրվողն է և ամենահարմարը արտահանելու և օգտագործելու համար։Ներկայումս բնական գազը տեղափոխում են խողովակաշարերով և դա միակ եղանակն է, սակայն միմյանցից շատ հեռու գտնվող երկրներ իհարկե անհնար է տեղափոխել բնական գազ, քանի որ այդքան մեծ խոխովակաշար հազիվ թե կառուցվի։Բնական գազը շատ մեծ դեր ունի ինչպես կենցաղում, այնպես էլ արդյունաբերության մեջ։ ՋԷԿ-երում օգտագործվող վառելիքների շարքում այն զիջում է միայն ածխին։ Բնական գազը որպես ավտոմեքենային վառելիք աշխարհում սկսկել է ավելի մեծ դեր ունենալ քանի որ համեմատաբար էժան է նավթից՝բենզինից և էկոլոգիապես ավելի մաքուր է։Կա նաև մի տեսություն, որտեղ հստակ ապացուցված է, որ երկրներում, որտեղ ավտոմեքենաները աշխատում են գազով այնտեղ օդը ավելի մաքուր է, իսկ այն երկրներում, որտեղ ավտոմեքենաները աշխատում են բենզինով, այտեղ օդը համեմատաբար աղտոտված է։Մարդիկ խնայողաբար օգտագործելու դեպքում գազի պաշարները  կբավականացնի մոտ 50 տարի:

Իմ կարծիքով մարդկությունը պետք է ձգտի օգտագործել ավելի անվտանգ անսպառ էներգյաներ օրինակ ` քամին, արևը և այլն: Օրինակ մարդկությունը ածուխ օգտագործել մոտակա տարիների ընթացքում կարող է վերջնականապես ոչնչացնել բնությունը, և դա գլխավոր պատճառներից է, որ մարդը պետք է օգտագործի անսպառ էներգյա:Սակայն միևնույն ժամանակ ես հասկանանում եմ, որ դա իրականացնելը այդքան էլ հեշտ գործ չէ:Բայց ես Հուսով եմ, որ մոտակա տարիների ընթացքում մարդկությունը կգտնի դրա լուծումը և մարդիկ կօգտագործեն անսպառ էներգյաներ:Իսկ մինչ դա ածխի, նավթի և բնական գազի օգտագործումը պետք է լինի հնարավորինս անվտանգ:

Աղբյուր wikipedia

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։

Շրջակա միջավայրի առողջությունը կազմում է մեծ էկոնոմիկական, էսթետիկական և էթնիկական հարստություն։ Շրջակա միջավայրի առողջության պահպանումը նշանակում է նրա բոլոր բաղադրիչների՝ էկոհամակարգերի, համակցությունների, տեսակների և գենետիկական բազմազանության նորմալ պահպանություն։ Սկզբնական ոչ այդքան կարևոր խաթարումները վերջում կարող են բերել այդ բոլոր բաղադրիչներից յուրաքանչյուրի վերացմանը։ Դրա հետ միաժամանակ, կրճատվում են համակեցությունների տարածքները, նրանք կորցնում են իրենց դերը էկոհամակարգում և, ի վերջո, անհետանում են։ Բայց քանի դեռ համակեցության բոլոր գլխավոր տեսակները պահպանվում են, այն դեռ կարող է վերականգնվել։ Տեսակի քանակության կրճատման դեպքում կրճատվում է միջտեսակային փոփոխականությունը, որը իր հետևից կարող է բերել այնպիսի գենետիկական խաթարումների, որոնցից տեսակը այլևս չի կարող ուշքի գալ։ Գործնականորեն, ճիշտ վերականգնողական աշխատանքներից հետո տեսակը կարող է վերականգնել իր գենետիկական բազմազանությունը մուտացիաների, ռեկոմբինացիայի և բնական ընտրության շնորհիվ։ Բայց անհետացող տեսակի ԴՆԹ-ում պարունակվող յուրահատուկ գենետիկական ինֆորմացիան և կոմբինացիաները այլևս չեն վերականգնվում։ Եթե տեսակը անհետացել է, ապա նրա պոպուլյացիաները այլևս անհնար է վերականգնել, համակեցությունները, որոնցում այն գտնվում էր, աղքատացել են, և մարդու համար նրանց պոտենցիալ հարստությունը հավերժ կորցրած է։

Բնութան աղտոտվատություն

Շրջակա միջավայրի աղտոտումը մարդկանց, բույսերի և կենդանիների կենսագործունեության վրա բացասաբար ազդող նյութերի թույլատրելի քանակի գերազանցումն է միջավայրում: Տարբերում են շրջակա միջավայրի բնածին և մարդահարույց աղտոտիչներ: Բնածին աղտոտիչներն առաջանում են բնական երևույթների, օրինակ` հրաբուխների, երկրաշարժերի, ջրհեղեղների, հրդեհների պատճառով, իսկ մարդահարույցները՝ մարդու գործունեության հետևանքով: Մարդահարույց աղտոտիչների թվին են դասվում արդյունաբերական, գյուղատնտեսական, տրանսպորտային և կենցաղային թափոնները, էներգիայի տարածումը ջերմության (ջերմային աղտոտում), աղմուկի (աղմկային աղտոտում), ճառագայթման (ճառագայթաակտիվ աղտոտում) և այլ ձևերով:Տարբերում են շրջակա միջավայրի աղտոտման մեխանիկական, ֆիզիկական, քիմիական և կենսաբանական տեսակներ: Մեխանիկական աղտոտումը կապված է քաղաքաշինության, ճանապարհաշինության, ծառահատումների և բնական լանդշաֆտների վրա ազդող այլ միջոցառումների հետ:Ֆիզիկական աղտոտումը պայմանավորված է միջավայրի ֆիզիկական հատկությունների՝ լույսի, աղմուկի, ջերմության, խոնավության, ճառագայթման, էլեկտրամագնիսական դաշտի փոփոխություններով: Քիմիական աղտոտումը պեստիցիդների, հանքային պարարտանյութերի, թունավոր գազերի, ծանր մետաղների (սնդիկ, կապար, կադմիում և այլն), տարատեսակ աղերի, ճառագայթաակտիվ տարրերի, սինթետիկ լվացամիջոցների ներգործության հետևանք է: Կենսաբանական աղտոտումն առաջանում է հիվանդածին միկրոօրգանիզմների՝ բակտերիաների, վիրուսների, սնկիկների տարածման միջոցով:Շրջակա միջավայրի աղտոտումն սպառնում է մարդու առողջությանը, բույսերի ու կենդանիների տեսակային բազմազանության խախտմանը և հանգեցնում է միջավայրի որակական վատթարացման:Բնական աղետների ժամանակ մարդը ենթարկվում է հոգեկան ուժեղ ցնցումների, տվյալ բնակտարածքի հողում կամ ջրում մարդու օրգանիզմին անհրաժեշտ միկրոտարրերի պակասը դառնում է մի շարք հիվանդությունների պատճառ: Սնկիկներով, բակտերիաներով վարակված խմելու ջուրն առաջացնում է ստամոքսաղիքային հիվանդություններ, աղմուկը հանգեցնում է հիպերտոնիկ հիվանդության և գերհույզային (սթրեսային) վիճակի, ճառագայթաակտիվ նյութերի մեծ քանակը պատճառ է դառնում սպիտակարյունության և քաղցկեղի առաջացման: Մթնոլորտում որոշ քիմիական նյութերի առկայությունն առաջ է բերում բրոնխային հեղձուկ և ալերգիական հիվանդություններ:Մարդու տնտեսական գործունեության հետևանքով աղտոտվում են մթնոլորտը, ջրոլորտը և հողը:

Ջուր

Կյանք գոյություն ունի միայն այնտեղ, որտեղ ջուր կա։ Բույսերը հողից յուրացնում են ջուրը և նրա մեջ լուծված նյութերը։ Ջրի միջոցով կենդանի օրգանիզմներից հեռանում են ոչ պիտանի նյութերը։ Ջրային կենդանիները ջրի միջոցով ստանում են նաև ցամաքում գտնվող իրենց անհրաժեշտ նյութերը։

 Ջուրը բնության ամենատարածված նյութն է, բնության մեջ հանդիպում է պինդ, հեղուկ, գազային վիճակներում։ Կազմում է կենդանի օրգանիզմների բաղադրության 2/3 մասը։

Ես հաշվեցի թե որքան ջուր եմ ծախսում ես , և ահա արդյունքը.

Օրական ես ծախսում եմ մոտ 4950 լիտր ջուր սնվելու համար ։Անձնական հիգիենայի վրա ծախսվում է 200 լիտր ։Օրվա ընթացքում խմում եմ մոտ 2.5-3 լիտր։

Արդյունքում օրական ծախսում եմ մոտ 5153 լիտր ջուր։

Ամսվա միջինը հաշվելու համար անհրաժեշտ է հաշվի առնել ,որ ամսեկան օգտագործում եմ 15 և ավելի թուղթ,գնում եմ նոր հագուստ ,օգտագործում եմ տնտեսական իրեր ,1.5 և ավելի կգ շաքարավազ ,ուտում եմ շոկոլադ ։Անձնակն հիգիենան կազմում է մոտ 5000,խմում եմ մոտ 70 լիտր ջուր ։Ամսվա կտրվածքով ես օգտագործում եմ մոտ 220000 լիտր ջուր։

Իսկ տարեկան ծախսված ջուրը կազմում է մի ահռելի թիվ՝ 2640000 լիտր , ինչը մտածելու առիթ է հանդիսանում ։
Ես օրեկան ծախսում եմ մոտ 7232 լիտր ջուր ։

Արդյո՞ք հնարավոր է փոքրացնել այդ թիվը։