Նվարդ Թումանյանի հուշերը

Հայրիկը երեխաների անունները դնում էր հատուկ խնամքով: Հիշում եմ, նորածին աղջկա Սեդա անունը գտնելու համար պատմական գրքեր էր նայում, և կարծեմ 19-րդ դարի իշխանուհու անուն է: Լևոն Շանթին այդ անունը շատ դուր եկավ և նա էլ այդ անունով իր «Հին աստվածների» հերոսուհուն կնքեց:
Մեր անուններից երեքը Թաֆֆու «Սամվելից» է առնված` Մուշեղ,Աշխեն, Նվարդ: Արեգի անունը դրել է Ղազարոս Աղայանը. հայրիկն Աղայանին գրել էր, թե մի երեխա էլ ավելացավ, և ստացել պատասխան. թե աղջիկ է, անունը դիր Արեգնազան, թե տղա է` Արեգ:
Մյուս տղաների անունները` Արտավազդ և Համլիկ, հայրիկն իր դրամաներից է վերցրել:
***
Հայրիկը շատ հոգատար էր տասը երեխաներից ամեն մեկի հանդեպ: Երբ մեկը հիվանդանում էր` մոտենում էր գրկում, գուրգուրում, տաքությունն իմանում, հետո հարցնում. «Սիրուն ջան, ի՞նչ ես ուզում որ բերեմ…»: Երբ ասում էինք` ոչինչ, բացականչում էր. «Պա´հ, էդ ինչ դժվար բան ուզեցիր. ես ոչինչը ո՞րտեղից գտնեմ…»:
Գնում էր և վերադարձին հետը բերում էր նարինջ, Գանձակի խաղող կամ խնձոր: Սովորաբար դա ձմեռն էր լինում, երբ հիվանդանում էինք անգինայով: Իսկ առհասարակ, քիչ էինք հիվանդանում:
***
Մարդու զարգացման գործում ընթերցանությանը, ինքնակրթությանը, զրույցին, անձնական շփումներին ավելի մեծ տեղ էր տալիս, քան դպրոցին:  Հաճախ էր ասում. «Մեր տունը ձեզ համալսարան»: Եվ իրոք, մեր տունը մի համալսարան էր հայրիկի ճոխ գրադարանով, նշանավոր հյուրերով, իմաստուն զրույցներով, ժամանակի իրականության հետ ունեցած լայն շփումներով: Շատ էր ուզում, որ երեխաները դառնան նուրբ և ազնիվ ճաշակի տեր մարդիկ:
Ասում էր.-Ամենից շատ ինձ մարդու անճաշակ լինելն է բարկացնում: Ամենագլխավորը կյանքում` ճաշակն է: Ճաշակը կյանքի բույրն է:
***
Հսկող աչք էր, սիրող ձեռք և գթառատ սիրտ:
***
Բնավորությամբ պարզ էր, լավատես ու ժպտուն, ամեն ինչ հեշտացնող, հեշտ ու թեթև տանող, բայց իր վիշտն ու ցավը տանում էր վարագուրած, անտրտունջ: Նույնիսկ մտերիմ մարդիկ չգիտեին նրա հոգսերն ու տառապանքները:  Եվ իր անձնական, ընտանեկան և գրական կյանքի բոլոր դժվարություններն ու նեղությունները տարել, հաղթահարել է մեն-մենակ:
Նրա հայտնի քեֆերն ու ժամանցներն ասես ինքնամոռացման միջոցներ էին, խաբում էր և´ իրեն, և´ ուրիշներին. «…Ուզում եմ մի կերպ ժամանակն անց կացնել, քեֆի մեջ լինի, թե զրույցի»:
«Իմ ուրախության ժամերին մասնակից եմ անում բոլորին, իսկ իմ արցունքներն ու վիշտը հայտնի են միայն ինձ»,- Կարլեյլի այս խոսքը հայրիկը կարող էր ասել իր մասին:
Շատ ոգևորվող էր և ուրիշներին էլ ոգևորող, տրամադրող:
Շատ էր տպավորվող, զգայուն. մի փոքրիկ լավ վերաբերմունք բավական էր, որ ջերմանար, ուրախանար և ընդհակառակը` վատ վերաբերմունքից` նեղանար, փակվեր, հեռանար:
***
Գրական միջավայրի մեծ հաշտեցնողն ու հուսադրողն էր: Ամեն ընդհարում, գժտություն կարողանում էր մեղմացնել, վերացնել: Այդ գիծը ժառանգել էր հորից: Մերձավորներն ասում էին` նա զարմանալի կերպով կարողանում էր իրար դեմ լարված կողմերը հաշտեցնել, հանգստացնել, ներդաշնակություն, խաղաղ տրամադրություն ստեղծել:
Շնորհիվ իր ներքին տակտի, վարվեցողության եղանակի ու ձևի, նրան հաջողվում էր մոտ բարեկամական կապեր հաստատել ռուս, ադրբեջանցի, վրացի և այլազգի գործիչների, գրողների, արվեստագետների հետ, թեկուզև նոր ծանոթ լիներ, կամ դիմացինի լեզուն չիմանար, ինչպես այդ հաճախ պատահում էր զանազան տեղերից եկած հյուրերի հետ, նրանց հետ թարգմանի միջոցով կարողանում էր մտերմանալ և բարեկամանալ:
Կարողանում էր իրար հետ գժտված մարդկանց հաշտեցնել. Նման դեպքեր եղել են ոչ միայն մեր գրողների, այլև վրաց գրողների կյանքից:
Օրինակ մի դեպք, որը հանրահայտ է: Ղազարոս Ազայանը և Պերճ Պռոշյանը գժտված էին և տարիներով իրարից խռով: Հայրիկը շատ էր ուզում նրանց հաշտեցնել: Մի կիրակի օր, առավոտը, Պռոշյանը հյուր է գալիս Թումանյանին, և այդ օրը, ինչպես միշտ, Աղայանը ճաշին պետք է լիներ Թումանյանի մոտ: Թումանյանը Պռոշյանին զբաղեցնում է մինչև ճաշի ժամը, ու Ղ.Աղայանը գալիս է: Ճաշում են միասին և այդ օրը երեքով միասին նկարվում են, հաշտությունը հավերժացնում այդ լուսանկարով:

***
Հայրիկը Աղայանից հետո մտերիմ ընկեր , կարելի է ասել, չունեցավ: Անդրանիկը այն սակավաթիվ մարդկանցից էր, որ առաջին հանդիպումին ընկերական մտերմության կամուրջ ստեղծեց իրենց միջև:
Նա մեծ հայրենասեր էր և ժողովրդասեր: Խառնվածքով ժողովրդական մարդ էր, հասարակ, շատ հասարակ մարդ, ջերմ սրտի տեր: Ժողովրդական ավանդությունների, առակների շտեմարան էր, լավ պատմող էր, զրույց անող և իր զրույցներով ու հետաքրքրիր պատմություններով գրավել էր հայրիկին, որի մեջ լավ զրույց անողի, պատմողի սերը շատ էր ուժեղ:
Նրանց մտերմացնող հանգամանքներից մեկն էլ հայ ժողովրդի ծանր վիճակն էր: Երկուսին էլ մտահոգում էր ժողովրդի ճակատագիրը, հատկապես 1915-1916 թվականներին: Երկուսն էլ քննադատորեն էին վերաբերվում դաշնակցությանը: Շատ հարցերում նրանց տեսակետները համընկնում էին: Երկուսն էլ օպոզիցիոն դիրք էին բռնել դեպի ազգային խորհուրդը: Քանի-քանի երեկոներ մինչև ուշ գիշեր նստած զրույց էին անում, խոսում քաղաքական գործիչներից, դժգոհում, վրդովվում ու ջղայնանում…
-Հա է´, հա~…-ասում էին ու շարունակում իրենց խոսքը:
Անդրանիկն արտաքուստ  խիստ արտահայտություն ուներ, խոժոռ էր, մի քիչ էլ կոշտ դիմագծերով: Բայց երբ ժպտում էր, մեղմանում էր նրա դեմքը, պայծառանում և մանկական արտահայտություն ստանում: Ունենալով այդպիսի նկարագիր, կյանքում փնտրում էր հակառակը` նուրբը, մեղմը, գեղեցիկը: Նրան ձգում էր, գրավում էր կանացի քնքշությունը: Հիշում եմ, այդ ժամանակ Թիֆլիսում, Գոլովինսկի պողոտայում, Արտիստական թատրոնի մոտ բացվել էր «Чашка чая» կաֆե: Այնտեղ տեսել էր մի ջահել, սիրուն աղջկա, որ մատուցողներից էր: Անդրանիկի վրա մեծ տպավորություն էր արել այդ աղջկա նազանքը, նուրբ ու կիրթ շարժումները: Մի անգամ ասաց . «Այդ աղջիկը իր նազանքով զիս կվառե, հոգիս կհանե…»:
***
Վրաց պոետներն ու գրողները առանձին ակնածանքով էին վերաբերվում հայրիկին: Երբ նրա հետ անցնում էինք Դվարցովայա փողոցով, վրացիները հեռվից տեսնելով նրան, մոտենում էին, կանգնում, ողջունում. “Привет Арарату!”: Իսկ երբ մեր տան մոտովն էին անցնում, գիշեր լիներ թե ցերեկ, հայրիկին դուրս էին կանչում պատշգամբ, ողջունում էին, մի ջերմ խոսք ասում` անցնում կամ ուղղակի բարձրանում էին տուն, իրեն մոտ:
***
1916 թվականին հունվարյան ցուրտ օրերը կյանքում ու գրականության մեջ մնացին որպես տոնական ջերմ օրեր` բրյուսովյան օրեր:
Առաջին անգամն էր, որ ռուս նշանավոր գործիչ այնքան ջերմ խոսքեր էր ասում և այնքան բարձր գնահատական տալիս հայոց գրականությանը:
Բրյուսովը բացառիկ ընդունելություն ու վերաբերմունք գտավ ինչպես Բաքվում, այնպես էլ Թիֆլիսում, ապա և Երևանում: Պողոս Մակինցյանը, որ դասատուի պաշտոնով Երևանում էր, Բրյուսովի գալու առթիվ Թիֆլիս էր եկել, մասնակցելու այդ օրերին:
Բրյուսովի առաջին դասախոսության մասին հայտարարված էր թերթերում և աֆիշներում: Տոմսերը վաճառվում էին Թիֆլիսի «Чашка чая» կաֆեում: Հենց առաջին օրը բոլոր տոմսերը սպառվեցին:
Բրյուսովի գալու օրը` հունվարի 12-ին, մի խումբ գրական-հասարակական գործիչներ հայրիկի առաջնորդությամբ գնացին կայարան: Բրյուսովը կնոջ` Յոհաննա Մատվեևնայի հետ էր. դիմավորեցինք ծաղկեփնջերով, ծանոթացանք: Եկանք «Гранд отель» հյուրանոցը /Գոլովինսկի պողոտա/: Հայրիկը նախորոք վերցրել էր երկու սենյականոց լավագույն համարն այդ առաջնակարգ հյուրանոցում: Մի կարճ ժամանակ հյուրանոցում մնալուց հետո, հայրիկը նրանց ընթրիքի հրավիրեց մեր տուն: Մոտը փող չուներ, Մակինցյանից պարտք վերցրեց: Տանն էլ նախօրոք ոչինչ չէինք պատրաստել, բայց հայրիկը ամենայն հանգստությամբ հյուրերին ու դիմավորողներին ընթրիքի հրավիրեց: Գնացինք Պուշկինի փողոցի շուկան, գնումներ արինք, բերինք տուն: Ժամը 9-ին հյուրերը եկան: Երեկոն անցավ ջերմ ու հետաքրքիր:
Մյուս օրը` հունվարի 19-ին, Արտիստական թատրոնում Բրյուսովը դասախոսություն կարդաց հայ պոեզիայի մասին, որը գտավ բացառիկ ընդունելություն: Նույն օրը, ի պատիվ Բրյուսովի, շքեղ բանկետ տրվեց. հարյուրից ավելի հյուրեր կային. թամադան հայրիկն էր:
Հաջորդ օրը Բրյուսովը մեկնեց Երևան:
***
Մրգի սիրահար էր, ամեն տեսակի միրգ էր գնում, շատ էր սիրում խնձոր և ընկույզ: Մի օր ընկույզ էր առել` ամբողջ մի պարկ. բերին տուն, քանի կոտրեցինք` փուչ դուրս եկավ: Հարցրինք, թե` հայրիկ, ինչու՞ չէիր փորձում, հետո առնում, թե` մի հինգը կոտրեցի, բոլորը փուչ դուրս եկան, ասի ուրեմն մնացածը լավը կլինի. ծախողն էլ մի խեղճ մարդ էր, ուզում էր ծախի, շուտ տուն գնա, ասում էր երեխեքս սոված են. մեղքս եկավ` վերցրի:
***
Աստղաբաշխության վերաբերյալ գրքեր էր գնել և միշտ կարդում էր: Հանքաքարերի կոլեկցիա էր գնել, ալբոմներ և ուսումնասիրում էր քարերի զանազան տեսակները: Շատ էր ուզում, որ իր որդիներից որևէ մեկը երկրաբան դառնա: Իր մեծ տղային, որը բնագիտությամբ էր պարապում, խորհուրդ էր տալիս որպես մասնագիտություն ընտրի երկրաբանությունը: «Լոռին մեծ ապագա ունի,- ասում էր նա,- հանքերով հարուստ երկիր է. երկրաբանություն սովորի, որ մեր երկրում բան ստեղծես, օգուտ տաս, թե չէ օտարներն են օգտվում, ա´յ ֆրանսիացիք Ալավերդու պղնձահանքի տերն են տարձել…»:
***
Վ. Տերյանը ժամեր շարունակ խոսում էր պոեզիայի երաժշտայնությունից, տաղաչափությունից: Բանաստեղծության ձևը նրան շատ էր զբաղեցնում: Ֆրանսիական բանաստեղծներ Վեռլենն ու Բոդլերը նրան այնպես էին գերել, որ նա երազում էր տեսնել Փարիզը, մեծ ցանկություն ուներ Փարիզի կաֆեներում գիշերներ անցկացնելու, Վեռլենի ու Բոդլերի կաֆեներում, նրանց սեղանների շուրջը:
Հայրիկը համամիտ չէր Տերյանի հետ.
-Վահանը լիրիկ տրամադրության, մեղմ բնավորության բանաստեղծ է: Նա չի օգտվում ժողովրդական լեզվի անհուն գանձերից : Մինն ասի դու Ախալքալակ ես ապրել, Լուսաղբյուրից ես ջուր խմել, քո երկրից խոսի, քո ժողովրդի լեզվով բան ասա, նրա շունչը տուր, նրա ոճը բեր… Ի~նչ ես գնացել Փարիզի մայթերն ու կաֆեները երգում, հետն էլ տերողորմյա քաշում. էդ հալա հերիք չի, գալիս է էստեղ ինձ հետ էլ վիճում, ուզում է համոզի` թե սա է ճիշտը:
Ես ոչ մի բանում էնպես համոզված չեմ, ինչպես լեզվի խնդրում: Ճիշտը սա է-ժողովրդական կենդանի լեզվով պետք է գրել, որ ժողովուրդը կարդա բան հասկանա:
***

Ամենայն հայոց բանաստեղծ

Թումանյանը թեև որպես գրող արժևորված է, սակայն որպես անհատ, որպես ազգային գործիչ` գրեթե չի հասկացված:  Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանը: Հիշեցնենք, որ այսօր` փետրվարի 19-ին Ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրն է և Հայաստանում այն նշվում է որպես գիրք նվիրելու օր:


«Ընդհանրապես Թումանյանին ամբողջության մեջ պետք է նայել և չառանձնացնել նրան` որպես` գրող, հասարակական գործիչ, հայրիկ, ընկեր: Երբ դու իրեն քառատում ես տարբեր ոլորտների, դու նրան  փոքրացնում ես, իսկ երբ ամբողջության մեջ ես նայում, հասկանում ես, որ այդ մարդը բացառիկ և չգերազանցված երևույթ է մեր իրականության համար: Իր յուրահատկությունն իր ամբողջականության մեջ է»,- ասաց նա և նշեց, որ չնայած դրան պետք չէ նրան կուռք դարձնել, քանի որ դա խանգարում է նրան ճանաչել և արգելված է  Ավետարանով:


Նա նշեց, որ այն, ինչ ստանդարտ գիտելիքից դուրս է,  կարող ես ծանոթանալ թանգարանում: Նկատեց նաև, որ թեև խորհրդային տարիներին շատ լավ գրականագետներ են եղել, սակայն նրանք տոտալիտար ժամանակաշրջանում են գործել և շատ բան չեն կարողացել բացեիբաց  ներկայացնել, իսկ հիմա ճիշտ ժամանակն է` ազատ պետության մեջ ազատորեն խոսել Թումանյանի մասին` առավելապես նրա ազգային գործի, ռազմական ոլորտի հմտությունների  մասին:


Նարինե Թուխիկյանն անդրադարձավ Հովհաննես Թումանյանի 1915 թվականի գործունեությանը և նշեց. «Թումանյանն առաջինն էր, որ 1919 թվականի Բաքվի կոտորածների ժամանակ միտինգ արեց Թիֆլիսում և  ասաց, որ Ղարաբաղը պետք է ինքնորոշվի, և այն երբևէ  թաթարական չի եղել և չի էլ լինի»: 


Նա նաև հայտնեց, որ Թումանյանը Ղարաքիլիսայի ճակատամարտի ժամանակ մեծ գործունեություն է ծավալել, պայքարել է ցարական Ռուսաստանի դեմ: «Նա դեռ պատանեկան տարիներին գաղտնի հավաքների մասնակից էր և իր նպատակն էր ազատագրել Արևմտյան Հայաստանը իր ընկերների հետ և դարձնել միասնական Հայաստան: Նա կռվող և խիզախ մարդ էր` ինչպես իր նախնիներն են եղել»,-ասաց նա:


Նարինե Թուխիկյանը ներկայացնելով մեծ բանաստեղծին ասաց, որ Թումանյանը երեք կեղծանուն ուներ. առաջինը` Ամենայն հայոց թամադա, ինչը խոսում է այն մասին, որ նա ուրախ, զվարթ, քեֆչի մարդ էր: «Հետո` Ցեղասպանութան ժամանակ ստացավ ևս երկու տիտղոս`  մեկը Ամենայն հայոց որբերի հայրիկ, որովհետև երբ վերադարձավ Արևմտյան Հայաստանից Էջմիածնում  բացեց որբանոցներ, հիվանդանոցներ: Եվ երրորդ` ինքն իրեն կոչեց Ամենայն հայոց բանաստեղծ` Կաթողիկոսի հետ վիճաբանության ժամանակ: Երբ Կաթողիկոսն արգելում էր վեհարանում ապաստան տալ գաղթականներին, Թումանյանը շատ կտրուկ խոսեց և Կաթողիկոսն ասաց` ինչպե՞ս ես ինձ հետ խոսում, չէ՞ որ ես Ամենայն հայոց  կաթողիկոսն եմ և հենց այդ ժամանակ էլ Թումանյանն  ասաց` իսկ ես Ամենայն հայոց բանաստեղծն եմ»,- ասաց նա:

Թումանյան թարգմանիչը

Թարգմանչական աշխատանքը միշտ եղել է  Թումանյանի ստեղծագործական աշխատանքի անբաժան մասը, նրա գեղարվեստական սկզբունքների դրսևորման կարևոր ոլորտներից մեկը։ Թարգմանությունը երբեք չի եղել «երկրորդական զբաղմունք»՝ կտրված հիմնական ստեղծագործական խնդիրներից։ Եվ թարգմանությունների մեջ Թումանյանը դրել է իր տաղանդի ամբողջ ուժը : Բավականին բազմազան են Թումանյանի թարգմանությունները թե աշխարհագրական տեսանկյունով, թե ժանրային առումով: Հետաքրքիր է, որ Թումանյան թարգմանիչը չի սիրում կենտրոնանալ որևէ հեղինակի վրա: Թումանյանը ամենից շատ թարգմանություններ կատարել է ռուս գրականությունից, հատկապես Պուշկինի և Լերմոնտովի ստեղծագործություններից:
Ահա այն ստեղծագործությունների ցանկը, որ թարգմանել է Թումանյանը
Թարգմանած պատվածքները այբբենական կարգով
     Թարգմանած հեքիաթները այբբենական կարգով
     Թարգմանած բանաստեղծությունները և բալլադները այբբենական կարգով

Թումանյանը պատմության մեջ

1899 թվականին նրա նախաձեռնությամբ Թիֆլիսում ստեղծվել է «Վերնատուն» գրական խմբակը, որի անդամներն էին Հովհաննես Թումանյանը, Դերենիկ Դեմիրճյանը, Լևոն Շանթը, Ղազարոս Աղայանը, Ավետիք Իսահակյանը, Նիկոլ Աղբալյանը և ուրիշներ։ Որոշ ընդմիջումներով խմբակը գործել է մինչև 1908 թ.:

1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ, իսկ 1918 թվականին՝ Հայոց հայրենակցական միությունների միության (ՀՀՄՄ) նախագահ։ Առաջին համաշխարհային պատերազմում (1914-1918 թթ.) հայ ժողովրդի կրած վնասները հաշվելու և Փարիզի հաշտության խորհրդաժողովին (1919-1920 թթ.) ներկայացնելու նպատակով ՀՀՄՄ-ն 1918 թվականին ստեղծել է Քննիչ հանձնաժողով՝ Թումանյանի գլխավորությամբ։ 1912-1921 թվականներին եղել է Հայ գրողների կովկասյան միության նախագահ։ Հայաստանի խորհրդայնացումից հետո նախագահել է Հայաստանի օգնության կոմիտեն (1921-1922)։

1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա նկարահանվել են մի շարք ֆիլմեր, ինչպես նաև ստեղծվել են Անուշ (1912) և Ալմաստ (1930) օպերաները հիմնված են Թումանյանի ստեղծագործությունների վրա

Թումանյանը մարդ

Հովհաննես Թումանյանը մեր ժամանակների բացառիկ ու հազվագյուտ անհատականություններից էր: Նրան անծանոթ մարդուն կարող է չափազանցություն թվալ այն բոլորը, ինչ նրա մասին ասում են: Այդ մարդու մեջ այնքան հմայք կար, որ յուրաքանչյուրը, ում հետ նա սկսում էր խոսել, դառնում էր նրա բարեկամը:
1917թ. ամառն էր: Ես հենց նոր էի Մոսկվայից վերադարձել Թիֆլիս: Ինձ հետ ժամանել էր նաև Կ. Բալմոնտը:
Դա հեղափոխության հաղթանակի և նրա առաջին խոստումների իրագործման ժամանակաշրջանն էր:
Հովհաննես Թումանյանին ես առաջին անգամ տեսա վրացական ակումբի այգում, ընթրիքի ժամանակ, որը Բալմոնտի պատվին կազմակերպել էր Սանդրո Կանչելին:

Նա միանգամայն անկախ էր պահում իրեն ևետ չէր մնում Բալմոնտից էքսպրոմտներում, նույնիսկ ռուսերենով:
Մեկ ամիս անց “Слово” թերթում տպագրվեց Բալմոնտի բանաստեղծությունը “Тебе, Ованес Туманян”:
Ես դեռ մանկուց գիտեի, որ Կովկասը շատ անգամ է դարձել ազգամիջյան ընդհարումների թատերաբեմ: Առաջին մարդը, որ բոլորից ավելի էր տանջվում այդ մտքից, Հովհ. Թումանյանն էր: Նրա յուրաքանչյուր ելույթում, յուրաքանչյուր խոսքում զգացվում էր ցանկություն` կանխելու այդ չարիքը: Նրա անկեղծությանը հավատում էր ամբողջ առաջադեմ վրաց հասարակայնությունը: Այդ մասին վկայեց Թիֆլիսը, նրա քսանհինգամյա հոբելյանի օրը: Այդ հարցում գրաված Թումանյանի ազնիվ դիրքը դրդեց ինձ  նրան բաց նամակ գրել, որը հրատարակվեց մամուլում: Իմ նամակին հետևեց նրա ընդարձակ, անկեղծ պատասխանը… Այդ նամակները այն ժամանակ շրջեցին Կովկասի ամբողջ մամուլը և թարգմանվեցին բոլոր լեզուներով…
Այստեղ էլ հարկավոր է ասել, որ Հովհաննես Թումանյանը իսկական նահապետի ազդեցություն ուներ հայ ժողովրդի վրա: Նրա խոսքը լսում էին…
…Ընտանեկան, մտերմիկ մթնոլորտում նրա հմայքն անսահման էր: Նրա ընդարձակ բնակարանը, մեծ բուխարին և այդտեղ կառավարող արևելյան կոլորիտը ստեղծում էին բանաստեղծական իմպրովիզացիայի մղող ստեղծագործական հարմարավետություն:
Ամեն անգամ Հովհաննեսին այցելելիս մենք հանդիպում էինք նրա մոտ հավաքված հայ գրողների:
Հիշում եմ Հովհ. Թումանյանի հոբելյանի օրը, որն անցկացվեց Արտիստական թատրոնի դահլիճում: Թատրոնը լեփ-լեցուն էր: Ողջույնի խոսքով հանդես եկավ Պաոլո Յաշվիլին: Հոբելյանից հետո կայացավ բանկետ` հիացմունքի, սիրո և պոեզիայի պոռթկում:
…Վրաստանի լուսավորության ժողովրդական կոմիսարը վրաց գրողների պահանջով Հովհ. Թումանյանին թոշակ նշանակեց /Հովհաննեսի համար դա զուտ բարոյական նշանակություն ուներ/: Այդ առիթով նա իր բնակարանում խնջույք կազմակերպեց, որին մասնակցեցին հայ և վրաց գրողներ:
Ամբողջ կյանքումս հիշողությանս մեջ կմնա այդ գիշերը, Վասիլի Բարնովի, Շիո Արագվիսպիրելիի, Կոտե Մաղաշվիլու, Պաոլո Յաշվիլու և Մամիկոն Գևորգյանի ելույթները:
Այդ գիշերը, որը մենք անվանեցինք «Խորհրդավոր ընթրիք», ես վերջին անգամ լսեցի Թումանյանի ելույթը:
Մտածելով Հովհաննեսի կյանքի վերջին րոպեների մասին, ես տեսնում եմ նրան, բարձրահասակ, սպիտակահեր, ամբողջ կյանքում բարեկամության և եղբայրության համար մարտնչող. նրա ջինջ դեմքին` հեզության արտահայտություն, իսկ նրա վերջին խոսքը` պարզ, հակիրճ, համոզիչ, ընդմիշտ հիշվող:

Թումանյանի տոհմը

 Հայոց պատմության էջերում իրենց բազում սխրագործություններով հռչակված Մամիկոնյան նախարարական տան մի ճյուղը` Համազասպյանները X-XI դարերում Տարոնից գաղթել և բնակություն են հաստատել Լոռում մասնավորապես Դսեղում և նրա շրջակայքում:
Ըստ տոհմական ավանդության Թումանյանները սերել են Լոռու Մամիկոնյաններից: Այդ մասին պահպանվել են վավերագրեր: Թումանյանը նույնպես իրեն համարել է Մամիկոնյաններից սերված և 80-90-ականների նրա նամակների մի մասը կրում է «Հովհաննես Թումանյանց — Մամիկոնյան» կնքադրոշմը:
Նախքան գրական ասպարեզ մտնելը` 1887թ. Թումանյանը գրել է իր նախնիների բավական մանրամասն պատմությունը` «Գործք հարանց» վերնագրով: Այստեղ բանաստեղծը հիշատակում է իրենց տոհմական անունը` Տերսանք, նրանք աչքի էին ընկնում պատվասիրությամբ, վեհանձնությամբ, ռազմական ոգով և կենսուրախ բնավորությամբ:
Ավելի ուշ 90-ական թվականներին Թումանյանը կազմել է նաև իր տոհմի ճյուղագրությունը:

Նախնիների «Վարքագրությունը» բանաստեղծը սկսում է իր ապուպապի հորից` տոհմի Նահապետ Բարխուդարից, որի ծննդյան տարեթիվն անհայտ է, ոչինչ չգիտեն նաև նրա գործերի մասին:
Տոհմի շառավիղն իբրև նահապետի համարվել է ավագ որդին:
Մեհրաբ /1740-1860/-ամուսնացել է ղազախեցի Ղազար քյոխվայի դստեր` Շահրուբանի հետ: Նա խելացի, արթուն և արի նահապետ էր: Մեհրաբը եղել է Դսեղի գյուղապետը և կոչվել է «յուզբաշի»:
Հովակիմ /Օվագիմ 1760-1855/ – Քաջ ու հաղթանդամ Լոռու հայտնի իգիթներից մեկը: 18-րդ դարում, շնորհիվ իր քաջագործությունների նա մեծ հռչակ է ձեռք բերում: Խաչատուր Աբովյանն իր «Վերք Հայաստանի» վեպում տվել է Մեհրաբ և Օվագիմ Յուզբաշիների վիպական նկարագրությունը:
Հովհաննես աղա /Ուհանեզ 1795-1868/- 1826-1827 թթ. Ուհանեզ աղան ռուսական բանակում պարսկերենի թարգմանիչ էր, անվանի զինվորական, մասնակցել է մի շարք պատերազմների: Նրա թուրն այժմ էլ պահպանվում է Թումանյանի տուն-թանգարանում: Կռվում տարած քաջագործությունների համար ստանում է շքանշաններ ենթասպայի աստիճան: Բացի այդ նա մեծ աշխատանք է կատարել Հայաստանի զանազան վայրերում ճանապարհներ կառուցելու համար:
Հովհաննես աղի կինը գեղեցիկ ու կիրթ կին էր. չէր սիրում գյուղի աշխատանքը: Նա ավելի էր սիրում քաղաքը և քաղաքային կյանքը: Նա է հետևել թոռան կրթությանը, նրա հագնվելուն, շարժուձևին, պահանջելով, որ ամեն ինչ մաքուր լինի: Թոռան անունը դրել է իր ամուսնու անունը` Օհաննես աղա: Եւ գյուղում այդպես էլ կոչում էին Թումանյանին` Օհաննես:
Ասլան /1839-1898/- տոհմի շառավիղներից նշանավորը, բանաստեղծի հայրը: Սանահինի վանքում երկու տարի դպիրի պաշտոն վարելուց հետո, 1874-ին, հակառակ իր կամքի ձեռնադրվում է քահանա` Տեր-Թադևոս անվամբ: Նա վերին աստիճանի բարի, անձնվեր մարդ էր, զվարճախոս: Ունեցել է հասարակական գործչի ջիղ. նա եղել է նախաձեռնողը կամ մասնակիցը Դսեղի կրթալուսավորական գործերի: Նրա անունը հիշատակվում է գյուղի դպրոցի հոգեբարձուների թվում: Իր աշխարհիկ հակումներով քահանան աջակցել է հայրենի գյուղում թատերական ներկայացումներ կազմակերպելու գործին:

Սոնան /1842-1936/- բանաստեղծի մայրը, ծագում էր Քոչարյանների տոհմից , նույնպես Դսեղցի: Նրա հայրն ու եղբայրները փորձված հովիվներ ու որսորդներ են եղել: Սոնան բարձրահասակ, գեղեցիկ, աշխատասեր կին էր: Իր բազմանդամ ընտանիքի հոգսերով ծանրաբեռնված` գիշերները ճախարակի առջև նստած` թել էր մանում, հետն էլ երգում էր արևելյան եղանակներ, ժամանակի տարածված ժողովրդական և հայրենասիրական երգեր: Լինելով զրույց սիրող և լավ պատմող կին` նա իր երեխաներին լեգենդներ, առակներ և հեքիաթներ էր պատմում , համեմած ժողովրդական ոճով և դարձվածներով:
Հովհաննեսից բացի, Սոնան և Տեր-Թադևոսը ունեցել են յոթ զավակ` չորս տղա և երեք աղջիկ:

Գործնական աշխատանք

Բառաշրքում առանձնացնել հականիշների զույգերը։

Անապական , արգավանդ , դեռատի , պիղծ , խոպան , հնաբույր , փոթորկոտ , զառամյալ , խաղաղ , նորօրյա ։

Անապական-պիղծ

Արգավանդ-խոպան

Դեռատի-զառամյալ

Հնաբույր-նորօրյա

Փոթորկոտ-խաղաղ

Ալարկոտ , ծանրախոհ , սանձարձակ , ծիծաղ , թեթևամիտ , զուսպ , ողբ , փութաջան , ակամա , կամովին ։

Ալրկոտ-փութաջան

Զուսպ-սանձարձակ

Ծիծաղ-ողբ

Թեթևամիտ-ծանրախոհ

Ակամա-կամովին

Կառուցել , հօդս ցնդել , ատել , գովել , երկրպագել , ավերել , պարսավել , հայտնվել , փրփրել , հանդարտվել

կառուցել-ավերել

Հօդս ցնդել-հայտնվել

Ատել-երկրպագել

Գովել-պարսավել

փրփրել-հանդարտել

Ածանցավոր բայեր, գործնական աշխատանք

Հետևյալ բառերից սոսկական` ան, են, ն, չ ածանցների օգնությամբ կազմիր ածանցավոր բայեր:
Ծեր-ծերանալ
հարց-հարցնել
կիպ-կիպչել
մահ-մահանալ
գեղեցիկգեղեցկանալ
վախ-վախենալ
մոտ-մոտենալ
բազում-բազմանալ
կանգ-կանգնել
կույր-կուրանալ
ոչինչ-ոչնչանալ
ուրախ-ուրախանալ
առաջ-առաջանալ

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել բազմապատկական:
Մրել-մրոտել
պատռել-պատառոտել
ցատկել-ցատկոտել
կտրել-կտրտել
նստել-նստոտել
պոկել-պոկոտել
կոտրել-կոտրտել
թռչել-թռչկոտել
խոցել-խոցոտել
մորթել-մորթոտել
գրել-գրոտել

Տրված բայերը ածանցման միջոցով դարձնել պատճառական:
Պայթել-պայթեցնել
նստել-նստեցնել
խմել-խմեցնել
խոսել-պոսեցնել
հիշել-հիշեցնել
հագնել-հագցնել
իջնել-իջեցնել
քնել-քնեցնել
մեծանալ-մեծացնել
փախչել-փախցնել
դողալ-դողացնել
խաղալ-խաղացնեկ
վախենալ-վախեցնել
թռչել-թռցնել
ծիծաղել-ծիծաղեցնել
փայլել-փայլեցնել
առաջանալ-առաջացնել
կարմրել-կարմրեցնել
կատաղել-կատաղեցնել

Հետևյալ բայերի հետ  համապատասխան հոլովներով գոյականներ գործածեցեք:
Ընդառաջել ընկերոջը , խոսքին
հանդիպել ընկերներին , արգելքի
զգուշանալ մեքենայից , մարդկանցից
կարոտել եղբորը , երկիրը
զրկվել հեռախոսից , ընկերներից
ուշանալ դասից ,
դիմել մայրիկին
խուսափել դասերից

Տրդատ 3-րդ Խոսրով 3-րդ Կոտակ Տիրան Արշակ 2-րդ Պապ թագավոր

Տրդատ 3-րդ

Հայ ժողովրդի պատմության մեջ 301 թվականին տեղի ունեցավ դարակազմիկ մի իրադարձություն. Տրդատ III Մեծ Արշակունին (298-330) քրիստոնեությունը ճանաչել է պետական պաշտոնական կրոն:Հայաստանի առաջին եկեղեցին՝ Սուրբ Թադևոսի վանքը

Հայոց եկեղեցու առաջին հիմնադիրներն են եղել սուրբ Թադեոս (քարոզչության տարիները՝ 35-43) և սուրբ Բարդուղիմեոս (44-60) առաքյալները։ Նրանց գերեզմանները որպես նվիրական սրբավայրեր հարգվել ու պահպանվել են պատմական Հայաստանի հարավարևելյան կողմերում գտնվող Արտազի (Մակու) և Աղբակի (Բաշկալե) վանքերում։ Այսպիսով, հայ եկեղեցին ունի առաքելական ծագում։ Հայոց Եկեղեցին, սովորաբար, ազգային անվանումն է գործածել և վարդապետական անվան կիրառման սովորություն չի ունեցել։ Նա գոհանում է պարզապես Հայաստանյայց (կամ՝ Հայաստանի), Հայոց կամ Հայ կոչումներով, իսկ սուրբ, առաքելական, ուղղափառ կամ այլ կոչումները գործածում է լոկ որպես պատվանուն։ Առաքելականության կնիքը, որը Հայոց Եկեղեցին յուրացրել է և պաշտոնական գրագրության մեջ համարձակորեն գործածում է, մի կողմից հաստատում է նրա սկզբնական ու նախնական ծագումը, և մյուս կողմից հավաստում է նրա ուղղակի և ինքնուրույն սկզբնավորությունը՝ առանց ուրիշ հնագույն եկեղեցու հետ առնչելու։

Հայաստանի եկեղեցու 1-3-րդ դարերի պատմությունը թաղված է խավարի և խորհրդավորության մեջ։ Շատերը հաճախ Հայաստանում քրիստոնեության պետականորեն ընդունումը շփոթում են քրիստոնեության Հայաստան մուտք գործելու հետ։ Այնուամենայնիվ, կան տվյալներ, որոնք խոսում են այդ Եկեղեցու, Հայաստանի հնագույն եպիսկոպոսական աթոռների գոյության մասին։ Պահպանվել է դեռևս Քրիստոսից հետո առաջին դարում Գողթնի Եկեղեցու հիմնադրման ավանդությունը, ըստ որի Բարդուղիմեոս առաքյալը Կումսիին ձեռնադրում է Գողթն գավառի եպիսկոպոս։ Պահպանվել է նաև Արտազի Աթոռի հնագույն գավազանագիրքը՝ կազմված 649 թվականին, ըստ որի. «Թադեոս առաքյալը Արշակունյաց Սանատրուկ թագավորի ժամանակ եկավ Հայաստանի Շավարշան քաղաքը, և ավետարանական լույսով լուսավորեց այնտեղի հավատացյալներին, իր աշակերտ Զաքարիային ձեռնադրեց քաղաքի եպիսկոպոս և ինքը գնաց երկրի այլ կողմերի հեթանոսներին քարոզելու: Ասվում է, թե այս Զաքարիան նահատակվել է հայոց Երվանդ թագավորի ձեռքով, Փրկչի համբարձումից 42 տարի հետո:Սուրբ Գրիգոր Լուսավորիչ

Համարվում է, որ քրիստոնյա առաջին համայնքը Հայաստանում կազմավորվել է Սանատրուկ թագավորի մայրաքաղաք Մծուրքում, իսկ նրա կործանումից հետո այդ համայնքը փոխադրվել է մոտակա Աշտիշատ: Արտազը եղել է հայոց արքունիքի ամառանոցը միայն, և այդ է պատճառը, որ Թադեոս առաքյալի և Սանդուխտի նահատակությունը դրվում է Արտազում: 4-րդ դարի սկզբին, երբ սուրբ Գրիգոր Լուսավորիչը ձեռնադրվեց Հայաստանի եպիսկոպոս, նրա գահակալությունը տեղի ունեցավ ոչ թե Հայաստանի մայրաքաղաք Վաղարշապատում, այլ Աշտիշատում: Այս փաստը բացատրում են նրանով, որ Աշտիշատում գոյություն է ունեցել մի հին եպիսկոպոսական Աթոռ:

Խոսրով 3-րդ Կոտակ
Տրդատ III-ին հաջորդեց Խոսրով III Կոտակը: Նա թագակալեց 330-338 թթ.- ներին: Նրա մականունը Կոտակ էր, իր կարճահասակության պատճառով: Խոսրով III-ն շարունակեց հզորացնել Հայաստանը ամրապնդելով քաղաքավարությունը: Խոսրով III-ն հայտնի է նաև իր շինարարական գործունեությամբ: Խոսրով III-ն Դվին կոչվող բլրի վրա կառուցել է Դվին անունով նոր քաղաք: Խոսրով III-ն Դվինի շուրջ տնկել է երկու արհեստական անտառներ: Անտառները կոչվեցին Խոսրովակերտ: Անտառները ձգվում էին մինչև Երասխի ափերը: Խոսրով III-ն մահացել է 338 թ-ին և իրեն թաղել են Արշակունի արքաների արքունական դամբարանում: Խոսրովին III-ին հաջորդում է իր որդի Տիրանը: Լինելով թագավոր 338-350 թվականը: Տիրանը դաշնակցում է Հռոմի հետ, Հայաստանի անկախությունը պահելու համար: Սակայն այդ պահյքարում Տիրանին չի հաջողվում հասնել հաջողության: Եվ երբ Հռոմը զբաղած է լինում թշնամիների դեմ պատերազմներով, Շապուհի II-րդը օգտվում է առիթից, ձերբակալում Տիրանին և կուրացնում: Տիրանի կուրացումից հետո, գահ է բարձրանում Տիրանի որդին՝ Արշակ II-ն։

Տիրանի ներքին և արտաքին քաղաքականությունը

Խոսրով Կոտակին հաջորդեց նրա որդի Տիրանը (339-350): Նրա օրոք պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև:

Տիրանն ամեն կերպ աշխատեց խուսանավել երկու պետությունների միջև՝ բարեկամություն պահպանելով կայսրության և նորմալ հարաբերություններ՝ Սասանյան արքունիքի հետ: Տիրանը շարունակեց հոր սկսած թագավորական իշխանությունն ուժեղացնելու քաղաքականությունը: Նրա հրամանով գրեթե ամբողջությամբ բնաջինջ արվեցին Ռշտունիները, Արծրունիները և այլ նախարարական ընտանիքներ: Առաջին երկու Ընտանիքներից փրկված մեկական տղաները հետագայում Մամիկոնյանների օգնությամբ վերստացան իրենց տիրույթները: Ըմբոստ նախարարների դեմ Տիրան թագավորի սկսած պայքարում կարևոր դեր ունեցավ հայր-մարդպետը: Նա ձգտում էր, պատժելով անհնազանդ նախարարներին, ուժեղացնել թագավորական իշխանությունը:Քրիստոնեական եկեղեցու ուժեղացումը և ավատատիրական հաստատության վերածվելը խիստ անհանգստացրեց Տիրանին: Թագավորին և նրա շրջապատին դուր չէին գալիս եկեղեցու թե’ հզորանալը և թե’ արքունիքին հակադրվելու փորձերը: Հավասարակշռություն ստեղծելու նպատակով թագավորը չխոչընդոտեց հեթանոսության աշխուժացումը՝ առաջ բերելով կաթողիկոս Հուսիկի բուռն դժգոհությունը: Բանն այնտեղ հասավ, որ եկեղեցին Տիրանին համարեց ուրացող, իսկ Հուսիկը նրան արգելեց եկեղեցի մտնել: Թագավորը, որ բնավ էլ հեթանոս չէր դարձել և նպատակ ուներ հեթանոսության աշխուժացման միջոցով եկեղեցու դիրքերը թուլացնել, այդ ըմբոստությունից կատաղած կարգադրեց Հուսիկին բրածեծ անել: Շատ չանցած Հուսիկը մահացավ: Կաթողիկոսության պաշտոնը խլվեց Լուսավորչի տոհմից, և նոր ձեռնադրված կաթողիկոսներն անմռունչ ենթարկվում էին արքային: Տիրանի կյանքի վերջին տարիներին կրկին պատերազմ բռնկվեց Հռոմի և Պարսկաստանի միջև: Հակառակ իր կամքին, Հայոց թագավորն ստիպված եղավ դաշնակցել Հռոմի հետ: Վերջինս այդ կռիվներում պարտվեց, իսկ պարսկական զորքերը, դրանից օգտվելով, ներխուժեցին Հայաստան: Տիրանը գերի ընկավ և Շապուհ Բ-ի հրամանով կուրացվեց: Սակայն Շապուհ Բ-ն՝ պատերազմում անհաջողություն կրելով, ստիպված եղավ գերությունից ազատել Տիրանին: Գահ բարձրացավ Տիրանի որդի Արշակ Բ-ն:

Արշակ Բ

Արշակ Բ-ն (350-368) գահ բարձրացավ Շապուհ Բ-ի համաձայնությամբ: Ուստի նա, քանի դեռ չէր ամրապնդել իր իշխանությունը, աշխատում էր չգրգռել Սասանյան արքունիքին:

Սակայն շուտով Արշակ Բ-ն կարողացավ իր դիրքերն ամրապնդել՝ արքունիք վերադարձնելով Մամիկոնյաններին և կարգավորելով հարաբերությունները մյուսների հետ: Հռոմեական կայսրությունն աշխատում էր Մեծ Հայքում վերականգնել իր խարխլված դիրքերը, սակայն ուժեղացած Արշակ Բ-ն ձգտում էր հավասարակշռված քաղաքականություն վարել իր երկու հզոր հարևանների նկատմամբ: Դա առաջ էր բերում Հռոմեական արքունիքի դժգոհությունը: Կամենալով եկեղեցին ծառայեցնել իր ներքին քաղաքականությանը՝ Արշակ Բ-ն կաթողիկոսական աթոռ բարձրացրեց Հուսիկի թոռ Ներսես Մեծին: Վերջինս մինչ այդ զինվորական էր և արքունիքում զբաղեցնում էր սենեկապետի պաշտոնը: Արշակի գահակալության առաջին շրջանում Ներսեսը թագավորի մերձավոր գործակիցն էր ու խորհրդատուն: 353թ. կաթողիկոս ձեռնադրված Ներսեսն Աշտիշատ գյուղում հրավիրում է հայկական եկեղեցական առաջին ժողովը: Այն ընդունեց եկեղեցական մի շարք կանոններ և կենցաղային խնդիրները կարգավորելու զանազան օրենքներ: Հատկապես խիստ կանոններ ընդունվեցին հեթանոսական սովորույթների դեմ: Արգելվեցին մերձավոր ազգականների ամուսնությունը, թաղումների ժամանակ անպարկեշտ լացն ու կոծը, հասցվող մարմնական վնասները, բազմակնությունը և հեթանոսական այլ հոռի սովորույթներ: Ժողովը Ներսեսի առաջարկով որոշում ընդունեց հիվանդանոցներ, աղքատանոցներ և օտարների համար հյուրանոցներ բացելու մասին: Եկեղեցու սպասավորներ պատրաստելու համար վճռվեց ասորերեն և հունարեն ուսուցմամբ դպրոցներ բացել: Հռոմի հետ հարաբերությունները կարգավորելու համար Ներսեսի գլխավորությամբ պատվիրակություն ուղարկվեց Կոստանդնուպոլիս, սակայն կաթողիկոսը ձերբակալվեց: Կայսրը Հայոց թագավորի դիրքերը թուլացնելու համար Հայաստան ուղարկեց Արշակի՝ պատանդության մեջ գտնվող եղբորորդիներ Գնելին և Տիրիթին՝ նպատակ ունենալով Արշակի հակահռոմեական քաղաքականության դեպքում նրանցից որևէ մեկին Հայոց գահ բարձրացնել: Հասկանալով այդ՝ Արշակն սկզբում սպանում է Գնելին, իսկ այնուհետև՝ Տիրիթին: Ազատվելով իր վտանգավոր մրցակիցներից՝ թագավորն ամուսնանում է Գնելի այրի Փառանձեմի հետ՝ փորձելով սիրաշահել նրա հորը՝ հզոր նախարար Անդովկ Սյունուն: Շատ չանցած ծնվում է թագաժառանգ Պապը:

Պապ թագավոր

Պապ Արշակունի (353 — 374), Արշակունյաց Հայաստանի արքա, որը գահակալել է 368 (370)-374 թվականներին, Արշակ Բ-ի և Փառանձեմի որդին։ Պապը անչափահաս ժամանակ ստանձնել է Արշակունիների գահը, քանի որ իր հայրը գերի էր Անհուշ բերդում։ Նա Մեծ Հայքում որպես արքա հաստատվեց Հռոմեական կայսրության օգնությամբ։ Սպարապետ Մուշեղ Մամիկոնյանի ղեկավարությամբ հայ-հռոմեական զորքը կարողացել է հաղթանակ տոնել պարսիկների նկատմամբ և Մեծ Հայքը ամբողջովին անկախ դարձնել։

Պապը կատարել է մի շարք բարեփոխումներ, որոնք կարևոր էին այդ արտաքին և ներքին ծանր պայմանների ժամանակաշրջանում։ Նա վերամիավորել է մի շարք նահանգներ, որոնք անջատվել էին Մեծ Հայքից ծանր ներքաղաքական շրջանում։ Նա փակել է կուսանոցները՝ այդպիսով փորձելով բարձրացնել ծնելիություն մակարդակը։ Նա սահմանափակել է եկեղեցու դերը երկրի կառավարման մեջ, կրճատել եկեղեցական հողերը, որի պատճառով հակասություններ են առաջացել Պապի և Ներսես Մեծի միջև։ Նրա գահակալման ընթացքում կաթողիկոսները սկսեցին ձեռնադրվել ոչ թե Կեսարիայում, այլ հենց Հայաստանում։ Նրա օրոք հայոց զորքի թիվը հասել է 90 հազարի։

Պապը փորձում էր ազատվել Հռոմեական կայսրության ճնշումներից և ամբողջովին անկախ լինել իր արտաքին ու ներքին քաղաքականության հարցերում։ Նա փորձում է Մեծ Հայքից հեռացնել Տերենտիոսի ղեկավարությամբ գործող հռոմեական կայազորը, քանի որ վերջինս շատ էր խառնվում Պապի պետական գործերին։ Պապը գաղտնի բանակցություններ է սկսում Շապուհ Երկարակյացի հետ, սակայն Տերենտիոսը իմանում է նրանց գաղտնի կապի մասին և հայտնում Հռոմի կայսր Վաղեսին, որը բանակցելու պատրվակով Պապին հրավիրում է Տարսոն և փորձում հսկողության տակ առնել։ Պապը իր 300 թիկնապահների հետ միասին կարողանում է փախչել և վերադառնալ Մեծ Հայք։ 374 թվականին Մեծ Հայքում գործող հռոմեական կայազորի ղեկավարը փոխվում է և Տարանտիոսին փոխարինում է Տրայանոսը, որը կարողանում է շահել Պապի վստահությունը և նրան հրավիրելով խնջույքի՝ դավադրորեն թունավորում է։