ex. 4.5.6

4.
when did you last go to the theatre?
what are you going to do this evening?
how many cups you of coffee have had today?
what kind you of pen are using at the moment ?
where you did buy your shoes?

5.

What / do? lA/Iza/ do you do? — 1 In 2005.
b) Who / work for? 2 On foot.
e) Whieh department / \vork in? — 3 I’m a compute!’ programmer.
d) H w / get to work? 4 Beeause love eomputer games.
e) When / start .vorking there? 5 In the games department.
f) Why / Iike vvorking there? 6 f63,000 ayear.
g) How mueh / earn? 7 Microsoft.

6.
We’re studying Shakespeare in our English class. Present continuous
b)My parents named me after my uncle
. c) I’ve reeently learnt to drive
. d) My friends are going to organise a party for me tomorrow.
e) 1 like getting up early in the morning

Առաջադրանք, բայեր

Թավ գրված բայերը փոխարինեք հոմանիշներով:

Գետը ազատվում է  անդնդախոր կիրճի կապանքներից և անզուսպ ու կատաղի հոսքով ընդանուր է հովտով:
Կեսգիշերին հոլիկում զարթնում են գետի հոխորտալի դղրդյունից: Լուսնկա գիշերն իր փայլփլուն աստղերով նայում է հոլիկից ներս, սառը քամին ուժգին պոռթկումներով հարձակվում է, և թվում է,  թե գետն է սպառնագին հարձակվում  մեր կացարանը: Թեև մենք ուղղակի գետափին չենք, սակայն գիշերը ջուրն այնքան մոտ է թվում, որ ակամա վախեցնում է  քեզ. հանկարծ քշի հոլիկը:
Գեղեցիկ է գիշերը մարգագետնում. այստեղ-այնտեղ աչքի են ընկնում  ձիերը, որ կուշտ արածելուց հետո հանգիստ ննջում են են: Իսկ կողքին, քամուց տարուբերվող եղեգները մեկ-մեկ թեքելով, խուլ ձայնով քարերն է տեղափոխում ահեղամռունչ գետը ու իր սպառնագին աղմուկն է սփռում չորս կողմը: Խավարի մեջ նկատվում ենարծաթազօծ լեռնագագաթները:

Ներգործական կառուցվածքի նախադասությունները դարձնել կրավորական:

Բոլորը սիրում էին այդ խիզախ զինվորին:-այդ զինվորը սիրվում է բոլորի կողմից
Մի հուժկու ձայն հանկարծ ընդհատեց լռությունը:-լռությունը հանկարծ ընդհատվեց հուժկու ձայնից
Բացումն անընդհատ հետաձգում են:-անընդհատ հետաձգվում է բացումը
Մեղմ քամին շարժում է սաղարթները:-սաղարթները շարժվում են մեղմ քամուց
Բարբարոսի թուրն ու նիզակը  խոցել են հայոց ձեռագրերը:-հայոց ձեռագրերը խոցվել են բարբարոսի թուր ու նիզակով
Զորքերի բազմությունը ծածկեց Գեղամա ծովակի ափը:-Գեղամա ծովակի ափը ծածկվեց զորքերի բազմությամբ։

Կրավորական կառուցվածքի նախադասությունները դարձնել ներգործական:

Բոլորը հմայվում են նրա ազնվազարմ նայվածքից:-նըա ազնվազարմ հայացքը հմայում է բոլորին
Առավոտվա ցողից նարնջագույն քարերի վրա  շողշողուն կաթիլներ են շարվել:նարնջագույն քարերի վրա առավոտյան շողը կաթիլներ է շարել ։
Փայտե հեռագրասյունը թեքվել էր ձյունի ծանրությունից:ձյունի ծանրությունը փայտե հեռագրությունը թեքել էր ։
Այդ կենդանին` ուղտը, պոետների կողմից գրեթե չի գովերգվել:-պոետները գրեթե չեն գովերգել այդ կենդանի ՝ ուղտին։
Գիշերվա անդունդը խախտվեց ինչ-որ թռչունի կռնչյունից: ինչ-որ թռչունի կռնչյուն խախտեց գիշերվա անդորրը։
Ծերունին վրդովվել էր հարևանի քար անտարբերությունից:-Հարևանի քար անտարբերությունից ծերունին վրդովեց։

Good or Well – Exercise

1. My friend speaks English very good .
2. My brother’s dog Barry is a good dog.
3. She was ill last week, but now she is  again.
4. Her chocolate chip cookies taste really .
5. ” done!” she sometimes says to me.
6. I didn’t sleep very  last night.
7. Her mother always bakes really  apple pies.
8. I like Ann’s sister because she can cook .
9. The pupils in this class often work .
10. These children are very  at English.
11. She will look after the patient .
12. He did  in his last exam.
13. These tickets are  for a week only.
14. They didn’t behave  yesterday afternoon.
15. Her blog is  known by all of us.

