Գլխապտույտ

Տեքստը գրվել է Ծաղկաձորում կայացած երիտասարդական հավաքի ժամանակ՝ որպես միասնական, համահավաք բնագիր ստեղծելու փարձառություն: Տեքստի համահեղինակներ՝ Հասմիկ Սիմոնյան, Արթուր Մեսրոպյան, Անահիտ Ղազախեցյան, Գևորգ Կաաս, Լուսինե Եղյան, Անի Հովնան, Արմեն Սարգսյան, Հովհաննես Հովակիմյան, Տիգրան Գրիգորյան, Լիլ Հովհաննիսյան, Անուշ Հեքիմյան,Դիանա Մարտիրոսյան:

Երկուշաբթի

Ես

Երեքշաբթի

Ես

Չորեքշաբթի

Ես

Հինգշաբթի

Ես

Ուրբաթ

Նա գնաց տնից առավոտ 8:30:

Հարսանեկան առաջին առավոտյան Մարին վեր կացավ անկողնուց, ցավացող մարմինը սկզբում՝ ձախ, հետո աջ ոտքի վրա տեղափոխելով՝ հագավ հողաթափերն ու կանգնեց ննջասենյակում՝ խառնիխուռն վերմակների ու բարձերի կույտով պատված մահճակալի մոտ: Նայեց հայելու մեջ: Սև կարճ մազերով ու սև փոքր աչքերով դեմքը մի քանի վայրկյան արտացոլվեց ողորկ մակերեսին ու դեպի ձախ շարժվելով կորավ հայելու սահմանից: Մոտեցավ բաղնիքի դռանը, դանդաղ բացեց, լոգարանը լցրեց տաք ջրով ու պառկեց: Ածելին բարակ մաշկի մեջ մտավ վախվխելով, բայց կտրուկ: Հմտորեն բացեց երակն ու թուլություն իջավ ուսերից մինչև կրծքավանդակը, գլգլալով տաք ջրի մեջ իջավ փոքրիկ կրծքերով ու տարածվեց մինչև հեշտոցը: Կարմիր մուգ արյունը գազի պես քուլա-քուլա բարձրացավ մակերես: Գլուխը հենեց լոգարանի եզրին. սպիտակ դեմքը ներդաշնակ ձուլվեց կերամիկային, ու ջրի մեջ շարժվող ձեռքերը սկսեցին ցրել դանդաղ արյունը ամբողջ լոգարանով մեկ:

Ժամը 13:30 Հարութը բացեց տան դուռն ու մտավ ներս: Միջանցքում հանեց կոշիկներն ու նասկիները՝ սովորության համաձայն, ոտնաթաթերի վրա քայլեց-անցավ երկար գորգի վրայով, մտավ ննջասենյակ: Մարի՛՝ ձայն: Պատասխան չկա: Հայացք՝ անկողնուն թափթփված ու հատակին ընկած գիշերանոցին: Կրկնում է անունը ավելի բարձր ու ավելի հարցական. «Մարի՞»:

Երկու երեք չորս հինգ վեց ու տենց
մարդկային ու անմարդկային
զգայական ու անզգայական
հարաբերություններ
քառակուսի ու կլոր հաբեր
լուսավոր ու մութ սենյակ
ամեն գիշեր ամեն ամեն ամեն գիշեր
բան չունեմ ասելու
ընդհանրապես ոչ մի բան
էնքան սիրուն էին բոլոր ծառերը էսօր
մարդիկ սովորականից ավելի
բայց ես հրաժարական եմ տալիս
ժաժ տվեք հանգստացեք

…կինը, որ ապրում է մեր շենքի հինգերորդ հարկում, ամեն երեկու պարանից ինչ-որ շորեր է հավաքում,
կինը ամեն օր գնում է լոլիկ, կարտոֆիլ ու մի քանի ձու,
կինը ամեն երեկո նայում է ռուսական ինչ-որ սերիալ,
կինը խոհանոցում անգիր արած տեքստեր է ասում,
կինը նուրբ լռություն է՝ սառը քարից բարձրացող այս շենքում,
կինը մեքենայական բառեր է շռայլում խանութում, տանը, իր սիրածին, մոտ ըկերուհին,
կինը նեղվում է կոմունալներից ու ներքնակի գույնից,
կինը թքած ունի հասարակություն, պոպոլիզմ ու հեղինակություն բառերի վրա,
կինը նստած է սովետական շենքի հինգերորդ հարկում, հին բացմոցի վրա ու կեղևազրկում է արևածաղիկ,
կինը անհավանական գեղեցիկ մատներ ունի:

Կին: Տղամարդ: Սեռ…
Հոգնեցինք այս խոսակցությունից: Պատմվածքը չի ստացվում: Պատմվածքի հերոսը գնացել է այգի, ու հեղինակը փնտրում է նրան ամենուր՝ կողքի սենյակում, վերևում: Ձայն է տալիս՝ չկա: Նայում է՝ չկա:
Հեղինակը հոգնել է ու նստել է ծխելու:

Բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր, բառեր:

Պատմվածքը սկսում է ստացվել: Պատմվածքը մտնում է իրականություն, այն թակում է ձեր տան դուռը, թակում է ձեր ներսը, թակում է ձեր վարտիքից ներս, թակում ու մտնում է: Պատմվածքը նկարագրում է խմբակային սեքս, պատմվածքը պատկերում է ձեր միտքը, պատմվածքը թքած ունի ձեր կարծրացած պատկերացումների վրա, այն ստիպում է ձեզ ձեր ձեռքը տանել վարտիքից ներս… Պատմվածքը վերապատմում է իմ ու քո առաջին սեքսը: Ես հիշում եմ քո ձայնը՝ մխրճված սենյակի մթության մեջ: Ես հավատում եմ, որ սեքսը սեր է պարունակում: Ես չեմ կարող զբաղվել սեքսով մեկի հետ, ում գոնե չեմ համակրում: Գիշերներն ինձ այցի են գալիս իմ զուգընկերների պատկերները ու այցի են գալիս ասելու, որ ձեռքս տանեմ վարտիքից ներս: Ես շատ ժամանակ ուզում եմ ամուսնանալ զուգընկերներիցս մեկի հետ, ուզում եմ դիտմամբ վերջացնել իր մեջ ու ուզում եմ, որ մենք երկուսս էլ թքած ունենանք՝ ունենք պահպանակ, թե՝ ոչ: Ուզում եմ թքած ունենանք այն հանգամանքի վրա, որ գուցե մեզնից մեկը սեռական հիվանդություն ունի: Բոլորս էլ ունենք դրանից: Բայց մենք թքած չունենք էդ հանգամանքի վրա, որովհետև մենք կարծրացել ենք. մենք չգիտենք՝ ինչ է իրական ազատությունը, որովհետև մենք պատկերացումներում ապրող հիմարներ ենք, որովհետև մենք գիշերը մեկ-մեկ հյուրընկալում ենք մեր նախկին զուգընկերների պատկերներին, որովհետև մենք ձեռքներս տանում ենք վարտիքից ներս, որովհետև պատմվածքը սկսում է ստացվել, պատմվածքը մտնում է իրականություն, այն թակում է ձեր տան դուռը, թակում է ձեր ներսը, թակում է ձեր վարտիքից ներս, թակում ու մտնում է…

Բժշկի մոտ նստած ենք: Նայում եմ աչքերի մեջ: Ասում է՝ գիտեք, որ Դուք հոգեկան հիվանդ եք: Ես նրան պատմում եմ Վիյոնի, Մալարմեի, Եղիսաբեթ Մեծի մասին, իսկ նա շուրթերն է կծոտում: Մյուս շիկահերը, որ ոտքերը բաց ու կիսամերկ ուսերով նայում է վրաս, շատ գեղեցիկ կուրծք ունի: Բժիշկը նկատել է, որ նայում եմ շիկահերին. նրա մատները ևս գեղեցիկ են, նա ինձ ինչ-որ մեկին է հիշեցնում: Բժիշկն ինձ ֆրանսերեն է պատասխանում, ինձ ասում է՝ պարոն, դադարեք սիրահետել նրանց, նրանք առնվազն երեք անգամ քնել են ուրիշների հետ տարբեր հուսահատ պատճառներով:  Պատասխանում եմ նրան, հարցնում՝ գուցե դա միակ ելքն է դեպրեսիան հաղթահարելու: Ախր իմ նախկինն աստվածուհի էր, իսկ հիմա մեղմ ասած կդավաճանեմ ինքս ինձ: Մտածում եմ՝ նրանք կանայք են, ու ես չեմ ուզում, որ դառնան անասուն, դրա համար ուզում եմ նախ ֆրանսերեն խոսել, պատրաստել նրանց մարմինը ծեսի, ցույց տալ, որ նրանք հավասար կիսաստվածներ են: Ես սնոբ եմ, բժիշկ, ու ատում եմ բիթնիկներին, իմ գրականությունն էս աշխարհի հետ կապ չունի, որովհետև ես սեքսի ժամանակ անգամ մտածում եմ գիտության մասին և երազում  եմ պրծնելուց հետո սիրուհուս հետ խոսել Վիթգենշթայնից:

Բժիշկը գնում է տուն ու գիշերով ավարտում իրեն կնոջ ներսում: Բժիշկը ննջասենյակի մթում փլվում է, կինը պարտաճանաչ կերպով ընդունում է նրա մարմինն ու վախենում մեջք դարձնել: Կինն առավոտվա ձվածեղով չի խախտում ամուսնուն տնից դուրս անելու արարողակարգը: Ամուսինն առավոտյան դառնում է բժիշկ ու գնում մեկին ձանձրացնելու: Կինը, որ ապրում էր շենքի հինգերորդ հարկում, լվացքը թողնում է պարանին ու պառկում քնելու: Գրում է հիմար պատմվածք: Մտքում: Քայլում է դեպի այգի: Մտքում: Տղա երեխա է ունենում: Մտքում: Ափսոսում է ժամանակը նրա վրա վատնելուց: Մտքում: Կտրատում է գազար: Մտքում: Քերիչը թողնում է կեղտոտ լվացարանում: Մտքում: Իրեն փոքր է հիշում: Մտքում: Կինը չի կարողանում քնել ու քսքստացնելով գնում է պատշգամբ լվացքը հավաքելու:

Չէ: Պատմվածքն ամեն դեպքում լավ չի ստացվում: Մոռանում ենք՝ ինչի համար էինք եկել բժշկի մոտ: Դողում է: Քայլում է միջանցքով, ինքն իրեն բարձրաձայն խոսում. «Մարիից լուր չկա: Մարին երևի էնտեղ ներսում մեռնում է, իսկ ես էստեղ զառանցանքներ եմ լսում»: Մի պահ լռում է, հետո գոռում.
– Ու՞ր է կինս:
Մեջքի ետևում հանկարծ հայտնվում է Մարին.
– Ու՞մ հետ ես խոսում:
Հարութը հանկարծակիի գալով՝ վեր է թռչում տեղից ու շշուկով շարունակում.
– Ո՞նց էստեղ հայտնվեցիր: Դու ախր պիտի պառկես հիմա, արի օգնեմ՝ պառկիր:
– Ինչի՞ համար պառկեմ: Ամեն ինչ կարգի՞ն է: Հաստատ էլի մղձավանջ ես տեսել:
Բռնում է Մարիի ուսերը.
– Ախր ինչի՞ արեցիր: Ինձ թվում էր՝ երջանիկ ես ինձ հետ, ու ամուսնությունն ավելի կերջանկացնի քեզ: Աղաչում եմ, ճիշտն ասա, գիշերը լավ չի անցե՞լ քեզ համար: Ես ամեն ինչ կփորձեմ քեզ բավարարելու համար: Միայն թե չկրկնես, խնդրում եմ,- համբուրում է աղջկա արյունոտ ձեռքերը, – խնդրում եմ, չկրկնես ինձ սպանելու հերթական փորձդ:
– Ինչի՞ մասին ես խոսում:
– Արի սենյակ գնանք, կպառկես, կհանգստանաս, հետո կխոսենք:
– Ես հոգնած չեմ, պոկ արի, – ասաց՝ մի փոքր ձայնը բարձրացնելով: Եվ, ընդհանրապես, ի՞նչ է կատարվում հետդ: Ուշքի եկ: Ուշքի եկ: Ուշքի եկ:
Հարութը բացում է աչքերը: Պառկած է հատակին, գլխավերևում՝ մեկ-երկու բժիշկ: Լավ չի տեսնում: Տեսողությունը մի տեսակ խավար է:
– Ի՞նչ եք արել հետս, գրողի տարածներ:
– Քեզ լավ չես զգու՞մ, – ասում է բժիշկը:
-Դու՞ ով ես: Ու՞ր է կինս: Մարի, – գոռում է, – Մարի՜:
– Նրան մի հատ էլ հանգստացնող տվեք, – լսվեց մեկ ուրիշ բժշկի ձայն:
– Ի՞նչ եք անում, – թափահարում է մարմինը, – բաց թողեք:
Բուժեղբայրն ասեղը խրում է որտեղ պատահի, միայն թե արագ կտրի դրա ձենը:
Հարութը հանդարտվում է, ապա կիսախզված ձայնով տալիս Մարիի անունը:
– Անցյալիցդ քեզ բուժել չի լինի, – ասում է բժիշկն ու դուրս գալիս:

Բժիշկը դուրս է գալիս պատմվածքից ու դուռը փակում Մարիի դեմքին:
Բժիշկներն անցյալը չեն հիշում, որովհետև անցյալն անկողնում ջարդած շշի մեջ է: Ջարդված շշից թափվել են ջարդված ոտքեր, Մարիի չծնված վիժումի սիրտն ու մի քանի ձեռնաչափ աչք, որ նայում են Մարիի՝ երբևէ կաթ չտված կրծքի շշերին: Մի քանի փտած ականջ էլ կա, որ ոչ մեկի գլխին չսազեց:

La Vie en Rouge

Ես, փշաքաղ, կայի, ինքս իմ դեմ մեջքով,

բրդակալած դունչս ոռնալու էր հակվել,

Սակայն իմ ձախ ուսին գայլակարապ էջքով

համբույր իջավ հանկարծ, ու երկինքը փակվեց։

Վ. Աթաբեկյան

  Օդանավը կժամանի Երեւան Բուդապեշտից կեսգիշերին։ Երկար թռիչքուղու վրա կանգնած օդնավերը պատրաստվում են մեկնել: Գուցե … չգիտե՜մ, այլեւս անշրջելիորոն հեռու վայրեր, որտեղ երբեք ոտք չեմ դնի։ Ժակն անընդհատ նայում է ժամացույցին, մկանները ձգվել են։ Ձեռքերս մեջքիս հետեւում` ուշադիր նայում եմ թռիչքուղուն. լույսերի մեջ ողողված է հարթ ճանապարհը։ Հերթով իջնում են օդնավերը, Ժակը գնալով կծկվում է, համառում է, որ լուսաբացը տեսնի: Ասում եմ. «Հանգի՛ստ էղիր, էս ի՞նչ հիստերիա է, դեռ հավքը կանչելուն երկու ժամ կա, եւ դու հակված չես դավաճանելու ինձ, սիրելի՛ բարեկամ»։ Ժպտում է, կեսօրին միասին սրճեցինք ու փողկապս հանած նայում էի լճակին, էնպես տոթ էր, քրտինքի կաթիլները հետքեր էին թողել օձիքիս, իսկ նա շարունակ ուզում էր բաժակը վերցնել ձեռքիցս,  որ չափը չանցնեի։ Ոտքերս եռում են ամառվա կեսին: Դե, ես սիրում են Թավրիզի դարչնագույն կաշվից ձիգ ներբաններով կոշիկներ հագնել։ Դարչնագույն կաշին այնքան վճիտ է փայլում արեւի տակ, ու մենք նստած արեւոտ այգում նայում ենք իրար երեսի, ամպհովանիների ու ծփիների տակ։ Ժակի հետ որոշել էինք մեկնել Եգիպտոս, հետո՝ Ռաբաթ, Եթովպիա: Հետո եթե բախտներս բերեր՝ Աթենք, Դուբրովնիկ. նա առահասարակ սիրում է Բալկանները։ Մենք հաճախ էինք նայում Անգելոպուլոսի ֆիլմերը, չգիտես ինչու երկուսիս սիրտն էլ ճմլում է Բալկանյան պատերազմը հիշելիս՝ Բելգրադի ռմբակոծությունը, Աստվա՜ծ իմ: Բալկաններում նա միայն լուրջ չի ընդունում Կուստուրիցային եւ համարում է աճպարար արվեստում։ Չգիտեմ էլ՝ ոնց եղավ, որ ընկերացա սեն Ժակի հետ։ Հավանաբար մեր պրոֆն էր մեղավոր, մենք գժի պես սիրահարվել էինք Բյուզանդիային, նա անգիր տեքստեր էր ասում Թագավորաց գրքից, Հովհաննու Հայտնությունից, իսկ ես բարձր ու երբեմն երգելով, ձեռքս գլխիս տակ՝ մռթմռթում էի «Դիգենիս Ակրիտասից» ինչ-որ մոռացված ասքեր։ Սովորաբար նստում էինք ամառային այգում, երկուսս էլ նայում էինք մի կարճ փեշի։ Գծած ոտքեր, նուրբ սրունքներ, բարակ կապտերակ մաշկ, աչքներս մեղրի պես հոսում էր…

     Հետո երկուսս էլ սիրահարվեցինք, ու բոլոր երազանքները հօդս ցնդեցին։

     Ժակն իրոք սուրբ է, երբեմն պինդ՝ արյուն բերելու չափ ձիգ, կրնկով կոխում էր ոտքս, որ ավել բաներ չասեի, ոչ մի աղջկա չնեղեի իմ ինտելեկտուալ խոստովանություններով։ Նա իմ ծանր օրերին գալիս, նստում էր աստիճանին ու երկար նայում էր մեր փայտե պատուհանին։ Մի սիգարետ էր կպցնում, հետո բարձր մի բան արտասանում, վերջում սկսում էր քրֆել։ Երբեմն զանգում էր, գնում էինք կինո նայելու: Թատրոնում ես կողքիս աղջկան հանգիստ չէի տալիս, սա շարունակ ծկլթում էր իմ գրոհներից, իսկ Ժակին կենտրոնացած (ես կասեի անջատված), նայում էր «Տարկովսկի»։ Ինձ թվում է, եթե Տարկովսկին իմանար, որ Ժակը պաշտում է իրեն, հաստատ ավելի շուտ կմեռներ։ Բայց մենք թատրոնում ձեւ էինք բռնում, թե փայլուն իտալերեն ենք խոսում։ Մի անագամ էդպես ֆորմալ, անհասկանալի էսպեռանտոյով շփվում էինք, ու երբ ինքը ինչ-որ բան ասաց, որին պիտի համաձայնության բացականչությամբ արձագանքեի, ասացի՝ «pronto»՝ այսինքն «ա՜լո»։ Չկարողացավ զսպել ծիծաղը, խայտառակ եղանք:

     Լավ թողնե՜նք, թողնե՜նք հիմարությունները, հավանաբար աշնանը մենք կհանդիպենք Ամբրոսիանայում կամ Պիացա դել Սան Մարկոյում, եսի՞մ , ով իմանա՜:

     Գիշերը հոսում է, վերջնականապես ջախջախված եմ, կեսօրվա տոթից, քրտինքից, խմիչքից  օձիքս դեղնել է, թեւքերս բարձրացրել ու նստել եմ աստիճաններին։ Շնչելու օդ չկա, ձեռքս պինդ բռնել է, էնքան ծանր հոգոց ենք հանում: Ցածր երգում եմ Էլվինայի «Մայրամուտը»։ Նա գիտի, որ ես ոգու արարած եմ ու ցասումս մեղմելու միակ ձեւը՝ ինձ Աստծուն մոտեցնելն է։ Մենք երկուսս էլ՝ որպես ընկերներ, ասել կուզի ՝ ընկերովի, մնացել ենք քսաներորդ դարում։ Երկուսս էլ կարդում ենք Բրոդսկի։ Ես կռվում եմ բանաստեղծի հետ անձնական կյանքում նրա կամազրկության համար, իսկ Ժակը լսում է ինձ ու ասում. «Հիմար բաներ մի խոսիր: էդ Նույնն է, թե ինքդ քեզ հայհոյես»։

     «Դեռ չեմ կարողնում ապաքինվել, ասա ի՞նչ անեմ, էլ էսպես հնարավոր չէ։ Քանի գնում ավելի է խորանում, երեկ զանգել էր, ինձ թվաց օդը մակարդվում է մեջս»։ «Ի՞նչ է եղել, պատմի տեսնեմ, այսինքն սպասի տաքսի նստենք ».- ձեռքը երկարեց ու մեքնան կանգնեց՝ տաք ասֆալտին հետք թողնելով։ Նստեցինք. համարյա ուժ չկար, աչքերս ուռած էին։ «Դե ինչ ասեմ, հանդիպեցինք, նստած կոնյակ էինք խմում, անտարբեր, սառը: Կարծես մի քսան տարվա ամուսիններ լինեինք, որոնց երեխեքն արդեն մեծ մարդիկ էին, ու իրենք որոշում էին, որ ամեն մեկն իր կյանքով է ապրելու։ Դրանից  մի օր առաջ էլ էր նույն բանը, պարզապես թեթեւ խանդի չափաբաժնով։ Մեր սեղանին մոտեցավ նախկին փոխնախարարներից մեկը ու սողունի պես համբուրեց նրան։ Ես զուսպ պահեցի ինձ, բայց էնպես էի նողկում, երեւի էդ ժամանակ մրսեցի, էնպես սուր քամի ու դատարկ էր կողքս»։ «Հետո՞, ոչինչ չասացի՞ր».- օձիքիցս բռնած հետ է հրում դեպի պատուհանը, որ թարմ օդ շնչեմ,-«Չէ՜, բան էլ չասացի, ասեցի մենակ, որ հոգնել եմ արդեն, որ էս խավարն արդեն ուտում է ինձ, որ համբերությունս չի հերիքում, որ տղամարդը չի ներում էն կնոջը, որի երջանիկ անցյալում ինքը չկա»։ Ժակը ժպտաց, ձեռքը տարավ գրպանը, մի երկու հազար հանեց, դրեց մեքենայի առջեւի նստարանին, մեջքիցս մի կերպ բռնած իջեցրեց ու կողքերը շտապ նայելով մտցրեց «Անդերգրաունդ»։ Սիգարետը կպցրեց, պոչը, ատամի տակ ճզմելով, բերանս դրեց ու ասաց.- «Ծխի՛, ու էլ ձենդ չլսեմ…»։ Գիշերը հանգիստ, անշտապ մերկանում էր, քայլում էինք։ Ես՝ պիջակս ուսիս գցած, ինքն էլ ոտքերը հետ-առաջ անելով դեսից- դենից էր խոսում։ Մեղմ ու միալար ոռնում էի, նստել էի ասֆալտին ու բան չէի զգում։ «Ախր, ինչի՞ ես քեզ կոտորում, ժամանակ տուր, ախր ո՞նց չես հասկանում, որ հիմա ինքը ոչ թե քեզ չի ուզում, կամ զզվում է քեզանից, այլ՝ հասկացի, ինքն իրեն չի ներում, թող հանգստանա, ժամանակ է պետք։ Համբերի, խաղաղ սպասի ու ամեն բան լավ կլինի»,- ասում է, ու տեսնում եմ՝ ոնց է քարացած վրաս նայում։ Ոչ մեկի հավեսը չունեմ, ո՛չ մի պատմության, ո՛չ աշխատանքի, ո՛չ ճամփորդության։ Անվերջ, անվերջ երգում եմ, անկապ բաներ՝ կիսատ–պռատ։ «Բա էսօրվա հանդիպանն ի՞նչ ասեց, ի՞նչ որոշեցիք ».- հարցրեց ինձ Ժակը:  «Ոչ մի բան, կրկին ոչ մի բան, ասում է՝ գիտեմ, որ ինձ ատում ես, բայց հիշիր ինձ այն երջանիկ անգամի պես մերկ, երբ մենք չէինք գուշակում մեր բաժանումը. այս անգամ ես երկար եմ գնում».- ասում եմ: «Գիտե՞ս չէ, որ քեզ այլեւս հետ չեմ ընդունի»: Ասում է.- «Գիտե՛մ»։ «Զգում էի որ նա տառապում է, քամին խաղում էր երկուսիս մեջ, երկուսս էլ ծխում էինք, սպիտակ սիրուն զգեստ էր հագին, անընդհատ մազերս էր շոյում, նայո՜ւմ էր, նայո՜ւմ էր, նայում էր: Զգում էի, որ չի հագենում, զգում էի՝ ոնց է կոնյակը հոսում երակներով, ոնց է ոտքերը սեղմած պայքարում ինքն իր դեմ»: Մեկ էլ Ժակի դեմքին տեսնում եմ սառած տարակուսաքի ժպիտը. «Հավատա՛, էնքան եմ սիրում, որ ազատ եմ թողնում, թող գնա, ոչինչ պետք չի, թող գնա, որ երկուսս էլ ապրենք, էս քաղաքը երկուսիս համար նեղ է, դու գիտես…»։ Մի որոշ ժամանակ անհետացա, չէի զանգում, ոչ մի կապ արտաքին աշխարհի հետ, ոչ մի արձագանք: Դուրս էի գալիս միայն դիմացի սրճարան՝ սուրճ ու ջուր խմելու, մարդկանց նայելու։ Հոդվածների վրա էի աշխատում, ուզում էի արագ հրապարակել, ինքս ինձ թաղել գործերի մեջ, որ մտածելու ժամանակ չմնա։ Մեկ էլ մի օր զանգ ստացա, պրոֆն էր, թե բա՝ «Իմացար, չէ՞, Ժակը մեկնում է Հունգարիա սովորելու, ապրելու»:  Ասում եմ՝ «Մի էդ կրիտինին նայի՜ր, բա ինչո՞ւ ինձ ոչինչ չասաց»,- նա էլ թե՝ «Դե մի շտապիր, սպասում է թղթերը հաստատեն ու վիզան տան, որ հանգիստ սրտով ասի»։ Հենց նույն օրը զանգեց, եկավ մոտս, նստեցինք աշխատասենյակում, մեր աղջիկներից մեկին էլ հետն էր բերել, նա էլ հետներս սուրճ խմեց։ Նստած իրար երեսի էինք նայում: Զգում էր, որ իրականում տխուր եմ, բայց սրտի ուրախությամբ էր պատմում։ Մեկ էլ էս աղջիկը, որին հետն էր բերել, սկսեց ինչ-որ հիմար բաներ խոսել, փորձում էր խայթել ինձ, երեւի որոշել էր վաղուց սրտին կուտակվածը ասել: Ինձ նյարդայնացնելու համար առանձնահատուկ սուր բառեր էր ընտրում. Ոչ տարավ, ոչ բերեց. «Բա գիտես, չէ՞, նախկին ընկերուհիդ ինչ օյին է խաղացել մի տղայի գլխին, խեղճը ինքնասպան լինելուց է փրկվել, դա կին չէ, հրեշ է–հրեշ, աչքիս քեզ էլ է ապուշի տեղ դրել»: Ես էլ հունից դուրս եկա ու մի երկու ոչ պարկեշտ բան ասեցի նրան, լավ կոպիտ էր հնչում ասածներս, որովհետեւ համ աղջիկն էր լացում, համ էլ կողքի սեղաններից ուշադիր մեզ էին նայում։ Ջուրը թափվեց սեղանին ու ծլլալով սկսեց կաթկթալ տաք գետնին։ Ժակին ձեռքերով փակեց բերանս ու ներս քաշեց դեպի աշխատասենյակ, որն էնքան էլ հեռու չէր սրճարանից: «Անասու՜ն, մտածելո՞վ ես խոսում, գժվել ես դու, ոնց էս էդ խոսքերը քեզ թույլ տալիս։ Կենդանի-կենդանի ես դառել»,- գոռում էր։ Էնպես էի կարմրել, էնպես էի հեւում ջղայնությունից, էնպես ինձ խայտառակված, խոցված էի զգում, էնպես էի հայհոյում, որ ոստիկաններն ու պարետը սենյակի դուռը բռնած մի կերպ էին զսպում։ Ժակը թույլ էր ֆիզիկապես, մի հատուկ ուժ չուներ, բայց էնպես խփեց մռութիս, որ աչքերիս դիմաց սեւացավ։ Ես նրան պատասխանել չէի կարող, նախ որ սպառվել էի եւ հետո …։ Նայեց ինձ ու աչքերը լցվեցին։ Ես էլի էի գոռում, ես էլի էի ձայնում, էլի էի կանչում: Մոտեցավ, գրկեց, ջուր բերեց։ Փռվել էի սեղանին եւ հասկանում էի, որ շուտով էլ ոչ մեկին չեմ ունենալու։ Աչքիս առաջ գալիս-գնում էին արշավական օրերերը, մեր սիգարետները, պատերազմները, ժամերով ձգվող զրույցները, մխացող սենյակը Թուրքիայում, մեր ընկերական ճամփեքը, «աղջիկկպցնոցիները»։ Հիշում եմ, երբ Ազնավուրը մահացավ, զանգեց ցավակցեց ինձ, ու սկսեցինք միասին լացել լսափողի հակառակ կողմերից, հեկեկալ ուղղակի:

      Միանգամից երկուսին էի կորցնում ու ավելի շատ հայհոյում էի անկարողությունից։  «Մեկնեց։ Կմեկնի։ Մեկնելու է։ Կգա՛ …», – մտածում եմ կիսաձայն։

      Օդանավերին եմ նայում, գալիս–գնում են, արծաթ գիշեր է։ Փողկապս արձակած նստել եմ օդակայանի աստիճաններին, նայում են թռիչքուղուն ու զգում եմ, որ բոլոր ճամփեքը մենակ տանում են։ Մի կոնյակի շիշ է երկուսիս մեջտեղում, ասում եմ. «Դեռ հավքը չկանչած երկու անգամ կուրանաս ինձ»: Ասում է. «Էշ–էշ մի խոսի,. ես Կայսրինը կայսրին եմ տալու, աստծոնը՝ Աստծուն»։

     Թեւս ընկած երգում էր, ձեններս գլուխներս էինք գցել գիշերվա կեսին.

«Hier encore, j`avais vingt ans

Je carresais le temps et jouais de la vie

Comme on joue de l`amour

Et je vivais la nuit

Sans compter sur mes jours qui fuyaient dans le temps

J`ai fait tant de projet qui sont restés en l`air

J`ai fondé tant d`espoirs qui se sont envolés

Que je reste perdu ne sachant ou aller

Les yeux cherchant le ciel mais le coeur mis en terre

Hier encore j`avais vingt ans

Je gaspillais le temps en croyant l`arreter

et pour le retenir, même le devancer

Je n`ai fait que courrir et me suis essoufler

Ignorant le passé, conjuguant au futur

Je precedais de moi toute conversation

et donnais mon avis que je pensais le bon

Pour critiquer le monde avec désinvolture

Hier encore j`avais vingt ans … »

     Կգա, արդեն փոխված, կգա հին ու մեծ բարեկամի պես կամ պարզ օտարականի։ Կդառնա այն, ինչ ուզում է, իսկ ես գուցե արդեն ավարատած լինեմ իմ աշխատությունը այդ սիրելի, բայց  չարաբաստիկ ճարտարապետության մասին։

Եվ ձյուն եկավ

Արևում էր ու քամին ավազահատերը ջրի ցողերի հետ քշում – լցնում էր մեր կանաչ աչքերը։ Նա ինձ նայում էր այնպես, ինչպես նախամարդիկ նայում էին իրենց նախահորը։

Անապատի կենտրոնից ելնող գետերը ողողում էին դեղին հողը։ Կապույտ մոխրագունած երկինքը հեռվում կայծեր էր նետում Սինա լեռան վրա։

Մե՜ծ այգի էր գրողի տարածը ու ինձ անվերջ էր թվում։ Ամեն ինչ կար։ Մեր այգին լեցուն էր քաղցր պտուղներով ու համպարով: Իսկ հակառակ կողմում անապատն էր:

Մեղուների պարսերը գալիս էին դեպի կրակի պարիսպը, տեսնում էին հրե անապատը և չէին համարձակվում գիծն անցնել։ Նրանց թվում էր՝ կայրեն իրենց բարալիկ թևերը և  հավաքած ծաղկափոշին կչքանա, նեկտարը կեռա արևից, հոսելով կխաշի ոտքերը և ցավ կպատճառի։

Անապատն իր կյանքով էր ապրում: Արևը դաժան էր ցերեկով, իսկ ցրտաշունչ երեկոյին, երբ քարանում էր ծծումբը, մենք քայլում էինք պինդ կեղևի վրա։ Մանրափոշին խրթխրթում էր մեր ոտքերի տակ, թվում էր՝ ձյուն է, օքրայագույն ձյուն. թեև մեր կյանքում ձյուն չէինք տեսել։

Անհո՜ւն, անհո՜ւն երկնակամարն էր ձգվում մեր առաջ: Օքրայի փոշուց կեղտոտ մեր ոտքերը քսում էինք իրար և ես հոտոտում էի նրա կզակը, որ բուրում էր մուշկի պես անուշ։ Մեջքս այրում էր բեկբեկուն ավազը  և նրա պարանոցը Սինայի նման կաթնագույն էր թվում։

Նա մատները խրում էի մաշկիս մեջ և շշնջում էր սրտիս վրա։ Արևածագին հանդարտ գետի ջրերում լողում էր վիթերի հետ: Սպիտակ մարմինը կծկվում էր, երբ տեսնում էր բազեներին, որոնք մագիլներով ձկներին գետաքարերին էին զարկում և լափում փորոտիքը։

Երբեմն միայնակ մոտենում էր հրե սահմանին, այրում նուրբ մաշկը կրակի լեզվով, մինչ ես նոճիների մեջ տուն էի կառուցում։ Նա թռվռում էր ծառերի ստվերում և հեծած վայրի երիվարը արշավում էր գետահուներից  մինչև փասիանների հովիտը։

Սիաւի սմբակների ձայնից հողը զրնգում էր և հավքերի վախեցած երամը պոկվում էր մարգագետնից ու թևում ձիավորի թիկունքից։  Ճեմող երամն անհանգիստ ճիչերով աղաղակում էր ինչպես իմ սիրտը։ Իսկ ես տուն էի կառուցում։

Մեր ցերեկը սկսվում էր սուրճի բույրով՝ ականթի ցանցաճոճի մեջ գիրկընդխառն։ Նա մատներով սուրճի մեջ վանիլ էր լցնում, և բույրը տարածվելով խառնվում էր մաշկի բույրին։ Իսկ նրա նժույգը սմբակներով սուրճ էր ծեծում մեզ համար և խրխնջալով զվարճանում մեր սիրախաղի թեթևությամբ։

Նա երբեմն քնում էր  մերկ  մետաքսի սավանների մեջ ու մարմինը հպվելով անխավ կտորին սկսում էր դողդղալ ինչպես  շուշանի թերթին հպվող կաթիլը: Նա պատրաստում էր բրինձ և ձիուն ուղարկում էր այգի անուշաբեր համեմունքների հետևից։

 Ձին վերադառնում էր զաֆրանից  դեղնած մռութով, կամ էլ գալիս էր տխուր ու երախնունայն։ Նա միս չէր ուտում  և ինձ էլ չէր տալիս գիշատիչների կերը: Երեկոյան մեղրին խաղողահյութ էր խառնում և մատուցում որպես առնաբեր գինի։

Արևամուտից հետո մենք  երգեր  էինք լսում ձայնապնակից և նա ոտքը հենած ցանցաճոճին ձգում էր զուգագուլպան, ներկում շուրթերը կարմիրով։ Գնում էինք դեպի անապատ։ Խոսում էր ինչպես ես, խոսում էր աչքերիս նայելով, խոսում էր որպես մեկը՝ ծանոթ մեղքերի կծիկին։

Մի առավոտ, երբ քար էի հատում և կառուցում ջրատար ուղին,  զգացի որ հեռու է ինձանից ու այնքան մոտ վտանգին։ Այդ  առավոտ  գոռացի նրա անունը և պատասխան չառա, ձայնս անցավ ուռենիների նռնենիների արանքով։

Աղավնիների ու սարյակների կոհորտները թռան սաղարթների միջից, եղնիկներն ու քարայծերը, որ հանդարտ արածում էին մեր տիրույթներում դունչները պոկեցին խոտից և պաղ աչքերը հառած սկսեցին որոնել ձայնս։

Փնտրում էի նրան այգիների ու ծաղկանոցների մեջ, բայց անարդյունք…

Հեռվից սուրալով, փոշու ամպը հետևից, դեպի բլուրն էր գալիս Սիաւը գեղեցիկ։ Երբ հասավ ինձ տեսա կտրված սանձը նրա. ոստնում, վրնջում էր կատաղի՝ քարշ տալով ինձ հետևից։ Թռա և գրկեցի  բաշը իմ սևաթույր երիվարի:

Ավազների, գեղեցիկ այգիների միջով գնում էինք և զգում էի, որ սրտումս ինչ-որ լար էր կտրվում։ Նժույգը քրտնաթոր արշավում էր քառատրոփ և քիչ էր մնում, որ երկուսս էլ  հանգեինք ճահիճների մահճում։  Հասնում էինք և հեռվում երևում էր դարպասը կրակի։ Ծծմբահոտը կոկորդ էր խեղդում և մենք սիրտ էին թափում արագընթաց վարգից։

Իժերի կծիկը հորձանք տված սողում էր գետն ի վար և դեղնած հողին գորշ մի գետ էր թվում։ Նրա ձին հախուռն թափով կոխկրտում էր իժերի լափը և սրանք դեղին թույն էի թքում մեր մերկ ոտքերին։ Նա երևում էր  պիրկ գամված  աշտարակին և Կարմիրի, հեղվող շողերի մեջ թպրտում էր կապտած երակներով:

Սիրելին երևաց  ինձ մերկանդամ, պարտված աչքերով, արյուն էր կաթում պարանոցից։  Ո՞վ էր համբուրել նրան, ով էր թողել եռատամ մի հետք, որից գարշահոտ թարախ էր հոսում.  «Սիրելի՜ս, հոգի՜ս, մերկս, ի՞նչով ամոքեմ քեզ» ,- գոռում էի ես կատաղի:

Կախված էր կինը կիսամեռ: Արագ թքում էի թույնը նրա պարանոցից, փորձում էի կաշեփոկով ձգել կուրծքը, որ թույնը սրտին չհասնի։ Եվ ձին խոնարհված ողբում էր սրտալի.- «Արշավի՜ր իմ ձի և ասա՛ Տիրոջը, որ անձնասպան որսը ընկած, մահ է բերել որսորդին»:

Անապատից սրընթաց երթով ելավ Սիաւը գեղեցիկ, ինչպես հրկեզ քամի թռավ  ճահիճների ու դաշտերի միջով ու լուր տարավ դեպի լեռը Սինայի:

Եվ այդուհետ դեղին ավազի վրա ոտնահետքեր ելան  հանկարծ ու երևաց կարծես շողքը քղամիդի: Մի ձայն լսվեց խռպոտ ու երկինքը բացվեց։ Տերը, վերցնելով կծիկն իժերի, կրակը նետեց և ասաց  Օձին.

– Թո՛ղ որկորիդ վրա սողաս և հող ուտես։ Թշնամա՛նք պիտի դնեմ քո ու մարդկանց մեջ։ Դու նրանց գարշապարը պիտի խայթե՛ս, իսկ նրանք գանգդ փշրե՛ն անխնա …

Ամեն բան դադար առավ ու ժամանակը հոսեց ավազի նման: Մենք գնում էինք գլխահակ, ես և Սիաւը գեղեցիկ, տանում էինք դին և գնում էինք դեպի    լուսաբաց։ Ցուրտ էր, սարսուռ էր  ու սպիտակ ձյուն իջավ հանկարծ …

Հեղինակը պատմում է , որ նրանք ապրում էին անապատի կողքին , նրանց այգում ամեն տեսակ միրգ կար , ամեն առավոտ նրա սիրելի սուրճ էր պատրաստում և խմում էին ։ Երեկորան երբ սառցում էր անապատի ծծումբը նրանք քայլում էին անապատով ։ Մի անգամ հեղինակը կորցնումմ է , իր սիրելիին ամե տեղ , մա է գալիս , բայց անարդյունք։ ՀԱնկարծ տեսնում է , արյունաքամ լինող աղջկան , որին կծել էր օձը ։ Ամեն բան դադար առավ ու ժամանակը հոսեց ավազի նման: Մենք գնում էինք գլխահակ, ես և Սիաւը գեղեցիկ, տանում էինք դին և գնում էինք դեպի    լուսաբաց։ Ցուրտ էր, սարսուռ էր  ու սպիտակ ձյուն իջավ հանկարծ …

Գործնական աշխատանք

1.Խաղողի և հաղարջի ո՞ր մասը  կվերցնեք, որ ապուրը  համեղ ստացվի:

աղ

2.Ըստ ձևաիմաստային դասակարգման՝ ի՞նչ տեսակ  բառեր  կան  հետևյալ  նախադասության  մեջ. «Գնա  հորդ  ասա՝  հորդ  անձրևից   հորթը  թրջվեց»:

հորդ, հորդ, հորթ


3.Ունկնդիր, ունկավոր, ունկնախից  բառերից ո՞րը  «չի  լսում»:

ունկավոր


4. Ձար, գզաթ, ստև: Ի՞նչ է կոչվում  մարդունը:

մազ


5.Այբուբենի ո՞ր տառից կետադրական նշան կկերտեք:

Պատասխան՝ թ-ից


6.Մոգ, արատ, սաթ, ասա, ների աղտ,  կերոն բառաշարքը հակառակ  ուղղությամբ կարդալ որպես  նախադասություն:

Նորեկ տղաներին ասա թաս տարա գոմ։


7.Ո՞ր բառն է ավելորդ  շարքում՝   տաբատ,  քաղաք,  դարան,  կատակ,  պարապ:

դարան


8.Շուշան,  Հասմիկ,  Աշխեն,  Անթառամ,  Նվարդ,  Նունուֆար .  ու՞մ  պարտեզից  դուրս   կհանեք:

Աշխեն


9.Ուղղել սխալը. «Հորի այծերից մեկն ընկավ հորանը»;

Հորանի այծերից մեկն ընկավ հորը։


10.Առաջին մասս պարիսպ է, երկրորդս` ավերված քաղաք, միասին` մարդու հասակ:

պատանի


11. Ո՞ր մրգի առաջին մասը դերանուն է, երկրորդը` թռչուն:

սալոր


12.Ի՞նչ բնակավայր է, որի առաջին բաղաձայնը հանենք, կդառնա ուտելիք:

գյուղ

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդի նամակը դստերը

58586611_1310676519089051_8377702798862581760_n

Սիրելի  ճուտիկ.  շատ  լավ  է,  որ  դու  քեզ  լիովին  երջանիկ  ես  զգում,  բայց  դու  գիտես  նաև,  որ  ես  առանձնապես  չեմ  հավատում  երջանկությանը:  Դժբախտությանը՝  նույնպես:  Թե  մեկը,  թե  մյուսը  լինում  են  ներկայացումներում,  կինոներում  և  գրքերում,  իսկ  կյանքում  իրականում  դա  գոյություն  չունի:
Ես  հավատում  եմ  այն  բանին,  որ  ապրում  ես  այնպես,  որքան  դրան  արժանի  ես  (քո  տաղանդով  ու  մարդկային  հատկություններով),  իսկ  երբ  չես  անում  այն,  ինչ  պետք  է,  ապա  դրա  համար  հատուցում  ես  կրկնակի…
Եվ  այսպես,  ահա  քո  խենթ  հոր  խորհուրդները:  Ինչի  պետք  է  հասնել.  աշխատիր  համարձակ  լինել,  ողջախոհ,  կարողացիր  լավ  աշխատել  և  ձիու  թամբին  ամուր  մնալ:  Եվ  այսպես  շարունակ:

Ինչ  պետք  է  չանել.  մի  ձգտիր  դուր  գալ  ամենքին:  Անցյալի  մասին  մի  մտածիր,  ապագայի  մասին՝  նույնպես:  Եվ  այն  մասին,  թե  ինչ  կպատահի  քեզ,  երբ  հասունանաս:  Եվ  այն  մասին,  թե  ինչ-որ  մեկը  քեզ  ինչպես  կբնորոշի:  Հաջողությունների  և  անհաջողությունների  մասին՝  նույնպես,  եթե  դրանք  քո  մեղքով  չեն  կատարվում:  Ծնողներիդ  մասին  մի  մտածիր,  տղաների,  քո  հիասթափութունների  մասին՝  ևս:
Ինչի  մասին  պետք  է  մտածել.  Կյանքում  ի՞նչ  ձգտումներ  ունեմ,  ուրիշներից  լավն  եմ,  թե՞  վատը`  ա)  ուսման  մեջ,  բ)  մարդկանց  հասկանալու  և  նրանց  հետ  հաղորդակցվելու  հարցերում,  գ)  սեփական  մարմինը  տիրապետելու  ընդունակության  մեջ:
Սիրում  եմ  քեզ՝  Հայրիկ:

Հարցեր և առաջադրանքներ:
1.Մեկնաբանիր նամակը:
Հարը գրում է , որ շատ լավ է , որ իր աղջիկը լիովին երջանիկ է թեպետ նա չի հավատում , ոչ դժբախտությանը , ոչ էլ երջանկությանը ։ ՀԱրը ասույմ է որ այդ թե մեկը , թե մյուսը միայն լինում է կինոներում և գրքերում։ Իսկ կյանքում դսա գոյություն չունի ։ Հեղինակը ասում է , որ նա հավտում է այն բանին ապրում ես այնպես , որքան արժանի ես , իսկ երբ չեն անում այն ինչ պետք է հատուցում են կրկնակին։ Հեղինակ խորհուրդ է տալիս իր աղջկան է նա ասում է թե կյանքում ինչ չպետք է անել ՝ ասում է որ ապագայի մասին չմտածի , անցյալի մասին նույնպես ։ Եվ այն մասին թե ինչ որ մեկը նրան ինչպես կբնորոշի։
Նա աղջկան ասում է թե ինչի մասին պետք է մտածի՝ ուսման , ինչ ձգտումներ ունի նա , ուրիշներից լավն է թե վատը ։
2.Ի՞նչ տվեց քեզ ստեղծագործությունը.
ապրել  ներկայով
չմտածել, թե հետո ինչ կլինի
չկարևորել ուրիշի կարծիքը:
Այս ստեղծագործությունը կարդալով ես հասկացա ․ որ պետք է ապրել այսօրվա օրով , չպետք է մտածել վաղվա օրվա մասին , որովհետև մենք չենք կարող ասել ինչ կլինի մեզ հետ վաղը։ Ես հասկացա , որ ուրիշներկի կարծիքը կարելի է լսել իսկ դրանց կարևորություն տալ պետք չէ։
3.Ի՞նչ է երջանկությունը ըստ քեզ;
Երջանկությունը ըստ ինձ այն պահն է , երբ դու գտնվում ես քո ծնողներ կողքին , ուրախ եք և ոչ մի վատ բան չի կատարվում ։
4.Դու քեզ երջանիկ համարու՞մ ես:
Այո ես ինձ համարում եմ երջանիկ , որովհետև գտնվում եմ ծնողներիս կողքին և ամեն ինչով ապահոված եմ ։
5. Ի՞նչ է դժբախտությունը ըստ քեզ:
ըստ ինձ այն է , երբ օրինակ ընտանիքը ամբողջական չէ։
6.Համաձա՞յն ես, որ երջանկությունն ու դժբախտությունը միայն ֆիլմերում են լինում։ Այդքան էլ համաձայն չեմ ։

Փորձեք վերլուծե′լ և ներկայացնե′լ թե համաճարակների,և այլ ոչ կայուն իրավիճակների պայմաններում ինչ ապրանքներ են շուկայում ձևավորում մեծ պահանջարկ և որ ապրանքներն են դադարում պահանջարկված լինելուց

Երբ համաճարակը սկսվեց ամբողջ աշխարհում մեծ պահանջարկ ունեցան , բժշկական դիմակները , ալկոգելերը , սպիրտը ։ Մարդիկ սկսում են մեծ գնումենր կատարել , մի քանիի շաբաթվա նույնիսկ ամսվա համար։ Այս ամենի հետ մեկ տեղ պահանջարկ է սկսվում նպարեղենի , հացաբուլկեղենի , պահածոների ։ Համաճարակի ժամանակ ինձ թվում է , որ հագուստը այդքան էլ մեծ պահանջարկ չի ունենում ։

Պահանջարկ

Պահանջարկը ապրանքների և ծառայությունների նկատմամբ սպառողների գնողունակությունն է։ Ապրանքի գնի բարձրացման հետ նվազում է այդ ապրանքի պահանջարկը, իսկ գնի նվազումը հանգեցնում պահանջարկի մեծացմանը։
Այսինքն, եթե բարձրանա որևէ ապրանքի գին, պահանջարկը անխուսափելիորեն կնվազի, քանի որ կնվազի սպառողի գնողունակությունը։
Օրինակ՝ այն երկրներում որտեղ խմելու ջուրը վաճառվում է բարձրանում է ջրի գինը։ Դրա հետևանքով նվազում է նաև նրա պահանջարկը։ Մարդկանց գնողունակությունը մնում է անփոփոխ և նրանք ստիպված են տնտեսել՝ նվազեցնելով իրենց օրական խմելու ջրի քանակը։ Եթե խմելու ջրի գինը նվազում է, ապա մարդիկ ավելի շատ են գնում և խմում ջուր։  Դիտարկենք մեկ այլ օրինակ՝  բժիշկը ստանում է 500 դոլար աշխատավարձ և ամեն օր տուն գնալուց գնում է 3 շիշ ջուր։ Երկրում ինչ-որ վիրուսի համաճարակ է սկսվում և բժշկի աշխատավարձը դառնում է 1000 դոլար։ Բնականաբար նա արդեն տուն գնալուց կգնի ավելի շատ ջուր օրինակ՝ 5 շիշ։ Եթե երկրի բնակչության առողջական վիճակը գտնվի շատ լավ վիճակում և բժշկի աշխատվարձը նվազի, նա կգնի ավելի քիչ ջուր և ջրի պահանջարկը բնականաբար կնվազի։
Պահանջարկի փոփոխության պատճառ կարող են լինել նաև ոչ գնային գործոններ։ Oրինակ՝ սպառողական ճաշակի փոփոխությունը, գնորդների քանակը, սպասումների փոփոխությունը և այլն։
Օրինակ՝  նվազել է սովորական համակարգիչների պահանջարկը քանի որ սպառողների ճաշակը փոխվել է։ Մարդիկ նախընտրում են ավելի փոքր, հարմարավետ և ժամանակակից գործիքներ, օրինակ՝ պլանշետներ։ Կամ նվազել է գրքերի պահանջարկը, որովհետև մարդիկ նախընտրում են դրանք ընթերցել օնլայն տարբերակով։ Այստեղ փոխվում սպառողների ճաշակը և մենք տեսնում ենք միմյանց փոխարինող ապրանքների օրինակներ։
Գնորդների քանակը նույնպես կապ ունի։ Օրինակ՝ Քաջարանի բնակչությունը, որը զբաղվում էր հողագործությամբ ինչ-ինչ պատճառներով արտագաղթում է։ Այս դեպքում բնականաբար նվազում է թունաքիմիկատների պահանջարկը, որոնք օգնում էին պայքարել այն վնասատուների դեմ, որոնք վնասում էին հողը։ Սակայն ցավոք սրտի այս դեպքում թունաքիմիկատները չօգնեցին Քաջարանի բնակչությանը պայքարել վնասատուների դեմ և նրանք ստիպված արտագաղթեցին, որովհետև այն հողը, որի մշակմամբ նրանք զբաղվում էին արդեն չկար։ Վնասատուներին հաջողվել էր ամբողջությամբ վերացնել այն և ոչ մի թունաքիմիկատ չէի կարող պաշտպանել հողը վնասատուներից։
Կան նաև միմյանց փոխլրացնող ապրանքներ։ Այսինքն մի ապրանքի գնի փոփոխությունը ազդում է մյուս ապրանքի պահանջարկի վրա։ Օրինակ՝ հեռախոսը չի կարող աշխատել առանց քարտի։ Սովորական հեռախոսը արժե 200 դոլար։ Եթե հեռախոսի քարտի գինը բարձրանա և դառնա, օրինակ 500 դոլար, բնականաբար տեղի կունենա հեռախոսի պահանջարկի կտրուկ նվազում։
Պահանջարկի առաձգականությունը գնի փոփոխության ազդեցության աստիճանն է պահանջարկի մեծության վրա։
Պահանջարկը լինում է առաձգական, ոչ առաձգական և միավոր առաձգական։
Օրինակ՝ ձմռանը բանջարեղենի գինը աճում է 50%-ով։ Բնականաբար գնի այդ փոփոխությունը ազդում է նրա պահանջարկի վրա և եթե ամռանը վաճառվում էր, օրինակ, 100կգ  լոլիկ, ձմռանը վաճառվում է 30կգ։ Այստեղ լոլիկի պահանջարկը առաձգական է, որովհետև նրա գնի բարձրացումը ազդում է պահանջարկի վրա։
Առաջարկը բարիքի այն քանակությունն է, որն արտադրողը ցանկանում է և կարող է արտադրել, ներկայացնելով վաճառքի՝ շուկայական գնի պայմաններում։
Բարիքի գնի աճի պայմաններում մեծանում է դրա առաջարկը, իսկ նվազման պարագայում՝ նվազում։
Օրինակ՝ կաթնամթերքի գինը նվազում է 50%-ով։ Բնականաբար կաթնամթերքի պահանջարկը մեծանում է և առաջարկը նվազում։ Եթե այդ նույն կերպով կաթնամթերքի  գինը բարձրանա 50%-ով, ապա բնականաբար դրա պահանջարկը կնվազի և առաջարկը կմեծանա, որովհետև արդեն ձեռնտու կլինի կաթնամթերք  վաճառելը։
Առաջարկը կարող է նաև փոփոխվել ոչ գնային գործոնների ազդեցությամբ։ Դրանք են՝ բնական գործոններ՝ արտակարգ իրավիճակներ, տեխնոլոգիաներ, հարկեր և դոտացիաներ, արտաքին ազդեցություններ կամ այլ ապրանքների գներ և այլն։
Արտակարգ իրավիճակների ժամանակ, օրինակ, դիտարկենք բնական աղետների իրավիճակները, կտրուկ նվազում է թղթադրամի և թանկարժեք իրերի պահանջարկը։ Փոխարենը աճում է սննդի, հագուստի և դեղորայքի պահանջարկը։ Բնականաբար հագուստ, դեղորայք, սնունդ արտադրող ձեռնարկությունները կփորձեն ավելի շատ ապրանք առաջարկել քան, օրինակ, զարդեր առաջարկով ձեռնարկությունները։
Այն ինչը պետությունը վերցնում է ձեռնարկություններից կոչվում է հարկ, իսկ այն ինչը պետությունը տալիս է ձեռնարկություններին կոչվում է դոտացիա։  Օրինակ՝ Հայաստանում գյուղացին իր ստացած բերքի մեծ մասը տալիս է պետությանը, որպես հարկ։ Եթե օրերից մի օր եղանակը բարենպաստ չի լինում և գյուղացու բերքը դրանից տուժում է, ապա պետությունը պետք է հատկացնի որոշակի գումար տվյալ գյուղացուն։ Իհարկե դա հարց է, թե պետությունը ինչքանով է գումար հատկացնում կամ ընդհանրապես հատկացնում է, թե ոչ, բայց այնուամենայնիվ այս դեպքն էլ կոչվում է դոտացիա։
Դիատարկենք մեկ այլ օրինակ։ Կաթի գործարանը, որից օգտվում էր պաղպաղակ արտադրող գործարանը որոշում է 40%-ով թանկացնել կաթը։ Բնականաբար պաղպաղակ արտադրող գործարանը, որի գնողունակությունը մնացել է անփոփոխ կգնի ավելի քիչ կաթ և կարտադրի ավելի քիչ պաղպաղակ։ Սա նշանակում է, որ ռեսուրսների գնի բարձրացումը ազդում է ապրանքների առաջարկի վրա։
Առաջարկի առաձգականությունը գնի փոփոխության ազդեցությունն է առաջարկի մեծության վրա։ Առաջարկի առաձգականության տեսակնենր են՝ առաձգական, միավոր առանձգական և ոչ առանձգական։
Երբ առաջարկը և պահանջարկը հավասարվում են, ձևավորվում է հավասարակշռության գին: Գինն ունի հավասարակշռվելու գործառույթ: Օրինակ՝ շոկոլադի գործարանը մեկ ամսվա ընթացքում արտադրել է 500 սալիկ շոկոլադ և նույնքան էլ սպառել է։

Եղիշե Չարենց

բացատրել` ինչ է ռուբայաթը կամ ռուբային
«Ռուբայի» արաբերեն բառ է, որը նշանակում է քառապատկված: Ռուբայաթները բանաստեղծության մի տեսակ են. դրանք արևելյան ոճի քառյակներ են: Ռուբայները բնորոշ են աշուղական քնարերգությանը: Ռուբայները երկու բեյթ է և երկու հանգ:

Ծիածան շարքը, կարդալ, վերլուծել շարքը:  Պատմիր ընտրածդ բանաստեղծության մասին և ձայնագրիր այն:

Կանցնեն օրերը բոլոր
Եվ տրտմորեն խոնարհ, գոհ, —
Այն Կայանը հեռավոր
Կհասնենք մի երեկո:

Եվ ցուրտ հովը, որպես քույր,
Կարոտակեզ ու գթոտ,
Կհամբուրե սիրալիր
Մեր աչքերը արցունքոտ:

Եվ զանգերը կարկաչուն.
Հորիզոնից հորիզոն,
Տրտո՛ւմ կօրհնեն մեր վերջին
Հրաժեշտի երեկոն…

Հեղինակը ուզում է ասել , որ բոլոր օրերը կանցնեն և տրտմորեն մի օր կհասնեն Կայանին։ Եվ ցուրտը , որրպես քույր , նրան աչեորը կհամյուրի արցունքոտ։ Եվ զանգերը կարկաչուն կօրհնեն նրան հրաժեշտի երեկոն։

Չարենցի ութնյակները, կարդալ, վերլուծել:
Ինչ որ լավ է՝ վառվում է ու վառում,
Ինչ որ լավ է՝ միշտ վառ կմնա.
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Մոխրացի՛ր արևի հրում,
Արևից թող ոչինչ չմնա, —
Այս արև, այս վառ աշխարհում
Քանի կաս՝ վառվի՛ր ու գնա՛։
Հեղինակը ուզում է ասել որ ինչը որ լավն է միշտ էլ լավը կմնա։ Նա արևին ասում է քանի նա կա թող վառվի ու գնա։

Ինչու  է կոչվում տաղարան:

Եղիշե Չարենցի «Տաղարան» շարքը, որը հեղինակն ավարտել է 1921 թվականին, նրա գեղարվեստական այդ ընթացքի ինքնատիպ արտահայտություններից մեկը եղավ, որը տպագրվեց 1922 թվականին՝ տեղ գտնելով մոսկովյան հրատարակության երկհատորյակի առաջին հատորում:

«Տաղարան» ժողովածուն նա ձոնել է իր սիրելի կնոջը՝ Արփենիկին:

Արփենիկին Չարենցը սիրել է բարձրագույն սիրով։ Բնավորությամբ նա եղել է մեղմ ու սրտակից ընկեր, տխուր պահերին երգել Չարենցի համար։ Եվ որ ամենակարևորն է՝ հասկացել բանաստեղծին, ներել նրա մոլորությունները, սիրային պատմությունները, կենցաղային և գրական վեճերը։ Արփիկը հոգեկան նեցուկ է եղել Չարենցին և սատար կանգնել նրան մշտապես։ Արփիկի մահը Չարենցը շատ ծանր է տարել։ Կնոջ հուղարկավորության ժամանակ ամբողջ ճանապարհին, որ ձգվել էր դեպի ներկայիս Կոմիտասի այգին, այսինքն՝ նախկին Մլեր կոչված գերեզմանոցը, կյանքից հուսահատ ու ցավից տառապագին Չարենցը գոռացել է ու ողբացել։ Գերեզմանափոսի մոտ կանգնած դիմադրել է, չի թողել, որ դագաղը գերեզմանափոս իջեցնեն, ստիպել է բացել կափարիչը։ Ոմանք պատմում են, որ Արփիկի դագաղում ապակյա տարայի մեջ ամփոփված, Չարենցը բանասեղծություններ է թաղել։ Այդ սերը հետագայում շատ է ներշնչել բանաստեղծին։ «Էպիքական լուսաբացը»՝ «Նվիրում եմ գիրքս հիշատակին կնոջս, ընկերոջս, հերոսական բարեկամիս՝ Արփենիկ Չարենցին» ընծայագրով ձոնել է նրան։ Գրքում Արփենիկի հիշատակին նվիրված է նաև երկու սոնետ՝ «Իմ բարեկա՛մ, իմ սե՛ր, հերոսական ընկեր», «Մենք ապրեցինք քեզ հետ մի վիթխարի դարում»։ Իսկ «Տաղարանն» սկսում է այսպես.

Չարենցը արվեստում. գտնել չարենցյան թեմայով կտավներ, երգեր Չարենցի բառերով,

երգեր Չարենցի բառերով

Դուրս գրիր շարքից բարբառային բառերը և դարձրու գրական հայերեն:
ձեռին-ձեռքին
ալմաստ-ադամանդ
տալղա-ալիք
գեմի-նավակ
հուրի — մահմեդականների հավատալիքների համաձայն` երկնային գեղեցկուհի
ատլաս, կերպաս — բամբակե կամ մետաքսե նուրբ կտավ, մետաքսե նուրբ գործվածք. շ մետաքս
խաս — ընտիր տեսակի, լավորակ.  մետաքս:
էշխ — . եռանդ, ավյուն, ոգևորություն, սեր:
 գոզալ, գյոզալ — գեղեցկուհի, չնխարհիկ, սիրուն
 Գյուրջստան — Վրաստան
 չիքիլա — շղարշ, երեսի քող
ռանգ —  երանգ, գույն
աննկուն — ոչ նկուն, չընկճվող, դիմացկուն, անպարտելի:
 մախմուր, մախմուռ, մախմար — թավիշ. փխբ. խումար, գինով, թեթև հարբած:

Ինչու Սեբաստացի

Այս հարցը ունի շատ պատասխաններ ։ Մխիթար Սեբաստացի կրթահամլիրը հնարավորություն է տալիս ընտրելու 3 առարկա , որը կուզենք ուսումնասիրել ավելի խորացված։ Դպրոցը կարելի է ասել ճամփորդական է , ամեն ամիս կազմակերպվում է ճամփորդություն տարբեր ուղղություններով։Դպրոցում ուսուցուը էլոկտրոնային է , որը թույլ է տալիս ոչ թե ամեն օր դպրոց հաճախել ծանր գրքերով լի պայուսակով , այլ համակրգչով կամ պլանշետով։ Դպրոցում չկա զանգ , որը երեխաների մոտ առաջացնում է պարտաճանաչոիթյուն։Մենք դպրեցոււմ չենք ուսոումնասիրում նզպ առարկան այլ դրա փոխարեն ամռանը Կազմակերպվում է ռազմամարզական ճամբար Արցախում։ Ես հպարտ եմ , որ սեբաստացի եմ։