Արտ միջավայր

Այս նկարը գտնվում է իմ հարևանի տան մուտքի դռան մոտ ։ Որը ըստ հարևանիս խորհրդանշում է որ առանց բնության մարդ չի կարող։
Չիվայի սրտաբաց տներից մեկում առավոտյան հյուրընկալություն ։

Արտ միջավայր

Այս նկարը գտնվում է իմ հարևանի տան մուտքի դռան մոտ ։ Որը ըստ հարևանիս խորհրդանշում է որ առանց բնության մարդ չի կարող։
Չիվայի սրտաբաց տներից մեկում առավոտյան հյուրընկալություն ։
Սա մեր գյուղն է ։ Մեր գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում ։ Այժմ ես գտնվում եմ այստեղ , ներկա պահին մեր գյուղում չկա կորոնավիրուս և չի էլ եղել ։ Մեր գյուղի միակ բացասական կողմը այն է , որ ճանապարհները լավ վիճակում չեն և ես կուզեմ որ վերանորոգվեն ։

Սա մեր գյուղի լեռներն են շատ գեղեցիկ բնություն ունի մեր գյուղը , շատ հաճելի է գտնվել բնության գրկում և անցնել մտքերով ։

Սա մեր գյուղի դպրոցն է ։ 9 տարի ես սովորել եմ այս դպրոցում , դպրողի հետ կապված կան շատ հաճելի հիշողություններ ։

Սերնդեսերունդ

 Ամբողջատիրական վարչակարգում ապրելու դժվարությունները
Ամբողջատիրական վարչակարգում ապրելու դժվարությունները կայանում է նրանում , որ պետությունը իրավունք ունի բոլոր հողերի և տների նկատմամբ ։ Ամբողջատիրական համակարգը համախմբում էր երեխաներին և կանանց։ Բարդ էր նրանով , որ միակարծության և կոլեկտիվիզմի ներդնումը, ոչ միայն հասարակական, այլ նաև անձնական կյանքի կանոնակարգումը պետական օրենքներով, օրվա և գիշերվա կանոնակարգի հաստատումը, բոլորի համար միակ պարտադիր կրոնը, այլազգիների հետ շփման արգելքը , որ հասարակական կյանքը ամբողջությամբ ենթարկվեւմ է պետությանը։

Կրթական կյանքը սովետական Հայաստանում
1926 թվականից սկսած հայաստանում կատարվել է կրթական բարեփոխումներ ։ Զարգացման գլխավոր պատճառը անգրագիտության վերացում էր։Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ ։։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Սոցիալական հարաբերությունները
1950-ական թթ կեսերից ԽՍՀՄ-ում իրականացվեց սոցիալական քաղաքականություն ։ Օրենք ընդուվեց թոշակների մասին , բարձրացրեցին աշխատավարձները։ Սկսեցին կառուցել բնակարաններ ։1964 թվականիս կոլտնտեսականների համար սահմանվեց թոշակ ։ Արդյունաբերականացման քաղաքականության հետևանքով
արագ տեմպերով աճել է բանվոր դասակարգի, բազմապատկվել է ծառայողների
թվաքանակը, որոնց շարքերին են դասվել բոլոր տեսակների մտավոր աշխատանքներ իրականացնողները, և կրճատվել է գյուղատնտեսության բնագավառում
զբաղված աշխատողների քանակը:


Հստակ կընդգծեք ձեր ժամանակների առավելությունները, թերությունները

Մեր ճամանակներում մարդն ունի ազատ շարժվելու և խոսելու իրավունք ։ Ոչ ոք հենց այնպես չի կարող բռնագրավել դիմացինի հողատարածքը։ Մարդիկ ամեն ինչով ապահոված են ։


