Գործնական աշխատանք

  1. Բառաշարքում ընդգծել ը գաղտնավանկ ունեցող բառերը:
    Վերջնագիծ, հյուրընկալ, նկարել, ակնթարթ, գլխարկ, խճանկար, արագընթաց, լեռնաբնակ, զրահ, նվագարան, փղձկալ, այծյամ, հնչյուն, վեհանձն, արթմնի, չվերթ:
  2. Բառաշարքում ընդգծել ապ- նախածանցն ունեցող բառերը:Ապրանք, ապաբախտ, ապուշ, ապակի, ապուպապ, ապօրինի, ապուխտ, ապագա, ապացույց, ապստամբ, ապավեն, ապառաժ, ապաստան, ապերախտ, ապար, ապտակ, ապրուստ, ապազգային, ապուր:
    3.Բառաշարքում ընդգծել անհոդակապ բառերը:
    Բնավեր
    , խճավազ, բազմազգ, խաղասաց, չվերթ, ագեվազ, բեռնատար, եռակողմ, ցլամարտ, գանձարկղ, ուղեկալ, հաղթանդամ, աղվեսագի, գինետուն, ձյունապատ, վազանց, արգավանդ, լուսանկար, հերարձակ:
    4. Ընդգծել փոխաբերական իմաստով գործածված բառակապակցությունները:
    Թաց գետին, դառը խոսք, գույնզգույն ծաղիկներ, մայրացած հասկ, նիրհած դաշտեր, բախտի անիվ, բարդ խնդիր, սուր աչք, վարդագույն երազ, ննջող առվակ, փրփրուն ալիք, ծաղկած այգի, լալկան ուռենի:
    5. Շարքում
     գտնել հոմանիշ բառերի 8 
    զույգ:
    Արի-անվեհեր,, արագ-փութկոտ, անզոր-թույլ, հոյակապ-սքանչելի, սնամեջ-ունայն, անապական-վճիտ, գոռոզամիտ-ինքնահավան, աննկուն-աննվաճ, գեր-մարմնեղ, :

Հայոց լեզու


Գտնել նախադասությունների մեջ բառագործածությունների սխալները:

Այդ գյուղի տանտերն էր նամակ գրել կաթողիկոսին:
Ավանդության համաձայն` մեկնեցին գյուղ և մասնակցեցին ծիսակատարությանը:
Ականակիտ խավար էր, և նավից ափ իջած նավաստիները հազիվ գտան իջևանատունը:
Այդ վերաբերմունքը սաստիկ վրդովվել էր իշխանին:
Բժիշկն ուշադիր քննարկեց հիվանդին և ախտորոշում կատարեց:
Նա շատ էր մեղանչում իր գործած մեղքերի համար:
Դարավոր կաղնին չդիմացավ շառաչյուն հողմին:
Փողոցով անցնում էր միջին տարիքի մի կին` գլխին հովհարով գլխարկ։
Գյուղացին այգեբացից մինչև ուշ երեկո անդուլ աշխատում էր:
Ցուցում տալիս վկաները հուզվում էին:

Նախադասությունների մեջ գտնել խնդրառության սխալները:

Գետինը ծածկվեց ձյունից:
Նրանք ապրում էին սարի գագաթում:
Երբեք մեր աշխարհը մեր վրա այսքան ծանր պարտականություն չէր դրել:
Մենք շնորհակալ ենք այն անշահախնդիր բժշկից, ով փրկեց մեր հարազատի կյանքը:
Նա իմ պես աշխատասեր չի եղել:
Նա երկար ժամանակ էր, ինչ իմ հետ էր քայլում:
Ծնողների մոտ ուսուցչուհին խրախուսեց աշակերտների արարքներին:

Փակագծերի բառերը տեղադրել կետերի փոխարեն` համապատասխան փոփոխությունների:

1Լճի մոտ` բարձրադիր ժայռի վրա, նստած էր մի մարդ` լայնեզր գլխարկով , և անթարթ հայացքով նայում էր.  կապույտ ջրերին: (Լիճ, նայել, գլխարկ, ժայռ)
2. Նա սովորություն  ուներ աշոնանը վերջին անգամ այգին մտնել, ցանկապատն ամրացնելու և հնձանի  դուռը փակելու , որպեսզի ձմռանը  գիշերներին գայլ ու գազան չպատսպարվեն ներսը: (Մտնել, ձմեռ, հնձան, աշուն)
3. Կրծքից  արձակելով զղջման հառաչանք` դողդոջուն ձեռքով տխուր  շարժում էր անում` կարծես իրենից հեռացնելով օրիորդի գեղանի կերպարանքը: (Ինքը, օրիորդ, արձակել, ձեռք)
4. Թիֆլիսում ապրելու տարիներին հատկապես Վերնատան միջոցներով Թումանյանն իր շուրջն է  համախմբում գրական ուժերին, կազմակերպում արևելահայոց գրական կյանքը: (Կյանք, տարի, միջոց, ինքը)
5. Պապ թագավորը կրճատում էր ժողովրդից  գանձվող եկեղեցական տուրքերը, փակեց անկելանոցներն ու կուսանոցները, ձգտում նվազեցնել եկեղեցու  իշխանությունը, հաստատել արքունիքի   մենիշխանություն: (Փակել, արքունիք, ժողովուրդ, եկեղեցի)

Լրացնել բաց թողնված տառերը և երկհնչյունները:

Վերջին ծառի կանաչելու հետ անտառի ներքևի ծայրին կենտ հաճարենու սաղարթը մգանում է. մութն սկսվում է այդտեղից, կամաց-կամաց բարձրանում Զարդաքարի լանջը, բարձունքին հասնում: Ու հենց լանջի կենտ բոխին մուգ կանաչ է դառնում, անլսելի ելևէջ տալով մշուշ են դառնում, անքանում սարի գլխին, ամպի տակ կսկված վերջին ձյունն էլ, թագի պես բոլորված ամպն էլ: Աէանում են միայն մի պահ, հաջորդին բոլորած է լինում նոր ամպ և նստած նոր ձևն:

Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 6 զույգ;

1.Անարդար-կողմնապահ, դաժան-անողորմ, անամոթ-անպատկառ, զուսպ-չափավոր, աներկյուղ-անվեհեր, թավ-խիտ, :
2. Ողորմելի-խեղճ բիլ-կապույտ, ժիր-առույգ, վեհ-վսեմ, ճերմակ-ձյունաթույր , մեծատուն-հարուստ,
3. Անկայուն-երերուն,  հակիրճ-համառոտ, ստոր-տմարդի, գեր-մարմնեղ, տաղտկալի-ձանձրալի, բիրտ-կոպիտ, :

  Գտիր սխալները տրված նախադասությունների մեջ և ուղղիր։

  1. Դասական արվեստը միշտ ունի իր հետևորդներին
  2. Մի՛ անհանգստացիր, ես վարձահատույց կլինեմ քեզանից-քեզ։
  3. Տան շեմում միայնակ կանգնած էր Մարանը։
  4. Բոլորս երախտապարտ էինք նրանից իր  անգնահատելի ծառայության համար։
  5. Նա իր կարիքներին-կարիքները բավարարելու համար պատրաստ էր ամեն ինչիՆե։
  6. Ներկաներից մի մասը խիստ զարմացած էր։
  7. Էրենբուրգը երկար ու հիացած նայում էր Սարյանի նկարների վրա-նկարներին։
  8. Մուշեղ բերդակալը ավելորդ համարեց կանանց զրույցներին մասնակցելու-մասնակցելը։
  9. Արածդ սխալներիդ համար պիտի ներողություն խնդրես հորդ-հորիցդ։
  10. Ծեր արծվի նման բաց արեց աչքը ու իրեն-իր դիմաց տեսավ դժխեմ մահը։