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը

Վառելիքի այրումից յուրաքանչյուր տարի մթնոլորտ են անցնում միլիարդավոր տոննաներով ածխաթթու գազ, 20 միլիարդ տոնաից ավելի արդյունաբերական և այլ թափոններ։ Մթնոլորտում ածխածնի երկօքսիդի ավելացումը ջերմոցային էֆեկտի շնորհիվ խորացնում է օդի և Երկրի մակերևույթի ջերմաստիճանի բարձրացման վտանգը։ Աշխարհի խոշոր շատ քաղաքներում օդը վտանգավոր է դարձել մարդու առողջության համար։ Օդի աղոտության պատճառով իջնում է արտադրողականությունը, քայքայվում են մետաղական ու բետոնե կոնստրուկցիաները, շենքերը, շինություններն ու հուշարձանները։ Զգալի վնաս է հասցվել նաև բուսական ու կենդանական աշխարհին։ Անհետացել են բույսերի և կենդանիների բազմաթիվ հազվագյուտ և թանկարժեք տեսակներ։ Արժեքավոր կենդանիների շատ տեսակներ գտնվում են անհետացման շեմին և գրանցված են «Կարմիր գրքում»։

Շրջակա միջավայրի առողջությունը կազմում է մեծ էկոնոմիկական, էսթետիկական և էթնիկական հարստություն։ Շրջակա միջավայրի առողջության պահպանումը նշանակում է նրա բոլոր բաղադրիչների՝ էկոհամակարգերի, համակցությունների, տեսակների և գենետիկական բազմազանության նորմալ պահպանություն։ Սկզբնական ոչ այդքան կարևոր խաթարումները վերջում կարող են բերել այդ բոլոր բաղադրիչներից յուրաքանչյուրի վերացմանը։ Դրա հետ միաժամանակ, կրճատվում են համակեցությունների տարածքները, նրանք կորցնում են իրենց դերը էկոհամակարգում և, ի վերջո, անհետանում են։ Բայց քանի դեռ համակեցության բոլոր գլխավոր տեսակները պահպանվում են, այն դեռ կարող է վերականգնվել։ Տեսակի քանակության կրճատման դեպքում կրճատվում է միջտեսակային փոփոխականությունը, որը իր հետևից կարող է բերել այնպիսի գենետիկական խաթարումների, որոնցից տեսակը այլևս չի կարող ուշքի գալ։ Գործնականորեն, ճիշտ վերականգնողական աշխատանքներից հետո տեսակը կարող է վերականգնել իր գենետիկական բազմազանությունը մուտացիաների, ռեկոմբինացիայի և բնական ընտրության շնորհիվ։ Բայց անհետացող տեսակի ԴՆԹ-ում պարունակվող յուրահատուկ գենետիկական ինֆորմացիան և կոմբինացիաները այլևս չեն վերականգնվում։ Եթե տեսակը անհետացել է, ապա նրա պոպուլյացիաները այլևս անհնար է վերականգնել, համակեցությունները, որոնցում այն գտնվում էր, աղքատացել են, և մարդու համար նրանց պոտենցիալ հարստությունը հավերժ կորցրած է։

Հովհաննես Թումանյան. «ԴԱՌՆԱՑԱԾ ԺՈՂՈՎՈԻՐԴ»

Մտածմունքներ կան, որ սաստիկ ծանր են, բայց դուք դատապարտված եք մտածելու, չեք կարող փախչել նրանցից։ Նրանք է՛ն ծանր հիվանդությունների նման են, երբ դուք գիտեք, որ ձեր մարմնի մեջ կրում եք քաղցկեղի խոցը, բարակացավի բացիլները կամ ժանտախտի թույնը։ Չեք կարող անց կենալ ու արհամարհել, կամ նրանք պետք է ձեզ հաղթահարեն ու սպանեն, կամ դուք պետք է մարդկային հանճարի տված ամեն միջոցներով վեր կենաք ցավերի դեմ ու ազատվեք, առողջանաք. իհարկե, եթե էնքան արիություն ու հասկացողություն ունիք։
Էն մարդիկ, որ երկար ու լուրջ զբաղվել են մեր ժողովրդով, մեր մարդով, միշտ եկել են մի ծանր եզրակացության, թե շատ չարություն կա մեր հոգում։
Էսպես են ասում նրանք և ասում են խորը ցավով, ինչ ցավով որ կարելի էր ասել, թե բարակացավի բացիլներ կան իմ կրծքում։
Բայց քիչ են էս տեսակ ազնիվ ու քաջ մարդիկը։ Մեծ մասամբ ախտի գոյությունը ընդունելով հանդերձ, իրենց առողջ են համարում ու միշտ ուրիշներին են հռչակում հիվանդ։ Ամեն մինը ինքը չար չի, կեղծավոր չի, հայհոյող չի, ստախոս չի, թայֆայական չի, էդ ամենը իրենից դուրս ուրիշներն են։
Բայց, իհարկե, սրանց չպետք է հավատալ, ոչ էլ ականջ դնել։ Ճշմարիտը էն է, որ մեր ամբողջությունը տառապում է մի ծանր ու խոր բարոյական հիվանդություններով։
Նայեցե՛ք։
Գյուղացի ռանչպար մարդիկ են, հարևան, միասին մեծացած, իրար հետ օխտը բեռը աղ ու հաց կերած, բայց եթե մեկի արտը լավ է գալի կամ անասունը բազմանում,  մյուսը նախանձից հիվանդանում կամ ինչպես իրենք են ասում՝ «արնով է ընկնում»։ Վաճառականներ են, առուտուր են անում, թեկուզ մրցակիցներ էլ չեն, բայց մեկը մյուսի հաջողությունը լսելիս քունը կորցնում է ու էնքան էլ իր գործի վրա չի մտածում, որքան նրա հաջողության վրա է դարդ անում, ու տեղն ընկած տեղը ոչինչ չի խնայի նրա գործին վնասելու։
Հոգևորական է. ինչքան վարձ ու պատիվ կուզեք տվեք — միշտ դժգոհ է, բողոքում է, գանգատվում է անարդարությունից, և գիտե՞ք էդ անարդարությունը որն է, որ իր ընկերն էլ է նույնը ստանում կամ նա էլ է կարողանում ապրել։
Քաղաքացի թե գյուղացի՝ երկուսը վեճ ունեն իրար հետ։ Ոչ մի դատաստանում չի վերջանում նրանց վեճը, տևում է երկար տարիներ և հաճախ իրենց ամբողջ կյանքն ու կայքը դնում են էդ վեճի վրա, մինչև կարողանում է մեկը մյուսին խեղդել, գետնին հավասարել կամ հենց երկուսն էլ փչանում են։
Մամուլ կա։ Տասնյակ տարիներով ու անհամար դեպքերով փորձված է, է՛լ հայհոյանք, է՛լ զրպարտություն, է՛լ ափաշկարա սուտ, է՛լ չարախոսություն, կեղծավորություն։ Նեղ թայֆականություն հո ոչ մի գյուղում գուցե էնքան անվայել կերպարանք չի առել, որքան սրա մեջ։ Մի հայտնի հրապարակախոս պատմում էր, թե պարզ խոսում էին մեր խմբագրատանը, թե էս կամ էն գրողին, ինչքան էլ լավ գրվածք հրատարակի, միշտ պետք է զարկել, ծաղրել կամ լռել, մի խոսքով ամեն կերպ աշխատել սպանել, միայն նրա համար, որ մեզ հետ չի, մեր թայֆիցը չի։
Էդպես էլ մտեք ազգային, հասարակական, գրական գործիչների մեջ։ Մեկը մյուսի հռչակն ու հաջողությունը տանել չի կարողանում։
Հիմի եկեք ուսուցիչներին տեսեք։ Դասերից ավելի շատ է՛ն աշխատանքի վրա են, որ իրար ոտի տակ փորեն, և շարունակ մի որևէ չնչին դեպք, որ կարելի էր ընկերական շրջանում հեշտ վերջացնել, ազգային հարց դարձրած, տարիներով ձգտում են պաշտոնական ճանապարհով, դատարանով ու մամուլի էջերում մեկը մյուսին անվանարկել, հալածել ասպարեզից ու սպանել բարոյապես… ո՛չ մի մեղմություն, ո՛չ մի ներողամտություն, ո՛չ մի սահման չարությանը։
Ինչո՞ւ է էսպես։
Պարզ հասկանալու համար երևույթի վրա պետք է նայել բնության ու պատմության օրենքների բարձրությունից, էն լայն, խաղաղ ու խոր հայացքով, որ նրանք միայն կարող են տալ։ Ուրիշ ընդհանուր հանգամանքների հետ զարհուրելի ծնող է եղել մեզ համար մեր պատմությունը։ Նա երկար դարերով մեզ դրել է բարբարոս ժողովուրդների ոտների տակ։ Իսկ ամեն կենդանի գոյություն, որ ոտնատակ է ընկնում, եթե չի մեռնում, այլանդակվում է, դառնանում ու փչանում։ Էսպես է բնության օրենքը։ Էն հասարակ վարունկի թուփն ինչ է. հայտնի է, որ եթե նա էլ ոտի տակ է ընկնում՝ էլ նրա պտուղը չի ուտվում, էնքան է դառնանում։ Նրա համար էլ ձեզ թույլ չեն տալ, որ նրա թուփը ոտի տակով անեք։ Էնպես դառնանում ու դաժանանում է և մարդը, նրա հոգին, սիրտը, միտքը, ու ներքին դառնությունը դուրս է տալի, հայտնվում է և՛ աչքերում, և՛ դեմքին, և՛ խոսքերում, և՛ գործերում, ամեն տեղ, ամեն ասպարեզում, ու ամբողջ կյանքը դարձնում է դառն ու դաժան։ Եվ էս տեսակ կյանքը կունենա, այո՛, շատ բան, և՛ «հառաջադիմություն», և՛ «կուլտուրա», և՛ «մամուլ», և՛ «գրականություն», և՛ «դպրոց», և՛ «բարեգործություն», բայց էդ բոլորը ներսից ճիճվի կերած պտուղի նման են, և տառապում են հիմնական պակասություններով, մի ընդհանուր ցավով, որի ճարը դրսից անել չի կարելի։ Էդ տեսակ կյանքը կտա և տաղանդավոր մարդիկ, սակայն նրանք էլ կլինեն դառն ու դաժան։ Բայց նա չի կարող ծնել ազնիվ մարդիկ, բարի սրտեր ու բարձր ոգիներ, հենց է՛ն, ինչը որ դարձնում է մի կյանք գեղեցիկ ու հրապուրիչ և մի ժողովուրդ թանկ ու համակրելի։
Արդ՝ եթե մենք ունենք ազգային իմաստություն, հոգու արիություն և առողջ բնազդներ, անկարելի է աչքներս փակենք մեր էս ծանր հիվանդության առաջ և չզգանք, որ մեր հոգին շատ է դառնացած, մեր ներքին մարդը շատ է փչացած, և դրա դեմ կռվելու, առողջանալու առաջին պայմանը էն է, որ մենք և՛ մեր սրտերում, և՛ աշխարհքի առաջ անկեղծ խոստովանենք ու ճանաչենք մեր դժբախտությունը։ Ապա թե էդ փրկարար գիտակցությանը կհետևեն ինքնակատարելագործության բարձր ցանկությունն ու ազնիվ գործը։
Ուրիշ ճանապարհ չկա. ներսից է լինելու հաստատ փրկությունը, որովհետև ներսից ենք փչացած:
1910թվական