Պետության տնտեսական դերակատարությունը

Մարդկային քաղաքակրթության զարգացման պատմությունը վկայում է (հատկապես 17-րդ դարից սկսած), որ այն ընթացել է շուկայական մրցակցային մեխանիզմների և տնտեսության պետական կարգավորման պայմաններում: Ընդ որում, մերթընդմերթ գերակայել է մեկը կամ մյուսը: Դրան համապատասխան էլ հաջորդաբար իրար փոխարինելու են եկել տնտեսական գործընթացներում պետության դերի ակտիվացման կողմնակիցները (առաջին հերթին քեյնսականները, որոնց սկզբունքները տասնամյակներ շարունակ, մինչև 20-րդ դարի 70-ական թվականները, գերակայում էին ինչպես տեսական տնտեսագիտությունում, այնպես էլ գործնականում տնտեսության պետական կարգավորման բնագավառում) և այն տնտեսագիտական դպրոցի ներկայացուցիչները, որոնք առաջնային էին համարում շուկայական մեխանիզմները և պետության խնդիրն էին համարում այդ մեխանիզմներին աջակցելը (մոնետարիզմ, առաջարկի տնտեսագիտություն, նեոլիբե- րալիզմ, որոնք մեծ նշանակություն ստացան 1980-90-ական թթ.):Աշխարհի բոլոր երկրներում պետական ինստիտուտը գտնվում է համընդհանուր ուշադրության կենտրոնում: Համաշխարհային տնտեսությունում կատարվող անընդհատ փոփոխությունները ստիպում են գտնել պետությանը վերապահված հիմնական հարցերի պատասխանները. ինչպիսի ն պետք է լինի պետության կարգավորիչ դերը տնտեսական համակարգում, ո ր հարցերով պետք է զբաղվի, որոնցով ոչ, այս կամ այն իրավիճակներում ինչպիսի օպտիմալ որոշումներ պետք է կայացնի:

ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ և ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Տնտեսության ազատությունը հանդիսանում է քաղաքական ազատության անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման: Քաղաքական ազատությունը իր հերթին անհրաժեշտ է ազատ տնտեսություն իրականացնելու համար:

Տնտեսության պետական կարգավորումը երկար պատմություն ունի :

Տնտեսության մեջ տնտեսության պետական կարգավորման հիմնախնդրի հետ կապված ձևավորվել են տեսանկյուններ և մոտեցումներ:

     Ըստ մերկանտելիստայինի` պետությանը պետք է ակտիվ միջամտություն ցուցաբերել արտաքին առևտրի կարգավորման և խթանման ոլորտում, որովհետև նրանք գտնում են, որ երկրի հարստության ստեղծման աղբյուրը առևտուրն է, մասնավորապես արտաքին առևտուրը:

     Ըստ դասական տնտեսագետների` հանձինս ֆիզիոկրատների, տնտեսական կարգավորումը պետք է իրականացվի շուկայական ինքնակարգավորմամբ և պետությունը չպետք է խառնվի տնտեսական զարգացմանը:

Ըստ մարքսիստների` պետությունը կարևոր դեր պետք է խաղա տնտեսական կարգավորման գործում: Նա պետք է մշակի հեռանկարային և ընթացիք պլաններ և դրանց  հիման վրա իրականացնի տնտեսական կարգավորումը:

Նոր դասական մեկնաբանումը հիմնված է այն դրույթի վրա, որ պետք է սահմանափակվի պետական միջամտությունը տնտեսական զարգացմանը և պայմաններ ապահովեն ազատ շուկայական տնտեսական զարգացման համար:

Ըստ քեյնսականների տնտեսության պետական կարգավորման գործում կարևորվել է արդյունավետ պահանջարկի ապահովումը և ներդրումների խթանումը պետության կողմից: Սակայն 1970-1980թթ. ակնհայտ դարձավ Քեյնսյան տեսությունների թերությունները, քանի որ տնտեսության մեջ դարձյալ ի հայտ եկան ճգնաժամային երևույթներ և այս պայմաններում հիմնավորվեց առաջարկի տեսությունը (Օյքենի կողմից), ըստ որի երկրի տնտեսական կարգավորումը պետք է  իրացվի ոչ թե պահանջարկի կարգավորման, այլ առաջարկի կարգավորման տեսանկյունով:

Փորձեք վերլուծե′լ և ներկայացնե′լ թե համաճարակների,և այլ ոչ կայուն իրավիճակների պայմաններում ինչ ապրանքներ են շուկայում ձևավորում մեծ պահանջարկ և որ ապրանքներն են դադարում պահանջարկված լինելուց

Երբ համաճարակը սկսվեց ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցան , բժշկական դիմակները , ալկոգելերը , սպիրտը ։ Մարդիկ սկսում են մեծ գնումենր կատարել , մի քանիի շաբաթվա նույնիսկ ամսվա համար։ Այս ամենի հետ մեկ տեղ պահանջարկ է սկսվում նպարեղենի , հացաբուլկեղենի , պահածոների ։ Համաճարակի ժամանակ ինձ թվում է , որ հագուստը այդքան էլ մեծ պահանջարկ չի ունենում ։