10-րդ դասարան


Ընդգծված  
դարձվածքները փոխարինի՛ր տեքստիոճին հարմարհոմանիշ բառերով:

Մեր դարաշրջանից 481 տարի առաջ Պարսկաստանի տիրակալ ֊Քսերքսեսը կռվում էր  հունական պետությունների միության դեմ: Ավանդությունն ասում է, թե դա որոշեց  միայն նրա համար, որ ուզում էր  թզի համտեսել, իսկ  աթենական օրենքներն այդ համեղ պտուղների արտահանության առգելել էին:
Փոքրասիական ժողովուրդների դիմադրությունն ճնշելով, քաղաքները գրավելով, այրելով  ու ավերելով` պարսիկները հասան Եվրոպան Ասիայից բաժանող բնական արգելագծին` Հելլեսպոնտոսի նեղուցին: Նեղուցն անցնելու համար Քսերքսեսը կամուրջ կառուցել տվեց: Բայց երբ կամուրջն արդեն պատրաստ էր, սոսկալի փոթորիկ պայթեց, որն այն խորտակեց  ու ցրիվ տվեց: Արյունը Քսերքեսի բարկացավ , հրամայեց նեղուցի պատժել խարազանի երեք հարյուր հարվածով և ջրի մեջ ստրկության շղթաներ գցել: Ջրի ծեծողներին հրամայված էր արտասանել հետևյալ խոսքերը. «Չարաղետ ջուր, քո տիրակալն այս պատիժը նշանակեց, քանի որ դու անազնիվ վարվեցիր, իսկ նա քեզ ոչ մի վատ բան չէր արել»: Եվ մինչ պատժում էին ծովին, թագավորը հրամայեց գլխատելորոնց հրամայել էր կամուրջ կառուցել: Ծովի ու մարդկանց հասկացան, որ ավելի լավ է պարսից տիրակալի ճանապարհին դեմ չկանգնեն:
Հետո շինարարները ձեռնարկեցին  մի ուրիշ, ավելի ամուր կամրջի շինարարությանը: Երբ դա պատրաստ էր, ու Քսերքսեսի առջև արդեն իսկապես բաց էր Եվրոպա տանող ճանապարհը, տիրակալը տատանվում էր` անցնի՞, թե՞ չանցնի: Ամենայն հավանականությամբ վախենում էր ծովի վրեժխնդրությունից: Փոխանակ անմիջապես ճանապրհեկու`  նա հրամայեց քրմերին ամեն ինչ անել նեղուցի բարեհաճությունն ու ողորմածությունը նվաճելու համար, իսկ ինքն իր սուսերն ու ոսկե անոթները ծովին զոհաբերեց:  Զոհաբերությունից հետո սկսվեց անցումը, որը  հինգ օր ու գիշեր տևեց: Քսերքսեսը միայն վերջում համարձակվեց  ու անցավ:

Զույգ նախադասությունները միացրո՛ւ, մեկ բարդ նախադասություն դարձրո՛ւ` քանի ձևով կարող ես:

Փողոցի ծայրը բաժանվում է նեղ ճանապարհներհը և Դրանք տանում են դեպի այգիները: (ը , ու , որոնք)
Զրույցը լռում էր: Նրանք լսում էին ջրերի ձայնը: (և, որովհետև , քաանի որ , )
Գուցե այդպիսին է եղել աշխարհը այն ժամանակ: Քարածուխի հսկա շերտեր են գոյացել և շերտերի վրա պահել վաղուց անհետացած բույսերի ու սողունների հետքեր: (երբ )
Վեր բարձրանալիս որսորդը զգաց: Մեկը հետևում է իրեն: (ո)
Անունը Ծիրանի տափ է: Ծիրանի ոչ մի ծառ չկա այնտեղ: (բայց , չնայած)
ժամանակին հսկաներ են ապրել: Իհարկե, այդ ձորերը նրանց համար առուներ են (եղել: և)
Շինականին քարափի գլխի հովը դուր եկավ: Կալին կալսածը հեշտ կլիներ քամուն տալ: ( ,որովհետև)
Ես ուրախ կլինեմ: Ամեն ինչ կկարգավորվի: (երբ ,եթե )
Դու քաջ ես ու անձնվեր: Դու կարդարացնես մեր հույսերը: (և )
Մարդու արյունատար մազանոթների ընդհանուր երկարությունը հարյուր հագար կիլոմետրի է հասնում: Դա հասարակածից երկուսուկես անգամ երկար է: (և , որ)

Ո՞ր տարբերակը տեղադրելու դեպքում քերականորեն և տրամաբանորեն ճիշտ նախադասություն կստացվի:

Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը, որը գտնվում էր Աթենքի մոտակայքում՝ դիցաբանական հերոս Ակադեմոսի անունը կրող պարտեզում:

  1. Հին Հունաստանում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը կրում էր Ակադեմիա անունը
  2. Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում
  3. Հին Հունաստանում Ակադեմիա անունն էր կրում Պլատոնի հիմնած փիլիսոփայական դպրոցը
  4. Ակադեմոսի փիլիսոփայական դպրոցը Հին Հունաստանում հիմնել էր Պլատոնը

Տրված բառաշարքում ընդգծել վեջածանցները
1․ Ապիկար , դիպուկ , դանակ , կազմություն , փչակ , ձյուն , անկյուն , պնակ , դռնակ , կարկաչյուն , արյուն , գովեստ , զսպանակ , իշխան , ուսոչցիչ , երասան , անկողին , գարի , ուխտատեղի , հայրիկ , աղջիկ , հայաստան , գալիք , սահնակ , պահակ , բարակ ։

հայոց լեզու

  1. Լրացնել բաց թողնված տառերը:
    Ջրաղացի ճրագի լույսն էր կենդանության միակ նշանը համատարած մթության մեջ:
    Ծերունին նայեց հանդիպակած  անպին, բարձրացավ անբարտակի վրա, քաշեց առաջը հավաքված ճյուղերը, ապա մտավ ջրաղացը և դուռը կողպեց: Քամին վզվզում էր պատերի բացվածքներից, հափշտակում թափված հարդաշաղախ ալրափոշին և փաղչում զվար-աձայն:
    Ծեր ջրաղացպանը կրկին անցավ իր հանապազօրյա գործին` անշտապ կապելով ալրաթաթախ գոգնոցը:
  2. Կետադրել տեքստը:
    Հետևյալ առավոտ ՝ նախաճաշից հետո , սեպուհներին ընդունեց Արծրունյաց նախարարը: Նրանք մի կիսամութ սրահ մտան ՝ զարդարված գորգերով ու գազանների մորթիներով: Նախարարն իր հսկա փքուն մարմնով այնպես էր ընկմվել , միացել իր ծավալուն բարձին ,որ շիկավառ մազ-մորուքով , կլոր, գեր դեմքի կաս-կարմիր այտերով ,առասպելական արարածի էր նմանվում: Անշարժ կյանք սիրող այդ  հղփացած մարդը աչքերն անտարբեր սահեցնում էր ամեն բանի վրա ՝ չտեսնելով ոչ մի բան: Եվ առանց իր մեջ տեսածի մասին դիտողություն անելու ՝ փակում էր լպրծուն կոպերը կարծես քուն էր մտնում:

        3. Նախադասություններում ընդգծված բառերը փոխարինել հականիշներով:
Եգիպտացորենի նոսր արտից մի ծեր կին դուրս եկավ:
Առատաձեռն ծերունին երազում դրախտ էր ընկել:
Այդ դեպքից հետո մարդիկ անվերջ վատաբանում էին անգետին:
Երախտագետ պատանին այդ ցերեկ անակնկալ նամակ ստացավ:
Երեխաները ծառից փոքր, բայց հասած սալոր էին քաղել:

4.Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ընչասեր-ագահ-աչքածակ-անկուշտ, անվեհեր-կտրիճ-արի, լկտի-լպիրշ- անամոթ, արդար-ազնիվ-ուղղամիտ, ժանտ- անգութ-վայրագ, :
   5.-ույթ վերջածանցով և տրված բառերի համապատասխան արմատներով կազմել 7 ածանցավոր բառ:
Սահմանակից, կենսաբեր, մրցություն, գունավոր, նորամուծություն, կեղեքել, շահամոլ, սրտագին, գերյալ, աշխատավարձ, վարորդ, վերջնահաշիվ, շքամուտք, վերելք:

մրցույթ , նորույթ , շահույթ , վարձույթ , վերջույթ , ելույթ ,վարույթ

հայոց լեզու, 10-րդ դասարան

Արտագրել` փակագծերի մեջ առնված գոյականները գործածելով համապատասխան հոլովով:
Վարդանը (հպարտությամբ)  էր նայում (որդուն): Կարծես դեռ երեկ էր, որ նա մերկ (ոտքերով) ու կարճ (շալվարով)  թռչկոտում էր (պարտեզում),  իսկ այսօր, իր բարեկազմ (հասակով), վերին շրթունքը զարդարող բեղերի (փունջով) և (աչքերի)  խելացի (արտահայտությամբ) արդեն հասուն (տղամարդու)  կերպարանք էր ստացել:  Նրանք գնում էին (անտառով) ձգվող նեղ (արահետով), արևի շողերը (ճյուղորի) արանքով թափանցում էին ցած, ոսկե (երանգով)  վառում բազմերանգ ծաղիկները: Վարդանը կանգ առավ, (գլուխով)  ցույց տվեց բարձունքի (ճեղքից)  բխող բարակ աղբյուրը: Վճիտ ջուրը (կարկաչով)  ցած էր հոսում թփերի արանքով ու կորչում (խոտում):
2. Բառաշարքում առանձնացնել հոմանիշների 5 եռյակ:
Ջլատել-մասնատել-պառակտել, վատաբանել-փնովել-պախարակել, հանգցնել-մարել-շիջել,  վհատվել-հուսահատվել- հուսալքվել,, պղծել — ապականել-արատավորել, , :

Խոսուն նկարներ

Ազատ ժամանակս հաճախ եմ տրամադրում մեր հին ֆոտոալբոմը թերթելուն, և հարցերիս հեղեղի տակ են ընկնում հայրս, մայրս, տատս, պապս, քանի որ նկարներում պատկերված շատերին չեմ ճանաչում:
Ահա մի քանի նկար, որոնք ունեն ասելիք:

Մեր ընտանիքը շատ է սիրում այցելել սրբավայրեր և միշտ լուսանկարվում է այդ վայրերն այցելելիս: Նկարում ` պապիկս ու տատիկս են իրենց զավակների հետ, ամենաբարձր աստիճանին նստած է հայրս ,հետո` հորեղբայրս  և հորաքույրս: Լուսանկարը արվել է Նորավանքում
Այստեղ հայրս է նկարում , նա պատմում է որ այս օրը իր ընկերոջ ծննդյան տարեդարձն է , և նրանք գնացել էին նշելու։
Նկարում հայրիկիս վերջին զանգն է, իր ասելով` շատ սպասված օր: Հայրիկս լավագույն հուշեր ունի այդ օրվա հետ կապված: 
Դպրոցն ավարտելուն պես հայրս  ծառայել է հայոց բանակում։ Ծառայությունից հետո հայրս սկսել է աշխատել որպես հյուսն։
Իսկ այս նկարում պապիս  գերդաստանն է Սուրբ Կարապետ վանքում։
Նկարում պապիկս , տատիկս , հորեղբայրս և հայրս են ։

Պապիկս հայրը պատմում է Արցախյան ազատագրման մասին

Հայրենական մեծ պատերազմի ժամանակ հազարավոր հայեր մեկնեցին ռազմաճակատ, նրանցից շատերն աչքի ընկան իրենց հերոսական   գործողություններով, ոմանք չվերադարձան ռազմադաշտից: Վայոց ձորի մարզից ևս բազմաթիվ հայորդիներ պատերազմ մեկնեցին ու կռվեցին գերմանական զորքերի դեմ:
«Պապիկս մասնակցել է Ստալինգրադի մարզի ազատագրման մարտերին: Նրա երկու ավագ եղբայրները մեկնել էին պատերազմ ու չէին վերադարձել: Ասում էր, որ ինքը գնացել էր եղբայների ու հորեղբայրների վրեժը լուծելու, հետո մասնակցել է Ղրիմի ազատագրմանը, տեղափոխվել Բելառուս, ճանապարհին զինվորներին տեղափոխող գնացքը ռմբակոծվել է: Պապիկս ասում էր, որ այդ ժամանակ մանթաշցի իր զինակից ընկերներից մեկը մահացել է, հետո, երբ պատերազմն ավարտվել ու վերադարձել է, գնացել է Մանթաշ, տեսակցել մահացած ընկերոջ ծնողներին ու հայտնել, թե նա որտեղ է թաղված»

«Պապիկս մեծ հպարտությամբ էր նշում, որ եղել է Բաղրամյանի զինվորն ու անձամբ է տեսել նրան: Մի անգամ Բաղրամյանը «Կուկուրուզնիկով» ժամանել է շտաբ, իսկ պապիկս հերթապահ է եղել։ 1945թ. ապրիլն է եղել, երբ առաջին անգամ տեսել է Բաղրամյանին, որն ազդեցիկ ելույթ է ունեցել: Տպավորվել է Բաղրամյանի ասածներից մեկը. «Գվարդիականները երբեք չպետք է նահանջեն»։

Երկրորդ անգամ Բաղրամյանին հանդիպում է պատերազմից հետո՝ Կիրովականում, երբ պետք է ընտրվեր Գերագույն խորհրդի անդամ։ Գալիս է, մասնակցում է Մյասնիկյանի արձանի բացմանը, այդտեղ էլ առաջին քարտուղարը, պապիս ցույց տալով Բաղրամյանին, ասում է, որ նրա զինվորն է եղել։ 

Հաշվետվություն՝ Հունվար-Մայիս

Եկրորդ կիսամյակը սկսել եմ նոր ուժերով և ոգևորվածությամբ։ Եկրարդ կիսամյակում ավելի լավ ճանաչեցի ուսուցիչներին և ընկերներիս ։ Սակայն երկրորդ կիսամյակի կեսից կորոնավիրուսի պատճառով փակվեցին ուսումնական կենտրոնները և դասրը սկսեցինք կատարել հեռսվար ձևով։
Եկրոր կիսամյակում մենք կատարել ենք՝
Նախագծեր՝
Էկոլոգիա
Գրականություն 2․Գրականություն 3․Գրականություն
Պատմություն
Հասարակագիտտություն
Անգլերեն

Հմտություններ՝
Եկրորդ կիսամյակում ես սկսեցի տիրապիտել նոր մեդիահարթակ ՝ microsoft teams-ին։ Սկսեցի ավելի հմուտ մասնակցել հեռավար ուսուցմանը։

Ընտանեկան նախագծեր՝
Գրկանություն առառկայից կատարել եմ ընտանեկան նախագծեր՝
1
2

Ինքնակրթություն ՝
Այս օրերին մենք հնարավորություն ունենք ինքնակրթվելու ։ Ես կարդում եմ ժամանակակից ստեղծագործողների ստեղծագործություններ ։ Ինտերնետի միջոցով նայում եմ ուսումնական հոլովակներ , կարդում եմ հետաքրքիր փաստեր երկիր մոլորակի մասին ։ ես հնարավորություն ունեմ ուսումնասիրել իմ ընտրած մասնագիտությունը և ավելի խորանալ այդ ասպարեզում ։

Կլիմայի Փոփոխություն

Վերջին 100 տարիներին երկրագնդի մթնոլորտի ջերմաստիճանը բարձրացել է մոտ 1° C-ով և շարունակում է բարձրանալ։ Դրա արդյունքում հաճախակիացել և ուժգնացել են կլիմայական վտանգավոր երևույթները՝ փոթորիկները, ջրհեղեղները, կարկտահարումները, սաստիկ ձմեռները, չափազանց շոգ ամառները, երաշտը:

Երկրի և մթնոլորտի ջերմաստիճանը պահպանվում է ջերմոցային գազերի միջոցով, որոնք խոչընդոտում են Երկրից ջերմության արագ հեռացմանը տիեզերք՝ ստեղծելով ջերմոցային էֆեկտ։

Ջերմոցային գազեր են ածխածնի երկօքսիդը, մեթանը, օզոնը, ինչպես նաև ազոտի երկօքսիդը, ֆրեոնները։

Գիտնականները համոզված են, որ կլիմայի ներկայիս փոփոխության հիմնական պատճառը արդյունաբերական շրջանում հանածո վառելիքի (գազի, նավթի և ածուխի) այրման հետևանքով մթնոլորտում ջերմոցային գազերի խտության կտրուկ աճն է, ինչի հետևանքով մոլորակը սկսել է տաքանալ։

Ըստ ԱՄՆ-ի Օվկիանոսների և մթնոլորտի հետազոտության ազգային վարչության (NOAA)՝ դիտարկված 138 տարիներից ամենատաքը եղել է 2016թ-ը, երկրորդը՝ 2015թ-ը, երրորդը՝ 2017-ը: Այս ցուցանիշներն արդեն փաստում են գլոբալ տաքացման մասին:

Կլիմայական մոդելների համաձայն` գլոբալ միջին ջերմաստիճանը մինչև 2100թ-ը մոտավորապես կաճի 1.4 – 5.8° C-ով: Սա վտանգավոր է, քանի որ մթնոլորտի՝ անգամ 2 աստիճան տաքացումն արդեն կարող է աղետաբեր լինել մոլորակի համար. սառցադաշտերի հալոցքը կարագանա, կտրուկ կբարձրանա ծովի մակարդակը, կվնասվի բուսական և կենդանական աշխարհը: Կլիմայի փոփոխությունը կհանգեցնի նաև նոր հիվանդությունների առաջացմանը կամ սրմանը:

Գլոբալ տաքացումը չի շրջանցում նաև Հայաստանը։ Կլիմայական փոփոխությունների նկատմամբ Հայաստանն առավել զգայուն է խոցելի էկոհամակարգերի, կլիմայի չորության և հաճախակի նկատվող տարերային աղետների պատճառով։ Վերջին տարիներին զգալիորեն ավելացել են ծայրահեղ եղանակային երևույթները՝ երաշտ, ցրտահարություն, կարկտահարություն, սելավ, ջրհեղեղ, ուժեղ քամի, անտառային հրդեհ։

Ջերմոցային գազերի արտանետումները Հայաստանում

2010թ-ին Հայաստանում ջերմոցային գազերի ընդհանուր արտանետումները 1990թ. համեմատ կրճատվել են 70%-ով, իսկ 2000թ. համեմատ` աճել են 26%-ով։ Ջերմոցային գազերի կեսից ավելին բաժին է ընկնում ածխաթթու գազին։ Ջերմոցային գազերի արտանետման հիմնական ոլորտներն են էներգետիկան և գյուղատնտեսությունը։

Ինչպես կանխարգելել կլիմայի վտանգավոր փոփոխությունները

Կլիմայի փոփոխության վրա տարբեր չափաբաժիններով ազդեցություն ունեն մարդու գործունեության բոլոր ոլորտները։ Գոյություն ունի նույնիսկ ածխածնի ոտնահետք հասկացությունը, որը ջերմոցային գազերի արտանետումների այն քանակն է, որն արտադրվում է երկրների, ընկերությունների կամ անհատների գործունեության արդյունքում: Մենք թողնում ենք ածխածնի ոտնահետք, երբ օգտագործում ենք էլեկտրաէներգիա, սնունդ, տրանսպորտային միջոց և այլն։

Էլեկտրական լամպերը, որոնք օգտագործում ենք անգամ երբ դրա կարիքը չի լինում, նույնպես անուղղակիորեն նպաստում են գլոբալ տաքացմանը, քանի որ դրանց էներգիայի արտադրության համար արտանետվում են ջերմոցային գազեր, որոնք, ինչպես վերևում նշվեց, մթնոլորտում ստեղծում են ջերմոցային էֆեկտ՝ թույլ չտալով ջերմության արագ հեռացմանը երկրագնդից։

Որպես անհատ ածխածնի ոտնահետքը հնարավոր է նվազեցնել՝ ավելի քիչ էներգիա սպառելով։

էներգախնայող լուսադիոդային (LED) լամպերը, թեև ավելի թանկ արժեն, սակայն մոտ 75%-ով քիչ էներգիա են ծախսում և ավելի երկար են օգտագործվում, քան համարժեք լուսավորություն ապահովող շիկացման լամպերը։

Հայաստանի կառավարությունը կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակներում նույնպես քայլեր է ձեռնարկում։ Կառավարության կողմից հաստատվել է ազգային գործողությունների ծրագիրը, որով նախատեսվում է՝

  • բարձրացնել էներգախնայողության և էներգաարդյունավետության մակարդակը,
  • զարգացնել վերականգնվող էներգետիկան,
  • ավելացնել անտառապատ մակերեսը մինչև 20,1%,
  • հողօգտագործման ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով վերականգնել դեգրադացված հողերը և պահպանել հողի բերրի շերտը:

Էկոհարթակ. Կլիմայի փոփոխություն, ֆիլմի դիտում, վերլուծություն

Վերջին 150 տարիների ընթացքում երկիր մոլորակի բարձրանում է ։Մարդիկ առանձնապես չեն մտահոքվում , երբ լսում են , որ 150 տարիների ընթացքւմ երկր մոլորակի ջորմաստիճանը բարձրացել է։ Շատերը գուցե չեն էլ պատկերացնում , որ ջերմաստիճանի փոփոխության պատճառով էնդեմիկ բուսատոսակներ և կենդանատեսակներ են վերանում։Ակտիվանում են սողանքները , ավելանում են բնական աղետների թիվը , նվազում են ջրայի ռեսուրսները ։ Հայտնի է , որ մեր մոլորակի ջերմությունը պահպանում է մթնոլորտում առկա ջորմոցային գազերը։ Սակայն մարդու տնտեսական անհեռատես գործունեության հոտևանքով վերջին 150 տարիների ընթացքում մթնոլորտ առտանետվող ջեմոցային գազերը 40 տոկոսով ավելացել են ։ Դա համարվում է արդյունաբերական հեղափոխության բացասական հետևանքը։ Մասանավորապես հանածո վառելիքը ՝ նավթը , գազը , քարածուխը էներգի ստանալու նպատակով այրելիս առտտանետվում են ածխաթթու և այլ գազեր ։ Հայաստանի տարածքում ջերմոցային գազերի առտանետոմների մեջ գերակշռում են էներգետիկային ոլորտի առտանետումները կազմելով 78-93 տոկոս։
Կլիմայի փոփոխության հետևանքով ամռան ամիսներին երկարել են երաշտների տևողությունը , ջրային ռեսուրսների սակավությունը ։
ՄԱԿ-ի կլիմայի փոփոխությն շրջանակային կոնվեկցիաով փորձ է արվում զարգացած երկրներու կրճատել ջերմոցային գազերի առտանետումները ։ 2015 թվականի Փարիզի համաձայնագրով կոնվեկցիա անդամ 196 երկրները կմիավորեն ջանքերը , որպեսզի գլոբալ միջին ջերմաստիճանը չբարձրան 2 աստիճանից։