Մեր գյուղը

Ես Համիկ Թադևոսյանն եմ, ծնվել և մինչև 15 տարեկանը  ապրել  եմ իմ հայրենի գյուղում`Վայոց ձորի մարզի Չիվայում։ Կուզեմ մի փոքր պատմել Չիվայի մասին ։
Չիվան  գտնվում է Վայոց ձորի մարզի հարավ-արևմտյան մասում , Եղեգնաձոր-Երևան մայրուղու վրա, ծովի մակերևույթից բարձր է 1116 մ։
Գյուղը մարզկենտրոնից ունի 23 կմ  հեռավորություն, իսկ մայրաքաղաքից 102 կմ։ Գտնվում է Վեդի—Ներքին Արփա նախալեռնային գոտում,մեր գյուղում  ձմեռը տևում է 4 ամիս։ Չիվան գտնվում  է Վարդենիսի լեռների ճյուղավորություններից կազմված ձորամիջում։ Ունի  305 տնտեսություն ։  Քանի որ մեր գյուղը փոքր է, գրեթե բոլորը  իրար ճանաչում են ։ Մեր գյուղի մարդիկ շատ հյուրասեր և ընկերասեր են ։ Երբ բոլորին մի բան է պետք լինում, ամբողջ գյուղը համախմբվում է և օգնում։ Օրինակ` երբ գյուղից մեկի խոտի դեզը հրդեհվում  է, բոլորը մի մարդու պես իրենց բաժնից խոտ են հատկացնում այդ  մարդուն։ խորհրդային տարիներին մեր գյուղում ապրում էին նաև այլազգիներ, կային նաև ադրբեջանցիներ:
 Գյուղի մասին հիշատակումներ կան Ստեփանոս Օրբելյանի <<Սյունիքի պատմություն >> աշխատության մեջ՝ 13-րդ դարի թվագրությամբ ։ Սակայն դա  սկիզբը չէ, գյուղն ունի ավելի հին պատմություն և անվանվել է նաև Չվա, Չուվա և այլն ։
  Գյուղի անունը ստուգաբանվում է հետևյալ կերպ։ Ժողովրդական ավանդության  համաձայն` 735թ ․ Մոզի կործանիչ երկրաշարժից ահաբեկված` մարդիկ հասնում են Չիվայի տարածք, հանգիստ առնում և գոչում`  չիք վայ, չկա վայ, որտեղից էլ առաջանում է գյուղի անունը ։
Չիվան հարուստ գյուղ է եղել, Չիվայի ձորը  հայտնի է բազմատեսակ պտղատու այգիներով ։
Գյուղը վանքապատկան է եղել։ 13-րդ դարում  հատուկ հրովարտակով   տրվել է  Ջալալ Օրբելյանին` որպես կալվածք ։
Մետաքսի ճանապարհը մի  ճյուղով Սելիմով հասնում է Արենի,  մի ճյուղով էլ թեքվում էր Չիվա`  ուղղություն վերցնելով դեպի Դվին և Այրարատ ։
Ենթադրվում է, որ գյուղը  բնակեցված է եղել  դեռևս  հեթանոսական ժամանակաշրջանից։ Մեր գյուղի ժողովուրդը շատ աշխատասեր է, հիմնական զբաղմունքը անասնապահությունն ու  հողագործությունն է ։  Հիմանականում մշակում են  ծիրան, դեղձ , խաղող , բանջարաբոստանային կուլտուրաներ և հացահատիկ։ Գյուղում գտնվում են հին գյուղատեղին, հին գերեզմանատունը, 14-րդ դարի հին խաչքարը և 10-րդ դարի եկեղեցին:
Գյուղն ունի միջնակարգ դպրոց, մշակույթի տուն, բուժկետ։ Գյուղում գործում է առևտրի 5 կենտրոն։
Ես շատ եմ սիրում իմ գյուղը  և նրա կյանքը ։

ՉԻՎԱ CHIVA - #AA | Facebook

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s