Պահանջարկ

Պահանջարկը ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների գնողունակությունն է։ Ապրանքի գնի բարձրացման հետ նվազում է այդ ապրանքի պահանջարկը, իսկ գնի նվազումը հանգեցնում պահանջարկի մեծացմանը։
Այսինքն, եթե բարձրանա որևէ ապրանքի գին, պահանջարկը անխուսափելիորեն կնվազի, քանի որ կնվազի սպառողի գնողունակությունը։
Օրինակ՝ այն երկրներում որտեղ խմելու ջուրը վաճառվում է բարձրանում է ջրի գինը։ Դրա հետևանքով նվազում է նաև նրա պահանջարկը։ Մարդկանց գնողունակությունը մնում է անփոփոխ և նրանք ստիպված են տնտեսել՝ նվազեցնելով իրենց օրական խմելու ջրի քանակը։ Եթե խմելու ջրի գինը նվազում է, ապա մարդիկ ավելի շատ են գնում և խմում ջուր։  Դիտարկենք մեկ այլ օրինակ՝  բժիշկը ստանում է 500 դոլար աշխատավարձ և ամեն օր տուն գնալուց գնում է 3 շիշ ջուր։ Երկրում ինչ-որ վիրուսի համաճարակ է սկսվում և բժշկի աշխատավարձը դառնում է 1000 դոլար։ Բնականաբար նա արդեն տուն գնալուց կգնի ավելի շատ ջուր օրինակ՝ 5 շիշ։ Եթե երկրի բնակչության առողջական վիճակը գտնվի շատ լավ վիճակում և բժշկի աշխատվարձը նվազի, նա կգնի ավելի քիչ ջուր և ջրի պահանջարկը բնականաբար կնվազի։
Պահանջարկի փոփոխության պատճառ կարող են լինել նաև ոչ գնային գործոններ։ Oրինակ՝ սպառողական ճաշակի փոփոխությունը, գնորդների քանակը, սպասումների փոփոխությունը և այլն։
Օրինակ՝  նվազել է սովորական համակարգիչների պահանջարկը քանի որ սպառողների ճաշակը փոխվել է։ Մարդիկ նախընտրում են ավելի փոքր, հարմարավետ և ժամանակակից գործիքներ, օրինակ՝ պլանշետներ։ Կամ նվազել է գրքերի պահանջարկը, որովհետև մարդիկ նախընտրում են դրանք ընթերցել օնլայն տարբերակով։ Այստեղ փոխվում սպառողների ճաշակը և մենք տեսնում ենք միմյանց փոխարինող ապրանքների օրինակներ։
Գնորդների քանակը նույնպես կապ ունի։ Օրինակ՝ Քաջարանի բնակչությունը, որը զբաղվում էր հողագործությամբ ինչ-ինչ պատճառներով արտագաղթում է։ Այս դեպքում բնականաբար նվազում է թունաքիմիկատների պահանջարկը, որոնք օգնում էին պայքարել այն վնասատուների դեմ, որոնք վնասում էին հողը։ Սակայն ցավոք սրտի այս դեպքում թունաքիմիկատները չօգնեցին Քաջարանի բնակչությանը պայքարել վնասատուների դեմ և նրանք ստիպված արտագաղթեցին, որովհետև այն հողը, որի մշակմամբ նրանք զբաղվում էին արդեն չկար։ Վնասատուներին հաջողվել էր ամբողջությամբ վերացնել այն և ոչ մի թունաքիմիկատ չէի կարող պաշտպանել հողը վնասատուներից։
Կան նաև միմյանց փոխլրացնող ապրանքներ։ Այսինքն մի ապրանքի գնի փոփոխությունը ազդում է մյուս ապրանքի պահանջարկի վրա։ Օրինակ՝ հեռախոսը չի կարող աշխատել առանց քարտի։ Սովորական հեռախոսը արժե 200 դոլար։ Եթե հեռախոսի քարտի գինը բարձրանա և դառնա, օրինակ 500 դոլար, բնականաբար տեղի կունենա հեռախոսի պահանջարկի կտրուկ նվազում։
Պահանջարկի առաձգականությունը գնի փոփոխության ազդեցության աստիճանն է պահանջարկի մեծության վրա։
Պահանջարկը լինում է առաձգական, ոչ առաձգական և միավոր առաձգական։
Օրինակ՝ ձմռանը բանջարեղենի գինը աճում է 50%-ով։ Բնականաբար գնի այդ փոփոխությունը ազդում է նրա պահանջարկի վրա և եթե ամռանը վաճառվում էր, օրինակ, 100կգ  լոլիկ, ձմռանը վաճառվում է 30կգ։ Այստեղ լոլիկի պահանջարկը առաձգական է, որովհետև նրա գնի բարձրացումը ազդում է պահանջարկի վրա։
Առաջարկը բարիքի այն քանակությունն է, որն արտադրողը ցանկանում է և կարող է արտադրել, ներկայացնելով վաճառքի՝ շուկայական գնի պայմաններում։
Բարիքի գնի աճի պայմաններում մեծանում է դրա առաջարկը, իսկ նվազման պարագայում՝ նվազում։
Օրինակ՝ կաթնամթերքի գինը նվազում է 50%-ով։ Բնականաբար կաթնամթերքի պահանջարկը մեծանում է և առաջարկը նվազում։ Եթե այդ նույն կերպով կաթնամթերքի  գինը բարձրանա 50%-ով, ապա բնականաբար դրա պահանջարկը կնվազի և առաջարկը կմեծանա, որովհետև արդեն ձեռնտու կլինի կաթնամթերք  վաճառելը։
Առաջարկը կարող է նաև փոփոխվել ոչ գնային գործոնների ազդեցությամբ։ Դրանք են՝ բնական գործոններ՝ արտակարգ իրավիճակներ, տեխնոլոգիաներ, հարկեր և դոտացիաներ, արտաքին ազդեցություններ կամ այլ ապրանքների գներ և այլն։
Արտակարգ իրավիճակների ժամանակ, օրինակ, դիտարկենք բնական աղետների իրավիճակները, կտրուկ նվազում է թղթադրամի և թանկարժեք իրերի պահանջարկը։ Փոխարենը աճում է սննդի, հագուստի և դեղորայքի պահանջարկը։ Բնականաբար հագուստ, դեղորայք, սնունդ արտադրող ձեռնարկությունները կփորձեն ավելի շատ ապրանք առաջարկել քան, օրինակ, զարդեր առաջարկով ձեռնարկությունները։
Այն ինչը պետությունը վերցնում է ձեռնարկություններից կոչվում է հարկ, իսկ այն ինչը պետությունը տալիս է ձեռնարկություններին կոչվում է դոտացիա։  Օրինակ՝ Հայաստանում գյուղացին իր ստացած բերքի մեծ մասը տալիս է պետությանը, որպես հարկ։ Եթե օրերից մի օր եղանակը բարենպաստ չի լինում և գյուղացու բերքը դրանից տուժում է, ապա պետությունը պետք է հատկացնի որոշակի գումար տվյալ գյուղացուն։ Իհարկե դա հարց է, թե պետությունը ինչքանով է գումար հատկացնում կամ ընդհանրապես հատկացնում է, թե ոչ, բայց այնուամենայնիվ այս դեպքն էլ կոչվում է դոտացիա։
Դիատարկենք մեկ այլ օրինակ։ Կաթի գործարանը, որից օգտվում էր պաղպաղակ արտադրող գործարանը որոշում է 40%-ով թանկացնել կաթը։ Բնականաբար պաղպաղակ արտադրող գործարանը, որի գնողունակությունը մնացել է անփոփոխ կգնի ավելի քիչ կաթ և կարտադրի ավելի քիչ պաղպաղակ։ Սա նշանակում է, որ ռեսուրսների գնի բարձրացումը ազդում է ապրանքների առաջարկի վրա։
Առաջարկի առաձգականությունը գնի փոփոխության ազդեցությունն է առաջարկի մեծության վրա։ Առաջարկի առաձգականության տեսակնենր են՝ առաձգական, միավոր առանձգական և ոչ առանձգական։
Երբ առաջարկը և պահանջարկը հավասարվում են, ձևավորվում է հավասարակշռության գին: Գինն ունի հավասարակշռվելու գործառույթ: Օրինակ՝ շոկոլադի գործարանը մեկ ամսվա ընթացքում արտադրել է 500 սալիկ շոկոլադ և նույնքան էլ սպառել է։

-«Հասարակագիտական ստուգատես 2020»

Ստուգատեսի ծրագիր՝-Կրթական փոխանակումներ-Հասարակագիտական ստուգատեսի մասնակցություն՝ Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի և Արմավիրի մարզի Գեղակերտի միջն. դպրոցների ընդունելություն-պատասխանատու՝ Վարդան Կարապետյան և ընկերներ
-Մարտի 10-բաց պարապմունք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ-պատասխանատու՝ Մարթա Ասատրյան
-Մարտի 12-հանդիպում դիվանագետ, իրավաբան և հասարակական գործիչ Արմինե Հովհաննիսյանի հետ-պատասխանատու՝ Ազնիվ Գալստյան
-Մարտի 13-բաց-պարապմունք ազգագրագետ-սեբաստացի ծնող Լուսինե Խառատյանի հետ. թեման՝ «Հայաստանում բնակված ադրբեջանցիներն ու նրանց հետ կապված հիշողությունները»-պատասխանատու՝ Վարդան Կարապետյան
-Բանավեճ-քննարկում՝ «Տուրիզմ և Արդյունաբերություն»-պատասխանատուներ՝ Մարթա Ասատրյան և Արման Երանոսյան
-Հանդիպում ԱԺ պատգամավորի հետ- պատասխանատու՝ Վահրամ Թոքմաջյան
-Այցելություն ՀՀ Ազգային ժողով-Հանդիպում-քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողով»-ի անդամների հետ. թեման՝ «Երեխայի իրավունքների վիճակը Հայաստանում» /«Սովորողի հայասքը երեխայի իրավունքներին» նախագիծ/- պատասխանատու՝ Վարդան Կարապետյան
-Կլոր սեղան-«Հանրակրթական կամուրջներ հարևան երկրների հետ»-պատասխանատու՝ Մարթա Ասատրյան և ընկերներ
-Մարտի 16-կլոր սեղան-քննարկում՝ Մյունխենում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպման բովանդակային քննարկում-պատասխանատուներ՝ Մարալ կարապետյան և Աշոտ Տիգրանյան
-Մարտի 17-18-հանդիպում-պարապմունք գործող փաստաբաններ Մարինե Թովմասյանի /քրեական մասնագետ/ և Նարինե Մկրտչյանի /քաղաքացիական-վարչական մասնագետ/ հետ-պատասխանատու՝ Լուսինե Գրիգորյան
-Քաղաքագիտական ակումբի քննարկում 8-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ- պատասխանատուներ՝ Աշոտ Տիգրանյան և Մարալ Կարապետյան
-Մարտի 18՝ «Տիգրան Հայրապետյանի օր»-Քաղաքագիտական ակումբների հավաք կրթահամալիրում- պատասխանատու՝ Աշոտ Տիգրանյան
-Մարտի 18-21-կրթահամալիրի «Քաղաքագիտական ակումբ»-ը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի դպրոցում-ուսումնական պարապմունքների վարում դպրոցում՝ սեբաստացի դասավանդողների կողմից- պատասխանատուներ՝ Աշոտ Տիգրանյան և Վարդան Կարապետյան
-Մարտի 23-25՝ «Ուսումնական արձակուրդ»-«Կիլիկիա» մանկավարժական ճամբարի 3-րդ փուլ- պատասխանատու՝ Վարդան Կարապետյան և ընկերներ
-Ապրիլի 6-այցելություն «Շենգավիթ» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ-պատասխանատու՝ Լուսինե Գրիգորյան
-Հայ-իրանական կրթական փոխանակումներ՝ «Երևան-Քաշան» նախագիծ-պատասխանատուներ՝ Դիանա Նազարյան, Ազնիվ Գալստյան և ընկերներ
-Ապրիլի 10- «Հասարակագիտական ստուգատես 2020»-ի ամփոփում.

Գրավոր ներկայացրե′ք ժամանակակից ընտանիքի գործառույթները

Ընտանեկան դերերը բոլոր այն սոցիալական դերերն են, որոնք անձիք կատարում են` ի հետևանք այն բանի, որ ունեն ընտանիք և այնտեղ որոշակի դիրք են զբաղեցնում։ Այդտեղ «ընտանեկան դեր» հասկացությունն ընդհանուր բնույթ ունի։ Ընդհանրապես ընտանեկան դերերը կարելի է բաժանել երկու խմբի`

  1. ներընտանեկան դերեր
  2. միջընտանեկան դերեր

Ներընտանեկան են այն կարգավիճակներն ու դերերը, որ ընտանիքի անդամներն ստանձնում են միայն այդ ընտանիքի անդամների հետ փոխգործունեության մեջ մտնելիս։ Դրանք են ամուսնական դերերը (կին և տղամարդ), ծնողական դերերը (հայր և մայր), զավակների դերերը (տղա, աղջիկ, եղբայր, քույր)։ Ընտանիքի զավակների այդ դերերը միակն են, քանի դեռ նրանք սեփական ընտանիքներ չեն ստեղծել և նոր դերեր չեն ստանձնել։ Այսինքն, դրանք այն կարգավիճակներն ու դերերն են, որ ունեն բջջային ընտանիքի անդամները։ Այն դեպքում, երբ գործ ունենք ընդլայնված և նահապետական ընտանիքների հետ, պարզվում է, որ կան նաև պապի և տատի, մորաքրոջ, մորեղբոր և այլ դերեր, կախված այն բանից, թե ընտանիքն ինչ չափով է ընդլայնված բջջային ընտանիքի համեմատությամբ։ Հասարակության մեջ ընտանիքները հազվադեպ են լիովին մեկուսացված լինում ավելի լայն`այսպես կոչված սոցիետալ միջավայրից։ Մարդիկ ունեն ազգակցական կապեր, որոնց մի զգալի մասն ընտանիքի հոգեբանության սահմաններում կարելի է դիտել որպես այնպիսիք, որոնք ծնում են հատուկ տեսակի` միջընտանեկան դերեր։ Օրինակ, որևէ անձի կողմից կատարվող հորաքրոջ դերը, եթե ինքն ունի իր առանձին ապրող բջջային ընտանիքը, միջընտանեկան դեր է։

Մտածողություն և խոսք

Մտածողությունը հոգեբանության մենաշնորհը չէ, և դրա մասին առաջին հարցերը ծագել էին դեռևս անտիկ աշխարհի փիլիսոփաների մոտ: Հոգեբանության մեջ մտածողությունը արտացոլման միջնորդավորված և ընդհանրացված տեսակ է. առարկան չունի շոշափելի ձև և հայտնվում է գաղափարների և խոսքերի ոլորտում: Մտածողությունը ուսումնասիրվում է հոգեբանության երկու հիմնական ուղղությունների կողմից:

Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է որոշումների կայացման, պրոբլեմային իրավիճակների վարքի, կռահման մեխանիզմները, իմացական սխալները և այլն: Դանիել Կանեմանն ուսումնասիրում էր տնտեսական որոշումների կայացումը, կռահողական սխալները: Դրանք ուսումնասիրվում են որպես տեսական գործընթաց՝ անձից դուրս: Թեստային քանակական սկզբունքի վրա հիմնված մյուս ուղղությունը ուսումնասիրում է բանականությունը: Բանականության (ինտելեկտի) հետազոտությունները երկար պատմություն ունեն և կապված են եղել տարբեր ժամանակների մշակութա-քաղաքական ենթատեքստերի հետ: Հոգեբանությունը, զարգանալով և փոփոխվելով, վերանայեց բանականության թեստերի համակարգը. հարցեր կազմվեցին, որ հիմնված էին դատողության ունակության վրա, ոչ թե գիտելիքի: Փորձ արվեց նաև թեստերը դարձնել ոչ խոսքային, քանի որ լեզվական հմտությունները չի կարելի նույնացնել մտածողական ընդհանուր ունակության հետ: Բանականությունը բաժանվում է հատուկ տեսակների՝ ընդհանուր (g-intellect) և վերբալ, թվերի ու պատկերների հետ աշխատելու և այլն: Մարդկանց անհատական տարբերությունները կարող են դրսևորվել ավելի հատուկ ոլորտներում, ոչ թե ընդհանուր բանականության մակարդակում: Մի այլ դասակարգում է կոնվերգենտ և դիվերգենտ մտածողությունների տաարբերակումը: Կոնվերգենտ (համամիտվող) մտածողությունը ուղղված է գոյություն ունեցող մոտեցումներով խնդիրը լուծելու ուղղությամբ, իսկ դիվերգենտ (տարամիտվող) մտածողությունը միտված է խնդրին տալ լուծման տարբերվող և կապված է ստեղծագործական մտածողության հետ:
Մտածողության տեսակներից են հոսուն (ֆլյուիդ) և բյուրեղացված ինտելեկտները: Հոսուն մտածողությունը թույլ է տալիս նոր գիտելիք յուրացնել, իսկ տարիքի հետ ձևավորվող բյուրեղացվածը՝ գոյություն ունեցող հմտությունների հիման վրա գիտելիք կառուցել: Բանականության հետազոտություններում ընդունված հասկացություն է հուզական բանականությունը՝ զրուցակցին ավելի լավ հասկանալու, նրա նպատակները ըմբռնելու ունակությունը: Կանայք ավելի հակված են հուզական բանականությանը, ընդհանուր բանականությունը հատուկ է բոլորին, իսկ հատուկ բանականության որոշ տեսակներում, օրինակ՝ տարածական մտածողության ոլորտում, տղամարդիկ են առաջատար:
Մտածողական ունակությունների հետազոտություններում կարևոր են նաև գենետիկ ուսումնասիրութունները: Բանականությունը ժառանգման բարձր գործակից ունի և ավելի քիչ է պայմանավորված միջավայրով, քան խառնվածքի՝ ինտրավերսիայի և էքստրավերսիայի ձևավորումը:

***

Մտածողության ուսումնասիրությունների հիմնարար հարցերից մեկը վերաբերում է մտածողության և խոսքի կապին: Կոգնիտիվ զարգացման տեսությունը պնդում է, որ երեխայի մտածողության զարգացումը մինչև որոշակի տարիք անկախ է խոսքից: Մարքիսիստական կողմնորոշմամբ սոցիալ-մշակութային տեսությունն, ընդհակառակը, պնդում է, որ խոսքի և մտածողության զարգացումն անբաժանելի է. մարդու հոգեկանը միջնորդավորված է նշանով, որը խոսքն է, և երեխայի մտածողությունը զարգանում է մեծահասակների հետ շփման միջոցով: Մտածողությունը և խոսքն իմաստների շնորհիվ այնքան փոխկապակցված են, որ անտեղի է դրանց առանձին ուսումնասիրությունը: Մտածողական օպերացիաները չի կարելի առանձնացնել խոսքից. խոսքի միջոցով է ժամանակակից մարդը իմաստավորում: Մտածողությունն ու խոսքը, այնուամենայնիվ, չի կարելի նույնացնել. նույնիսկ մեծահասակ մարդու խոսքը կարող է լիովին անջատված լինել մտածողությունից:

Գրավոր ներկայացրե′ք մարդկային փոխհարաբերությունները կոնֆլիկտների ժամանակ:

Մարդկային հիմնական կարիքների տեսությունը կոնֆլիկտի առաջացման պատճառ է համարում մարդկանց բազային պահանջմունքները: Հետևաբար, որպեսզի կոնֆլիկտները լուծվեն, առաջարկվում է այդ կարիքների վերլուծությունը և բավարարումը: Որպես կիրառական օրինակ կարելի է դիտարկել հետևյալը. դիցուք կոնֆլիկտող կողմերից մեկը դասախոս է, ով ցանկանում է կիսվել ուսանողների հետ իր փորձով և գիտելիքներով, մյուս կողմում ուսանողն է, որը չնայած հաճախում է դասերին, սակայն չի ցանկանում սովորել: Այս կոնֆլիկտը մարդկային կարիքների տեսության շրջանակում կարելի է լուծել հետևյալ կերպ. դասախոսը, հիմք ընդունելով այն, որ ուսանողը պահանջ ունի հետագայում գտնելու համապատասխան աշխատանք, օրինակների հիման վրա համոզում է ուսանողին, որ դասավանդվող առարկան դրական կանդրադառնա նրա հետագա կարիերայի վրա: Այդ պարագայում հավանական է, որ կոնֆլիկտը կլուծվի, և ուսանողը կսկսի սովորել:

Այնուամենայնիվ, կոնֆլիկտի մյուս տեսակները ևս հաճախ են հանդիպում: Չափազանց վտանգավոր են լատենտ (թաքնված) կոնֆլիկտները, երբ կողմերն ունեն անհամատեղելի նպատակներ, սակայն իրենց վարքում ոչ մի կերպ չեն ընդգծում այն: Նման տեսակի կոնֆլիկտներ հաճախ առաջանում են աշխատանքային փոխհարաբերություններում, երբ թիմի անդամները դափնիները պետք է իրար մեջ կիսեն, հատկապես երբ առկա է թափուր պաշտոն և ղեկավարությունը որոշում է առաջ գնալու հնարավորություն տալ աշխատակիցներից մեկին: