English is one of the most widely spoken languages in the world. Most developed countries are fluent in English. My goal is to become a programmer. The main condition for becoming a programmer is a good knowledge of English, that’s why I want to learn English. After becoming a good programmer, I want to go to America and work there.
This year we have done a lot of work on the English subject. We have made interesting projects. We traveled to Ashtarak. We did grammar exercises. To develop oral language, we have read interesting texts. We have watched movies in English to develop our vocabulary. We have played games that help us to master the words more easily
Ես մի հեքիաթ գիտեմ, որն ուզում եմ քեզ նվիրել: Լինում է, չի լինում մի փոքրիկ գյուղում մի մարդ է լինում: Նա ջրավաճառ է լինում: Այդ ժամանակներում ջուրը ծորակից չէր հոսում. այն հանում էին կամ ջրհորների խորքից, կամ էլ վերցնում էին խորը գետից: Նա, ով չէր ուզում ինքնուրույն ջուր որոնել, ստիպված էր այն առնել ջրավաճառի կավե մեծ կուժերից: Նրանք շրջում էին գյուղից գյուղ՝ հետները տանելով անգին հեղուկը: Մի ան. ամ, առավոտյան կուժերից մեկը ճա. տվեց, ու ջուրը սկսեց կաթել ա.բո. ջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնոր.ներն ամեն ան.ամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի մի.ի ա.բո.ջ ջուրը, և մ.այն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լի.ն էր կիսով չափ: Նոր կուժ առնելը շատ թանկ կնստեր ջրավաճառի վրա, այդ պատճառով նա որոշեց ճանապարհն անցնել արագ՝ վնասի չափը նվազեցնելու համար: Երկու տարի շարունակ տղամարդը ջուր էր տանում գյուղ և ստանում իր տասնհինգ մետաղադրամը: Մի անգամ նա գիշերն արթնացավ կամացուկ ձայնից: — Է՛յ…է՜յ: — Ո՞վ կա այստեղ,-հարցրեց տղամարդը: — Ես եմ: Ձայնը գալիս էր ճաքած կուժից: — Ինչո՞ւ դու ինձ արթնացրիր այս ժամին: — Ինձ թվում է՝ եթե ես քեզ հետ խոսեի օրը ցերեկով, վախը քեզ կխանգարեր ինձ հետ խոսել…Իսկ ինձ հարկավոր է, որ դու ինձ լսես: — Ի՞նչ ես ուզում: -Ես ուզում եմ քեզնից ներողությունխնդրել: Ճաքը, որից ջուրը հոսում է, առաջացել է ոչ իմ մեղքով: Բայց ես գիտեմ, թե այն որքան է քեզ վշտացրել: Ամեն օր, երբ դու հոգնած հասնում ես գյուղ և իմ բերածի դիմաց ստանում ես ուղիղ կես գին, քիչ է մնում ես պայթեմ արցունքներից: Ես գիտեմ, որ դու կարող ես ինձ նոր կուժով փոխարինել կամ էլ շպրտել, բայց, մեկ է, դու ինձ չես շպրտում: Դրա համար ես ուզում եմ շնորհակալություն հայտնել և մեկ անգամ ևս ներողություն խնդրել քեզանից: — Զավեշտ է, որ դու ինձնից ներողություն ես խնդրում,- քրթմնջաց ջրավաճառը: Առավոտ շուտ մենք երկուսով զբոսանքի կգնանք: Ես ուզում եմ քեզ մի բան ցույց տալ: Ջրավաճառը նորից ընկղմվեց քնի մեջ մինչև լուսաբաց: Երբ հորիզոնին երևաց արևը, նա վերցրեց ճաքած անոթն ու ուղղվեց դեպի գետը: -Նայի՛ր,-ասաց նա հասնելով մի տեղի, որտեղից երևում էր ամբողջ քաղաքը: Ի՞նչ ես դու տեսնում:
— Քաղաք,-պատասխանեց անոթը:
— Էլ ի՞նչ ես տեսնում,- հարցրեց տղամարդը:
— Չգիտեմ…: Ճանապարհ,-կասկածելով ասաց կուժը:
-Ճի՛շտ է: Իսկ հիմա նայիր արահետին: Ի՞նչ ես տեսնում:
— Ես տեսնում եմ չոր հող և քարեր՝ ճանապարհի աջ կողմում ու ծաղիկների շարք՝ ձախ կողմի վրա,- ոչ այնքան վստահ ասաց կուժը՝ չհասկանալով, թե ինչ է իրենից ուզում իր տերը:
— Տարիներ շարունակ ես անցել եմ այս ձանձրալի, անուրախ ճանապարհով, ջուր եմ տարել գյուղ և երկու կուժի ջրի դիմաց ստացել նույն մետաղադրամները… Բայց մի անգամ ես նկատեցի, որ քեզ վրա ճաք է առաջացել, և ջուրը քչանում է: Քեզ նոր կուժով փոխարինել ես չէի կարող, բայց իմ գլխում ուրիշ գաղափար ծնվեց. ես գնեցի գույնզգույն ծաղիկների սերմեր և ցանեցի դրանք ճանապարհի երկու կողմերում: Ամեն անգամ, երբ ես անցնում էի այդ ճանապարհով, քեզնից հոսող ջուրը ոռոգում էր արահետի ձախ կողմը: Այդպես առաջացավ այս գեղեցկությունը:
Ջրավաճառը դադար տվեց, նայեց իր հավատարիմ կուժին ու հարցրեց. «Եվ դո՞ւ ես ինձնից ներողություն խնդրում: Մի՞թե նշանակություն ունեն այն մի քանի ավել մետաղադրամները, երբ քո շնորհիվ, քո ճաքի շնորհիվ իմ ճանապարհը զարդարում են այս վառվռուն ծաղիկները՝ ուրախություն պարգևելով իմ աչքերին: Այդ ե՛ս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ քո սքանչելի ճաքի համար:
Ես հուսով եմ, ավելի շուտ՝ համոզված եմ, որ դու հասկացար, թե ինչու եմ քեզ նվիրում այս հեքիաթը:
Առաջադրանքներ:
Բացատրի՛ր հեքիաթի վերնագիրը: ԻՆձ թվում է , որ վերնագիրը ուզում է ասել ,որ պետք չէ անպիտան բանը դեն նետել , այն կարելի քք , օգտագործել մի ուրիշ նպատակով ։ Նույն վերնագրով գրի՛ր ստեղծագործական աշխատանք, որտեղ արտահայտի՛ր քո մտքերը սիրո, ընկերության, նվիրվածության, հոգատարության մասին: Ես մտածում եմ , որ սերը ամենակարող զգազմունք է ։ Մարդը կարող է հանուն իր սիրած էակի գնալ անհավանական քայլերի ։ Սերը դա անբացատրելի զգացմունք է։ Բայց ես կարծում եմ , որ չպետք է ամբողջովին նվիրվել այդ մարդուն , որովհետև կարող է այնպիսի բան պատահել ,որը շատ ցավ կպատճառի մեզ ։ Պետք է հոգ տանել ցանկացած մարդու հանդեպ , եթե մեր ուժերից վեր չէ , ցանկացած մարդ ունի հոգատարության և սիրո կարիգ ։
Պարբերության մեջ կետերի փոխարեն գրիր համապատասխան տառը:Մի անգամ, առավոտյան կուժերից մեկը ճագ տվեց, ու ջուրը սկսեց կաթել ամբողջ ճանապարհին: Երբ ջրավաճառը հասավ գյուղ, գնորդներն ամեն անգամվա պես տասը մետաղադրամով առան աջ կուժի միջի ամբողջ ջուրը, և միայն հինգ մետաղադրամ տվեցին այն կուժի ջրին, որը լիքն էր կիսով չափ:
Հյուրանոցում միայն երկու ամերիկացի կար: Սենյակ բարձրանալիս կամ իջնելիս նրանք չէին ճանաչում աստիճաններին իրենց հանդիպող ոչ մի կենվորի: Ամերիկացիների սենյակը երկրորդ հարկում էր, որի պատուհանները դիմահայաց էին ծովին: Պատուհաններից երևում էին նաև զբոսայգին և պատերազմի զոհերի հուշարձանը: Զբոսայգում բարձր արմավենիներ ու կանաչ նստարաններ կային: Արևոտ եղանակին այնտեղ միշտ ինչ-որ նկարիչ էր լինում՝ իր նկարակալով: Նկարիչներին դուր էին գալիս սաղարթախիտ արմավենիները, ծովին ու այգիներին դիմահայաց հյուրանոցների փայլուն գույները: Իտալացիները, երկար ճանապարհ կտրելով, գալիս էին պատերազմի զոհերի հուշարձանը դիտելու, որ բրոնզաձույլ էր և փայլփլում էր անձրևի տակ: Անձրևում էր: Կաթիլները մեկիկ- մեկիկ պոկվում էին արմավենիների սաղարթներից: Խճապատ ծառուղիներում փոքրիկ լճակներ էին գոյոցել: Անձրևի տակ փրփրածուփ ծովի ալիքները երկար շերտերով փշրվում էին ափին, հետո ավազը լափլիզելով նահանջում ետ, նորից ետ էին գալիս ու փշրվում՝ երկար շերտով, անձրևի տակ: Հրապարակում, հուշարձանի մոտ ավտոմեքենաներ էին մնացել: Դիմացի սրճարանի դռան շեմին մատուցողը կանգնել, նայում էր դատարկ հրապարակին:
Ամերիկուհին կանգնել էր պատուհանի մոտ և նայում էր դուրս: Հենց նրանց պատուհանի ներքևում, կանաչ սեղաններից մեկի տակ, որից անձրևաջուր էր կաթկթում, մի կատու էր կուչ եկել: Կատուն փորձում էր գունդուկծիկ լինել այնպես, որ կաթիլները չընկնեին վրան: -Իջնեմ, այդ կատվի ձագին բերեմ,- ասաց ամերիկուհին: — Ես կգնամ,- առաջարկեց մահճակալին պառկած նրա ամուսինը: -Ոչ, ինքս կբերեմ: Խեղճ փիսիկը սեղանի տակ չարչարվում է, որ չթրջվի: Ամուսինը շարունակեց կարդալ՝ երկու բարձերը հարմարեցնելով գլխի տակ: -Տես՝ չթրջվես,- ասաց նա: Կինը իջավ աստիճաններով ու երբ անցնում էր նախասրահով, հյուրանոցի տերը տեղից ելավ, խոնարհվելով ողջունեց նրան: Հյուրանոցի տիրոջ գրասեղանը նախասրահի հեռավոր անկյունում էր: Նա ծեր, բավականին բարձրահասակ մարդ էր: — Անձրևում է,- ասաց կինը: — Այսօր շատ վատ եղանակ է: Ծերունին կանգնել էր գրասեղանի ետևում, կիսամութ սենյակի հեռավոր անկյունում: Նա դուր էր գալիս կնոջը: Ամերիկուհուն դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ չափազանց լուրջ խոժոռ տեսքը՝ որևէ գանգատ լսելիս: Նրան դուր էր գալիս այդ մարդու արժանապատվությունը: Նրան դուր էր գալիս, թե ինչպես էր այդ ծերունին ուզում ծառայություն մատուցել իրեն: Դուր էր գալիս հյուրանոցի տիրոջ պահվածքը: Դուր էին գալիս խոժոռ դեմքն ու խոշոր ձեռքերը: Ծերունու հանդեպ խանդաղատանքով լցված՝ ամերիկուհին բացեց դուռն ու նայեց դուրս: Տեղատարափ անձրև էր: Անջրանցիկ թիկնոցով մի տղամարդ դատարկ հրապարակով դեպի սրճարան էր գնում: Կատուն պետք է որ հյուրանոցի աջ կողմում լիներ: Գուցե քիվի տակով անցնի: Երբ կինը կանգնեց դռան շեմին, նրա գլխավերևում մի անձրևանոց բացվեց: Նրանց սենյակը հավաքող աղախինն էր: — Այսպես չեք թրջվի,- ժպտալով ասաց աղախինը իտալերեն: Անշուշտ, նրան հյուրանոցի տերն էր ուղարկել: Աղախնու հետ, որ անձրևանոցը պահած գնում էր նրա ետևից, կինը խճապատ ծառուղիով քայլեց դեպի իրենց սենյակի պատուհանի տակ: Սեղանն այնտեղ էր: Անձրևով ողողված՝ այն վառ կանաչավուն էր դարձել, բայց կատուն չկար: Հանկարծ հուսախաբություն համակեց կնոջը: Աղախինը ակնածանքով նայեց նրան: — Դուք որևէ բա՞ն եք կորցրել, սինյորա: — Այստեղ կատու կար: — Կատո՞ւ: — Այո, կատու: -Կատո՞ւ,- ծիծաղեց աղախինը:- Կատուն՝ անձրևի տա՞կ: — Այո,- ասաց կինը,- սեղանի տակ էր: Ահ, ես այնքան շատ էի ուզում փոքրիկ կատու ունենալ: Երբ ամերիկուհին անգլերեն խոսեց, աղախնի դեմքը ձգվեց: — Եկեք, սենյորա,- ասաց նա:- Եկեք ներս գնանք, թե չէ կթրջվեք: — Գնանք, իհարկե,- ասաց մանկամարդ ամերիկուհին: Նրանք խճապատ ծառուղիով նորից ետ եկան ու ներս մտան: Աղախինը մնաց դրսում, որ անձրևանոցը փակի: Երբ ամերիկուհին անցավ նախասրահով, հյուրանոցի տերը խոնարհվեց նախասրահում: Կնոջ մեջ ինչ-որ բան ջղաձգորեն գունդուկծիկ դարձավ: Հյուրանոցի տերը ստիպում էր նրան շատ փոքր ու միաժամանակ կարևոր զգալ: Մի պահ կինը իրեն չափազանց կարևոր զգաց: Նա բարձրացավ աստիճաններով: Բացեց սենյակի դուռը: Ջորջը մահճակալին պառկած կարդում էր: — Կատվին բերի՞ր,- հարցրեց նա՝ գիրքը ցած դնելով: — Այնտեղ չէր: -Հետաքրքիր է, ո՞ւր է կորել,- ասաց Ջորջը՝ աչքերը մի պահ կտրելով գրքից: Կինը նստեց մահճակալին: — Ես այնքան էի ուզում փոքրիկ կատու ունենալ,- ասաց նա:- Չգիտեմ, թե ինչու եմ այդքան ուզում: Ես այդ խեղճ փիսիկին եմ ուզում: Կատակ բան չի, խեղճ փիսիկը դրսում, անձրևի տակ է: Ջորջը նորից սկսել էր կարդալ: Կինը մոտեցավ հարդարանքի սեղանին, նայեց հայելու դիմաց և ձեռքի հայելիով սկսեց զննել իրեն: Նախ՝ զննեց մեկ, հետո մյուս կիսադեմը: Ապա՝ ծոծրակն ու պարանոցը: -Ի՞նչ ես կարծում, լավ չէ՞ր լինի, եթե մազերս թողնեի երկարեր,- հարցրեց ամերիկուհին՝ նորից նայելով իր կիսադեմին: Ջորջը աչքերը բարձրացրեց ու տեսավ կնոջ՝ տղայի պես կարճ խուզված ծոծրակը: — Այդպես էլ է ինձ դուր գալիս: — Ես ձանձրացել եմ,- ասաց կինը:- Այնպես եմ ձանձրացել տղայի այս սանրվածքից: Ջորջը փոխեց դիրքը: Այն պահից, ինչ կինը սկսել էր խոսել, ամուսինը աչքը չէր կտրել նրանից: — Այսօր դու շատ ես սիրունացել,- ասաց Ջորջը: Կինը ձեռքի հայելին դրեց հարդասեղանին, մոտեցավ պատուհանին ու նայեց դուրս: Մթնում էր: — Ուզում եմ մազերս ետ սանրել ու ձիգ կապել այնպես, որ հարթ լինեն, հետո ծոծրակիս մեծ հանգույց անել ու մատներով շոշափել,- ասաց կինը:- Ուզում եմ գոգիս փոքրիկ կատու լինի, որ շոյեմ, իսկ նա մռռա: -Ի՞նչ… — Հետո ուզում եմ սեփական սպասքով ճաշել, իսկ սեղանին մոմեր վառվեն: Ուզում եմ գարուն լինի, ուզում եմ մազերս փռած սանրել հայելու առաջ, ես կատու եմ ուզում, նոր զգեստներ եմ ուզում… — Դե լավ, վերջացրու: Մի գիրք վերցրու կարդա,- ասաց Ջորջը: Նա նորից կարդում էր: Կինը պատուհանից նայում էր դուրս: Արդեն բոլորովին մթնել էր, իսկ անձրևը դեռ մաղվում էր արմավենիներին: -Այնուամենայնիվ, ես կատու եմ ուզում,- ասաց ամերիկուհին:- Հենց հիմա կատու եմ ուզում: Եթե երկար մազեր կամ ուրիշ ուրախություն չի կարելի, գոնե կատու կարելի՞ է ունենալ: Ջորջը չէր լսում: Նա կարդում էր: Կինը պատուհանից նայեց դուրս: Հրապարակի լույսերն արդեն վառվել էին: Ինչ-որ մեկը թակեց դուռը: -Մտեք ,- ասաց Ջորջը: Նա գլուխը բարձրացրեց գրքից: Աղախինը կանգնեց դռան շեմին: Նրա գրկին մի մեծ, բծավոր կատու կար, որ ծանրորեն կախվել էր ձեռքերից: — Ներեցեք,- ասաց աղախինը,- հյուրանոցի տերը խնդրեց, որ սա տամ սինյորային:
Կարդացեք պատմվածքը, կատարեք հետևյալ լեզվական աշխատանքը 1. Դուրս գրեք 5-ական բարդ և ածանցավոր բառ: բարդ-զբոսայգի , հուշարձան , սաղարթախիտ , բրոնզաձույլ , ծառւղի ածանցավոր-ծառուղիներում ,գրկին , գրքից , ուրախություն , ծոծորակիս 2.Ձեր կարդացած ո՞ր պատմվածքն է հիշեցնում: Ծերունին և ծովը , որովհետև այդ պատմվածքում էլ ծերունին ցանկանում էր բռնել ձկանը և վեջում հաջողվեց նրան բռնել ձուկը։ 3.Պատմեք` հաճա՞խ են ձեր ցանկությունները կատարվում: Ոչ հաճախ , բայց մեծամանությամբ կատարվում են ։
Հողերի պահպանման գլխավոր ուղղությունն էրոզիայի դեմ պայքարն է: Էրոզիայի դեմ պայքարը բազմաբնույթ միջոցառումների համալիր է, որի նպատակն է պաշտպանել հողի վերին՝ առավել բերրի շերտը տեղատարումից, վերականգնել և բարելավվել հողատարածությունները:
Էրոզիայի դեմ արդյունավետ կարելի է պայքարել հողապաշտպան միջոցառումների համալիր կիրառության դեպքում: Հողի էրոզիայի դեմ պայքարելու գործում կարևոր նշանակություն ունի գյուղատնտեսական արտադրության ճիշտ կազմակերպումն ու գյուղատնտեսական մշակաբույսերի տեղաբաշխումն ըստ տնտեսության դիրքադրության: Առանձնակի նշանակություն ունի ցանքաշրջանառության կիրառումը, հատկապես էրոզարցված կամ էրոզավտանգ հողերում: Այդ հողերում մաքուր ցելերը պետք է փոխարինվեն զբաղված ցելերով, զգալի մասը պետք է զբաղեցնեն բազմամյա խոտաբույսերը: Նմանատիպ տարածքներում հարկավոր է բացառել շարահերկ կուլտուրաների մշակությունը: Թեք լանջերում գտնվող հողերում հողի մշակության և ցանքի աշխատանքները պետք է տարվեն լանջի թեքությանն ուղղահայաց: Պայքարի արդյուանվետ միջոցառում է վարի ակոսավորումն ու թմբավորումը: Ջրի և քամու էրոզիայի դեմ պայքարելու համար արդյունավետ են ցանքի խաչաձև և նեղշար եղանակները: Այս դեպքում բույսերն ավելի համաչափ են ծածկում հողը: Լեռնային շրջաններում էրոզիայի դեմ պայքարելու գործում իրենց դերն ունեն միջանկյալ ցանքերը: 7 Աշնանացանից հետո ցանված միջանկյալ ցանքերի շնորհիվ հողի մակերեսը արագ ծածկում է բուսականությամբ և արագ զարգացող արմատային համակարգը կրճատում է հողատարումը: Միջանկյալ ցանքերը կարելի է օգտագործել նաև որպես սիդենանտ՝ հարստացնելով հողն օրգանական նյութերով: Պայքարի կարևոր միջոցառում է ձյան պահպանումը և ձնհալի կարգավորումը: Վարելահողերը էրոզիայից պաշտպանելու համար կարևոր է օրգանական և հանքային պարարտանյութերով հողի ճիշտ պարարտացումը: Շատ կարևոր է ճիշտ կատարվող ոռոգումը: Ակոսներով ոռոգման ժամանակ անհրաժեշտ է ակոսների թեքությունն ու երկարությունը ճիշտ զուգակցել ջրի ծախսի հետ: Որքան թույլ է տալիս ոռոգվող հողակտորի դիրքը և հարթեցվածությունը, ակոսները պետք է տանել հնարավոր փոքր թեքությամբ: Թեք լանջերում մշակության ժամանակ խիստ կարևոր միջոցառում է դարավանդավորումը: Խիստ թեք լանջերի էրոզիայի ենթարկված հողերի բուսապատումը հնարավորություն է տալիս վերականգնել քայքայված բուսածածկը, բարելավել հողի ստրուկտուրան, վերականգնել հողի կնձիկայնությունը և կանխել հողատարումը: Ջրային և քամու էրոզիայից հողերի պաշտպանման ամենաարդյունավետ միջոցառումներից մեկը հողապաշտպան, հողմակարգավորիչ,
ջրակարգավորիչ անտառաշերտերի և համատարած անտառային ու անտառապտղային տնկարկների ստեղծումն է: Պայքարելով էրոզիայի դեմ, առաջին հերթին երկարացնում են հողի կյանքը, պահպանում հողի վերին բերրի շերտը և ստրուկտուրան, որն էլ իր հերթին նպաստում է բերքատվության բարձրացմանը: Հակաէրոզիոն և բարելավման միջոցառումների շարքում առաջանում են նաև հետևյալ առավել կարևորները. Առաջավոր ագրոտեխնիկան Հողաբարելավում Հողերի վերականգնում Պայքար հողերի աղտոտման դեմ Առաջավոր ագրոտեխնիկան հատուկ նշանակություն է տալիս հողի մշակմանը, որի ընթացքում ոչ միայն բացառվում է դրա քայքայումն ու տեղատարումը, այլև բարելավում է հողի վերին շերտի կառուցվածքը, հողը դառնում է ավելի արգավանդ: Լավ արդյունք է տալիս, օրինակ, թեք լանջերի հերկումը ոչ թե վերից վար, այլ լայնակի: Լայնակի վարուցանքի դեպքում դանդաղում է ջրի հոսքը, հետևաբար և նվազում հողի էրոզիան: Միջոցառումների մի ամբողջ համալիր է իրենից ներկայացնում հողաբարելավումը՝ հողերի մելորացիան: Հողաբարելավման բոլոր միջոցառումների հիմնական նպատակն ու արդյունքը նույնն է՝ հողային շերտի պահպանություն և բերրիության բարձրացում:
Հողերի մելորացիայի տեսակները բազմազան են՝ մինչև 30 տեսակ: Դրանցից մի քանիսն ունեն նաև կարևոր հողապաշտպան, հակաէրոզիոն նշանակություն: Հատկապես աչքի է ընկնում ագրոանտառամելիորացիան, երբ ստեղծվում են դաշտապաշտպան անտառաշերտեր, կատարվում է զառիթափ լանջերի, ձորակներ և ավազուտների անտառապատում: Ագրոանտառամելիորացիան լավ արդյունք է տալիս հատկապես տափաստանային և անտառատափաստանային գոտիներում: Հողերի պահպանության տարածված եղանակ է հողերի վերականգնումը (ռեկուլտիվացիա): Հողերի ռեկուլտիվացիան միջոցառումների մի համալիր է, որն ուղղված է մարդու կողմից խախտված հողերի վերականգնմանը: Հողաշերտը շատ խախտվում է բաց հանքերի շահագործման և լայնածավալ շինարարական աշխատանքների իրականացման ժամանակ: Շինարարական աշխատանքների ավարտից հետո և արդեն սպառված հանքերի տեղում կատարում են հողի ռեկուլտիվացիա: Հողերի ռեկուլտիվացիան բաղկացած է երկու փուլից՝ տեխնիկական և կենսաբանական: Տեխնիկական ռեկուլտիվացիայի փուլում կատարվում է տարածքի հատակագծում և հարթեցում, այն ծածկվում է բերրի հողաշերտով: Դա այլ վայրերից բերվող կամ էլ նախկինում, շինարարական աշխատանքներն սկսելուց առաջ հավաքված ու տեղում կուտակված բերրի հողն է: Կենսաբանական փուլում կատարվում է քարերի հավաքում, հարթեցում, հողի վարուցանք, պարարտացում: Վերջնական փուլում կատարվում է ծառատունկ, բույսերի մշակում և խոտացանություն: Հողային ռեսուրսները պահպանելու և վերականգնելու հետ միասին մարդիկ շահագրգռված են այդ ռեսուրսների ռացիոնալ օգտագործումով: Դա հողերի այնպիսի օգտագործումն է, երբ ոչ միայն պահպանվում ու բարելավվում են հողի հատկությունները, այլև ստացվում է տնտեսական բարձր արդյունք: Հողային
1. When I opened my eyes, I saw a strange sight. 2.Every morning she wakes up early and gets ready for work. 3.If I knew what he wanted, I would not permit this. 4. I haven’t heard anything from her in a long time. 5.The headmaster wants to talk to you. 6. Jane lives with her parents. 7. We are visiting Greece next month. 8. The moon revolves around the earth. 9. She has written a novel. 10. All students have handed in their work. 11. I have been teaching English for twelve years. 12. The students are rehearsing their dialogues.
Alberto took one look at his new neighbours and knew that his life was going to get more difficult. He watched them arrive in their big, noisy car and watched them get out. There they were, two of them, as big and as noisy as their car – and smelly and stupid as well.
‘Terrible!’ he thought. ‘How am I going to put up with them?’ He went to tell Mimi. Mimi was the friend he lived with.
‘Have you seen the new neighbours?’ he asked her.
‘No,’ she said. ‘Who are they?’
‘Two of them. The ones we don’t like. Big and noisy and stupid and smelly. Just like they always are.’
‘Oh no,’ said Mimi. ‘How awful! Still, I suppose we can just ignore them.’
‘I suppose you’re right,’ agreed Alberto. ‘We’ll just have to ignore them.’
For a few days, then, Alberto and Mimi tried to ignore their new neighbours. When the neighbours went out for a walk, Alberto and Mimi didn’t say hello to them. When the neighbours were in their garden, Alberto and Mimi went inside. This was OK for a few days, but, perhaps inevitably, things didn’t stay this way …
One day, Alberto woke up from his sleep to find one of the neighbours in his garden. ‘Mimi!’ he shouted. ‘Have you seen this!? He’s in our garden!!!! Look!’
‘How terrible,’ said Mimi. ‘Let’s call our staff and make sure they get rid of him immediately!’
Mimi went off to call their staff. Two minutes later, Alberto and Mimi’s head of staff was out in the garden trying to get rid of the unwelcome neighbour. ‘Go on!’ he shouted. ‘Get out of here! Go home!’ The neighbour didn’t say anything but gave Alberto and Mimi’s head of staff a dirty look, then he went back into his garden. Alberto and Mimi felt better and then asked their head of staff to prepare their lunch for them.
However, it wasn’t enough. Over the next few days, Alberto and Mimi often found one or other or both of their new neighbours walking around their own garden. It was terrible. To show how they felt, Alberto and Mimi went into their neighbours’ garden at night, when the neighbours were inside, and broke all the flowers.
The next morning one of the neighbours came to talk to Alberto.
‘Hey!’ he said. ‘Hey, you!’ Alberto ignored him, but he continued talking. ‘You came into our garden last night and broke all the flowers!’ Alberto didn’t say anything but gave his neighbour a dirty look. ‘Now I’m in trouble!’ continued his neighbour. ‘They think I did it!’
‘Who are «they»?’ asked Alberto.
‘My owners, of course,’ replied the neighbour.
‘Owners!?’ said Alberto. ‘You have «owners»?’
‘Course we do,’ said his neighbour. ‘Don’t you?’
‘Oh, no,’ replied Alberto. ‘We have staff.’
Alberto went to tell Mimi that the neighbours didn’t have staff but owners.
‘That’s not a surprise,’ said Mimi. ‘That explains everything. That’s why they’re so noisy and smelly and stupid. We need to make their owners become staff.’
The next day, Alberto and Mimi were actually very friendly with their new neighbours. They tried to explain how to make their owners become ‘staff’.
‘Listen,’ said Alberto to them. ‘It’s very easy. First, understand that the house is your house, not theirs.’
‘And second,’ said Mimi, ‘make sure that you are always clean.’
‘Make sure they give you food whenever you want!’
‘Sit on the newspaper while they are reading it!’
‘Sleep as much as possible – on their beds!’
‘And finally, try not to bark but to miaow instead.’
But it was no good. The neighbours just didn’t understand. After a week, they gave up.
‘It’s no good,’ said Mimi. ‘They’ll never understand – dogs have owners, cats have staff.’
2019 թվականի ապրիլի 9-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունվել է «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին օրենքը, որի արդյունքում «Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքի նոր 4.1 հոդվածը սահմանել է Քաղաքացու օր տոնը: Համաձայն այդ հոդվածի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու օրը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը:
Ես փորձում եմ ինձ դրսևորել որպես ակտիվ քաղաքացի ։ Մասնակցում եմ ծառատունկների , շաբաթօրյակների ։ Դեռ չափահաս չեմ այդ իսկ պատճառով չեմ մասնակցում ընտրություններին ։ Այսօր ամբողջ աշխարհում տիրում է կորոնավիրուսը ։ Շատ մարդիկ որպես կամավորնոր մասնակցում եմ կորոնավիրուսի դեմ կատարվեղ միջոցառումներին ։ Պատերազմի տարիներին քաղաքացիները որպես կամավորներ մեկնեցին պատերազմի գոտի ։ Յուրաքանցյուր քաղաքացի պարտավոր է մաքուր պահել իր քաղաքը ։