Սերնդեսերունդ

 Ամբողջատիրական վարչակարգում ապրելու դժվարությունները
Ամբողջատիրական վարչակարգում ապրելու դժվարությունները կայանում է նրանում , որ պետությունը իրավունք ունի բոլոր հողերի և տների նկատմամբ ։ Ամբողջատիրական համակարգը համախմբում էր երեխաներին և կանանց։ Բարդ էր նրանով , որ միակարծության և կոլեկտիվիզմի ներդնումը, ոչ միայն հասարակական, այլ նաև անձնական կյանքի կանոնակարգումը պետական օրենքներով, օրվա և գիշերվա կանոնակարգի հաստատումը, բոլորի համար միակ պարտադիր կրոնը, այլազգիների հետ շփման արգելքը , որ հասարակական կյանքը ամբողջությամբ ենթարկվեւմ է պետությանը։

Կրթական կյանքը սովետական Հայաստանում
1926 թվականից սկսած հայաստանում կատարվել է կրթական բարեփոխումներ ։ Զարգացման գլխավոր պատճառը անգրագիտության վերացում էր։Խորհրդային կրթական համակարգի ամենամեծ ձեռքբերումը դպրոցների ցանցի ընդլայնումն էր, պետական աջակցությունը և պայքարն անգրագիտության դեմ։ Բացվեցին լիկկայաններ, որոնց շնորհիվ 10 տարում գրագիտության մակարդակը հասավ 70%-ի։ Ուսուցիչների կրթական մակարդակը բարձրացնելու նպատակով բացվեցին մանկավարժական ուսումնարաններ և համալսարաններ։ ։։ 1920-ական թվականներին դպրոցը 9-ամյա էր։ 1932 թվականից ներդրվեց 10-ամյա կրթությունը։ Բացվեցին բազմաթիվ համալսարաններ և ինստիտուտներ։ Հայրենական մեծ պատերազմից հետո Հայաստանում ավելացավ դպրոցների թիվը՝ հասնելով 1600-ի։ Իսկ աշակերտների թիվը հասավ 600 հազարի։ 12-15 բուհերում սովորում էր 50-60 հազար ուսանող, ինչը տոկոսային հարաբերությամբ ԽՍՀՄ լավագույն ցուցանիշներից էր։

Սոցիալական հարաբերությունները
1950-ական թթ կեսերից ԽՍՀՄ-ում իրականացվեց սոցիալական քաղաքականություն ։ Օրենք ընդուվեց թոշակների մասին , բարձրացրեցին աշխատավարձները։ Սկսեցին կառուցել բնակարաններ ։1964 թվականիս կոլտնտեսականների համար սահմանվեց թոշակ ։ Արդյունաբերականացման քաղաքականության հետևանքով
արագ տեմպերով աճել է բանվոր դասակարգի, բազմապատկվել է ծառայողների
թվաքանակը, որոնց շարքերին են դասվել բոլոր տեսակների մտավոր աշխատանքներ իրականացնողները, և կրճատվել է գյուղատնտեսության բնագավառում
զբաղված աշխատողների քանակը:


Հստակ կընդգծեք ձեր ժամանակների առավելությունները, թերությունները

Մեր ճամանակներում մարդն ունի ազատ շարժվելու և խոսելու իրավունք ։ Ոչ ոք հենց այնպես չի կարող բռնագրավել դիմացինի հողատարածքը։ Մարդիկ ամեն ինչով ապահոված են ։


Կապիտալի արտահանում

Կապիտալի արտահանում, մենաշնորհային շահույթի յուրացման, տնտեսական և քաղաքական այլ նպատակներով, մոնոպոլիաների և բուրժուական պետությունների կողմից արժեքների (դրամական կամ ապրանքային) արտահանում։ Կապիտալի արտահանումն իմպերիալիզմի հիմնական տնտեսական հատկանիշներից է, գոյություն է ունեցել նաև մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում, սակայն ապրանքների արտահանման համեմատ երկրորդական դեր է կատարել։ Իրականացվում է ձեռնարկատիրական և փոխատվական ձևերով։ Առաջինը կատարվում է մոնոպոլիաների կողմից արտասահմանում մասնաճյուղեր, ինքնուրույն դուստր ձեռնարկություններ և ազգային ու օտարերկրյա կապիտալների մասնակցությամբ խառը ձեռնարկություններ հիմնելու միջոցով։ Ունի երկու տարատեսակություն՝ ուղղակի և պորտֆելային։ Ուղղակի են արտասահմանյան ձեռնարկությունների նկատմամբ վերահսկողություն ապահովող, պորտֆելային՝ այդ նպատակի համար ձևականորեն անբավարար ներդրումները։ Փոխատվական կապիտալն արտահանվում է փոխառությունների, մատակարարումների վարկավորման, արտասահմանյան բանկերում ներդրումների միջոցով և ւոոկոս է բերում։ Արտասահմանում գործող կապիտալի մասսան մեծանում է և արտահանման շնորհիվ, և՝ վերաներդրումների՝ կապիտալի գործադրման երկրում ստացված հավելյալ արժեքի մի մասի կապիտալացման միջոցով։ Ըստ արտահանվող կապիտալի սեփականության բնույթի լինում են մասնավոր, կապիտալիստական երկրների կառավարությունների և միջազգային կապիտալիստական կազմակերպությունների ներդրումներ։

Վերջին երկուսը կապիտալի պետական-մոնոպոլիստական արտահանումն են։ Մոնոպոլիաները կապիտալն արտահանում են ոչ միայն տնտեսապես հետամնաց, այլև արդ. զարգացած երկրներ, որոնք կապիտալի սեփական «ավելցուկ» ունեն։ Վերջինը պայմանավորված է շահույթի միջին նորմայի, աշխատավարձի մակարդակի ազգային տարբերությամբ, արտադրողական ուժերի զարգացման անհամաչափությամբ, ազգային արտադրությանը տրվող առավելությամբ են։ Մասնավոր կապիտալի արտահանման կարեոր տեսակ է նաե արտոնագրի և փցենզիայի վաճառքը։ Պետական կապիտալի արտահանումն ամենից առաջ ունի քաղաքական բնույթ, կապիտալիստական երկրների կառավարություններն օտարերկրյա պետություններ կապիտալ արտահանելով նպատակ ունեն պաշտպանել կապիտալիստական կարգը, ստեղծել և ամրապնդել ռազմաքաղաքական ագրեսիվ բլոկները։ Բացի այդ, արտաքին պետ. փոխառությունները բերում են բարձր տոկոս, նպաստավոր պայմաններ են ստեղծում մասնավոր կապիտալի արտահանման և բարձր շահույթ ստանալու համար։ Զարգացող երկրներին ցույց տրվող «օգնությունը» (անտոկոս նպաստների ձեով) դարձել է իմպերիալիստական պետությունների նեոգաղութատիրական քաղաքականության գլխավոր գործիքը։ Աճել է միջազգային կապիտալիստական կազմակերպությունների (Զարգացման միջամերիկյան բանկ, վերակառուցման ն զարգացման միջազգային բանկ, Միջազգային ֆինանսական կորպորացիա են) կողմից կապիտալի արտահանման ծավալը։ Դրանք գործում են առևտրական հիմունքներով՝ վարկերը ենթակա են վերադարձման, մեծ մասամբ տրվում են արտադրական ներդրումների համար և տոկոս են բերում։

Կապիտալի արտահանումը կապիտալիստական շահագործման համակարգում ծնել է նոր, էական գծեր, ընդլայնվել են մոնոպոլիաների կողմից աշխատավորների շահագործման ոլորտը, գաղութային տուրքի ծավալն ու դրանց աղբյուրները, ուժեղացել է տնտեսապես հետամնաց երկրների կախումն իմպերիալիստական տերություններից, մեծացել մոնոպոլիաների «ավելցուկ» ապրանքներն արտաքին շուկա «մղելու» հնարավորությունները։ Կապիտալի արտահանումը տնտեսապես հետամնաց երկրների ժողովուրդներին շահագործելու և կողոպտելու, զարգացման կապիտալիստական ուղու վրա պահելու կարեոր միջոց է։ Նպաստելով կապիտալիստական ձեռնարկությունների ստեղծմանը և ընդլայնելով կապիտալիստական արտադրական հարաբերությունների ոլորտը, Կապիտալի արտահանումը արագացնում է այդ երկրներում պրոլետարիատի աճն ու նրա հեղափոխական ջոկատների ձևավորումը։

Արտաքին առևտուր

Ներքին շուկա

Հայաստանում առևտրի և ծառայությունների ոլորտի պետական կանոնակարգումը նպատակաուղղված է իրավապայմանագրային դաշտի կանոնակարգման ոլորտում առաջացած խնդիրների վերհանման, դրանց վերացման ուղղությամբ առաջարկությունների մշակմանը, գործարարների համար հավասար մրցակցային դաշտի ապահովմանը, պետական կառավարման մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, տնտեսվարող սուբյեկտների և հասարակական կազմակերպությունների միջև համագործակցության ապահովմանը։ Առևտրի և բնակչությանը մատուցվող ծառայությունների ոլորտը հանդիսանում է առավել զարգացող ճյուղերից մեկը։ Հանրապետությունում գրանցված տնտեսվարող սուբյեկտների ընդհանուր քանակի 29% բաժին է ընկնում առևտրի և ծառայությունների ոլորտին։ Մանրածախ առևտրի բաժնեմասը ՀՆԱ-ում 2005 թվականին կազմել է 9,4 %։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է մանրածախ առևտրի շրջանառության ծավալի աճ, միջինը՝ 12,3%, այդ թվում 2006 թվականի առևտրի շրջանառության ծավալները աճել են 13,6% /զարգացած երկրները միջին թվով տարեկան ապահովում են առևտրի և ծառայությունների 14% աճ։

  • Օրենսդրություն
  • Վիճակագրություն

Միջազգային առևտուր

Առևտուրը երկրի ներսում կոչվում է ներքին, այլ երկրների հետ կատարվողը՝ արտաքին։ Ապրանքների և ծառայությունների վաճառքը արտասահմանյան գնորդին կոչվում է արտահանում, իսկ այլ երկրներում գնվածները, որոնք ներկրվում են տվյալ երկիր՝ ներմուծում։ Արտահանվող և ներմուծվող ապրանքների առևտուրը՝ միջազգային առևտուրը, չափազանց կարևոր է բոլոր երկրների համար։ Միջազգային առևտրի միջոցով սպառողը հնարավորություն է ստանում բավարարելու պահանջարկի մեծ մասը և օգտագործելու աշխարհի այս կամ այն տարածաշրջանից արտահանվող ապրանքներ. օրինակ՝ Հայաստանի բնակիչները համտեսում են արևադարձային մրգեր (ադամաթուզ, արքայախնձոր, նարինջ, արմավ) և ճաշակում բրնձով փլավ։

Ազատ առևտուր և հովանավորչություն

Ապրանքների և ծառայությունների բարձրարդյունավետ արտադրությունում մասնագիտացած երկրների արտադրանքը տարածվում է ողջ աշխարհում։ Եվ որքան մեծ է ապրանքների ու ծառայությունների տեսականին, այնքան մեծ է դրանցից օգտվողների՝ սպառողների քանակը և բարձր՝ կենսամակարդակը։ Այդ է պատճառը, որ ոչ մի երկիր չի խոչընդոտում մյուս երկրներից ազատ առևտրի միջոցով ապրանքների ներմուծումը։ Սակայն քանի որ էժան ապրանքների ներմուծումը կարող է երկրի ներսում ճնշել նույնատիպ ապրանքի արտադրությունն ու այնտեղ զբաղված բանվորներին զրկել աշխատանքից, ձեռնարկվում են նաև դրանք կանխող հակաքայլեր։

Արտաքին առևտուր

Հայաստանի արտաքին առևտրի քաղաքականությունը վերջին տարիներին ուղղված է եղել Հայաստանի կառավարության կողմից որդեգրած արտաքին առևտրի ազատական քաղաքականության սկզբունքի պահպանմանը, Հայաստանի կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների պահմանմանը, արտաքին առևտրում ներգրավված տնտեսվարող սուբյեկտների համար առավել բարենպաստ դաշտի ձևավորմանը, ինչպես նաև հայրենական ապրանքների արտահանման խթանմանը։ Հայաստանի արտաքին առևտուրը կարգավորվում է նորմատիվային և օրենսդրական ակտերով սահմանված ռեժիմներով, երկկողմ և բազմակողմ միջպետական և միջկառավարական համաձայնագրերով, ինչպես նաև ԱՀԿ-ի հանդեպ ստանձնած պարտականություններով։ 2003-2006 թվականների ժամանակահատվածում արտաքին ապրանքաշրջանառության ծավալի միջին տարեկան աճը կազմել է 21,2%, այդ թվում արտահանման ծավալների միջին աճը՝ 18,5%։ Ներկա փուլում Հայաստանի առևտրի ապրանքաշրջանառության զգալի աճը՝ հատկապես Ռուսաստանի, ԱՄՆ, Եվրամիության երկրների հետ, անհրաժեշտություն է առաջացնում ստեղծել օտարերկրյա պետություններում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ։ Արդեն իսկ կազմավորված են Ռուսաստանում և Եվրամիության երկրներում Հայաստանի առևտրային ներկայացուցչություններ, որոնց առաջնահերթ խնդիրն՝ խթանել աջակցել արտաքին շուկաներում հայրենական ապրանքների արտահանման գործընթացը։

Առևտուրը ցանկացած երկրի համար կարևորագույն գործընթաց է ։ Հայաստանը առտերկրներից ներմուծում է ՝ գազ , բենզին , դիզվառելիք , մրգեր բանջարեղեններ , հագուստ , տեխնիկա և այլ իրեր։

Փող: Փողի պատմությունը

Առանձնանցնում են փողի 4 հիմնական տեսակներ` ապրանքային (փողի դերում ապրանքն է), ապահովված (դրամանիշ և սերտիֆիկատ), ֆիատային՝ ինքնուրույն արժեք չունեցող (վճարման քարտ և էլեկտրոնային դրամ), վարկային (մուրհակ, չեկ, բաժնետոմս): Յուրաքանչյուր երկիր ունի իր սեփական փողը՝ արժույթը: Տարբեր երկրների փողի միավորներն ունեն տարբեր անվանումներ, օրինակ՝ դոլար, ֆունտ, ֆրանկ, մարկ, ռուբլի, դրամ և այլն: Նյութը, որից պատրաստում են փողը, պետք է լինի որակապես համասեռ (նույնարժեք դրամի առանձին նմուշները չպետք է միմյանցից տարբերվեն)՝1. բաժանելի և միավորելի (մանրելուց և մեծացնելուց փողի հատկությունները չպետք է փոխվեն), 2. պահպանելի (երկար ժամանակ պահելիս չպետք է փոխի իր ֆիզիկական և քիմիական հատկությունները), 3. դյուրակիր (փոքր ծավալում պետք է պարունակի մեծ արժեք), 4. ճանաչելի (հեշտ ու արագ որոշվի տեսակը),5. անվտանգ (պաշտպանված լինի կեղծումից): Մեր օրերում համակարգիչների և արբանյակային կապի շնորհիվ բանկերը մի արժույթը մյուսով փոխանակելիս ամեն օր հսկայական գումարներ են տեղափոխում աշխարհով մեկ:1979 թ-ին Եվրոպական Միությունը եվրոպական տարբեր երկրների արժույթները միավորելու նպատակով ստեղծել է Եվրոպական արժութային համակարգը, ներմուծել դրամական նոր միավոր՝ եվրո, որի կուրսը հիմնված է Եվրոպական Միության երկրների արժույթների կուրսի վրա: Այդ երկրներում եվրոն օգտագործվում է ինչպես պետական, այնպես էլ մասնավոր ֆինանսական գործառույթներում:Հնում առևտուր անելիս մարդիկ մի ապրանքը փոխանակել են մեկ այլ ապրանքով. այսպիսի փոխանակությունը կոչվում է բնական ապրանքափոխանակում՝ բարտեր: Աստիճանաբար ապրանքների վճարման միջոց են դարձել առավել օգտագործելի մթերքները (աղ, հացահատիկ), առարկաները (թանկարժեք քարեր), կենդանիները (ոչխար, կով) և այլն: Ժամանակի ընթացքում դրանք փոխարինվել են ոսկով ու արծաթով, որոնք չեն արժեզրկվում, գեղեցիկ են և չեն ժանգոտվում: Առաջին դրամները հատվել են մ. թ. ա. VII դարում, Լիդիայում (պետություն էր Փոքր Ասիայի արևմուտքում), այնուհետև՝ Հունաստանում, Հռոմում, Բաբելոնում, Եգիպտոսում, Պարսկաստանում, մ. թ. ա. V դարից՝ Հայաստանում: Մետաղե դրամները Հայաստանում տարածվել են հելլենիստական դարաշրջանի սկզբից: Ալեքսանդր Մակեդոնացու արծաթե դրամները Փոքր Ասիայից և Միջագետքից թափանցել են հայկական շուկա: Այդ շրջանին բնորոշ հայկական դրամների դիմերեսին, որպես կանոն, միապետի դիմապատկերն է, դարձերեսին՝ դիցաբանական խորհրդանշաններ և արքայի անունն ու տիտղոսը՝ հունարեն գրերով:Մ. թ. ա. III դարի վերջին Ծոփքի հայոց թագավորները հատել են սեփական դրամներ: Հայտնի են Արշամի, Աբդիսարեսի և Քսերքսեսի պղնձե դրամների նմուշներ: Հայկական դրամներ հատվել են Արտաշիսյան թագավորության շրջանում՝ մ. թ. ա. II–I դարերում. գրեթե բոլորի նմուշները պահպանվել են: Տիգրան Բ Մեծի դիմապատկերով դրամներ են հատվել Տիգրանակերտում, 

Արտաշատում, Ասորիքի մայրաքաղաք Անտիոքում և Դամասկոսում: Հայոց Արշակունի թագավորների դրամանմուշները մեզ չեն հասել: Լոռու թագավորությունում (XI դարի 2-րդ կես) հատվել են հայերեն գրերով պղնձե դրամներ:Միջին դարերում հայկական դրամներ հատվել են նաև Կիլիկյան Հայաստանում (XI–XVI դարեր): Դրանք հայերեն գրությամբ (նշված են Հայոց թագավորի անունը և դրվագման վայրը՝ պետության մայրաքաղաք Սիսը), դիմապատկերներով, կշռային չափերով և անվանումներով արծաթե ու պղնձե, հազվադեպ՝ ոսկե դրամներ են:XVII դարից սկսել են գործածվել թղթադրամները: Սկզբում թողարկվել են միայն խոշոր արժողության թղթադրամներ, ավելի ուշ եվրոպական երկրներում հայտնվել են նաև փոքր արժեքի թղթադրամներ, որոնք շրջանառվում են նաև այսօր:Փողերը հիմնականում պահվում են բանկում, բանկը կատարում է նաև վճարումներ. բանկում հաշիվ ունեցողների լրացրած չեկով համապատասխան գումար է փոխանցում ստացողի հաշվին: Բանկը նաև տոկոսներ է վճարում հաշվետիրոջը՝ նրա փողերը այլ մարդկանց վարկով տրամադրելու դիմաց, որի համար վերջիններս, իրենց հերթին, որոշակի տոկոսներ են վճարում բանկին:Բանկում հաշիվ ունեցողը կարող է իր գնումների համար վճարել վարկային քարտով: Այն փոքրիկ պլաստիկե քարտ է, որի մագնիսական ժապավենի վրա գրանցված են տիրոջ տվյալները: Վերջինս վճարելիս ներկայացնում է վարկային քարտը և ստորագրում հաշիվ, որտեղ նշված է վճարվելիք գումարի չափը: Խանութն այդ հաշիվն ուղարկում է բանկ, որը վճարում է գնումների համար և ամեն ամիս հաշիվ ներկայացնում վարկային քարտի տիրոջը՝ քարտում եղած գումարի չափի մասին:

Բանկերի և դրանց գործունեության մասին


Բանկերը իրավաբանական անձ հանդիսացող ինքնուրույն տնտեսավարող սուբյեկտներ են, որոնք իրավունք ունեն իրենց անունից ներգրավել և տեղաբաշխել դրամական միջոցներ, իրականացնել օրենսդրությամբ նախատեսված բանկային և այլ գործառնություններ:

Բանկերն իրենց գործունեության մեջ անկախ են օրենսդիր ու գործադիր մարմիններից և ղեկավարվում են սույն օրենքով, օրենսդրության այլ ակտերով և իրենց կանոնադրություններով:i

Բանկերի բաժնետեր կամ փայատեր չհանդիսացող պետական իշխանության ու կառավարման մարմինների աշխատողներին չի թույլատրվում մասնակցել բանկերի կառավարման աշխատանքին, բացառությամբ այն դեպքերի, երբ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից նշանակվում է ժամանակավոր ադմինիստրացիա կամ լուծարքային հանձնաժողով:i

Բանկերը պատասխանատու չեն Հայաստանի Հանրապետության կառավարության պարտավորությունների համար: Հայաստանի Հանրապետության կառավարությունը պատասխանատու չէ բանկերի պարտավորությունների համար, բացի այն դեպքերից, երբ բանկը կամ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ստանձնել են այդպիսիք:

«Բանկ» տերմինը և դրա ցանկացած բառակապակցությունը կարող է օգտագործվել ֆիրմային անվանումների մեջ միայն այն կազմակերպությունների կողմից, որոնք գրանցված են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից:

Հոդված 2.Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը

Հայաստանի Հանրապետության բանկային համակարգը ներառում է`i

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը, Հայաստանի Հանրապետության բանկերը (փայատիրական, կոոպերատիվ, բաժնետիրական, օտարերկրյա և համատեղ), բանկերի մասնաճյուղերը, ներկայացուցչությունները և այլն:

Հոդված 3.Բանկերի տեսակները

Բանկերը դասակարգվում են`

ըստ կանոնադրական կապիտալի պատկանելիության և ձևավորման` փայատիրական, կոոպերատիվ, բաժնետիրական, օտարերկրյա և համատեղ բանկեր.

ըստ գործունեության ոլորտների` մասնագիտացված և բազմապրոֆիլ բանկեր.

ճյուղային ուղղվածություն ունեցող բանկեր:

Հանրապետական և այլ ծրագրերի ֆինանսավորման նպատակով Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կարող են ստեղծվել պետական մասնագիտացված բանկեր:

Հոդված 4.Բանկային միությունները

Բանկերն իրենց գործունեության կոորդինացման և շահերի պաշտպանության, տեղեկությունների փոխանակման, կադրերի պատրաստման, բանկային քաղաքականության մշակման համար կարող են ստեղծել միություններ:

Բանկերին արգելվում է իրենց միություններն օգտագործել բանկային գործառնությունների շուկայում մենաշնորհային դիրք գրավելու, տոկոսադրույքների և միջնորդավճարների, բանկային գործում մրցակցության սահմանափակման նպատակով:

Հոդված 5.Բանկի կանոնադրությունը

Բանկը գործում է իր կանոնադրության հիման վրա, որը հաստատվում է նրա բաժնետերերի (մասնակիցների) ընդհանուր ժողովի կողմից:

Բանկի կանոնադրությունը պետք է ներառի`

բանկի անվանումը և գտնվելու վայրը.

բանկի կողմից կատարվող գործառնությունների ցանկը.

կանոնադրական կապիտալի չափը, ֆոնդերի ցանկը և դրանց կազմավորման կարգը.

դրույթ այն մասին, որ բանկը հանդիսանում է իրավաբանական անձ.

բանկի կառավարման մարմինների կառուցվածքը, ձևավորման կարգը և իրավասությունը.

բանկի գործունեության դադարման կարգը:

Հոդված 6.Բանկային գործառնությունները

Բանկը կարող է կատարել հետևյալ գործառնությունները`

ա) ներգրավել և տեղաբաշխել դրամական ավանդներ.

բ) ներգրավել և տրամադրել վարկեր.

գ) կատարել հաշվարկներ հաճախորդների և բանկերի (թղթակցող)

հանձնարարությամբ.

դ) բացել և վարել հաճախորդների, բանկերի (թղթակցող) հաշիվներ.

ե) ֆինանսավորել կապիտալ ներդրումներ` ներդրում կատարողների կամ կարգադրիչների հանձնարարությամբ.

զ) թողարկել, գնել (սեփական միջոցների հաշվին), վաճառել և հաշվառել վճարային փաստաթղթեր և արժեթղթեր (չեկեր, ակրեդիտիվներ, մուրհակներ, բաժնետոմսեր և այլն).

է) երրորդ անձանց փոխարեն և նրանց հանձնարարությամբ տալ երաշխավորություններ, երաշխիքներ, ինչպես նաև ստանձնել այլ պարտավորություններ.

ը) ձեռք բերել ապրանքների մատակարարման և ծառայությունների կատարման դիմաց գումարներ պահանջելու իրավունք, իր վրա վերցնել այդպիսի պահանջների կատարման ռիսկը և կատարել դրանց ինկասացիան (ֆակտորինգ).

թ) գնել (սեփական միջոցների հաշվին) և վաճառել արտարժույթ.

ժ) հաճախորդների հանձնարարությամբ ներգրավել և տեղաբաշխել միջոցներ, կառավարել արժեթղթեր (լիազորական գործառնություններ).

ի) մատուցել խորհրդատվական ծառայություններ.

լ) սեփական միջոցների հաշվին ձեռք բերել և վարձակալության տալ սարքավորումներ և մեքենաներ (լիզինգ).

խ) գնել, վաճառել և ի պահ ընդունել թանկարժեք մետաղներ ու քարեր, այլ արժեքներ:

Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի հանձնարարությամբ բանկերն իրականացնում են պետական բյուջեի դրամարկղային սպասարկման գործառնություններ:

Սույն հոդվածով նախատեսված գործառնությունները բանկերը կարող են կատարել ինչպես Հայաստանի Հանրապետությունում պաշտոնապես շրջանառության մեջ գտնվող դրամով, այնպես էլ` արտարժույթով:

Բանկերն արտարժույթով գործառնություններ կարող են կատարել միայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից տրված այդպիսի արտոնագրի առկայության դեպքում:

Բանկերն արժեթղթերով միջնորդական գործառնություններ կատարում են միայն Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով արտոնագիր ստանալուց հետո:

Բանկերին արգելվում է գործունեություն ծավալել ոչ բանկային գործունեության, այդ թվում` ապահովագրության ոլորտում:

Երեխաների և հաշմանդամների իրավունքները

  1. . ՀՈԴՎԱԾ 4. ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅՈՒՆԸ  Երեխաներն ունեն հավասար իրավունքներ` անկախ իրենց և ծնողների կամ այլ ներկայացուցիչների (որդեգրողների, խնամակալների): ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից գույքային կամ այլ դրությունից և կրթությունից:
  2. 2. ՀՈԴՎԱԾ 5. ԵՐԵԽԱՅԻ ԿՅԱՆՔԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի իր կյանքի իրավունք: Պետությունը և նրա համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի ապրելու և զարգանալու համար:
  3. 3. ՀՈԴՎԱԾ 6. ԵՐԵԽԱՅԻ ԱՆՎԱՆ ԵՒ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ծննդյան պահից ունի անվան և քաղաքացիության իրավունք:
  4. 4. ՀՈԴՎԱԾ 7. ԵՐԵԽԱՅԻ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի առողջության պահպանման և ամրապնդման իրավունք: Պետական համապատասխան մարմինները ապահովում են առողջապահական ծառայություններից երեխայի անվճար օգտվելու հնարավորությունը:
  5. 5. ՀՈԴՎԱԾ 8. ԵՐԵԽԱՅԻ ԱՆՀՐԱԺԵՇՏ ԿԵՆՍԱՊԱՅՄԱՆՆԵՐ ՈՒՆԵՆԱԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի ֆիզիկական, մտավոր և հեգևոր լիարժեք զարգացման համար անհրաժեշտ կենսապայմանների իրավունք: Ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների կողմից երեխայի համար անհրաժեշտ կենսապայյմանների ապահովման անկարողության դեպքում պետությունը ցուցադրում է համապատասխան օգնություն:
  6. 6. ՀՈԴՎԱԾ 9. ԲՌՆՈՒԹՅՈՒՆԻՑ ԵՐԵԽԱՅԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի ամեն տեսակ ( ֆիզիկական, հոգեկան եւ այլ ) բռնությունից պաշտպանության իրավունք:  Ցանկացած անձի, այդ թվում՝ ծնողներին կամ այլ օրինական ներկայացուցիչներին, արգելվում է երեխային ենթարկել բռնության կամ նրա արժանապատվությունը նվաստացնող պատժի կամ նմանօրինակ այլ վերաբերմունքի:
  7. 7. ՀՈԴՎԱԾ 10. ԵՐԵԽԱՅԻ ՄՏՔԻ, ԽՂՃԻ ԵՒ ԴԱՎԱՆԱՆՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի մտքի , խղճի եւ դավանանքի ազատության իրավունք:  Երեխայի հայացքները , համոզմունքները եւ կարծիքը ենթակա են նրա տարիքին եւ հասունությանը համապատասխան պատշաճ ուշադրության:  Դավանանքի, ազատության եւ համոզմունքների արտահայտման իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական կամ հասարակական անվտանգության, հասարակական կարգի, երեխայի առողջության, բարոյական նկարագրի կամ այլ անձանց հիմնական իրավունքների եւ ազատությունների պաշտպանության համար:
  8. 8. ՀՈԴՎԱԾ 11. ԵՐԵԽԱՅԻ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա իրավունք ունի կրթություն ստանալու, իր , ծնողի կամ այլ օրինական ներկայացուցչի համաձայնությամբ ուսումնական հաստատություն ընտրելու իրավունք:  Պետական համապատասխան մարմինները ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի անհատականության դրսեւորման, տաղանդի, մտավոր եւ ֆիզիկական ունակությունների զարգացման համար՝ հիմնելով հանրակրթական, մասնագիտական դպրոցներ, մարզական, տեխնիկական եւ մշակութային ստեղծագործական մանկական կենտրոններ եւ այլն:
  9. 9. ՀՈԴՎԱԾ 12. ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԱՊՐԵԼՈՒ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Յուրաքանչյուր երեխա ունի ծնողներին ճանաչելու եւ նրանց հետ համատեղ ապրելու իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այն դեպքերի, երբ դատարանի որոշմամբ ծնողներից կամ ծնողից երեխայի բաժանումը համարվում է անհրաժեշտություն՝ ելնելով երեխայի շահերից:  Պետությունը եւ նրա համապատասխան մարմիննները նպաստում են ընտանիքի վերամիավորմանը:
  10. 10. ՀՈԴՎԱԾ 13. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԸՆՏԱՆԻՔՈՒՄ  Երեխայի խնամքը եւ դաստիարակությունն իրականացվում են հիմնականում ընտանիքում, որոնց պատասխանատվությունը կրում են ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները, ինչպես նաեւ պետության կողմից լիազորված պետական մարմինները: Նրանք ստեղծում են անհրաժեշտ պայմաններ երեխայի լիարժեք զարգացման, դաստիարակության, կրթության, առողջապահության պահպանման, ընտանիքում եւ հասարակության մեջ ինքնուրույն կյանքի նախապատրաստման համար:
  11. 11. ՀՈԴՎԱԾ 14. ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԵՒ ՕՐԻՆԱԿԱՆ ՇԱՀԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԾՆՈՂՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ  Երեխայի իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը նրա ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների հիմնական պարտականություններից է:  Երեխայի կողմից Հայաստանի Հանրապետության օրենսդրության խախտման դեպքում ծնողները կամ այլ օրինական ներկայացուցիչները պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսդրությամբ սահմանված կարգով:
  12. 12. ՀՈԴՎԱԾ 15. ԾՆՈՂՆԵՐԻ ( ԾՆՈՂԻ) ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՉԲՆԱԿՎՈՂ ԵՐԵԽԱՅԻ ԻՐԱՎՈՒՆՔԸ  Ծնողների ( ծնողի) հետ համատեղ չբնակվող երեխան ունի նրանց ( նրա) հետ անձնական կանոնավոր փոխհարաբերությունների եւ ուղղակի կապերի պահպանման իրավունք՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության ամուսնության եւ ընտանիքի օրենսգրքով սահմանված դեպքերի:

Հոդված 1. Հաշմանդամների իրավավիճակի հիմունքները

Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամներն ունեն սոցիալ-տնտեսական, քաղաքական եւ անձնական բոլոր այն իրավունքները, որոնք ամրագրված են ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեսյի 1978 թվականի դեկտեմբերի 9-ի ընդունած հաշմանդամների իրավունքների մասին հռչակագրում, Հայաստանի Հանրապետության սահամանադրությունում, սույն օրենքում եւ օրենսդրության այլ ակտերում:

Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է հաշմանդամների անհատական գրանցման, նրանց կողմից իրենց ընդունակությունների, իրավունքների ու ազատությունների իրացման, Հայաստանի Հանրապետության մյուս քաղաքացիների հետ համահավասար հասարակական կյանքի տնտեսական եւ սոցիալական բնագավառներին մասնակցելու պայմանների եւ հնարավորությունների ապահովումը:

Հոդված 2. «Հաշմանդամ» հասկացության սահմանումը

Հաշմանդամ են համարվում այն քաղաքացիները, որոնք մտավոր կամ ֆիզիկական անլիարժեքությամբ պայմանավորված՝ կենսագործունեության սահմանափակուների պատճառով սոցիալական օգնության եւ պաշտպանության կարիք են զգում:

Անձի կենսագործունեության սահմանափակուներ են համարվում կողմնորոշման եւ տեղաշարժման, հաղորդակցման, սեփական վարքագծի վերահսկման, ինչպես նաեւ աշխատանքային գործունեությամբ զբաղվելու ունակության լրիվ կամ մասնակի կորուստը:

Հոդված 3. Անձին հաշմանդամ ճանաչող մարմինները

Անձի ճանաչումը որպես հաշմանդամի իրականացվում է բժշկաաշխատանքային փորձաքննական հանձնաժողովների (ԲԱՖՀ) կոզմից, որոնք գործում են Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով:

Քաղաքացիներն իրավունք ունեն դատական կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված այլ կարգով բողոքարկել համապատասխան իրավասու պետական մարմնի որոշումը՝ իրենց հաշմանդամ ճանաչելու կամ չճանաչելու, ինչպես նաեւ հաշմանդամության այս կամ այն խումբը սահմանելու վերաբերյալ:

Հոդված 4. Հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությունը

Հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի պաշտպանությունը ապահովվում է պետության կողմից դատական կամ օրենսդրությամբ նախատեսված այլ կարգով:

Հաշմանդամների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի ոտնահարմ,ան մեջ մեղավոր պաշտոնատար անձինք եւ քաղաքացիները ենթակա են պատասխանատվության՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայաստանի Հանրապետության տարածքում գործունեություն իրականացնող գործատուի (անկախ սեփականության ձեւից) մեղքով աշխատանքային խեղում կամ մասնագիտական հիվանդություն ստացած եւ սահմանված կարգով հաշմանդամ ճանաչված քաղաքացիների աշխատունակության կորստի հետ կապված նպաստների, առողջարանային բուժման, նրանց տրանսպորտային միջոցներով ապահովելու ծախսերի հատուցումը կատարվում է գործատուի միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված կարգով

-«Հասարակագիտական ստուգատես 2020»

Ստուգատեսի ծրագիր՝-Կրթական փոխանակումներ-Հասարակագիտական ստուգատեսի մասնակցություն՝ Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի և Արմավիրի մարզի Գեղակերտի միջն. դպրոցների ընդունելություն-պատասխանատու՝ Վարդան Կարապետյան և ընկերներ
-Մարտի 10-բաց պարապմունք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ-պատասխանատու՝ Մարթա Ասատրյան
-Մարտի 12-հանդիպում դիվանագետ, իրավաբան և հասարակական գործիչ Արմինե Հովհաննիսյանի հետ-պատասխանատու՝ Ազնիվ Գալստյան
-Մարտի 13-բաց-պարապմունք ազգագրագետ-սեբաստացի ծնող Լուսինե Խառատյանի հետ. թեման՝ «Հայաստանում բնակված ադրբեջանցիներն ու նրանց հետ կապված հիշողությունները»-պատասխանատու՝ Վարդան Կարապետյան
-Բանավեճ-քննարկում՝ «Տուրիզմ և Արդյունաբերություն»-պատասխանատուներ՝ Մարթա Ասատրյան և Արման Երանոսյան
-Հանդիպում ԱԺ պատգամավորի հետ- պատասխանատու՝ Վահրամ Թոքմաջյան
-Այցելություն ՀՀ Ազգային ժողով-Հանդիպում-քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողով»-ի անդամների հետ. թեման՝ «Երեխայի իրավունքների վիճակը Հայաստանում» /«Սովորողի հայասքը երեխայի իրավունքներին» նախագիծ/- պատասխանատու՝ Վարդան Կարապետյան
-Կլոր սեղան-«Հանրակրթական կամուրջներ հարևան երկրների հետ»-պատասխանատու՝ Մարթա Ասատրյան և ընկերներ
-Մարտի 16-կլոր սեղան-քննարկում՝ Մյունխենում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպման բովանդակային քննարկում-պատասխանատուներ՝ Մարալ կարապետյան և Աշոտ Տիգրանյան
-Մարտի 17-18-հանդիպում-պարապմունք գործող փաստաբաններ Մարինե Թովմասյանի /քրեական մասնագետ/ և Նարինե Մկրտչյանի /քաղաքացիական-վարչական մասնագետ/ հետ-պատասխանատու՝ Լուսինե Գրիգորյան
-Քաղաքագիտական ակումբի քննարկում 8-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ- պատասխանատուներ՝ Աշոտ Տիգրանյան և Մարալ Կարապետյան
-Մարտի 18՝ «Տիգրան Հայրապետյանի օր»-Քաղաքագիտական ակումբների հավաք կրթահամալիրում- պատասխանատու՝ Աշոտ Տիգրանյան
-Մարտի 18-21-կրթահամալիրի «Քաղաքագիտական ակումբ»-ը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի դպրոցում-ուսումնական պարապմունքների վարում դպրոցում՝ սեբաստացի դասավանդողների կողմից- պատասխանատուներ՝ Աշոտ Տիգրանյան և Վարդան Կարապետյան
-Մարտի 23-25՝ «Ուսումնական արձակուրդ»-«Կիլիկիա» մանկավարժական ճամբարի 3-րդ փուլ- պատասխանատու՝ Վարդան Կարապետյան և ընկերներ
-Ապրիլի 6-այցելություն «Շենգավիթ» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ-պատասխանատու՝ Լուսինե Գրիգորյան
-Հայ-իրանական կրթական փոխանակումներ՝ «Երևան-Քաշան» նախագիծ-պատասխանատուներ՝ Դիանա Նազարյան, Ազնիվ Գալստյան և ընկերներ
-Ապրիլի 10- «Հասարակագիտական ստուգատես 2020»-ի ամփոփում.

Միհրդատյան պատերազմներ

Միհրդատյան պատերազմներ մ.թ.ա. 8963, մղվել են Հռոմի և Պոնտոսի թագավորության միջև։ Հռոմը ձգտել է նոր տարածքներ գրավել Փոքր Ասիայում, իսկ Պոնտոսը՝ խոչընդոտել դրան, իր ազդեցությունը պահպանելու համար։ Միհրդատյան պատերազմներ են անվանվել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի անունով։

  1. Առաջին պատերազմը (մ․ թ․ ա․ 8984) սկսել է Միհրդատ VI, նվաճել է Հունաստանը և Սև ծովի առափնյա տարածքները, սակայն հռոմեական զորքերը Մուլլայի գլխավորությամբ կարողացել են կասեցնել նրա առաջընթացը, և 84-ին կնքվել է Դարդանոսի բանավոր հաշտությունը։
  2. Երկրորդ պատերազմը (մ․ թ․ ա․ 8381) նշանակալի չի եղել
  3. Երրորդ պատերազմը (մ․ թ․ ա․ 7463) դարձյալ սկսել է Միհրդատ VI, սակայն հռոմեական զորքերը, զորավար Լուկուլլոսի գլխավորությամբ, դուրս են մղել Միհրդատ VI-ին իր սեփական երկրից, որից հետո նա անցել է Հայաստան և ապաստանել իր դաշնակից և փեսա Տիգրան Բ Մեծի մոտ։

Մ․ թ․ ա․ 69-ին Լուկուլլոսը ներխուժել է Հայաստան (որը չէր մասնակցում Միհրդատյան պատերազմներին)։ Միհրդատյան պատերազմները վերածվել են հռոմահայկական պատերազմի։ Միհրդատին, որը հայկական ուժերի օգնությամբ փորձել էր վերանվաճել իր երկիրը, վերջին հարվածը հասցրեց Լուկուլլոսին փոխարինած Պոմպեոսը։ Միհրդատ VI փախավ Բոսպորի թագավորություն։ Պոնտոսը սկսեցին կառավարել Հռոմի դրածոները։ Միհրդատյան պատերազմների հետևանքով Հռոմը տիրեց գրեթե ամբողջ Փոքր Ասիային։

Երկրորդ համաշխարհային պատերազմ


Երկրորդ համաշխարհային պատերազմ (սեպտեմբերի 1[2]1939 — սեպտեմբերի 21945[3][4]: Պատերազմում ներքաշված էին աշխարհի երկրների մեծ մասը ներառյալ բոլոր մեծ տերությունները, որոնք ձևավորել էին երկու հակամարտող ռազմական դաշինքներ։ Ձևավորված ռազմական դաշինքներն էին Հակահիտլերյան խմբավորումը և Առանցքի երկրները[1]: Այն ամենասփռված պատերազմն էր համաշխարհային պատմության մեջ, որին ուղղակի մասնակցում էր ավելի քան 100 միլիոն մարդ 30 երկրներից։ Այն ուղեկցվեց մեծ մարդկային կորուստներով, ներառյալ խաղաղ բնակչության շրջանում, այդ թվում Հոլոքոստը (որի ժամանակ մոտ 11 միլիոն մարդ սպանվեց)[5][6] և բնակավայրերի և արդյունաբերական կենտրոնների ռազմավարական ռմբակոծությունը), որոնց ժամանակ սպանվեց մոտ մեկ միլիոն մարդ՝ ներառյալ Հիրոսիմայի և Նագասակիի ատոմային ռմբակոծումները[7], ընդհանուր հաշվարկներով պատերազմի զոհ գնացին 50-ից 85 միլիոն մարդ։ Այն դարձավ մարդկության պատմության ամենաարյունալի պատերազմը[8]։

Ճապոնական կայսրությունը ձգտում էր առավելության հասնել Ասիայում և Խաղաղ օվկիանոսում և արդեն գտնվում էր պատերազմի մեջ Չինաստանի հանրապետության հետ 1937 թվականից[9], սակայն հիմնականում նշվում է, որ համաշխարհային պատերազմը սկսվել է 1939 թվականի սեպտեմբերի 1-ին[10], երբ Նացիստական Գերմանիան ներխուժեց Լեհաստան և նրան պատերազմ հայտարարեցին Ֆրանսիան և Միացյալ Թագավորությունը։ 1939 թվականի վերջում և 1941 թվականի սկզբում մի քանի արշավանքի և պայմանագրերի շնորհիվ Գերմանիան նվաճեց կամ իր վերահսկողության տակ առավ մայրցամաքային Եվրոպայի մեծ մասը և ռազմական դաշինք կնքեց Իտալիայի և Ճապոնիայի հետ։ 1939 թվականի օգոստոսին կնքված Մոլոտավ-Ռիբենտրոպ պակտով Գերմանիան և ԽՍՀՄը մասնատեցին և անեքսավորեցին Եվրոպայում իրենց հարևանների տարածքները, այդ թվում ԼեհաստանըՖինլանդիանՌումինիան և Մերձբալթյան երկրները։ Պատերազմը շարունակվում էր հիմնականում Առանցքի ուժերի և Միացյալ թագավորության ու Բրիտանական համագործակցության երկրների միջև, պատերազմի թատերաբեմերն էին Հյուսիսային Աֆրիկան և Արևելյան Աֆրիկան։ 1941 թվականի հունիսի 22-ին Եվրոպայի Առանցքի ուժերը ներխուժեցին Խորհրդային միություն, բացելով մեծագույն ցամաքային ռազմաճակատը պատմության մեջ, որում ներառվեցին Առանցքի ուժերի հիմնական զորքերը։ 1941 թվականի դեկտեմբերին Ճապոնիան հարձակվեց Միացյալ Նահանգների և խաղաղ օվկիանոսի եվրոպական գաղութների վրա և արագորեն նվաճեց Խաղաղ օվկիանոսի արևմտյան մասը։

1942 թվականին Ճապոնիան պարտություն կրեց Միդվեյի ճակատամարտում, իսկ Գերմանիան պարտվեց Հյուսիսային Աֆրիկայում, որից հետո նաև Ստալինգրադում։ 1943 թվականին գերմանացիները մի շարք պարտություններ կրեցին Արևելյան ճակատում, իսկ Դաշնակիցները ներխուժեցին Իտալիա և Սիցիլիա, ինչի արդյունքում Առանցքի ուժերը կորցրեցին իրենց մարտավարական առավելությունը բոլոր ճակատներում։ 1944 թվականին Դաշնակիցները բացեցին Արևմտյան ճակատը, մինչդեռ Խորհրդային Միությունը ազատագրեց բոլոր կորցված հողերը։ 1944-ից 1945 թվականներին Ճապոնիան կորցրեց խաղաղ օվկիանոսում գրեթե բոլոր մարտավարական կղզիները։

Պատերազմը Եվրոպայում մոտենում էր ավարտին և Դաշնակիցները արևմուտքից, իսկ Խորհրդային Միությունը արևելքից ներխուժեցին Գերմանիա և Բեռլինը նվաճելով խորհրդային զորքերի կողմից Գերմանիան հայտարարեց կապիտուլացիայի մասին 1945 թվականի մայիսի 9-ին։ Պատերազմը սակայն շարունակվում էր և Ճապոնիան չէր պատրաստվում անձնատուր լինել։ 1945 թվականի օգոստոսի 6-ին և 9-ին Միացյալ Նահանգները Ատոմային ռումբ նետեցին ճապոնական Հիրոսիմա և Նագասակի քաղաքների վրա։ Ճապոնիայի տարածք ներխուժումը չեղարկվեց, քանի նոր ատոմային վտանգի և Խորհրդային Միության ներխուժման պատճառով Ճապոնիան անձնատուր եղավ 1945 թվականի օգոստոսի 15-ին։ Այսպիսով պատերազմը ավարտվեց Դաշնակիցների կատարյալ հաղթանակով։

այս երկու պատերազմներ տարբերություններն են պատերազմի պատճառը , ռազմամթերքները , մարդկանց քանակը , կռվելու մարտավարությունը , պատերազմի տեւողությունը , թե ինչպես է ավարտվում։

Քրդերը Հայաստանում

Քրդեր  իրանական էթնիկական խումբ, որը բնակվում է հիմնականում Արևմտյան Ասիայի լեռնային հատվածում, հայտնի որպես Քուրդիստան, որը ներառում է հարավարևելյան Թուրքիան, հյուսիսարևմտյան Իրանը, հյուսիսային Իրաքը և հյուսիսային Սիրիան: Քրդեր բնակվում են նաև Կենտրոնական Անատոլիայում և Խորասանում: Բացի այդ կան քրդական սփյուռքի մեծ համայնքներ արևմտյա դեն Թուրքիայի քաղաքներում, հատկապես Ստամբուլում, նաև Քրդական սփյուռքը զարգանում է Արևտմյան Եվրոպայում, հիմնականում Գերմանիայում: Թվով քրդերի քանակը հաշվվում են 30-ից 45 միլիոն։

Քրդերը խոսում են քրդերենով և Զազա-Գորանի լեզուներով, որոնք պատկանում են Հնդեվրոպական լեզվաընտանիքի արևմտաիրանական ճյուղին: Քրդերի մեծամասնությունը պատկանում է Սուննի իսլամի Շաֆիի դպրոցին, բայց ունեն նաև Շիա իսլամի և Ալևիզմի մեծ թվով անդամներ, կան նաև այլ դավանանքի քրդեր, այդ թվում ԵրսանիզմիԵզդիականությանԶրադաշտության և Քրիստոնեության հետևորդներ:

Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության պարտությունից հետո հաղթանակած Դաշնակիցները քրդական պետություն ստեղծելու նախագիծ առաջ քաշեցին 1920 թվականի Սևրի պայմանագրով: Սակայն խոստումը ճկատարվեց, քանի որ երեք տարի անց կնքվեց Լոզանի պայմանագիրը, որով գծագրվեցին ժամանակակից Թուրքիայի սահմանները` թողնելով քրդերին փոքրամասնության կարգավիճակ իրենց երկրներում։

Քրդերի ծագումն ու պատմությունը այդքան էլ լավ չի ուսումնասիրված։ Ըստ ուսումնասիրությունների (Դ.Ն. Մարքենզի և ուրիշներ), քրդերի նախահայրենիքը եղել է Իրանի Պարսք (Ֆարս) նահանգի հյուսիսային շրջանը(Զագրոսի լեռներ)։ Արաբական խալիֆայության կազմավորումից հետո քրդական ցեղերը թափանցել են Հյուսիսային Միջագետք և ընդունել իսլամ, իսկ սելջուկյան թուրքերի տիրապետության ժամանակաշրջանում (XI — XII դդ.) հաստատվել Հայաստանի հարավային նահանգների (Հայոց Միջագետք, ԱղձնիքԿորճայք) որոշ գավառներում։ Քրդերն առաջին անգամ հիշատակվում են XII դարի գրավոր աղբյուրներում՝ որպես վկայակոչուն ու խաշնարած ցեղեր (արաբ միջնադարյան հեղինակները «քուրդ» ցեղանունը հաճախ օգտագործում են «թափառակենցաղ խաշնարած» իմաստով)։ Քրդերը Հայաստանի այլ նահանգներում աստիճանաբար սփռվել են թուրքական սուլթանության տիրապետության հաստատումից (XVI դ.) հետո։ Պատմագիտության մեջ ներկայացվող «Քուրդիստան» կամ «Քըրդըստան» անվանումը օգտագործվում է սոսկ ազգագրական իմաստով (Իրանի Քուրդիստան, Իրաքի Քուրդիստան, Թուրքիայի Քուրդիստան), որովհետև գոյություն չի ունեցել նման քաղաքական միավորում

Իրանագետ. «Ամերիկայի Միացյալ Նահանգների նկատմամբ Իրանի թշնամական վերաբերմունքը ինչ–որ չափով նպաստում է հայ–իրանական հարաբերությունների լավացմանը»


ԻրանիԻսլամականհանրապետությունըպահպանելովհակամարտությունըՄիացյալՆահանգներիհետշարունակելուէակտիվքայլերձեռնարկելտարածաշրջանումսեփականդիրքերիամրապնդմանհամարԱյստարածաշջանումնրահամարամենակարևորգործընկերըհամարվումէՀայաստանը,-բացատրել է Սևակ Սարուխանյանը:

Նա նաև ասել է, թե զարմանում է, որ Վաշինգտոնը անտարբեր է Իրանում վերջին օրերին կատարված իրադարձությունների նկատմամբ, քանի որ, ըստ նրա, ամերիկյան ղեկավարությունը կարող էր օգտագործել ընդդիմադիր զանգվածի բողոքը՝ իր նպատակներն իրագործելու համար։

ԱմերկացիներըհասկանումենորառանցԻրանիմասնակցությանևաջակցության՝ՄիացյալՆահանգներըչիկարողլուծելայնհիմնականմարտահրավերներըորոնցառջևիրենքկանգնելենԱֆղանստանումԱյդպայմաններումՄիացյալՆահանգները,անգամայդբախումներիցումարդկայինզոհերիցհետո,կգնաերկխոսությանԻրանիԻսլամականՀանրապետությանհետ,- հավելել է իրանագետը: Այլ  հարց է, թե արդյո՞ք Իրանը ԱՄՆ-ի հետ երկխսության կգնա:

ՏարածաշրջանումԻրանըծանրակշիռդիրքէզբաղեցնումԱյսօրԻրաքում նա ավելիազդեցիկէքանՄիացյալՆահանգներըԱՄՆ-իայդազդեցություննէ՛լավելիկթուլանա,երբամերիկյանզորքերըտարածաշրջանիցհեռանանԱյդպայմաններումԻրանԱմերիկաերկխոսությանմեջավելիշահագրգռվածէՄիացյալՆահանգներըքանԻրանիԻսլամականՀանրապետությունը,- ասել է Սևակ Սարուխանյանը։