Թումանյանը այս խոսքերը գրել է մեկ դար առաջ , բայց կարծես բնութագրում է այսօրվա ժողովրդին ։ Օրինակ 2 հարևաններ մրղակցության մեջ են , երբ մի հարևանը նոր գույք է ձեռք բերում , մյուսը ձգտում է գնել ավելի թանկարժեքը։ Ուսուցիչները իրար հետ վիճում են 2 ժամի համար , դես համաձայն եմ , որ մարդիկ պետք է փոխվեն ներսից , որովհետև նրանք ներսից են փչացած։

Առաջադրանք հայոց լեզվից

Առաջադրանք 1
1.Կետերի
 փոխարեն պահանջված ձևով գրի՛ր փակագծում դրված բառերն ու բառակապակցությունները:

երգելիս ձայնը գլուխն էր գցում: (երգել — ե՞րբ)
Ձիու սիրտը պայթել էր քուռակի համար վախենալուց: (վախենալ — ինչի՞ց)
Թեյը տանելիս թափեց: (տանել — ե՞րբ)
Կենսախինդ մարդիկ վախենում են լուրջ , տխուր կամ ծանր երևալուց: (լուրջ, տխուր կամ ծանր երևալ — ինչի՞ց)
Ու Մոսկվա գնալուց առաջ մի երկու օրով ման է գալիս հարազատ վայրերում: (գնալ — ինչի՞ց)
Մեղր լցնելիս մի կաթիլ գետին թափեց: (լցնել – ե՞րբ)

  1. Կետերի փոխարեն փակագծում դրված բայերը գրի՛ր պահանջված ձևով:
    Այդ նամակը կարդալիս նա գունատվեց: (կարդալ — ե՞րբ)
    Ամբողջ երեկո կարդալուց հոգնած՝ դուրս եկավ զբոսնելու: (կարդալ — ինչի՞ց)
    Այդ տունը կառուցելիս սպասում էր որդու վերադարձին: (կառուցել — ե՞րբ)
    Չգիտես ինչու, վախենում էր իր վերջին կամուրջը մինչև վերջ կառուցելուց: (կառուցել — ինչի՞ց)
    Ականջները խշշում էին ամբողջ օրն այդ աղմուկը լսելուց : (լսել — ինչի՞ց)
    Իրիկնապահին տուն դառնալիս մի անգամ էլ հիշեց խոստումը: (դառնալ — ե՞րբ)
    Վիրավորվել էր ընկերոջ՝ առանց պատճառի հետ դառնալուց : (դառնալ — ինչի՞ց)
    Վրա-վրա հիվանդանլուց նիհարել էր: (հիվանդանալ — ինչի՞ց)
    Հիվանդանալիս միշտ էլ նիհարում է: (հիվանդանալ — ե՞րբ):

  3. Ընդգծված բառը փոխարինի՛ր տրված բառերից մեկով:
ա) խոցված ընկավ ձիուց ու օգնություն կանչեց: Ծաղրուծանակից նեղացած հեռացավ ու որոշեց այդ մասին էլ ոչ մեկի հետ չխոսել:
(խոցված, սրահարված, սվինահարված, նեղացած, վշտացած)
բ) Երիտասարդի անկեղծ ժպիտն ու համարձակ խոսքերը նրան հնայեցին:
Որոշել էր անպայման նվաճել այդ բերդը, որտեղ երկրի ողջ հարստությունն էին պահել:
(տիրանալ, սեփականել, նվաճել, հրապուրել, հմայել)
գ) Այս պատվանդանի վրա հուշարձան են կերտելու:
Հարկավոր է դադարեցնելայդ վիրավորական խոսակցությունը:
Էլեկտրական լարերի համար այստեղ մի սյուն են վեր հանել:
(բարձրացնել, վեր հանել, ոտքի հանել, հաստատել, կերտել, շինել, կառուցել, կասեցնել, դադարեցնել):
Սուսան Մարկոսյան «Գործնական քերականություն»

Առաջադրանք  21.Բառակապակցությունն անվանիր մեկ բառով:Յոթ գլխով-յոթգլխանի, ստրուկի մտքով-ստրկամիտ, լի և առատ-լիառատ, կյանքի հյութ-կենսահյութ, ցավից լլկված-ցավալլուկ, մոլոր մտքով-մտամոլոր, սուր ընթացող-սրընթաց, խելքը կորցրած-խելակորույս, նոր հայտնված-նորահայտ, մենակ ապրող-միայնկ, խիստ բարքով-խստաբարո, երկար ապրող-երկարակյաց, նոր եկած-նորեկ, աչքին հաճելի-ակնահաճո

2.Բացատրական բառարանի օգնությամբ գտիր այս բառերի բացատրությունը:Նկուն-ընկճված, պախուրց-սանձ, նանիր-դատարկ, հորջորջել-անուն դնել, ագուցել-հագցնել, զեղծելփչացնել, թալկանալ,-ուժասպառ, ոթել-թափել, դժնդակ-վայրագ, ճեպել-շտապել

3.Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բարդ բառեր:
Հորդահոս-լրահոս, սառնորակ-անորակ, անուշահամ-դառնահամ, կենսագիր-բնագիր, զբոսանավ-լաստանավ, կարմրազգեստ-սպիտակազգեստ, գայլաձուկ-շնաձուկ:

4. Տրված բառերի վերջին բաղադրիչները փոխելով ստացիր նոր բառեր:
Բարձրախոս-բարձրաստիճան, դեղնակտուց-դեղնավուն, ջրաղաց-ջրահարս, աշխարհամարտ-աշխարհացույց, ծովածոց-ծովախեցգետին, լեռնագնաց-լեռնալանջ, սրբավայր-սրբատեղի:

Վահանանց պատերազմ

Վարդանանց պատերազմից հետո Հազկերտ Բ-ն մեղմացրեց Հայաստանի նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Սակայն պարսկական արքունիքը մտադիր չէր հրաժարվել հայերի կրոնափոխության ծրագրից։ 457 թվականին մահանում է Հազկերտ Բ-ն և գահ է բարձրանում Որմիզդ Գ-ն, սակայն արդեն 459 թվականին նա պարտվում է ապստամբություն բարձրացրած իր եղբորը` Պերոզին, և մահապատժի ենթարկվում։ Ամրապնդելով իր իշխանությունը, Պերոզը կրկին որդեգրում է հայերի նկատմամբ իր հոր վարած քաղաքականությունը։ Հալածանքներ են սկսվում Հայ Առաքելական Եկեղեցու, հոգևորականների և առհասարակ քրիստոնյաների նկատմամբ։471 թվականին Տիզբոն է կանչվում և գահընկեց է արվում Գյուտ Ա Արահեզացի կաթողիկոսը, ինչն առաջ է բերում ժողովրդական ընդվզումներ։ Այդ ընդվզումների ընդլայնումը թույլ չտալու համար, պարսից արքունիքը թույլատրում է Գյուտ կաթողիկոսին վերադառնալ հայրենիք։Հալածանքներ են սկսվում նաև նախարարական տների նկատմամբ. շատ նախարարներ ստիպված են լինում առերես հավատափոխ լինել։

Ապստամբության սկիզբը

Նոր ապստամբությունը սկսվում է Վրաստանից, որտեղ պարսկական տիրապետության դեմ ապստամբություն է բարձրացնում Վախթանգ Ա Գորգասալ թագավոր։ Օգտվելով ստեղծված իրավիճակից` ապստամբություն սկսելու որոշում են ընդունում նաև հայ նախարարները։ Շիրակում կայացած խորհրդակցության ժամանակ ապստամբության ղեկավարության ղեկավար է ընտրվում Վահան Մամիկոնյանը։482 թվականին ապստամբները Հայաստանի նոր մարզպան են ընտրում Սահակ Բագրատունուն. Վահան Մամիկոնյանը դառնում է սպարապետ, իսկ Հովհաննես Ա Մանդակունեցի կաթողիկոսը` մեծ դատավոր։ Ապստամբության կենտրոնը դառնում է Դվին քաղաքը:

Ակոռիի ճակատամարտը

Ապստամբությունը ճնշելու նպատակով պարսիկ մարզպան Ատրվշնասպը 481 թվականին զորքով վերադառնում է Հայաստան։ Հաշվի առնելով թշնամու քանակական առավելությունը` Վահան Մամիկոնյանի և Բաբկեն Սյունու գլխավորությամբ հայակական բանակը մանր ընդհարումներով պարսկական բանակին տանում է  Ակոռի գյուղի մոտ, որի լեռնային դիրքն ավելի հարմար էր մարտի համար։ Ակոռիի մոտ էլ տեղի է ունենում հիմնական ճակատամարտը, որն ավարտվում է հայկական բանակի լիակատար հաղթանակով, իսկ պարսիկ մարզպանը սպանվում է։

Ներսեհապատի ճակատամարտը

482 թ. գարնանը պարսիկները Ատրներսեհ զորավարի հրամանատարությամբ նոր ուժով ներխուժում են Հեր և Զարևանդ գավառների սահմանը։ Հայկական բանակը Վահան Մամիկոնյանի և Սահակ Բագրատունու գլխավորությամբ ու Հովհաննես Ա կաթողիկոսի ուղեկցությամբ ընդառաջ է դուրս գալիս թշնամուն։ Վճռական ճակատամարտը տեղի է ունենում Վասպուրականի Արտազ գավառի Ներսեհապատ գյուղի մոտ։ Ճակատամարտն ընթանում է փոփոխակի հաջողություններով, բայց հայկական զորքին այնուամենայնիվ հաջողվում է հաղթանակի հասնել։ Ճակատամարտում սպանվում է պարսից հրամանատարը։

Ճարմանայի ճակատամարտը

Ներսեհապատի ճակատամարտից հետո հայկական զորքը քաշվում է Ծաղկոտն գավառ հանգստանալու, սակայն շուտով լուր է հասնում, որ պարսկական զորքը Միհրան զորավարի հրամանատարությամբ մտել է Վրաստան և Վախթանգ թագավորրը օգնություն է սպասում հայերից։ Հայկական բանակը Գուգարքով շտապում է օգնության և միանում Վախթանգ թագավորի զորքին։ Ճակատամարտը տեղի է ունենում Կուր գետի ափին՝ Ճարմանա դաշտում, որտեղ հայ-վրացական միացյալ զորքը պարտություն է կրում և նահանջում։ Ճակատամարտում զոհվում են մարզպան Սահակ Բագրատունին և Վասակ Մամիկոնյանը։Պարտությունից հետո պարսկական զորքի կողմից հետապնդվող հայկական բանակի մնացորդները նահանջում են Տայք։  Հետո պարսիկների և հայերի միջև բանակցություններ են սկսվում, սակայն Միհրան զորավարը վաղաժամ ետ է կանչվում Իրան, ինչից հետո Վահան Մամիկոնյանը վերադառնում է Դվին։

Ապստամբության ավարտը, Նվարսակի հաշտությունը

Գդիհոն Սյունու սպանվելուց հետո, Շապուհը շարունակում է պայքարել հայ ապստամբների դեմ, սակայն շուտով լուր է ստացվում, որ պարսից Պերոզ արքան սպանվել է հեփթաղների հետ կռիվներում, և նրան փոխարինել է իր եղբայր Վաղարշը, իսկ Շապուհ մարզպանը և Զառմիհրը շտապ վերադառնում են Պարսկաստան։Հաշվի առնելով Պարսկաստանի ներքին լարված իրավիճակը, պարսից նոր արքան շահագրգռված էր, որ ապստամբությունը շուտափույթ ավարտվի։ Այդ պատճառով նա Նիխոր Վշնասպդատ զորավարի գլխավորությամբ պատվիրակություն է ուղարկում Հայաստան։Հաշտության պայմանագիրը կնքվում է Հեր գավառի Նվարսակ գյուղում Վահան Մամիկոնյանի հետ։ Համաձայանգրով վերականգնվում են հայ նախարարների ժառանգական արտոնությունները, վերացվում են կրոնական հալածանքները, երկրի ռազմական և վարչական իշխանությունը մնում էր հայերին, իսկ հայերը ճանաչելու էին միայն պարսից արքայի իշխանությունը

Գրավոր ներկայացրե′ք ժամանակակից ընտանիքի գործառույթները

Ընտանեկան դերերը բոլոր այն սոցիալական դերերն են, որոնք անձիք կատարում են` ի հետևանք այն բանի, որ ունեն ընտանիք և այնտեղ որոշակի դիրք են զբաղեցնում։ Այդտեղ «ընտանեկան դեր» հասկացությունն ընդհանուր բնույթ ունի։ Ընդհանրապես ընտանեկան դերերը կարելի է բաժանել երկու խմբի`

  1. ներընտանեկան դերեր
  2. միջընտանեկան դերեր

Ներընտանեկան են այն կարգավիճակներն ու դերերը, որ ընտանիքի անդամներն ստանձնում են միայն այդ ընտանիքի անդամների հետ փոխգործունեության մեջ մտնելիս։ Դրանք են ամուսնական դերերը (կին և տղամարդ), ծնողական դերերը (հայր և մայր), զավակների դերերը (տղա, աղջիկ, եղբայր, քույր)։ Ընտանիքի զավակների այդ դերերը միակն են, քանի դեռ նրանք սեփական ընտանիքներ չեն ստեղծել և նոր դերեր չեն ստանձնել։ Այսինքն, դրանք այն կարգավիճակներն ու դերերն են, որ ունեն բջջային ընտանիքի անդամները։ Այն դեպքում, երբ գործ ունենք ընդլայնված և նահապետական ընտանիքների հետ, պարզվում է, որ կան նաև պապի և տատի, մորաքրոջ, մորեղբոր և այլ դերեր, կախված այն բանից, թե ընտանիքն ինչ չափով է ընդլայնված բջջային ընտանիքի համեմատությամբ։ Հասարակության մեջ ընտանիքները հազվադեպ են լիովին մեկուսացված լինում ավելի լայն`այսպես կոչված սոցիետալ միջավայրից։ Մարդիկ ունեն ազգակցական կապեր, որոնց մի զգալի մասն ընտանիքի հոգեբանության սահմաններում կարելի է դիտել որպես այնպիսիք, որոնք ծնում են հատուկ տեսակի` միջընտանեկան դերեր։ Օրինակ, որևէ անձի կողմից կատարվող հորաքրոջ դերը, եթե ինքն ունի իր առանձին ապրող բջջային ընտանիքը, միջընտանեկան դեր է։

Մտածողություն և խոսք

Մտածողությունը հոգեբանության մենաշնորհը չէ, և դրա մասին առաջին հարցերը ծագել էին դեռևս անտիկ աշխարհի փիլիսոփաների մոտ: Հոգեբանության մեջ մտածողությունը արտացոլման միջնորդավորված և ընդհանրացված տեսակ է. առարկան չունի շոշափելի ձև և հայտնվում է գաղափարների և խոսքերի ոլորտում: Մտածողությունը ուսումնասիրվում է հոգեբանության երկու հիմնական ուղղությունների կողմից:

Կոգնիտիվ հոգեբանությունն ուսումնասիրում է որոշումների կայացման, պրոբլեմային իրավիճակների վարքի, կռահման մեխանիզմները, իմացական սխալները և այլն: Դանիել Կանեմանն ուսումնասիրում էր տնտեսական որոշումների կայացումը, կռահողական սխալները: Դրանք ուսումնասիրվում են որպես տեսական գործընթաց՝ անձից դուրս: Թեստային քանակական սկզբունքի վրա հիմնված մյուս ուղղությունը ուսումնասիրում է բանականությունը: Բանականության (ինտելեկտի) հետազոտությունները երկար պատմություն ունեն և կապված են եղել տարբեր ժամանակների մշակութա-քաղաքական ենթատեքստերի հետ: Հոգեբանությունը, զարգանալով և փոփոխվելով, վերանայեց բանականության թեստերի համակարգը. հարցեր կազմվեցին, որ հիմնված էին դատողության ունակության վրա, ոչ թե գիտելիքի: Փորձ արվեց նաև թեստերը դարձնել ոչ խոսքային, քանի որ լեզվական հմտությունները չի կարելի նույնացնել մտածողական ընդհանուր ունակության հետ: Բանականությունը բաժանվում է հատուկ տեսակների՝ ընդհանուր (g-intellect) և վերբալ, թվերի ու պատկերների հետ աշխատելու և այլն: Մարդկանց անհատական տարբերությունները կարող են դրսևորվել ավելի հատուկ ոլորտներում, ոչ թե ընդհանուր բանականության մակարդակում: Մի այլ դասակարգում է կոնվերգենտ և դիվերգենտ մտածողությունների տաարբերակումը: Կոնվերգենտ (համամիտվող) մտածողությունը ուղղված է գոյություն ունեցող մոտեցումներով խնդիրը լուծելու ուղղությամբ, իսկ դիվերգենտ (տարամիտվող) մտածողությունը միտված է խնդրին տալ լուծման տարբերվող և կապված է ստեղծագործական մտածողության հետ:
Մտածողության տեսակներից են հոսուն (ֆլյուիդ) և բյուրեղացված ինտելեկտները: Հոսուն մտածողությունը թույլ է տալիս նոր գիտելիք յուրացնել, իսկ տարիքի հետ ձևավորվող բյուրեղացվածը՝ գոյություն ունեցող հմտությունների հիման վրա գիտելիք կառուցել: Բանականության հետազոտություններում ընդունված հասկացություն է հուզական բանականությունը՝ զրուցակցին ավելի լավ հասկանալու, նրա նպատակները ըմբռնելու ունակությունը: Կանայք ավելի հակված են հուզական բանականությանը, ընդհանուր բանականությունը հատուկ է բոլորին, իսկ հատուկ բանականության որոշ տեսակներում, օրինակ՝ տարածական մտածողության ոլորտում, տղամարդիկ են առաջատար:
Մտածողական ունակությունների հետազոտություններում կարևոր են նաև գենետիկ ուսումնասիրութունները: Բանականությունը ժառանգման բարձր գործակից ունի և ավելի քիչ է պայմանավորված միջավայրով, քան խառնվածքի՝ ինտրավերսիայի և էքստրավերսիայի ձևավորումը:

***

Մտածողության ուսումնասիրությունների հիմնարար հարցերից մեկը վերաբերում է մտածողության և խոսքի կապին: Կոգնիտիվ զարգացման տեսությունը պնդում է, որ երեխայի մտածողության զարգացումը մինչև որոշակի տարիք անկախ է խոսքից: Մարքիսիստական կողմնորոշմամբ սոցիալ-մշակութային տեսությունն, ընդհակառակը, պնդում է, որ խոսքի և մտածողության զարգացումն անբաժանելի է. մարդու հոգեկանը միջնորդավորված է նշանով, որը խոսքն է, և երեխայի մտածողությունը զարգանում է մեծահասակների հետ շփման միջոցով: Մտածողությունը և խոսքն իմաստների շնորհիվ այնքան փոխկապակցված են, որ անտեղի է դրանց առանձին ուսումնասիրությունը: Մտածողական օպերացիաները չի կարելի առանձնացնել խոսքից. խոսքի միջոցով է ժամանակակից մարդը իմաստավորում: Մտածողությունն ու խոսքը, այնուամենայնիվ, չի կարելի նույնացնել. նույնիսկ մեծահասակ մարդու խոսքը կարող է լիովին անջատված լինել մտածողությունից:

Գրավոր ներկայացրե′ք մարդկային փոխհարաբերությունները կոնֆլիկտների ժամանակ:

Մարդկային հիմնական կարիքների տեսությունը կոնֆլիկտի առաջացման պատճառ է համարում մարդկանց բազային պահանջմունքները: Հետևաբար, որպեսզի կոնֆլիկտները լուծվեն, առաջարկվում է այդ կարիքների վերլուծությունը և բավարարումը: Որպես կիրառական օրինակ կարելի է դիտարկել հետևյալը. դիցուք կոնֆլիկտող կողմերից մեկը դասախոս է, ով ցանկանում է կիսվել ուսանողների հետ իր փորձով և գիտելիքներով, մյուս կողմում ուսանողն է, որը չնայած հաճախում է դասերին, սակայն չի ցանկանում սովորել: Այս կոնֆլիկտը մարդկային կարիքների տեսության շրջանակում կարելի է լուծել հետևյալ կերպ. դասախոսը, հիմք ընդունելով այն, որ ուսանողը պահանջ ունի հետագայում գտնելու համապատասխան աշխատանք, օրինակների հիման վրա համոզում է ուսանողին, որ դասավանդվող առարկան դրական կանդրադառնա նրա հետագա կարիերայի վրա: Այդ պարագայում հավանական է, որ կոնֆլիկտը կլուծվի, և ուսանողը կսկսի սովորել:

Այնուամենայնիվ, կոնֆլիկտի մյուս տեսակները ևս հաճախ են հանդիպում: Չափազանց վտանգավոր են լատենտ (թաքնված) կոնֆլիկտները, երբ կողմերն ունեն անհամատեղելի նպատակներ, սակայն իրենց վարքում ոչ մի կերպ չեն ընդգծում այն: Նման տեսակի կոնֆլիկտներ հաճախ առաջանում են աշխատանքային փոխհարաբերություններում, երբ թիմի անդամները դափնիները պետք է իրար մեջ կիսեն, հատկապես երբ առկա է թափուր պաշտոն և ղեկավարությունը որոշում է առաջ գնալու հնարավորություն տալ աշխատակիցներից մեկին: