Քաղաքացու օր

2019 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը: Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:

Ես փորձում եմ ինձ դրսևորել որպես ակտիվ քաղաքացի ։ Մասնակցում եմ ծառատունկների , շաբաթօրյակների ։ Դեռ չափահաս չեմ այդ իսկ պատճառով չեմ մասնակցում ընտրություններին ։
Այսօր ամբողջ աշխարհում տիրում է կորոնավիրուսը ։ Շատ մարդիկ որպես կամավորնոր մասնակցում եմ կորոնավիրուսի դեմ կատարվեղ միջոցառումներին ։ Պատերազմի տարիներին քաղաքացիները որպես կամավորներ մեկնեցին պատերազմի գոտի ։
Յուրաքանցյուր քաղաքացի պարտավոր է մաքուր պահել իր քաղաքը ։

հայ-վրացական հարաբերություններ

Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստանի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։

Պատմություն

Վրաստանը և Հայաստանը հնում մեկ պետության կազմում են եղել: 13-րդ դարում, մինչ մոնղոլական արշավանքները, ժամանակակից Հայաստանի մեծ մասը կախվածության մեջ է եղել Վրաց թագավորությունից: Հետագայում հայկական և վրացական հողերը եղել են Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի կազմում, իսկ 19-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցան Ռուսական կայսրության կազմը: 20-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցել են ԽՍՀՄ կազմը: Երկու հանրապետություններն էլ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերակառուցման ժամանակ Հայաստանը և Վրաստանը պայքարել են ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար՝ Մերձբալթյան երկրների հետ միասին և նույնիսկ հրաժարվել են ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անցկացնել:

Մեր օրեր

Երկկողմ դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին, իսկ 2001 թվականի հոկտեմբերին երկու երկրների միջև կնքվել է «Բարեկամության, համագործակցության և փոխօգնության» պայմանագիրը: Վրաստանը տնտեսական ամուր կապեր ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, որոնց հետ ՀՀ-ն չունի դիվանագիտական հարաբերություններ: Պաշտոնական Երևանը դաշնակցական կապեր ունի Ռուսաստանի հետ, որի հետ պաշտոնական Թբիլիսին դադարեցրել է դիվանագիտական հարաբերությունները: Այդուհանդերձ, քանի որ ՀՀ սահմանները Ադրբեջանի և Թուրքիայի հետ, Վրաստանը կարևոր դեր ունի ՀՀ տնտեսության համար՝ արտահանման և ներկրման տեսանկյունից: ՀՀ-ի և Վրաստանի միջև գործում է երկաթգիծ, որը իրար է կապում երկու երկրների մայրաքաղաքները: 2009 թվականին վրացական ապրանքների ներկրմամբ ՀՀ-ն զբաղեցնում է 4-րդ տեղը՝ սպառելով վրացական արտահանվող ապրանքների 7.9%-ը: ՀՀ-ն Վրաստան է արտահանում էլեկտրաէներգիա:

Վրաստանում բնակվում են մոտ 250 000 հայեր, ովքեր հիմնականում բնակվում են հայկական պատմական Ջավախքում: Վրաստանի առաջին նախագահ Զվիադ Գամսախուրդիան վերապահորեն էր մոտենում Վիրահայոց համայնքին, իսկ 1990 թվականին նույնիսկ հայտարարել է, որ «Վրաստանում բնակվող հայերը և ադրբեջանցիները վտանգ են ներկայացնում վրաց ազգի համար և նրանց մեծամասնությունը թշնամիներ են»: Գամսախուրդիայի մահից հետո, վրացական նոր իշխանությունները հայերին ավելի բարյացակամորեն են վերաբերել: Եվ Հայաստանում, և Վրաստանում պետական բյուջեի հաշվին տպագրվում է «Վրաստան» թերթը: Թերթում տպագրվում են հասարակական- քաղաքական բնույթի իրադարձություններ: «Վրաստան» թերթը նախատեսված է ինչպես Վրաստանում բնակվող հայերի, այնպես էլ Հայաստանում բնակվող վրացիների համար: ՀՀ-ում ազգային փոքրամասնությունները թիվը շատ քիչ է: Մեր երկրում բնակվում են մի քանի հարյուր վրացիներ: Համայնքն այդքան էլ զարգացած չէ:

Հայ-իրանական հարաբերություններ

Փոխադարձ այցեր 1992 թվականին Հայաստանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ստորագրվել է հարաբերությունների սկզբունքների և նպատակների մասին հռչակագիրը, որով կողմերը հավաստում էին բարիդրացիական հարաբերություններ հաստատելու իրենց մտադրությունը: Նույն՝ 1992 թվականին, երկու երկրների մայրաքաղաքներում բացվում են դիվանագիտական ներկայացուցչություններ, և սկսվում են բարձրաստիճան պաշտոնյաների փոխադարձ այցերը: Ուշագրավ է, որ 1992թ. փետրվարին տեղի է ունենում ինչպես ՀՀ արտգործնախարարի այցն Իրան, այնպես էլ՝ Իրանի արտգործնախարարի այցը Հայաստան: Ընդհանուր առմամբ, Հայաստանի ղեկավարներն Իրան են այցելել ինն անգամ. Լևոն Տեր-Պետրոսյանն ԻԻՀ է այցելել 2 անգամ 1992թ. և մեկ անգամ 1995-ին, Ռոբերտ Քոչարյանը՝ 2 անգամ 2001 և 2006 թվականներին, Սերժ Սարգսյանը՝ 4 անգամ 2009, 2011, 2013 և 2017 թվականներին: Իրանի ղեկավարները Հայաստան են այցելել հինգ անգամ: Առաջինն Իրանի նախագահ Մոհամմադ Խաթամիի 2004թ. այցն էր: Իրանի նախագահներից միակը, որը Հայաստան է այցելել մեկից ավելի անգամ, Մահմուդ Ահմադինեժադն է: Վերջինս Հայաստան է այցելել երկու անգամ 2007 թվականին և մեկ անգամ 2011 թվականին: Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին Հայաստան է այցելել 2016 թվականին: Համատեղ ծրագրեր Հայաստանի անկախացումից ի վեր Հայաստանն ու Իրանն իրականացրել են մի շարք համատեղ ծրագրեր, այդ թվում՝ Արաքս գետի վրա երկու երկրները կապող կամուրջի կառուցումը (1996 թվական), Պուշկինի լեռնանցքում հողմաէլեկտրակայանների կառուցումը (2006 թվական), Մեղրի-Կապան այլընտրանքային ճանապարհի կառուցումը (2007 թվական), Իրան-Հայաստան գազատարի կառուցումը (2008 թվական): Վերոնշյալ գազատարով Հայաստանը ներկայում օրական մեկ միլիոն խորանարդ մետր գազ է ստանում Իրանից և փոխարենն Իրան մատակարարում մեկ խորանարդ մետր գազի դիմաց 3կվտ ժամ էլեկտրաէներգիա: Այս ծրագիրն իրականացնելու համար գործում են Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 1-ին և 2-րդ գծերը, իսկ երրորդ գծի շինարարության աշխատանքներն ընթացքի մեջ են: Հայ-իրանական էներգետիկ համագործակցության ընդլայնումը, սակայն, ներկայում մեծապես կախված է երրորդ կողմից՝ Ռուսաստանից, քանի որ 2013 թվականին ստորագրված հայ-ռուսական գազային պայմանագրերով Հայաստանի էներգետիկ ենթակառուցվածքները հանձնվել են ռուսական կողմի կառավարմանը: Հայերն Իրանում Իրանում ավանդաբար գործում է հայկական սփյուռքի հնագույն և խոշորագույն համայնքներից մեկը: Հայերն Իրանում բնակվում են անհիշելի ժամանակներից, սակայն ամենամեծ գաղթը տեղի է ունեցել 17-րդ դարում, երբ շահ Աբասի կողմից Արևելյան Հայաստանից շուրջ կես միլիոն մարդ է բռնի կերպով տեղափոխվել Իրան: Հայերը մշտապես կարևոր դեր են խաղացել Իրանի տնտեսական, մշակութային և քաղաքական կյանքում: Ներկայում Իրանի հայերի թվի մասին պաշտոնական վիճակագրություն գոյություն չունի։ Ըստ հայտնի իրանագետ Վահան Բայբուրդյանի «Իրանի հայ համայնքը. Արդի հիմնախնդիրներ» հետազոտության՝ նրանց թիվն այժմյան Իրանում հասնում է 50 հազար մարդու։ Հայերի մեծամասնությունն ապրում է Թեհրանում, սակայն մշակութային նշանակությամբ առավել կարևոր է Սպահանը, որտեղ հայերը մեծ մշակութային ժառանգություն ունեն: Իրանի խորհրդարանում հայ համայնքն ունի երկու ներկայացուցիչ: Իրանը, չնայած իսլամական հանրապետություն լինելուն, իր հովանու ներքո է պահում հայկական եկեղեցիները և մշակութային կազմակերպությունները, այդ թվում՝ դպրոցները: Առևտուր Ըստ ՀՀ արտգործնախարարության կայքի՝ Հայաստանն Իրանից ներմուծում է հիմնականում գազ, նավթամթերք, պոլիմերներ, պարարտանյութ, շինանյութ և մեքենաներ, իսկ արտահանում՝ էլեկտրաէներգիա, միս, անտառանյութ և մետաղական թափոններ: 2018 թվականին Եվրասիական տնտեսական միության և Իրանի միջև ստորագրվել է ազատ առևտրի համաձայնագիր, որը հեռանկարում կարող է Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության նոր ուղիներ բացել: 2016 թվականին ստորագրվել է Հայաստանի և Իրանի միջև մուտքի արտոնագրերի վերացման մասին փոխըմբռնման հուշագիրը, ինչի արդյունքում ավելացել է Իրանից Հայաստան ժամանող զբոսաշրջիկների քանակը: Ըստ ՀՀ ԱԳՆ կայքի՝ այսօր Հայաստանում գրանցված է ավելի քան 3000 իրանական ընկերություն, իսկ ՀՀ արտաքին առևտրի գործընկերների շարքում Իրանը 6-րդ տեղում է:

Պապիկս պատմում է հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին

Պապիկս պատմում է, որ շատ տարիներ առաջ մեր գյուղում նրանց հետ միաժամանակ՝ կողք կողքի բնակվել են նաև մեծ թվով ադրբեջանցիներ։ Ինչպես պապս է պատմում՝ նրանք ապրել են հաշտ ու համերաշխ, նրանց միջև ոչ մի տեսակի տարաձայնություններ չեն եղել: Հայերն ու ադրբեջանցիները հարևանություն են արել միմյանց հետ, իրար հետ հաց են կիսել, լավ ու վատ առիթներին միմյանց օգնել են և այդպես կողք կողքի ապրել երկար տարիներ։ Հայ երեխաները խաղում էին ադրբեջանցի երեխաների հետ և ոչ մի խտրականություն չկար նրանց միջև։
Բայց երբ արդեն շշուկներ են տարածվում արցախյան շարժման և հետագայում արդեն պատերազմի մասին, ադրբեջանցիները լքում են մեր երկիրը և վերադառնում իրենց երկիր՝ Ադրբեջանի հանրապետություն:
Պապիկս նաև ասում է, որ հրաժեշտի պահը նույնպես դժվար էր, որովհետև այդքան տարիներ միասին, կողք կողքի ապրելուց հետո դժվար էր իրարից բաժանվել, և այդ պահին անգամ եղել ենք հաշտ ու համերաշխ, ոչ մի վեճ կամ խնդիր չի եղել մեր միջև…և այդպես էլ օտարացանք ու թշնամացանք…

Հայաստանում բնակված ադրբեջանցիների մասին

19-րդ դարի սկզբին ադրբեջանցիները և թաթարները կազմել են Հայաստանի բնակչության մի զգալի մասը։ Դա գլխավորապես պայմանավորված է 1849 թվականին կայսերական հատուկ հրամանագրով Երևանի նահանգի կազմավորմամբ։ Երևանի նահանգն իր սահմանների մեջ ընդգրկում էր նաև ներկայումս Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքը։ Երևանի նահանգի քաղաքների հիմնական բնակչությունը քրիստոնյաներ էին, ովքեր զբաղվում էին արհեստներով ու առևտրով, մինչդեռ իսլամադավան թուրքերն ու քրդերը ապրում էին լեռնային շրջաններում և զբաղվում կիսաքոչվոր անասնապահությամբ։ Հայերը կազմում էին բնակչության 53 %-ը՝ 441 000 բնակիչ, կովկասյան թաթարները՝ 38 %-ը՝ 313 000 բնակիչ, քրդերը և եզդիները՝ 6 %-ը՝ 50 000 բնակիչ, ռուսները՝ 2 %-ը՝ 20 000 բնակիչ։

16-րդ դարի սկզբին Իրանում հիմնված ղզլբաշների պետության օրոք պարսիկները նվաճում են Արևելյան Հայաստանը: Իրենց իշխանությունը հաստատելու նպատակով Սեֆյանները հիմնում են չորս խոշոր կուսակալություններ՝ Հյուսիսային Իրանի ու Հարավային Կովկասի տարածքում: Երևանի կուսակալությունը հիմնվել էր դեռ 14-րդ դարի վերջին՝ թուրքմենական Կարակոյունլուների տերության օրոք: Իրանական չորս խոշոր կուսակալություններից մեկը Երևանի խանությունն էր, որի գոյության ժամանակահատվածում՝ 1747-1828 թվականներին, Հայաստանի միատարր բնակչության մեջ զգալի մաս սկսեցին կազմել մուսուլմանները։ Ըստ Ջորջ Բուռնությանի՝ 19-րդ դարի առաջին քառորդում մուսուլմանները (այդ թվում՝ պարսիկները, թուրքմենները, ադրբեջանական թաթարները և քրդերը) կազմել են Երևանի խանության բնակչության 80 %-ը, իսկ հայերը՝ միայն 20 %-ը[11]։ Այնուամենայնիվ վիճակագրական այս տվյալները գիտականորեն ապացուցված չեն։ Ի տարբերություն Երևանի նահանգի՝ հայերը շարունակեցին մնալ Գանձակի խանության բնակչության ճնշող մեծամասնությունը։ Այս մասին վկայում են մի շարք հայ և օտարազգի պատմիչներ։ Կիլիկյան Հայաստանի պատմիչ Հեթումը գրել է․

Երբ թաթարմոնղոլները կալան զմեծն Ասիա ողջոյն, բաց ի թագաւորութենէն Ափխազաց` որ ի Վիրս, և բաց ի գաւառէ անտի թագաւորութեան Հայոց, որ ռամկօրէն կոչի Արցախ: Այս երկու նահանգք զդէմ կալան Սարակինոսաց, և ոչ կամեցան բնաւ հպատակիլ նոցա

Հայ արաբական պայմանագիր

Արաբական արշավանքներից հետո Թեոդորոս Ռշտունին հայրենիքի ներքին ինքնուրույնությունը պաշտպանելու համար 652 թ. պայմանագիր կնքեց արաբների հետ։ Պայմանգրում ներառված էին հետևյալ կետերը՝

  • Հայաստանը 3 տարի ժամկետով ազատվեց հարկ վճարելուց, որից հետո պետք է վճարեր այնքան, որքան կկամենար
  • Արաբները պարտավորվում էին պաշտպանելու Հայաստանի սահմանները բոլոր հնարավոր հարձակումներից
  • Հայաստանը իրավունք էր ստանում պահելու 15 000-անոց այրուձի, որի ծախսերը պետք է հոգային հայ նախարարները
  • Արաբ ոչ մի պաշտոնյա Հայաստան չէր մտնելու
  • Արաբները Հայաստանի բերդերում չպետք է տեղավորեին կայազորներ

Պայմանագիրը ուժի մեջ մտավ, երբ Կոստանդ կայսրը 653 թ. 100 հազարանոց զորքով եկավ և կանգ առավ Դերջան գավառում։ Այստեղ նրան դիմավորեց արաբ դեսպանը և զգուշացրեց նրան, որ եթե մտնի Հայաստան, ապա արաբները կդիմավորեն նրան, սակայն կայսրը չլսեց և շարունակեց գրոհը, գրավեց Հայաստանը։ 652 թ. պայմանագրի համաձայն Մուավիան Հայաստան ուղարկեց արաբական զորք և դուրս վռնդեց բյուզանդական զորքին։

Հայաստանը շնորհիվ Թեոդորոս Ռշտունու հեռատես քաղաքականության ձեռք բերեց կիսանկախ վիճակ՝ ձևականորեն ընդունելով արաբական գերիշխանությունը։ Արաբները Հայաստանի նվաճումը ավարտելուց հետո Թեոդորոսին տարան Դամասկոս, որտեղ և մի քանի տարի հետո մահացավ։

Հայ-արաբական համաձայնագիրը չնայած երբեմն խախտվում էր, մեծ նշանակություն ունեցավ, քանի որ, ձևականորեն ճանաչելով արաբական գերիշխանությունը, Հայաստանը մինչև VII դարի վերջ պահպանեց իր փաստական անկախությունը։ Այդ ընթացքում արվեցին մշակույթի ու տնտեսության զարգացման քայլեր

-«Հասարակագիտական ստուգատես 2020»

Ստուգատեսի ծրագիր՝-Կրթական փոխանակումներ-Հասարակագիտական ստուգատեսի մասնակցություն՝ Երևանի Ալ. Բլոկի անվան թիվ 122 հիմնական դպրոցի և Արմավիրի մարզի Գեղակերտի միջն. դպրոցների ընդունելություն-պատասխանատու՝ Վարդան Կարապետյան և ընկերներ
-Մարտի 10-բաց պարապմունք իրավապաշտպան Մարինա Պողոսյանի հետ-պատասխանատու՝ Մարթա Ասատրյան
-Մարտի 12-հանդիպում դիվանագետ, իրավաբան և հասարակական գործիչ Արմինե Հովհաննիսյանի հետ-պատասխանատու՝ Ազնիվ Գալստյան
-Մարտի 13-բաց-պարապմունք ազգագրագետ-սեբաստացի ծնող Լուսինե Խառատյանի հետ. թեման՝ «Հայաստանում բնակված ադրբեջանցիներն ու նրանց հետ կապված հիշողությունները»-պատասխանատու՝ Վարդան Կարապետյան
-Բանավեճ-քննարկում՝ «Տուրիզմ և Արդյունաբերություն»-պատասխանատուներ՝ Մարթա Ասատրյան և Արման Երանոսյան
-Հանդիպում ԱԺ պատգամավորի հետ- պատասխանատու՝ Վահրամ Թոքմաջյան
-Այցելություն ՀՀ Ազգային ժողով-Հանդիպում-քննարկում «Մարդու իրավունքների պաշտպանության և  հանրային հարցերի մշտական հանձնաժողով»-ի անդամների հետ. թեման՝ «Երեխայի իրավունքների վիճակը Հայաստանում» /«Սովորողի հայասքը երեխայի իրավունքներին» նախագիծ/- պատասխանատու՝ Վարդան Կարապետյան
-Կլոր սեղան-«Հանրակրթական կամուրջներ հարևան երկրների հետ»-պատասխանատու՝ Մարթա Ասատրյան և ընկերներ
-Մարտի 16-կլոր սեղան-քննարկում՝ Մյունխենում կայացած Փաշինյան- Ալիև հանդիպման բովանդակային քննարկում-պատասխանատուներ՝ Մարալ կարապետյան և Աշոտ Տիգրանյան
-Մարտի 17-18-հանդիպում-պարապմունք գործող փաստաբաններ Մարինե Թովմասյանի /քրեական մասնագետ/ և Նարինե Մկրտչյանի /քաղաքացիական-վարչական մասնագետ/ հետ-պատասխանատու՝ Լուսինե Գրիգորյան
-Քաղաքագիտական ակումբի քննարկում 8-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ- պատասխանատուներ՝ Աշոտ Տիգրանյան և Մարալ Կարապետյան
-Մարտի 18՝ «Տիգրան Հայրապետյանի օր»-Քաղաքագիտական ակումբների հավաք կրթահամալիրում- պատասխանատու՝ Աշոտ Տիգրանյան
-Մարտի 18-21-կրթահամալիրի «Քաղաքագիտական ակումբ»-ը Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի դպրոցում-ուսումնական պարապմունքների վարում դպրոցում՝ սեբաստացի դասավանդողների կողմից- պատասխանատուներ՝ Աշոտ Տիգրանյան և Վարդան Կարապետյան
-Մարտի 23-25՝ «Ուսումնական արձակուրդ»-«Կիլիկիա» մանկավարժական ճամբարի 3-րդ փուլ- պատասխանատու՝ Վարդան Կարապետյան և ընկերներ
-Ապրիլի 6-այցելություն «Շենգավիթ» վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմ-պատասխանատու՝ Լուսինե Գրիգորյան
-Հայ-իրանական կրթական փոխանակումներ՝ «Երևան-Քաշան» նախագիծ-պատասխանատուներ՝ Դիանա Նազարյան, Ազնիվ Գալստյան և ընկերներ
-Ապրիլի 10- «Հասարակագիտական ստուգատես 2020»-ի ամփոփում.

Վահանանց պատերազմ

Վարդանանց պատերազմից հետո Հազկերտ Բ-ն մեղմացրեց Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Սակայն պարսկական արքունիքը մտադիր չէր հրաժարվել հայերի կրոնափոխության ծրագրից։ 457 թվականին մահանում է Հազկերտ Բ-ն և գահ է բարձրանում Որմիզդ Գ-ն, սակայն արդեն 459 թվականին նա պարտվում է ապստամբություն բարձրացրած իր եղբորը` Պերոզին, և մահապատժի ենթարկվում։ Ամրապնդելով իր իշխանությունը, Պերոզը կրկին որդեգրում է հայերի նկատմամբ իր հոր վարած քաղաքականությունը։ Հալածանքներ են սկսվում Հայ Առաքելական Եկեղեցու, հոգևորականների և առհասարակ քրիստոնյաների նկատմամբ։471 թվականին Տիզբոն է կանչվում և գահընկեց է արվում Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսը, ինչն առաջ է բերում ժողովրդական ընդվզումներ։ Այդ ընդվզումների ընդլայնումը թույլ չտալու համար, պարսից արքունիքը թույլատրում է Գյուտ կաթողիկոսին վերադառնալ հայրենիք։Հալածանքներ են սկսվում նաև նախարարական տների նկատմամբ. շատ նախարարներ ստիպված են լինում առերես հավատափոխ լինել։

Ապստամբության սկիզբը

Նոր ապստամբությունը սկսվում է Վրաստանից, որտեղ պարսկական տիրապետության դեմ ապստամբություն է բարձրացնում Վախթանգ Ա Գորգասալ թագավոր։ Օգտվելով ստեղծված իրավիճակից` ապստամբություն սկսելու որոշում են ընդունում նաև հայ նախարարները։ Շիրակում կայացած խորհրդակցության ժամանակ ապստամբության ղեկավարության ղեկավար է ընտրվում Վահան Մամիկոնյանը։482 թվականին ապստամբները Հայաստանի նոր մարզպան են ընտրում Սահակ Բագրատունուն. Վահան Մամիկոնյանը դառնում է սպարապետ, իսկ Հովհաննես Ա Մանդակունեցի կաթողիկոսը` մեծ դատավոր։ Ապստամբության կենտրոնը դառնում է Դվին քաղաքը:

Ակոռիի ճակատամարտը

Ապստամբությունը ճնշելու նպատակով պարսիկ մարզպան Ատրվշնասպը 481 թվականին զորքով վերադառնում է Հայաստան։ Հաշվի առնելով թշնամու քանակական առավելությունը` Վահան Մամիկոնյանի և Բաբկեն Սյունու գլխավորությամբ հայակական բանակը մանր ընդհարումներով պարսկական բանակին տանում է  Ակոռի գյուղի մոտ, որի լեռնային դիրքն ավելի հարմար էր մարտի համար։ Ակոռիի մոտ էլ տեղի է ունենում հիմնական ճակատամարտը, որն ավարտվում է հայկական բանակի լիակատար հաղթանակով, իսկ պարսիկ մարզպանը սպանվում է։

Ներսեհապատի ճակատամարտը

482 թ. գարնանը պարսիկները Ատրներսեհ զորավարի հրամանատարությամբ նոր ուժով ներխուժում են Հեր և Զարևանդ գավառների սահմանը։ Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ ու Հովհաննես Ա կաթողիկոսի ուղեկցությամբ ընդառաջ է դուրս գալիս թշնամուն։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Վասպուրականի Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ։ Ճակատամարտն ընթանում է փոփոխակի հաջողություններով, բայց հայկական զորքին այնուամենայնիվ հաջողվում է հաղթանակի հասնել։ Ճակատամարտում սպանվում է պարսից հրամանատարը։

Ճարմանայի ճակատամարտը

Ներսեհապատի ճակատամարտից հետո հայկական զորքը քաշվում է Ծաղկոտն գավառ հանգստանալու, սակայն շուտով լուր է հասնում, որ պարսկական զորքը Միհրան զորավարի հրամանատարությամբ մտել է Վրաստան և Վախթանգ թագավորրը օգնություն է սպասում հայերից։ Հայկական բանակը Գուգարքով շտապում է օգնության և միանում Վախթանգ թագավորի զորքին։ Ճակատամարտը տեղի է ունենում Կուր գետի ափին՝ Ճարմանա դաշտում, որտեղ հայ-վրացական միացյալ զորքը պարտություն է կրում և նահանջում։ Ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։Պարտությունից հետո պարսկական զորքի կողմից հետապնդվող հայկական բանակի մնացորդները նահանջում են Տայք։  Հետո պարսիկների և հայերի միջև բանակցություններ են սկսվում, սակայն Միհրան զորավարը վաղաժամ ետ է կանչվում Իրան, ինչից հետո Վահան Մամիկոնյանը վերադառնում է Դվին։

Ապստամբության ավարտը, Նվարսակի հաշտությունը

Գդիհոն Սյունու սպանվելուց հետո, Շապուհը շարունակում է պայքարել հայ ապստամբների դեմ, սակայն շուտով լուր է ստացվում, որ պարսից Պերոզ արքան սպանվել է հեփթաղների հետ կռիվներում, և նրան փոխարինել է իր եղբայր Վաղարշը, իսկ Շապուհ մարզպանը և Զառմիհրը շտապ վերադառնում են Պարսկաստան։Հաշվի առնելով Պարսկաստանի ներքին լարված իրավիճակը, պարսից նոր արքան շահագրգռված էր, որ ապստամբությունը շուտափույթ ավարտվի։ Այդ պատճառով նա Նիխոր Վշնասպդատ զորավարի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Հայաստան։Հաշտության պայմանագիրը կնքվում է Հեր գավառի Նվարսակ գյուղում Վահան Մամիկոնյանի հետ։ Համաձայանգրով վերականգնվում են հայ նախարարների ժառանգական արտոնությունները, վերացվում են կրոնական հալածանքները, երկրի ռազմական և վարչական իշխանությունը մնում էր հայերին, իսկ հայերը ճանաչելու էին միայն պարսից արքայի իշխանությունը

Վարդան և Վահան Մամիկոնյանների կերպարները

Վարդան Մամիկոնյան

Վարդան Մամիկոնյանը սպարապետ Համազասպ Մամիկոնյանի և կաթողիկոս Սահակ Ա Պարթևի դուստր Սահականույշի ավագ որդին է: Ուսանել է Վաղարշապատի Սահակ-Մեսրոպյան նորաբաց դպրոցում: 420թ. Կոստանդնուպոլսում Թեոդոսիոս I կայսեր հրամանով ճանաչվել է Հայաստանի բյուզանդական մասի ստրատելատ (զորավար): 422թ. մեկնել է Պարսկաստանի մայրաքաղաք Տիզբոն, որտեղ Սասանյան Վռամ V Գոռ արքան նրան ճանաչել է Հայոց սպարապետիսկ հայ Արշակունիների թագավորության անկումից (428թ.) հետո՝ 432թ., հաստատվել է Մարզպանական Հայաստանի զորքերի սպարապետ:Հազկերտ II-ը, պատանդ պահելով մարզպան Վասակ Սյունու որդիներին ու Գուգարքի բդեշխ Աշուշային, հայ նախարարներին 700 մոգի և հսկիչ զորախմբի ուղեկցությամբ ճանապարհել է Հայաստան՝ հանձնարարելով 1 տարում եկեղեցիները վերածել մեհյանների ու կրակատների և կառուցել ատրուշաններ: Հայ նախարարները վերադարձել են հայրենիք՝ անհրաժեշտ դիմադրություն կազմակերպելու հույսով: ՎարդանՄամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերիցՄամիկոնյանը, վերադառնալով հայրենիք, գլխավորել է կրոնափոխության դեմ ծավալված ժողովրդական ընդվզումը:Ռազմական դաշինք կնքելով Աղվանից և Վրաց մարզպանությունների հետ՝ 450թ-ի սկզբին նա օգնություն է խնդրել Բյուզանդիայից, սակայն Մարկիանոս կայսրը ոչ միայն մերժել է, այլև այդ մասին գաղտնի տեղեկացրել Հազկերտ II-ին: 450 թ-ին սպարապետի զորագունդը Հայաստանից վտարել է մոգերին ու նրանց աջակցող զորքերին, Խաղխաղ (այժմ՝ Ղազախ՝ Ադրբեջանում) քաղաքի մերձակայքում պարտության է մատնել պարսիկ Սեբուխտ զորավարի գլխավորած պատժիչ զորքերին, ապա նրանց քշել նաև Աղվանքի բերդերից:Վահան ՄամիկոնյանՎահան Մամիկոնյանը (440-ական թթ.-ին — մահվան թվականն անհայտ) հայ պետական, քաղաքական, ռազմական, դիվանագիտական գործիչ է, 451 թ.-ին Ավարայրի ճակատամարտում զոհված Հմայակ Մամիկոնյանի (Վարդան Մամիկոնյանի եղբայրը) և Ձվիկ իշխանուհու (Արծրունյաց տոհմից) ավագ որդին: Ավարայրի ճակատամարտից հետո եղբայրների՝ Վասակի, Արտաշեսի հետ պատանդ է տարվում Պարսկաստան: 455թ.-ին Գուգարքի բդեշխ Աշուշան ազատել է եղբայրներին պատանդությունից և իր տանը ստանձնել է նրանց դաստիարակության գործը: Ավագության իրավունքով Վահան Մամիկոնյանը դարձել է Մամիկոնյան տան նահապետ: 470-ական թվականներին սկսված ազգային-ազատագրական շարժումներն ակտիվացել են կապված Հայոց կաթողիկոս Գյուտ Ա Արահեզացու և Վահան Մամիկոնյանիհայրենասիրական գործունեության հետ: Շուտով Վրաց թագավոր Վախթանգ Ա Գորգասալը ապստամբել է պարսիկների դեմ և ստեղծված նպաստավոր իրավիճակում Շիրակում կայացած գաղտնի խորհրդաժողովում հայերը ևս պարզել են ապստամբության դրոշ՝ մարզպան ընտրելով Սահակ Բագրատունուն և սպարապետ՝ Վահան Մամիկոնյանին: Հայկական զորքերը գրավել են Արտաշատը, իսկ պարսիկ մարզպան Ատրվշնապսը հեռացել է Ատրպատական: 482 թ.-ին հայկական զորամիավորումները պարսիկներին հաղթել են Ակոռիի և Ներսեհապատի ճակատամարտերում, սակայն վրացիներին օգնելու նպատակով Կուր գետի ափին, Ճարմանայի դաշտում տեղի ունեցած ճակատամարտում պարտվել են: Զոհվել են Սահակ Բագրատունին, Վասակ Մամիկոնյանը: Վահան Մամիկոնյանն այնուհետև վարել է հիմնականում պարտիզանական հյուծիչ պատերազմ և զրկել է պարսիկներին հաղթելու հնարավորությունից: 484 թ.-ին հեփթաղների դեմ կռվում Պարսից արքա Պերոզը զոհվել է և նոր արքան՝ Վաղարշը սկսված գահակալական կռիվներում ունենալով Հայկական այրուձիու կարիքը՝ վճռել է Վահան Մամիկոնյանի հետ բանակցությունների միջոցով լուծել խաղաղության խնդիրը:

Տրդատ 3-րդ Խոսրով 3-րդ Կոտակ Տիրան Արշակ 2-րդ Պապ թագավոր

Տրդատ 3-րդ

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն. Տրդատ III Մեծ Արշակունին (298-330) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն:Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու։

Հայաստանի եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված 649 թվականին, ըստ որի. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու: Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց Երվանդ թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո:Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի մայրաքաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ: Արտազը եղել է հայոց արքունիքի ամառանոցը միայն, և այդ է պատճառը, որ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է Արտազում: 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատում: Այս փաստը բացատրում են նրանով, որ Աշտիշատում գոյություն է ունեցել մի հին եպիսկոպոսական Աթոռ:

Խոսրով 3-րդ Կոտակ
Տրդատ III-ին հաջորդեց Խոսրով III Կոտակը: Նա թագակալեց 330-338 թթ.- ներին: Նրա մականունը Կոտակ էր, իր կարճահասակության պատճառով: Խոսրով III-ն շարունակեց հզորացնել Հայաստանը ամրապնդելով քաղաքավարությունը: Խոսրով III-ն հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ: Խոսրով III-ն Դվին կոչվող բլրի վրա կառուցել է Դվին անունով նոր քաղաք: Խոսրով III-ն Դվինի շուրջ տնկել է երկու արհեստական անտառներ: Անտառները կոչվեցին Խոսրովակերտ: Անտառները ձգվում էին մինչև Երասխի ափերը: Խոսրով III-ն մահացել է 338 թ-ին և իրեն թաղել են Արշակունի արքաների արքունական դամբարանում: Խոսրովին III-ին հաջորդում է իր որդի Տիրանը: Լինելով թագավոր 338-350 թվականը: Տիրանը դաշնակցում է Հռոմի հետ, Հայաստանի անկախությունը պահելու համար: Սակայն այդ պահյքարում Տիրանին չի հաջողվում հասնել հաջողության: Եվ երբ Հռոմը զբաղած է լինում թշնամիների դեմ պատերազմներով, Շապուհի II-րդը օգտվում է առիթից, ձերբակալում Տիրանին և կուրացնում: Տիրանի կուրացումից հետո, գահ է բարձրանում Տիրանի որդին՝ Արշակ II-ն։

Տիրանի ներքին և արտաքին քաղաքականությունը

Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (339-350): Նրա օրոք պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև:

Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջինջ արվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:Քրիստոնեական եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստատության վերածվելը խիստ անհանգստացրեց Տիրանին: Թագավորին և նրա շրջապատին դուր չէին գալիս եկեղեցու թե’ հզորանալը և թե’ արքունիքին հակադրվելու փորձերը: Հավասարակշռություն ստեղծելու նպատակով թագավորը չխոչընդոտեց հեթանոսության աշխուժացումը՝ առաջ բերելով կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհությունը: Բանն այնտեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեց ուրացող, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել: Թագավորը, որ բնավ էլ հեթանոս չէր դարձել և նպատակ ուներ հեթանոսության աշխուժացման միջոցով եկեղեցու դիրքերը թուլացնել, այդ ըմբոստությունից կատաղած կարգադրեց Հուսիկին բրածեծ անել: Շատ չանցած Հուսիկը մահացավ: Կաթողիկոսության պաշտոնը խլվեց Լուսավորչի տոհմից, և նոր ձեռնադրված կաթողիկոսներն անմռունչ ենթարկվում էին արքային: Տիրանի կյանքի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հակառակ իր կամքին, Հայոց թագավորն ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ: Վերջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարսկական զորքերը, դրանից օգտվելով, ներխուժեցին Հայաստան: Տիրանը գերի ընկավ և Շապուհ Բ-ի հրամանով կուրացվեց: Սակայն Շապուհ Բ-ն՝ պատերազմում անհաջողություն կրելով, ստիպված եղավ գերությունից ազատել Տիրանին: Գահ բարձրացավ Տիրանի որդի Արշակ Բ-ն:

Արշակ Բ

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին:

Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն: 353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը:

Պապ թագավոր

Պապ Արշակունի (353 — 374), Արշակունյաց Հայաստանի արքա, որը գահակալել է 368 (370)-374 թվականներին, Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։