project

As soon as the new coronavirus appeared, we were isolated in our homes. Frankly, I don’t like this status, because being in the village and not being able to get out of the house is not so easy. When I wake up in the morning, I think about how I should spend the day. First of all, I check my phone to see the portion of my newly sent lessons. I am engaged in self-education, I study the important parts of my chosen profession. I read interesting facts about the planet Earth.
It is as if the world has stopped on the other side of the window, there is no activity before, people are afraid to leave the house. The good thing about coronavirus is that it cleanses nature. It’s very good weather outside, but we can’t enjoy that good weather.
I think we will be able to overcome this difficult period.

Արտ միջավայր

Այս նկարը գտնվում է իմ հարևանի տան մուտքի դռան մոտ ։ Որը ըստ հարևանիս խորհրդանշում է որ առանց բնության մարդ չի կարող։
Չիվայի սրտաբաց տներից մեկում առավոտյան հյուրընկալություն ։

Արտ միջավայր

Այս նկարը գտնվում է իմ հարևանի տան մուտքի դռան մոտ ։ Որը ըստ հարևանիս խորհրդանշում է որ առանց բնության մարդ չի կարող։
Չիվայի սրտաբաց տներից մեկում առավոտյան հյուրընկալություն ։
Սա մեր գյուղն է ։ Մեր գյուղը գտնվում է Վայոց ձորի մարզում ։ Այժմ ես գտնվում եմ այստեղ , ներկա պահին մեր գյուղում չկա կորոնավիրուս և չի էլ եղել ։ Մեր գյուղի միակ բացասական կողմը այն է , որ ճանապարհները լավ վիճակում չեն և ես կուզեմ որ վերանորոգվեն ։

Սա մեր գյուղի լեռներն են շատ գեղեցիկ բնություն ունի մեր գյուղը , շատ հաճելի է գտնվել բնության գրկում և անցնել մտքերով ։

Սա մեր գյուղի դպրոցն է ։ 9 տարի ես սովորել եմ այս դպրոցում , դպրողի հետ կապված կան շատ հաճելի հիշողություններ ։

Մեր գյուղը

Ես Համիկ Թադևոսյանն եմ, ծնվել և մինչև 15 տարեկանը  ապրել  եմ իմ հայրենի գյուղում`Վայոց ձորի մարզի Չիվայում։ Կուզեմ մի փոքր պատմել Չիվայի մասին ։
Չիվան  գտնվում է Վայոց ձորի մարզի հարավ-արևմտյան մասում , Եղեգնաձոր-Երևան մայրուղու վրա, ծովի մակերևույթից բարձր է 1116 մ։
Գյուղը մարզկենտրոնից ունի 23 կմ  հեռավորություն, իսկ մայրաքաղաքից 102 կմ։ Գտնվում է Վեդի—Ներքին Արփա նախալեռնային գոտում,մեր գյուղում  ձմեռը տևում է 4 ամիս։ Չիվան գտնվում  է Վարդենիսի լեռների ճյուղավորություններից կազմված ձորամիջում։ Ունի  305 տնտեսություն ։  Քանի որ մեր գյուղը փոքր է, գրեթե բոլորը  իրար ճանաչում են ։ Մեր գյուղի մարդիկ շատ հյուրասեր և ընկերասեր են ։ Երբ բոլորին մի բան է պետք լինում, ամբողջ գյուղը համախմբվում է և օգնում։ Օրինակ` երբ գյուղից մեկի խոտի դեզը հրդեհվում  է, բոլորը մի մարդու պես իրենց բաժնից խոտ են հատկացնում այդ  մարդուն։ խորհրդային տարիներին մեր գյուղում ապրում էին նաև այլազգիներ, կային նաև ադրբեջանցիներ:
 Գյուղի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի <<Սյունիքի պատմություն >> աշխատության մեջ՝ 13-րդ դարի թվագրությամբ ։ Սակայն դա  սկիզբը չէ, գյուղն ունի ավելի հին պատմություն և անվանվել է նաև Չվա, Չուվա և այլն ։
  Գյուղի անունը ստուգաբանվում է հետևյալ կերպ։ Ժողովրդական ավանդության  համաձայն` 735թ ․ Մոզի կործանիչ երկրաշարժից ահաբեկված` մարդիկ հասնում են Չիվայի տարածք, հանգիստ առնում և գոչում`  չիք վայ, չկա վայ, որտեղից էլ առաջանում է գյուղի անունը ։
Չիվան հարուստ գյուղ է եղել, Չիվայի ձորը  հայտնի է բազմատեսակ պտղատու այգիներով ։
Գյուղը վանքապատկան է եղել։ 13-րդ դարում  հատուկ հրովարտակով   տրվել է  Ջալալ Օրբելյանին` որպես կալվածք ։
Մետաքսի ճանապարհը մի  ճյուղով Սելիմով հասնում է Արենի,  մի ճյուղով էլ թեքվում էր Չիվա`  ուղղություն վերցնելով դեպի Դվին և Այրարատ ։
Ենթադրվում է, որ գյուղը  բնակեցված է եղել  դեռևս  հեթանոսական ժամանակաշրջանից։ Մեր գյուղի ժողովուրդը շատ աշխատասեր է, հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու  հողագործությունն է ։  Հիմանականում մշակում են  ծիրան, դեղձ , խաղող , բանջարաբոստանային կուլտուրաներ և հացահատիկ։ Գյուղում գտնվում են հին գյուղատեղին, հին գերեզմանատունը, 14-րդ դարի հին խաչքարը և 10-րդ դարի եկեղեցին:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում գործում է առևտրի 5 կենտրոն։
Ես շատ եմ սիրում իմ գյուղը  և նրա կյանքը ։

ՉԻՎԱ CHIVA - #AA | Facebook

Մարտ-Մայիս ամիսների հեռավար առցանց ուսուցման ամփոփում հայոց լեզու և գրականություն առարկաներից

Հայոց լեզվից կատարած առաջադրանքներ ՝

Կարդա հետևյալ հետաքրքիր փաստերը լեզվի մասին և փորձիր լրացնել շարքը մեր լեզվի մասին փաստերով և ասույթներով:

Առաջադրանք հայոց լեզվից, մակբայ, 10-րդ դասարան

Գործնական աշխատանք

Առաջադրանք հայոց լեզվից

Գործնական աշխատանք կապ

Գործնական աշխատանք

Ֆլեշմոբ մայրենիից

հայոց լեզու, 10-րդ դասարան

հայոց լեզու

10-րդ դասարան

Հայոց լեզու

Գործնական աշխատանք

հայոց լեզու

Առաջադրանք հայոց լեզվից

Հայոց լեզու, 10-րդ

Շաղկապ

Ածանցավոր բայեր, գործնական աշխատանք

Գրականություն առարկայից կատարած առաջադրանքնոր ՝

Խորխե Բուկայ. «Սիրել բաց աչքերով»

Էռնեստ Հեմինգուեյ,«Կատուն անձրևի տակ»

Կարդում ենք էպոսը , հատվածներ

Ընտանեկան Նախագրծ

Մարիո Բենեդետի:Մարդիկ, որոնք ինձ դուր են գալիս:

Խուլիո Կորտասար: Փոքրիկ դրախտ

Վիլյամ Սարոյան.երեք պատմվածք

Մի գրքի խորհուրդ. առցանց նախագիծ

Էդմոնդո դե Ամիչիս, «Սիրտը»

Զատիկը` ընտանեկան տոն

Պատուհանից այն կողմ` ինքնամեկուսացածի պատում

Նամականի, Ջոն Սթեյնբեքի նամակը որդուն

Բանաստեղծությունների ընթերցումներ, վերլուծություններ:

Մեր ժամանակակիցը, մեր Տիգրանը: Ընթերցողական նախագիծ, մարտի 23-27

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը

Եղիշե Չարենց

Ինչու Սեբաստացի

Կանցնեն օրերը բոլոր

Չարենցյան իմ բանաստեղծությունը


Ածանցավոր բայեր, գործնական աշխատանք

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր
հարց
կիպ
մահ
գեղեցիկ
վախ
մոտ
բազում
կանգ
կույր
ոչինչ
ուրախ
առաջ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական:
Մրել
պատռել
ցատկել
կտրել
նստել
պոկել
կոտրել
թռչել
խոցել
մորթել
գրել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական:
Պայթել
նստել
խմել
խոսել
հիշել
հագնել
իջնել
քնել
մեծանալ
փախչել
դողալ
խաղալ
վախենալ
թռչել
ծիծաղել
փայլել
առաջանալ
կարմրել
կատաղել

Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել
հանդիպել
զգուշանալ
կարոտել
զրկվել
ուշանալ
դիմել
խուսափել

Շաղկապ

Լեզվում կան բառեր, որոնք իրար են շաղկապում բառեր կամ ամբողջ
նախադասություններ։ Այդ բառերը կոչվում են շաղկապներ։ Հա-
մեմատենք հետևյալ նախադասությունները. Գիրքը և տետրը դրված են սեղանին։
Աշակերտը մտավ դասարան և վերցրեց գիրքը։ Նախադասություններից
առաջինում և-ը իրար է շաղկապել նախադասության անդամներ, իսկ երկրորդում՝
նախադասություններ։

Ըստ իրենց շարահյուսական դերի՝ շաղկապները բաժանվում են երկու խմբի՝
համադասական և ստորադասական։ Համադասական շաղկապներն իրար են
շաղկապում բառեր կամ համադաս, համազոր նախադասություններ, իսկ ստո-
րադասական շաղկապները՝ ստորադաս նախադասությունը շաղկապում են
գերադասին։
Համադասական շաղկապներից են՝ և, ու, բայց, իսկ, սակայն, էլ, այլ, նաև,
այլև, կամ, ապա և այլն։
Ստորադասական շաղկապներից են՝ որ, որովհետև, քանզի, մինչև որ, եթե,
թեև, թեկուզ, թեպետ, որպեսզի, քանի որ և այլն։
Ըստ կիրառության՝ շաղկապները լինում են մենադիր, կրկնադիր և զուգա-
դիր։ Մենադիր են միայնակ գործածվող շաղկապները. Մութն ընկավ, և բոլորը
ցրվեցին։ Կրկնադիր են կրկնվող շաղկապները. Նա և՛ սովորում էր, և՛ աշխա-
տում։ Զուգադիր են որոշակի զույգերով գործածվող շաղկապները. Եթե թույլ
տան, ապա կգամ։ Թեև դժվար էր, սակայն կատարեցինք։ Ոչ միայն եկավ, այլև
բոլորին օգնեց։ Ոչ թե դժգոհեք, այլ փորձեք որևէ ձևով օգնել։ Կրկնադիր շաղ-
կապների վրա շեշտ է դրվում, և նրանց կապակցած միավորները տրոհվում են
ստորակետերով։ Շաղկապները նախադասության անդամ չեն համարվում։

Վարժություններ
Վարժություն 1։ Գտնե՛լ շաղկապները և խմբավորե՛լ (համադասական և
ստորադասական)։
Եթե, իսկույն, այնտեղ, բայց, և, մյուս, բոլոր, թեև, սակայն, որովհետև,
ինչպես, այս, որպեսզի, պատճառով, դեպի, քանզի, նաև, բացի, քանի որ։

 Վարժություն 2։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով եթե,
որպեսզի, որովհետև, սակայն, իսկ, և շաղկապները։

Վարժություն 3.Կետադրի՛ր նախադասությունները և  որոշի՛ր՝ համադասակա՞ն են, թե՞ ստորադասական:

Երբ պորտուգալացիները հայտնագործեցին Սուրբ Հեղինե կղզին նա պատված էր համատարած անտառով:
Կղզյակում խոզեր ու այծեր թողեցին  որ նավաբեկությունից տուժած մարդիկ կարողանան որոշ ժամանակ այնտեղ ապրել:
Ամենուրեք բավականաչափ կենդանիներ կային  և մարդիկ չէին մտածում դրանց վերանալու մասին:
Որսորդությունը դարձավ նաև սպորտ  իսկ սպորտին հատուկ է ռեկորդներ սահմանելու ձգտումը:
Արևելյան մի տիրակալ տիրակալ հռչակվեց նրանով որ անձամբ հազար առյուծ խփեց: ստորադասական
Մի ժամանակ առյուծների մռնչյունը լսվում էր Հունաստանից մինչև Հիմալայան լեռների ստորոտը  բայց այսօր այդ վայրերում առյուծներ չկան:

Հայոց լեզու, 10-րդ

Գրիր մեկ բառով:
Ճահիճներով պատված-Ճահճապատ
նոր տնկած-նորատունկ
մանրէներ ծնող-մանրէածին
նվեր տվող-նվիրատու
մորը սիրող-մայրասեր
նուրբ հնչող-նրբահունչ
մարդկանց ատող-մարդատյաց
շահույթ բերող-շահութաբեր
մաքուր գրած-մաքրագիր
շեկ վարսերով-շիկավարս
միայնակ կյանք վարող-մենակյաց
շատ շնորհներ ունեցող-շնորհաշատ
մեգով պատված-միգապատ
ինչքից զուրկ-ընչազուրկ

Կետադրի՛ր նախադասությունները:
Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին զոհաբերում ՝ որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը ՝ որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը՝ իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը ՝ իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ՝ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը՝ որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Սխալ գրված բառերն ու բառակապակցությունները ուղղի՛ր:

Բացի աղջկանից , բոլորն ուզում էին ուրիշ քաղաք տեղափոխվել:
Սիրահարված եմ ձեր երկրին:
Հալվում, մաշվում էր հարազատ տան ու ընկերների կարոտից:
Կարոտում էր անգամ իրենց փողոցի ծառերին:
Ի՞նչ է նշանակում ընկերությանը դավաճանել:
Խոսքը վերաբերում է քեզ ու քո ցանկություններին:
Ինչպե՞ս ես վերաբերվում նրանց:
Քույրս երրորդ դասարանում է:
Բաժակը ձեռքին էր, որ մտավ։
Շատ լավ է տիրապետում անգլերենին:
Բացի դրանից, ազատ ժամանակն ու արձակուրդն անցկացնում էր պրոֆեսորին ոչ սազական եղանակով:
Մուգ ակնոցիդ պատճառով աչքերդ չեմ տեսնում:

Նախադասությանմեջ բառերի դասավորության (շարադասության) սխալ կա. ուղղի՛ր:
Արահետը որոշակիորեն ձգվեց բլուրն ի վեր, ու հասկացա, որ հասել ենք բլրի ստորոտին:
Ծակծկող փշերն ու լիանաները դանակով կտրում ու ճամփա էր բացում ետևից եկողների համար:
Նա աղմկոտ էր շնչում, բայց ոտքերը անաղմուկ դնում էր փափուկ խոտի վրա:
Շատ հեշտ էր բարձրանում, կարծես հարթ քայլում էր անաղմուկ ճանապարհով:
Թավուտի միջով տեսանք հիսուն ֆունտ բարձրությամբ գրանիտե ժայռ:
Շատ լավ խոտերը քողարկում էին բույնը:

Ա. Խմբից հերթով մեկ բառ վերցրու՛ և Բ խմբի բառերի հետ բոլոր հնարավոր կապակցությունները գրի՛ր:
Ա. Հպարտանալ-հողով , քրոջով , ջրով , ընկերներով։ կարոտել-ծնողներին ,ընկերներին արևին , ջրին , հողին սիրել-ծնողներին , ընկերներին , հողին , ջրին , արևին , մտաբերել-ջրին , ծնողներին :
Բ. Հողը, ծնողներին, ջուրը, ընկերներին, հողին, ընկերներով, հողով, քրոջը, ջրին, քրոջով, ջրով, հայրենիքը, արևը, արևին:

Տրված շարքից կազմիր հականիշների զույգեր։
Նզովք- օրհնություն, բնավ-միշտ,  ընդարձակ-սեղմ,  փութկոտ-ծանրաշարժ, անպտուղ-բեղմնավոր, , , մարմնեղ-վտիտ,   դյուրին-խրթին, խոսուն-համր, ։

Համապատասխանեցրու դարձվածքները տրված բացատրություններին.
գլուխը լցնել —   դրդել մի արարքի                          

թևերը փռել — դրդել մի արարքի                                  

աստծու կրակ     — չարաճճի                          

արյունը ջուր դառնալ  — խիստ վախենալ               

առաջին ջութակ      —   գլխավոր դեմք

Առաջադրանք հայոց լեզվից

1.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Ջորդանո Բրունոն ամբողջ ութ տարի բանտում մնաց: Սուրբ հայրերը սպասում էին, որ  նա կընկճվի: Նա խոստովանում էր, որ ինքը մեղք է գործել եկեղեցու դեմ, բայց պնդում էր, որ իր ուսմունքը ճշմարտացի է ու ամբողջական: Մտածելու համար նրան իննսուն օր ժամանակ տվեցին և օրը երկու ամգամ՝ կեսօրին ու կեսգիշերին, աստվածաբաններ էին ուղարկում նրա խուցը: Բայց նա ոչինչ չէր խնդրում: Երբ կարդինալի պալատում, կարդում էին դատավճիռը, նա ասաց. «Դուք ավելի մեծ երկյուղով եք հայտնում ինձ դատավճիռը, քան ես լսում եմ»:

 2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Պատկերացրեք, որ  երկրի վրա մեզ  հետ  միսին ապրում են էակներ,  որոնց կյանքի ժամանակամիջոցը՝ ծնունդից մինչև մահ, տեղավորվում է վարկյանի հազարերորդական մասում: Այդպիսի յուրաքանչյուր էակի կյանքի ընթացքում դիտվող աշխարհը ակնթարթային լուսանկարը կլինի: Այդ  նկարի մեջ տարօրինակ դիրքերում քարացած անշարժ էակներ՝ մարդիկ կլինեն:

 3.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Երկրագնդի վրա կյանքը հավանաբար ծովում է սկզբնավորվել: Ու թեև զարգացման միլիոնավոր տարիներ են անցել, հիմա էլ մարդու մարմնի հյուսվածքները ողողվում են աղային լուծույթով, որն իր բաղադրությամբ շատ նման է ծովի ջրին: Դրանք անհրաժեշտ են նյութափոխանակության և օրգանիզմի ամբողջ գործընթացի համար: Բայց ջուրը միայն օրգանիզմի առողջ և արդյունավետ գործունեությանն է նպաստում: Ծովն ինքնին սննդանյութերի աղբյուր է: Վերջապես նաջ ջրային ճանապարհների մասին հիշենք:

Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Աղթամար կղզու բոլոր շինություններից ամենահրաշափառը Սուրբ Խաչի տաճարն էր: Բյուրավոր  նավեր ցամաքից կրում էին ամենաընտիր քարերը՝ տաճարի շինվածքի համար: Գագիկ թագավորը  մինչև անգամ  հեթանոսական մի բերդ կործանել տվեց, որ դրա քարերն էլ բերեն Աղթամար: Տաճարի շինվածքի  համար օգտագործվեց ավելի քան երկու հարյ ուր լիտր կաթ: Պատերը զարդարված էին բարձրաքանդակ   պատկերներով,  որոնց մեջ Աստվածաշնչյան հերոսների և Փրկչի բոլոր կարևոր  տնօրիությունն երը երևում էին:

 5.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:
Վերջապես նրանք  հասան հռչակավոր Խաչաղբյուրին: Առաջնորդը մագլցեց ժայռն ու անցքի մոտից մի պարան կապեց, որպեսզի տղաները կառչելով բարձրանան քարանձավ: Քարանձավային լճակից թափվող առվակի մեղմ խոխոջյունն էր լսվում: Ջուրն այնքան թափանցիկ էր, որ հատակի խիճն ու ավազը  երևում էին: Արշավախմբի  որոնումները ցնղող  արցունք տվեցին: Տղաները այդ քարանձավից ոչ միայն նախամարդու իրեր գտան, այլև, բազմաթիվ ստորգետնյա անձավներ, լճեր ու գետեր:
6.Ընդգծված բառերի և բառակապակցությունների փոխարեն գրի՛ր տրված հոմանիշները:
Հայտնվի, պարզապես, գահավիժում էր, զմրուխտ, դեգերում են, վայրը, անցնելու, անընդհատ,կտրվի, կաթիլ, վառվում են, գնալ, սքանչացել էին
:
Մի  անգամ Սահարայի բեդվին ցեղերի մի քանի առաջնորդներ Փարիզի մոտ մեծ ջրվեժ տեսան: Սովորական ջրվեժ էր, որ բյուրեղապակե կոթողի նման գահավիժում էր ցած:
Բայց բեդվինները սքանչացել էին:
Անապատում մարդիկ քանի՜ օր դեգերում ենջրհորին հասնելու համար: Քանի՜ ժամ են անընդհատ փլչող ավազը, մինչև որ փոսի հատակին ջրիկ ցեխ հայտնվի,:
|Ջրի ամենափոքրիկ կաթիլից անգամ հողի վրա վառվում են խոտի զմռուխտյա կայծերը:
Երբ մի տեղ անձրև է գալիս, ամբողջ Սահարայից մարդիկ շտապում են տեսնելու այդ վայրը:  Բեդվինները պատրաստ են հարյուրավոր կիլոմետրեր կտրվիորպեսզի տեսնեն, թե խոտն ինչպե՞ս է աճում:
Բեդվինները պարզապես չէին կարողանում այդտեղից հեռանալ: Նրանք խնդրեցին շտապեցնող հյուրընկալին.
-Սպասենք, մինչև ջուրը կտրվի:
7.Տրված բառերը գրի՛ր հոմանիշների փոխարեն: Տրված և ստացված տեքստերը համեմատի՛ր:
Թվական, երբևէ, ընթացքում, գնահատվել, երկրպագու, վճարել, վաճառված, ձեռք բերել:
Հուշանվերների երկրպագու ոմն անգլիացի մի գնդակ ձեռք բերելու համար հինգ հազար դոլար է վճարել: Դա եղել է Անգլիայում երբևէ վաճառված ամենաթանկ գնդակը: Գնդակն այդքան բարձր է գնհատվել այն պատճառով, որ 1963 թվականին գործածվել է ՖԻՖԱ-ի և Մեծ Բրիտանիայի հավաքականների խաղի ընթացքում:

հայոց լեզու

Վարժություն 1։
Գտնե՛լ այն ածականները, որոնց գերադրական աստ-իճանը –գույն մասնիկով չի կազմվում։Բարձր, մեծ, տաք, նվազ, թանկ, լավ, ուժեղ, ազնիվ, զվարթ, խոշոր, հին, բարակ, կոշտ, ուրախ, նոր, քաղցր։


Վարժություն 2։
Գտնե՛լ, թե որ շարքերի հատուկ անունների բոլորբաղադրիչներն են գրվում մեծատառով։

1. ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ, ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑ, ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ
2. ԱՇՈՏ ԵՐԿԱԹ, ՎԵՐԻՆ ԱՐՏԱՇԱՏ, ԱՐԱՐԱՏՅԱՆ ԴԱՇՏ
3. ԴԱՎԻԹ ԱՆՀԱՂԹ, ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ, ՀԵՌԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔ
4. ԱՌՅՈՒԾԱՁԵՎ ՄՀԵՐ, ԼԵՈՆԱՐԴՈ ԴԱ ՎԻՆՉԻ, ՆԱՐ-ԴՈՍ
5. ԱՐԱ ԳԵՂԵՑԻԿ, ԾԻՐ ԿԱԹԻՆ, ԳԱՅԼ ՎԱՀԱՆ

Վարժություն 3։
Շարքերում ընդգծիր կազմությամբ պարզ թվականները:
1. տասնինը, երեսուն, ինը
2. քառասուն, մեկ, հազար
3. յոթ, միլիարդ, հարյուր
4. տասը, երկու, տասնմեկ
5. ինը, միլիարդ, քսանչորս
6. տասնութ, քսանութ, հարյուր
7. տասնմեկ, երեսուն, երեք
8. տասը, երկու, տասնմեկ


Վարժություն 4։
Յուրաքանչյուր շարքում գտնե՛լ ածանցավոր բայը։
1. որոնել, թոշնել, տոնել, իջնել
2. զբոսնել, հայտնել, տեսնել, ձոնել
3. օթևանել, հորինել, հիմնել, ելնել
4. հասնել, մթնել, մեկնել, դեղնել
5. զանազանել, խթանել, անվանել, հագնել
6. ճանաչել, զեղչել, փախչել, կանչել
7. թռչել, շնչել, գոչել, հնչել
8. կոչել, կորչել, շառաչել, կանաչել
9. եզրապատել, կոտրատել, ընդհատել, վանկատել
10.կարոտել, կավճոտել, ցատկոտել, փոշոտել


Վարժություն 5:
Պալատական, ապստամբ, ավագ, դավաճան, հերոս, հանցագործ, խավար, հսկա, վիրավոր 
բառերը նախադասությունների մեջ գործածել մի դեպքում, որպես գոյական, մյուս դեպքում` որպես ածական:

Պալատակնը բացեց գաղտնի արկղը։
Պալատակն երգիչները երգեցին շատ լավ։

Վրացիները ապստամբեցին հայսատան ։
Ապստաբները գրավեցին ամրեցը։

Մեր դասարանի ավագը շատ լավ է սովորում ։
Նա որպես ավագ պատժեց բոլորին։

Դավաճանը միանգամից հեռացավ ։
Դավաճան որդին լքեց հորն ու մորը։

Հերոսը առանց մտածելու պայթոցրեց հակառակորդի տանկը։
Վարդանի հերոս որդին պայթեցրեց հակառակորդի տանկը։

Հացահործը թալանել էր բանկը։
Վարդանը հանցահործ տղա է ։

Խավարը իջավ քաղաքի վրա։
Խավար գրշեր էր ։

Հսկան միանգամից կերավ ամբողջ ուտեստը։


Վիրավորանք հնչեց Արսենի հասցեին ։
Վիրավոր թռչունը երկար չթռչեց։