Մեր գյուղը

Ես Համիկ Թադևոսյանն եմ, ծնվել և մինչև 15 տարեկանը  ապրել  եմ իմ հայրենի գյուղում`Վայոց ձորի մարզի Չիվայում։ Կուզեմ մի փոքր պատմել Չիվայի մասին ։
Չիվան  գտնվում է Վայոց ձորի մարզի հարավ-արևմտյան մասում , Եղեգնաձոր-Երևան մայրուղու վրա, ծովի մակերևույթից բարձր է 1116 մ։
Գյուղը մարզկենտրոնից ունի 23 կմ  հեռավորություն, իսկ մայրաքաղաքից 102 կմ։ Գտնվում է Վեդի—Ներքին Արփա նախալեռնային գոտում,մեր գյուղում  ձմեռը տևում է 4 ամիս։ Չիվան գտնվում  է Վարդենիսի լեռների ճյուղավորություններից կազմված ձորամիջում։ Ունի  305 տնտեսություն ։  Քանի որ մեր գյուղը փոքր է, գրեթե բոլորը  իրար ճանաչում են ։ Մեր գյուղի մարդիկ շատ հյուրասեր և ընկերասեր են ։ Երբ բոլորին մի բան է պետք լինում, ամբողջ գյուղը համախմբվում է և օգնում։ Օրինակ` երբ գյուղից մեկի խոտի դեզը հրդեհվում  է, բոլորը մի մարդու պես իրենց բաժնից խոտ են հատկացնում այդ  մարդուն։ խորհրդային տարիներին մեր գյուղում ապրում էին նաև այլազգիներ, կային նաև ադրբեջանցիներ:
 Գյուղի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի <<Սյունիքի պատմություն >> աշխատության մեջ՝ 13-րդ դարի թվագրությամբ ։ Սակայն դա  սկիզբը չէ, գյուղն ունի ավելի հին պատմություն և անվանվել է նաև Չվա, Չուվա և այլն ։
  Գյուղի անունը ստուգաբանվում է հետևյալ կերպ։ Ժողովրդական ավանդության  համաձայն` 735թ ․ Մոզի կործանիչ երկրաշարժից ահաբեկված` մարդիկ հասնում են Չիվայի տարածք, հանգիստ առնում և գոչում`  չիք վայ, չկա վայ, որտեղից էլ առաջանում է գյուղի անունը ։
Չիվան հարուստ գյուղ է եղել, Չիվայի ձորը  հայտնի է բազմատեսակ պտղատու այգիներով ։
Գյուղը վանքապատկան է եղել։ 13-րդ դարում  հատուկ հրովարտակով   տրվել է  Ջալալ Օրբելյանին` որպես կալվածք ։
Մետաքսի ճանապարհը մի  ճյուղով Սելիմով հասնում է Արենի,  մի ճյուղով էլ թեքվում էր Չիվա`  ուղղություն վերցնելով դեպի Դվին և Այրարատ ։
Ենթադրվում է, որ գյուղը  բնակեցված է եղել  դեռևս  հեթանոսական ժամանակաշրջանից։ Մեր գյուղի ժողովուրդը շատ աշխատասեր է, հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու  հողագործությունն է ։  Հիմանականում մշակում են  ծիրան, դեղձ , խաղող , բանջարաբոստանային կուլտուրաներ և հացահատիկ։ Գյուղում գտնվում են հին գյուղատեղին, հին գերեզմանատունը, 14-րդ դարի հին խաչքարը և 10-րդ դարի եկեղեցին:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում գործում է առևտրի 5 կենտրոն։
Ես շատ եմ սիրում իմ գյուղը  և նրա կյանքը ։

ՉԻՎԱ CHIVA - #AA | Facebook

Մարտ-Մայիս ամիսների հեռավար առցանց ուսուցման ամփոփում հայոց լեզու և գրականություն առարկաներից

Հայոց լեզվից կատարած առաջադրանքներ ՝

Կարդա հետևյալ հետաքրքիր փաստերը լեզվի մասին և փորձիր լրացնել շարքը մեր լեզվի մասին փաստերով և ասույթներով:

Առաջադրանք հայոց լեզվից, մակբայ, 10-րդ դասարան

Գործնական աշխատանք

Առաջադրանք հայոց լեզվից

Գործնական աշխատանք կապ

Գործնական աշխատանք

Ֆլեշմոբ մայրենիից

հայոց լեզու, 10-րդ դասարան

հայոց լեզու

10-րդ դասարան

Հայոց լեզու

Գործնական աշխատանք

հայոց լեզու

Առաջադրանք հայոց լեզվից

Հայոց լեզու, 10-րդ

Շաղկապ

Ածանցավոր բայեր, գործնական աշխատանք

Գրականություն առարկայից կատարած առաջադրանքնոր ՝

Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»

Էռնեստ Հեմինգուեյ,«Կատուն անձրևի տակ»

Կարդում ենք էպոսը , հատվածներ

Ընտանեկան Նախագրծ

Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Խուլիո Կորտասար: Փոքրիկ դրախտ

Վիլյամ Սարոյան.երեք պատմվածք

Մի գրքի խորհուրդ. առցանց նախագիծ

Էդմոնդո դե Ամիչիս, «Սիրտը»

Զատիկը` ընտանեկան տոն

Պատուհանից այն կողմ` ինքնամեկուսացածի պատում

Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն

Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:

Մեր ժամանակակիցը, մեր Տիգրանը: Ընթերցողական նախագիծ, մարտի 23-27

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը

Եղիշե Չարենց

Ինչու Սեբաստացի

Կանցնեն օրերը բոլոր

Չարենցյան իմ բանաստեղծությունը


Հայոց լեզու, 10-րդ

Գրիր մեկ բառով:
Ճահիճներով պատված-Ճահճապատ
նոր տնկած-նորատունկ
մանրէներ ծնող-մանրէածին
նվեր տվող-նվիրատու
մորը սիրող-մայրասեր
նուրբ հնչող-նրբահունչ
մարդկանց ատող-մարդատյաց
շահույթ բերող-շահութաբեր
մաքուր գրած-մաքրագիր
շեկ վարսերով-շիկավարս
միայնակ կյանք վարող-մենակյաց
շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
մեգով պատված-միգապատ
ինչքից զուրկ-ընչազուրկ

Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում ՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը ՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը ՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Բացի աղջկանից , բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանում է:
Բաժակը ձեռքին էր, որ մտավ։
Շատ լավ է տիրապետում անգլերենին:
Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Նախադասությանմեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր անաղմուկ ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք հիսուն ֆունտ բարձրությամբ գրանիտե ժայռ:
Շատ լավ խոտերը քողարկում էին բույնը:

Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Հպարտանալ-հողով , քրոջով , ջրով , ընկերներով։ կարոտել-ծնողներին ,ընկերներին արևին , ջրին , հողին սիրել-ծնողներին , ընկերներին , հողին , ջրին , արևին , մտաբերել-ջրին , ծնողներին :
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք- օրհնություն, բնավ-միշտ,  ընդարձակ-սեղմ,  փութկոտ-ծանրաշարժ, անպտուղ-բեղմնավոր, , , մարմնեղ-վտիտ,   դյուրին-խրթին, խոսուն-համր, ։

Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին.
գլուխը լցնել —   դրդել մի արարքի                          

թևերը փռել — դրդել մի արարքի                                  

աստծու կրակ     — չարաճճի                          

արյունը ջուր դառնալ  — խիստ վախենալ               

առաջին ջութակ      —   գլխավոր դեմք

Հայոց լեզու


Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ։
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցում տալիս վկաները հուզվում էին:

Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունից:
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:

Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր.  կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ աշոնանը վերջին անգամ այգին մտնել, ցանկապատն ամրացնելու և հնձանի  դուռը փակելու , որպեսզի ձմռանը  գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից  արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցներով Թումանյանն իր շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից  գանձվող եկեղեցական տուրքերը, փակեց անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու  իշխանությունը, հաստատել արքունիքի   մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը մգանում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անքանում սարի գլխին, ամպի տակ կսկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Աէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձևն:

Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար-կողմնապահ, դաժան-անողորմ, անամոթ-անպատկառ, զուսպ-չափավոր, աներկյուղ-անվեհեր, թավ-խիտ, :
2. Ողորմելի-խեղճ բիլ-կապույտ, ժիր-առույգ, վեհ-վսեմ, ճերմակ-ձյունաթույր , մեծատուն-հարուստ,
3. Անկայուն-երերուն,  հակիրճ-համառոտ, ստոր-տմարդի, գեր-մարմնեղ, տաղտկալի-ձանձրալի, բիրտ-կոպիտ, :

  Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից-քեզ։
  3. Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք նրանից իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքներին-կարիքները բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
  6. Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա-նկարներին։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու-մասնակցելը։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ-հորիցդ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն-իր դիմաց տեսավ դժխեմ մահը։

հայոց լեզու, 10-րդ դասարան

Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտությամբ)  էր նայում (որդուն): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտքերով) ու կարճ (շալվարով)  թռչկոտում էր (պարտեզում),  իսկ այսօր, իր բարեկազմ (հասակով), վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջով) և (աչքերի)  խելացի (արտահայտությամբ) արդեն հասուն (տղամարդու)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին (անտառով) ձգվող նեղ (արահետով), արևի շողերը (ճյուղորի) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգով)  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխով)  ցույց տվեց բարձունքի (ճեղքից)  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչով)  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտում):
2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել-մասնատել-պառակտել, վատաբանել-փնովել-պախարակել, հանգցնել-մարել-շիջել,  վհատվել-հուսահատվել- հուսալքվել,, պղծել — ապականել-արատավորել, , :

Էդմոնդո դե Ամիչիս, «Սիրտը»

Իտալացի գրող Էդմոնդո Դե Ամիչիսի «Սիրտը» գիրքը համաշխարհային մանկական գրականության հայտնի ստեղծագործություններից է:
Հատվածներ գրքից

Մերուսուցիչը

Այսօր ողջ առավոտն անցկացրի դպրոցում, և նոր ուսուցիչն ինձ շատ դուր եկավ: Մինչ աշակերտները հավաքվում էին, նա արդեն նստած էր իր ուսուցչական տեղում, իսկ մեր դասարանի դռների մեջ անընդհատ երևում էին նրա նախկին աշակերտները, որպեսզի ողջունեին իրենց ուսուցչին: Նրանք մտնում էին դասասենյակ և ասում.

— Բա՜րև Ձեզ, սինյոր ուսուցիչ, բա՜րև Ձեզ, սինյոր Պերբոնի:

Մի քանիսն էլ մոտենում էին, սեղմում ձեռքը և դուրս վազում: Երևում էր, որ բոլորն էլ շատ են սիրում իրեն և սիրով կշարունակեին սովորել նրա ղեկավարությամբ: Ուսուցիչն առանց գլուխը բարձրացնելու պատասխանում էր «ողջո՜ւյն», սեղմելով իրեն պարզած ձեռքերը և ի պատասխան բոլոր ողջույնների` մնում խիստ` նույն ուղիղ կնճիռը ճակատին: Հետո մոտեցավ պատուհանին և ակնդետ նայում էր դիմացի շենքի տանիքին: Թվում էր` նա ոչ թե ուրախանում, այլ տառապում էր այդ ողջ ուշադրությունից: Ապա շրջվեց դեպի մեզ և տևական նայեց յուրաքանչյուրս: Թելադրելիս քայլում էր նստարանների միջով և տեսնելով մի աշակերտի, որի երեսին կարմրավուն հետքեր կային, դադարեց թելադրել. ձեռքերի մեջ առավ նրա գլուխը և ուշադիր զննեց: Հետո հարցրեց, թե ի՞նչ պատահել և ձեռքը դրեց նրա ճակատին, որպեսզի ստուգի`  արդյոք ջերմություն չունի՞: Այդ պահին թիկունքում  աշակերտներից մեկը կանգնեց նստարանին և ծամածռություն արեց: Ուսուցիչը շրջվեց: Չարաճճին անմիջապես նստեց և գլուխը կախեց` սպասելով պատժի: Բայց նա պարզապես ձեռքը դնելով տղայի գլխին` ասաց.
-Այլևս նման բան չանես,- և, վերադառնալով իր գրասեղանի մոտ,  շարունակեց թելադրել: Երբ վերջացրեց, մի քանի ակնթարթ լուռ նայում էր մեզ,  հետո շատ դանդաղ, իր խիստ, բայց բարի ձայնով ասաց.

-Լսե՜ք, մի ամբողջ տարի մենք պետք է միասին անցկացնենք: Փորձենք համերաշխ լինել: Սովորե՜ք և կարգապահ եղե՜ք: Ես միայնակ եմ: Եղե՜ք իմ ընտանիքը: Անցյալ տարի դեռևս մայր ունեի, սակայն նա մահացավ, և ես մնացի մենակ: Ողջ աշխարհում միայն ձեզ ունեմ: Այլևս չկա որևէ մեկը, ում կարող եմ սիրել և ում մասին կարող եմ հոգ տանել: Եղե՜ք իմ որդիները: Ես սիրում եմ ձեզ, սիրե՜ք և դուք ինձ: Չեմ ուզում պատժել ոչ ոքի: Ապացուցե՜ք, որ լավ տղաներ եք: Թող դպրոցը մեզ համար ընտանիք լինի, իսկ դուք` իմ մխիթարանքն ու հպարտությունը: Ձեզնից ոչ մի խոստում չեմ պահանջում, համոզված եմ, որ սրտի խորքում բոլորդ էլ ինձ պատասխանեցիք «այո»: Եվ ես շնորհակալ եմ դրա համար:

Այդ պահին ներս մտավ պահակը և հայտարարեց, որ դասերն ավարտվեցին: Բոլորս լուռ դուրս եկանք մեր տեղերից: Այն աշակերտը, ով կանգնել էր նստարանին, մոտեցավ ուսուցչին և դողացող ձայնով ասաց.

— Սինյո՜ր ուսուցիչ, ներեցե՜ք ինձ:

Ուսուցիչը համբուրեց նրա ճակատը և ասաց.

— Հանգիստ տուն գնա, տղա՜ս:

Ստրադիի փոքրիկ գրադարանը

Ես հյուրընկալվել էի Ստրադիին, ով ապրում է դպրոցի հարևանությամբ, տեսա նրա գրա դարանը և նախանձեցի նրան: Ստրադին ամենևին էլ հարուստ չի և չի կարող շատ գրքեր գնել, սակայն մեծ հոգատարությամբ պահպանում է դպրոցական իր բոլոր գրքերը և նաև այն գրքերը, որոնք նվիրում են ծնողները: Իսկ երբ Ստրադիին գումար են տալիս, կուտակում է և հետո ծախսում գրքերի վրա: Այդ կերպ նա արդեն հավաքել է մի փոքրիկ գրադարան, և երբ հայրը նկատել է տղայի այդ նախասիրությունը, նրա համար գնել է  ընկույզի ծառից պատրաստված, կանաչ վարագույրներով հրաշալի գրապահարան և գրեթե բոլոր գրքերը տվել է տարբեր գույներով կազմելու` ըստ տղայի նախընտրության:

Եվ ահա այսօր Ստրադին քաշեց պարանից, և կանաչ վարագույրը բացվեց. ես տեսա երեք շարքով կոկիկ դասավորված գունավոր գրքերը` փայլփլուն, կազմերը` ոսկետառ գլխագրերով: Այստեղ կային և  հեքիաթներ, և ճամփորդությունների մասին գրքեր, և  բանաստեղծություններ, և պարզապես պատկերազարդ գրքեր: Ստրադին դրանք շարել էր ըստ գույների: Սպիտակ հատորյակները դրել էր կարմիրների կողքին, դեղինները` սևերի, կապույտները` սպիտակների` այնպես, որ դրանք հեռվից երևում էին և շատ գեղեցիկ տեսք ունեին: Իսկ հետո Ստրադին դրանք վերադասավորելով զվարճանում է: Նա իր համար տեղեկատու է պատրաստել, կարծես իսկական գրադարանավար լիներ և անընդհատ պտտվում է գրքերի շուրջ, մաքրում դրանց փոշին, թերթում, ուսումնասիրում կազմերը:  Պետք էր տեսնել, թե ինչպիսի զգուշությամբ էր նա բացում գրքերն իր հաստ ու կարճլիկ մատներով, փչելով էջերի վրա, որոնք հաճախ դեռ լրիվ նոր էին:
Իսկ իմ բոլոր գրքերը մաշված են:
Երբ Ստրադիին հաջողվում է նոր գիրք գնել, դա նրա համար իսկական տոն է դառնում:  Նա շոյում է գիրքը, դնում է իր տեղը և կրկին ձեռքն է առնում` զննելով ամեն կողմից և խնամքով  թաքցնում է, ինչպես մի թանկարժեք գանձ:

Ամբողջ մեկ ժամվա ընթացքում  նա ինձ ուրիշ ոչ մի բան ցույց չտվեց: Նույնիսկ աչքերն են ցավում շատ կարդալուց: Երբ ես նրա մոտ էի, սենյակ մտավ Ստրադիի հայրը, ով նույնպես գեր ու ամրակազմ է, նաև` մեծ գլխով: Նա երկու անգամ թմփթմփացրեց տղայի կզակին և ասաց ինձ իր կոպիտ ձայնով.
—  Դե, ինչ կասես այս հաստագլուխ տղայի մասին:
Իսկ Ստրադին, ինչպես մի մեծ հավատարիմ շուն, կկոցում էր աչքերը հոր կոպիտ փաղաքշանքներից: Չգիտեմ ինչու` ես չէի համարձակվում հիմարություններ անել նրա ներկայությամբ, և ինձ համար տարօրինակ էր, որ Ստրադին ընդամենը մեկ տարով է մեծ ինձնից: Իսկ բաժանվելիս, երբ նա իր սովորական խոժոռ դեմքով ասաց` ցտեսություն, ես քիչ մնաց պատասխանեի. <<Մնաք բարով, սինյոր>>:
Երբ տուն վերադարձա, հայրիկիս ասացի.
—  Չեմ հասկանում, Ստրադին ոչ որևէ հատուկ տաղանդ ունի, ոչ բարեկիրթ վարվելաձև և համարյա ծիծաղելի տեսք ունի, այդուհանդերձ ես ինձ ցածր եմ զգում նրանից:
—  Դա այն պատճառով է, —  ասաց հայրս, —  որ նա հաստատակամ տղա է:
— Միասին անցկացրած այդ մեկ ժամվա ընթացքում, —  շարունակեցի ես, —  նա հիսուն բառ էլ չասաց, ցույց չտվեց ոչ մի խաղալիք, ոչ մի անգամ չծիծաղեց, բայց այդ ամենով հանդերձ` ինձ նրա հետ հետաքրքիր էր:
— Որովհետև դու հարգում ես նրան, —  պատասխանեց հայրս:

Հարգիր ուսուցչիդ

Ես հոմոզված եմ, որ քո ընկեր Ստրադին երբեք չէր դժգոհի իր ուսուցչից: Իսկ դու վրդովված ասում ես. <<Ուսուցիչը զայրացած էր, վատ տրամադրություն ուներ>>: Մտածիր այն մասին, թե որքան հաճախ ես դու ինքդ բարկացած պատասխանում՝ այն էլ հորդ ու մորդ, որոնց հանդեպ քո ցանկացած կոպիտ խոսքը՝ հանցագործություն է: Իսկ չէ որ քո ուսուցիչը բարկանալու շատ ավելի պատճառներ ունի: Հիշիր, քանի տարի է արդեն, որ նա աշխատում է դպրոցում՝  երեխաների հետ և չնայած նրանցից շատերը սիրալիր ու լսող են, բայց միշտ էլ գտնվում են անշնորհակալներ, ովքեր չարաշահում են նրա բարությունն ու չեն հարգում նրա աշխատանքը: Դուք ինքներդ նրան ավելի շատ վշտացնում եք, քան ուրախություն պատճառում:

Եվ մտածել ես արդյոք ինչքան է եղել, երբ ուսուցիչդ, վատառողջ լինելով, ջանքեր է գործադրել, որպեսզի դպրոց գա: Միգուցե նա նյարդայնանում է հենց այն պատճառով, որ իրեն վատ է զգում: Եվ դուք, չնկատելով նրա վատ ինքնազգացողությունը, չարաշահում եք նրա վիճակն, ու դրանից նա ավելի է վատանում:

Հարգիր և սիրիր ուսուցչիդ, տղաս: Սիրիր նրան, քանի որ նրան սիրում և հարգում է քո հայրը. սիրիր նրան, որովհետև նա զարգացնում է քո միտքը, քեզ գիտելիքներ է տալիս, դաստիարակում է: Կգա այն օրը, երբ դու հասուն տղամարդ կդառնաս, իսկ մենք՝ ես և նա, արդեն կհեռանանք այս աշխարհից, և այդ ժամանակ նրա կերպարը կհառնի քո մտքում հորդ կերպարի կողքին: Այդ ժամանակ նրա վեհ դեմքին դու կտեսնես վշտի և հոգնածության արտահայտությունը, որն այժմ չես նկատում: Սիրիր քո ուսուցչին. նա պատկանում է տարրական դասարանների հիսուն հազար ուսուցիչների  հսկայական ընտանիքին, ովքեր ցրված են ողջ Իտալիայով: Նրանք կրթում ու դաստիարակում են միլիոնավոր քո հասակակիցներին: Ուսուցիչները ձգտում են բարձրագույն նպատակի. դարձնել մեր երկրի ապագա քաղաքացիներին ավելի լավը, քան ներկայիս բնակչությունն է: Ինձ ուրախություն չի պատճառի քո սերը, եթե դու նմանապես չսիրես բոլոր նրանց, ովքեր բարի են քո հանդեպ և նրանց մեջ առաջին հերթին քո ուսուցչին, ով քեզ համար պետք է առաջին տեղում լինի ծնողներիցդ հետո:

Սիրիր նրան այնպես, ինչպես կսիրեիր իմ եղբորը . սիրիր նրան երբ արդարամիտ է, կամ կարծում ես, որ արդարամիտ չէ, սիրիր, երբ ուրախ է, և էլ ավելի սիրիր, երբ տխուր է: Սիրիր նրան միշտ և հավերժ ու հարգանքով արտասանիր <<ուսուցիչ>> բառը:

Քո հայր

Առաջադրանք:

Երեք հատվածների նմանությունը նրանում է,որ ուսոցանող են, դաստիարակչական, երեք հատվածում էլ միտքը ուսման, գիտելիքի , ուսուցչի մասին է ։
Քեզ դուր եկած հատվածը վերլուծիր:
Ինձ դուր եկավ 2-րդ հատվածը ։ Երկրորդ հատվածում տղան այցելում է իր ընկերոջ տուն ։ Ընկերը նրան է ցուցադրում իր գրապահարանը , տղան տեսնում է ընկերոջ սերը գրքի հանդեպ։ Երբ ընկերոջը` Ստրադիին  գումար էին տալիս նա հավաքում էր և գնում նոր գիրք, այդ օրը տղայի համար ամենաուրախ օրերից մեկն է լինում։ Տղան տեսնում է, թե ինչ նրբությամբ և զգուշությամբ է տղան վերաբերվում գրքին։ Եվ հիշում է, թե ինչքան մաշված և պատառոտված են իր գրքերը։ Երբ տղան վերադառնում է տուն, պատմում է հորը, որ Ստրադին ոչ մի հատուկ պահվածք չունի, անգամ ծիծաղելի դեմք ունի, բայց ինքը  իրեն ցածր է զգում ընկերոջ կողքին։ Հայրը ասում է , որ դա ընկերոջ հաստատակամ լինելուց է ։ Տղան ասում է, որ  այդ ամբողջ ընթացքում Ստրադին գրեթե ոչ մի բան չի խոսել, բայց նրա հետ հետաքրքիր է ։ Իսկ հայրը պատասխանում է , որ դա նրանից է ,որ տղան հարգում է նրան։
Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:
Ուսուցիչը ինձ համար ամենակարևեր մարդկանցից մեկն է, որովհետև նա իմ ապագայի կերտման մեջ ունի մեծ ներդրում ։ Ուսուցիչը սովորեցնում է մեզ շատ կարևոր բաներ ։ Ես շատ եմ հարգում ուսուցչի գործը , դա շատ բարդ , պատասխանատու և միաժամանկ հաճելի աշխատանք է ։
Ի՞նչ տվեց քեզ այս ստեղծագործությունը:
Հասկացա` հարգանքի կարևորությունը մարդու կյանքում ։ Սովորեցի հարգել և գնահատել ուսուցչին և նրա աշխատանքը ։

Գործնական աշխատանք կապ

Հետևյալ կապերը խմբավորեք ըստ շարադասության:

Առաջ, առթիվ, ի, անկախ, հետ, մասին, առանց, համաձայն, սկսած, ըստ, մեջ, չափ, քան, առ, բացի, հանձին, պես, մինչև, համար, ի դեմս, նախքան, միջև, զատ, շուրջ, շնորհիվ, հանուն, վրա, որպես, փոխարեն, վերաբերյալ, չնայած, հեռու, հակառակ, մինչ, տակ, ներքո, նկատմամբ:

Նախադրություններ-ի, առանց, ըստ, քան, առ, հանձին, մինչև, ի դեմս, նախքան, շուրջ, հանուն, որպես, չնայած, հակառակ, մինչ:

Ետադրություններ-Առաջ, առթիվ, հետ, մասին մեջ, չափ, պես, համար, վրա, փոխարեն, վերաբերյալ, տակ, միջև, ներքո, նկատմամբ, զատ, հեռու:

Երկդրություններ— անկախ, համաձայն, սկսած, շնորհիվ, բացի:

Ետադրությամբ կառույցները փոխարինեցեք հոմանիշ նախադրությամբ կառույցներով:
ա) հանգամանքներին չնայելով-չնայած հանգամանքներին
բ) առյուծի պես — ինչպես առյուծը
գ) հրամանի համաձայն — ըստ հրամանի
դ) սովյալների օգտին — հօգուտ սովյալների
ե) սկսելուց առաջ — մինչ սկսելը
զ) հավատի համար — հանուն հավատի
է) այն մասին — վասն այն
ը) թշնամիների դեմ — ընդեմ թշնամիների

Գործնական աշխատանք

Տրված բառերը տեղադրիր նախադասություններում ընդգծված բառերին փոխարինելով:

1.Եփվել, բորբոքվել:
Ջուրը թեյնիկում վաղուց արդեն եփել էր, բայց նա չէր նկատում: Բարկությունից արյունը բորբոքվել էր երակներում, սիրտը տակն ու վրա էր      լինում:

2.Ուղեկցել, ընկերություն անել, միանալ:

Ընկերություն է անում   դիմացի շենքում ապրող մի տղայի հետ: Միացան, որ միասին անեն իրենց ուժերից վեր այղ գործը: Մինչև քաղաք ուղեկցեմ քեզ, որ մենակ չգնաս:

3.Կռել, թակել, գանահարել, քննել:

Ավազակներն այնպես էին գանահարել  խեղճին, որ ձին թողել ու փախել էր: Այնպես համառորեն է թակում դուռը, կարծես վստահ է, որ տանը մարդ   կա:
Երկաթը տաք-տաք են կռում:
Այդ հարցն այնքան քննեցին, որ ոչ մեկին այլևս չի հետաքրքրում:

4.Ավարտել, վերջը տալ (ուտել):

Գործը ավարտելուց հետո, երկար ժամանակ դրան այլևս չէր անդրադառնում:
Մեկն իր բաժին միրգն արագ տվել էր ու դունչը մեկնել վանդակի շուրջը խմբված երեխաներին, որ էլի տան:

Առաջադրանք հայոց լեզվից

1.Փոխիր տրված բառերի մուգ գրված տառերը և ստացիր նոր բառեր:
Գիրքգիրկտանկտանձ, սանր-մանր,  մարագ-կարագ, նոր-կոր, բարդ-հարդ


2.Փակագծերում նշված բառերից ընտի՛ր ճիշտը և տեղադրի՛ր նախադասությամ մեջ:
Երեկոյան (բառաչում, մայում) էին մարգագետիններից տուն եկող կովերն ու հորթերը:
Մի կատաղի քամի (ճռնչաց, շառաչեց) այնպիսի սաստկությամբ, որ հնօրյա ծառերն արմատից սկսեցին տատանվել:
Գեղջուկի և երկրագործի համար սկսվել էր հողային աշխատանքների (եռուն, եռանդուն) շրջան:
Միայն սայլերին լծված (նժույգների, ձիերի) խրխնջյունն էր մերթընդմերթ ընդհատում լռությունը:
Քո պատմած դեպքը սովորական (հնարք, հնարանք) է, այլ, ոչ թե իրականություն:


3.Բացատրի՛ր դարձվածքները բառարանի օգնությամբ:
Իրար սրտից ջուր խմել – Իրար հաճելի վարմունք ունենա
Հազար մաղով անցկացրած – –առանց ամոթի՝ անամոթ
Հիվանդի համար ջուր բերող – դանդաղաշարժ, ծանրաշարժ
Գլխին կրակ թափել – ուժեղ բարկանալ մեկի վրա
Կանաչ-կարմիրը կապել – 1. զարդարել 2. տղայի ամուսնացնել
Կոպեկի համար մեռած – 1. զարդարել 2. տղայի ամուսնացնել
Ուրիշի բնում ձու ածել – օտարին կամ ուրշին օգուտ տվող
Ոտքի կոխան դարձնել – ոտքերի տակ տալ, ոտնահարել
Փուշը մատից հանել – նեղության պահին օգնության գալ
Գրքի մի երեսը կարդալ — հարցին մոտենալ մեկ կողմից


4.Լրացրեք բաց թողնված տառերըերկհնչյունները, կրկնակ բաղաձայնները:
Շինծու, կարգազանց,  առէջ,  բարօրություն, անջրդի,  տախտակ, բացօթյա, անդորրություն,  անդրավարտիք,սիգապանծ,  խորդուբորդ,  կմախք,  կծկտուր,  ճեպընթաց, դժխոյական:


5.Կազմեցեք   6 բառ`   սյունակներից    ընտրելով  մեկական  արմատ.:

Խուլ                    խոտհարք-խլահավ

սեզ                     հանդակ-սիզախոտ

մասնիկ              դիմակահանդես-հանդամաս

խոժոռ                երաշտահավ- խոժոռադեմ

մրջյուն               անտանելի-  մրջնաբույն

բեռ                     արծվաբույն- բեռնատար

6.Յուրաքանչյուր   սյունակից   ընտրելով մեկական  նախածանց  և արմատ` կազմեցեք  6  նախածանցավոր   բառ:

Ենթ         անկյունագիծ-ենթագլուխ

նախ       շրջադարձ-նախագիծ

հար        գլխագին-հարատև

արտ       տևողություն-արտասահման

վեր         մշտավառ-վերապահ , վերադարձ

առ          սահմանապահ-առմիշտ

7.Յուրաքանչյուր սյունակից  ընտրելով մեկական վերջածանց և արմատ` կազմեցեք  6 վերջածանցավոր բառ:                  .

Ցանցաթաղանթ       ուք-թաղկեն

խաչագող                  ան-գողոն

կալվածատեր         ոն-տիրույթ

քսայուղ                  յալ-քսուք

հավելավճար         կեն- հավելյալ

կովկիթ                   ույթ-կթան

8.Տրված  զույգ  բառերից  ընտրեցեք  մեկական  արմատ  և  կազմեցեք   մեկական  բարդ  բառ:

Խոհական —  այլատարր-տարրախոհ

զմայլելի  —  մեծահոգի-հեգեմայլ

որակազրկում — բարձրաբերձ-բարձրորկա

դրամապանակ – հիմնավոր-հիմնադրամ

արշավախումբ —  հաղթական-արշավական, հաղթարշավ

պատվարժան – ինքնամեծար- մեծապատիվ

9.Առանձնացրեք հոմանիշային  6 զույգ:
Այգաբաց-արշալույս
 անդրավարտիք- տաբատ
 ամանոր- նավասարդ
 արփի- արեգակ
 փափագ-  բաղձանք
թախիծ-նոխազ
արգասիք, , արդյունք,  

10. Առանձնացնել հականիշային 6 զույգ:
Տերևազուրկ- սաղարթախիտ
 սինլքոր- վեհանձն
 երանգավառ- դժգույն
 համր- խոսուն
 չոր- տամուկ
 խորդուբորդ- ողորկ
  վճիտ, տգեղ

11.Փակագծում  տրված բառերը տեղադրեցեք  բաց թողնված  տեղերումենթարկելով անհրաժեշտ   փոփոխությունների:
Ամռանը նա սիրում էր նստել պատշգամբի առաջ փռված պարտեզում, որտեղով անցնում էր մեծ առուն .այն գալիս էր ընդարձակ հովիտը շրջապատող սարերից և գնում դեպի դաշտերը:

(սար, փռել,  ամառ, որտեղ)

Որքան մոտենում էինք, այնքան ավելի նշմարելի էին դառնում գյուղի տներն ու այգիները, երդիկից ելնող ծխի սյուները: (երդիկ, դառնալ, ծուխ, տուն)

Լիլիթի վեր սլացող հոգին չէր երկնչում ոչ մի խոչընդոտից , ձգտում էր դեպի երկնասլաց բարձունքին նմանվող ժայռերը, տենչում լեռների երկնամերձ սյանը :

(սյուն, խոչընդոտ, սլանալ, բարձունք)

Գործնական աշխատանք

1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը  կվերցնեք, որ ապուրը  համեղ ստացվի:

աղ

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ  բառեր  կան  հետևյալ  նախադասության  մեջ. «Գնա  հորդ  ասա՝  հորդ  անձրևից   հորթը  թրջվեց»:

հորդ, հորդ, հորթ


3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից  բառերից ո՞րը  «չի  լսում»:

ունկավոր


4. Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում  մարդունը:

մազ


5.Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք:

Պատասխան՝ թ-ից


6.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ,  կերոն բառաշարքը հակառակ  ուղղությամբ կարդալ որպես  նախադասություն:

Նորեկ տղաներին ասա թաս տարա գոմ։


7.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝   տաբատ,  քաղաք,  դարան,  կատակ,  պարապ:

դարան


8.Շուշան,  Հասմիկ,  Աշխեն,  Անթառամ,  Նվարդ,  Նունուֆար .  ու՞մ  պարտեզից  դուրս   կհանեք:

Աշխեն


9.Ուղղել սխալը. «Հորի այծերից մեկն ընկավ հորանը»;

Հորանի այծերից մեկն ընկավ հորը։


10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

պատանի


11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն:

սալոր


12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

գյուղ