Կամարի վրա գրված է Եղիշե Չարենցի
«Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից
հետևյալ տողերը`
Աշխարհ անցի՛ր, Արարատի նման ճերմակ
գագաթ չկա,
Որպես անհաս փառքի ճամփա, ես իմ
Մասիս սարն եմ սիրում:


Դեպի Գառնի տանող ճանապարհին, Ողջաբերդ գյուղի մոտ 1500 մետր բարձրության վրա 1957 թվականին կանգնեցվեց ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանի «Հանգստի կամար» կոչվող հուշարձանը, նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Եղիշե Չարենցին: Կամարի վրա փորագրված են Եղիշե Չարենցի խոսքերը` նրա և ողջ հայ ժողովրդի կողմից պաշտելի Արարատ լեռան մասին: Այդ պատճառով էլ հուշակոթողը ժողովրդի կողմից առավել հայտնի է «Չարենցի կամար» անունով: Այստեղից վեհաշուք Արարատը տեսանելի է օրվա բոլոր ժամերին: